Օրվա լրահոսը
Դոլարով գործարք չի կնքվել
Սեպտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Արա Բաբլոյան. Դեռահասներին պետք է ճիշտ մատուցենք եւ ցույց տանք` որն է դրական, որը` բացասական
Այսօր «Էրեբունի Պլազա» հյուրանոցում ներկայացվեցին «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքները: Հայաստանում առաջին անգամ նման հետազոտություն իրականացվել է «Արաբկիր» ԲՀ-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ (2005-2007-ին): 2009-2011 թթ. անցկացված հետազոտություններին մասնակցել է 2833 դպրոցահասակ երեխա` Հայաստանի բոլոր մարզերից: Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանն ասաց, որ դպրոցական տարիքը եւ
Ուկրաինայում 100 հազարից ավելի ծնողազուրկ եւ ընտանեկան բարդ պայմաններում ապրող երեխա կա, Հայաստանում՝ 9 մանկատուն, 762 երեխա
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ «Մանկատներ. կա՞ այլընտրանք» թեմայով Երեւան-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Աստանա տեսակամուրջը, որի ընթացքում ներկայացվեցին ու համեմատվեցին խնդիրներ, թվային տվյալներ, ծնողազուրկ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, որդեգրման գործընթացների հետ կապված բարդություններ եւ այլն: Մոսկվայի ներկայացուցիչ՝ ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների լիազորին առընթեր, Հանրային խորհրդի նախագահ Օլգա Սլուցկերն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանում պաշտոնապես գրանցված է
Խաչիկյանը ձերբակալվեց
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով։ Դրանք են` 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը` «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` «խարդախություն, որը կատարվել
ԵՄ ներկայացուցիչը Երեւանում նոր շենքեր եւ հուշարձաններ է բացահայտում (Տեսանյութ)
ՀՀ մշակույթի նախարարության սեպտեմբերի 29-30-ը կազմակերպած «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում մայրաքաղաքի եւ մարզերի պատմամշակութային հուշարձաններ եւ հիսունից ավելի թանգարան կներկայանան շուրջ 110 միջոցառումով եւ հատուկ ներկայացումներով: Այս մասին, այսօր Եղիշե Չարենցի թանգարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը. «Եվրոպական ժառանգության օրերն» անցկացվում են ամեն տարի աշնանը՝ հիսունից ավելի եվրոպական երկրում: Միջոցառումը հասարակությանը
Հեռուստատեսությամբ ցուցադրվածը շատացնում է հանցագործությունների թիվը
Այսօր «Հեռուստատեսության դերը հանցավորության աճի հարցում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոի» տնօրեն Արտաշես Ջավադյանը ողջունեց, որ վերջապես թեման քննարկում են գիտական հիմունքներով: Ջավադյանը շեշտեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն», որպես երկրի խոշորագույն քրեափորձագիտական կառույց, իր կազմում մի շատ կարեւոր կենտրոն ունի, որը կոչվում է քրեաբանության կիրառական հիմնախնդիրների կենտրոն, ինչն էլ հանցագործությունների դեմ պայքարի
Հայաստանի ոստիկանության նոր վեբ կայքը գործարկվեց ԵԱՀԿ աջակցությամբ
Սեպտեմբերի 28-ին գործարկվեց Հայաստանի ոստիկանության նոր պաշտոնական վեբ կայքը, որը մշակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Նորացված կայքը` www.police.am, նպատակ ունի ապահովել ոստիկանության գործունեության վերաբերյալ առավել թափանցիկություն և մեծացել ոստիկանի և քաղաքացու միջև համագործակցությունը: Կայքը տրամադրում է ոստիկանության ամենօրյա գործունեության, ոստիկանության բյուջեի, թափուր աշխատատեղերի հայտարարությունների ամբողջական նկարագիր և տեղեկություններ ոստիկանական կառույցների, բարեփոխումների և ոստիկանների նոր
Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդներին գռդոնչի է անվանել
