Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու պայմանները նույնն են»

Հոկտեմբեր 01,2012 13:56

«Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունները բարելավեման նպատակով վերանայելու պայմանը, ինչպես նաև խոստացել է աջակցել պաղեստինյան հարցին:

«Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ չի փոխվի՝ մինչ Հայաստանը չտա այն, ինչ մեր եղբայր Ադրբեջանին է պատկանում , – ասել է Էրդողանը՝ հոկտեմբերի 30-ին իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ, – մենք մեր սկզբունքին հավատարիմ կմնանք Կիպրոսի և Ղարաբաղի հարցերում»:

Իսրայելի մասով ասել է, որ երբեք չեն վերանայի հարաբերությունները, մինչև Իսրայելը չդադարեցնի Գազայի բլոկադան, ներողություն չխնդրի և չփոխհատուցի 2010-ի մայիսին Գազայի հատվածում 9 թուրք քաղաքացու սպանության համար:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031