Երևանի անհատ տաքսու վարորդները վիրավորված են Կապի եւ տրանսորտի նախարար Գագիկ Բեգլարյանից: «Մենք մեր պահանջը ներկայացրել ենք Գագիկ Բեգլարյանին, ինքը մեզ ընդհանրպաես չի էլ ուզում լսի, ասում է դուք փափախչի եք, գռդոնչի։ Ես ձեր հետ խոսալու ոչ – մի բան չունեմ։ Նամակ ենք գրել նաև նախագահին, բայց ոչ – մի պատասխան չենք ստացել», – ասաց
EurasiaNet. «Հայկական եկեղեցիները փլուզվում են, սակայն մշակույթի նախարարությունը ամենազորը չէ»
«Եվրասիա նեթ» լրատվականը գրում է, որ հայ պաշտոնյաները շատ արագ իրենց անհանգստությունն են հայտնում Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում հայկական եկեղեցիների ոչնչացման կամ քայքայման վերաբերյալ, սակայն շրջակա միջավայրի պաշտպանները բողոքում են, որ այդ նույն պաշտոնյաները անհանգիստ չեն երկրի ներսում եղած եկեղեցիների վիճակով: Մասնագետները պնդում են, որ Հայաստանի 2400 կրոնական կառույցներից 50 տոկոսը անհապաղ վերականգնման կարիք ունի,
Վ.Գասպարյան. «Ռոբերտ Մելքոնյանը Բազազ չէ»
Երևանի արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրաշալի ոստիկան էր, -այս բառերով է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր բնութագրում թոշակի անցած ոստիկանին։ «Նա ամբողջ մի կենսագրություն է ապրել ոստիկանությունում և հանրապետության նախագահը անկախության օրը գնահատեց դա` պարգևատրելով հայրենիքին մատուցած ծառայության համար մեդալով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետը: Արդյոք ոստիկանության աշխատակիցները Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Hurriyet Daily News. «Սփյուռքահայերը բացասաբար են արձագանքել վերադարձի կոչին»
«Հյուրիեք դեյլի նյուզ» թերթը գրում է, որ հայկական սփյուռքից տարբեր ճանաչված մարդիկ բացասական արձագանք են տվել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի կոչին, որով նա հրավիրում էր բոլոր այն հայերին ու ոչ մուսուլման ազգություններին, որոնց նախնիները ապրում էին Դիարբեքիրում, բայց ստիպված հեռացել էին 1915-ի դեպքերի ժամանակ՝ վերադառնալ իրենց քաղաքը: «Բայդեմիրի կոչը բավարար չէ, և ավելին, այն կարող
Փոստանջյան. Չախալյանին օգնելու համար Հայաստանի կառավարությունն անգործության է մատնված
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Վրաստանոմ ազատազրկման դատապարտված հայազգի Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով Հայաստանի կառավարությունը անգործությամբ է զբաղված: «Չախալյանի նկատմամբ հետապնդումը, եւ 10 տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական բնույթ է կրում, որովհետեւ նա ներկայացնում էր ջավախահայության խնդիրները: Մեր կառավարությունը այս անգործությունից պետք է դուրս գա եւ միջոցներ ձեռնարկի ազատելու Չախալյանին եւ
Միայն ոսկե բանալիներ էին. Ժանգոտ կողպեք չտրվեց առաջին անգամ (ֆոտոշարք)
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր տեղեկատվության ազատության օրվան նվիրված ամփոփեց ամենամյա «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը: Արդեն տասը տարի է, ինչ կենտրոնը հանձնում է խորհրդանշական բանալիները: Ոսկե բանալի ստացավ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը լավագույնս կիրառած պետական մարմին: Ուշագրավ է, որ անցյալ տարի այս գերատեսչությունը հայտնվել էր ԻԱԿ-ի «Սեւ ցուցակում»: ՀՀ տարածքային
Մակեյանի կարծիքով, եթե ընդդիմությունը այլընտրանքային ուժային կենտրոն չձեւավորի, 2013-ին կունենանք «լեգիտիմ» նախագահ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր ամփոփելով սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն՝ ասաց, որ հիմնական խնդիրը մնում է ընտրակաշառքը: «Ընտրական համակարգում կա անտեսանելի շերտ, որն ավելի վճռորոշ է ընտրական համակարգում»: Պարոն Մակեյանը չի կիսում այն տեսակետը, թե ընդդիմությունը ընտրական համակարգում ձախողվել է, որովհետեւ ՏԻՄ ընտրություններում ակտիվ ներգրավվածություն չունի: «Ինչքան դժվար է ամբողջական իշխանությունը
ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի բաց նամակը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին
Հարգելի պարոն Հովհաննիսյան, Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր նամակի համար: Ըստ էության սա նույն հարցերի շրջանակում Ձեր երկրորդ գրությունն է, որն էապես չի տարբերվում 2011թ. նոյեմբերի 21-ի նամակից: Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական
Դերենիկ Դումանյան. «Որեւէ արտոնյալ բուժհիմնարկ կամ հիվանդանոցի տնօրեն չի լինելու»
Առողջապահության ոլորտի նախորդ տարվա բյուջեի կատարողականը ազգային ժողովում ներկայացնելիս, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր փաստեց, որ ստացիոնար ծառայություններին հատկացված գումարի 70 %-ը կենտրոնացվել է Երեւանում: Ինչն, ըստ նախարարի, հանգեցրել է նրան, որ մարզային բուժհիմնարկները անբավարար ֆինանսական միջոցների պատճառով չեն զարգացել, կադրերն էլ թողել- հեռացել են. «Այսօր Բերդ քաղաքում միայն մեկ գինեկոլոգ կա, արձակուրդ գնալիս ինձ
Վախթանգ Դարչինյանին նոր մենամարտ են առաջարկում
Ռուս ճանաչված պրոումոթեր Վլադիմիր Խրյունովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե սկսել է բանակցություններ վարել հանրահայտ պրոումոթեր Գերի Շոուի հետ: Նա մտադիր է այս տարվա դեկտեմբերին Բալաշիխայում մենամարտ կազմակերպել իր սան, IBO չեմպիոն, 31-ամյա Ալեքսանդր Բախտինի եւ 36-ամյա Վախթանգ Դարչինյանի միջեւ: «Ալեքսանդրը բոլորովին վերջերս է նվաճել IBO չեմպիոնի գոտին եւ մտադիր չէ դրանով սահմանափակվել: Իսկ Վախթանգը հետաքրքիր,
Ռուբեն Հայրապետյանը այլեւս պատգամավոր չէ
Սեպտեմբերի 28-ին լրացավ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետը: Ըստ այդմ, պատգամավորի հրաժարականը համարվեց ընդունված: «Փաստինֆո» գործակալության տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս հիմքով արդեն իսկ ստորագրել է Ռ.Հայրապետյանի պատգամավորական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին ԱԺ արձանագրությունը և այն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ոստիկանին «բռնացրել» են ստելիս
Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը պաշտպան Վահե Գրիգորյանը նշեց, որ դատավորը հիմնվել է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքների վրա: Իսկ այդ ցուցմունքները, ինչպես նաեւ քննիչների ցուցմունքները ուղղորդվել են ոստիկանապետի կողմից: Վահե Գրիգորյանը նաեւ ներկայացրեց, թե ինչպես են պարզ իրողության մեջ ապացուցել, որ ոստիկանները դատարանում ստում են: Բոլոր ոստիկանները պնդել են, որ դեպքի վայրում՝ Խնկո -Ապոր
Վաղը՝ Վախթանգ Դարչինյան-Լուիս Օռլանդո Դել Վալլե
Վաղը աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում՝ Կոնեկտիկուտ նահանգի Մաշանտուկետ քաղաքում կիսաթեթեւ (մինչեւ 55,3 կգ) քաշային կարգում NABF թափուր տիտղոսի համար կհանդիպի պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դել Վալլեի հետ: Վիկը վերջին մենամարտն անցկացրել է ապրիլի 6-ին՝ Տոկիոյում, եւ թեթեւագույն քաշային կարգում WBC չեմպիոնական գոտու համար պայքարում զիջել Շինսուկե Յամանակային: Հիշեցնենք, որ անվանի հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ
Բալասանյանին կհաջողվի՞ հետ վերցնել Վարդանիկի ` 99 տարով նվիրած այգիները
Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, օրերս հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում խոսելով Գյումրու ունեցվածքի մասին, ակնարկեց, որ քաղաքը մնացել է առանց այգիների, դրանք 99 տարով վարձակալության են հանձնել անհատների: Նա հասկացրեց, որ գույքագրում սկսելիս, զբաղվելու է նաև այս հարցով: Նշենք, որ քաղաքի այգիները, այդ թվում նաև Գորկու կենտրոնական այգին, որը գտնվում է Վարդան Ղուկասյանի հարազատ
Նկարիչ Կուկը մոտեցավ «բանտարկվածին»
Շուրջ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Երեւանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում բացվեց Ռոդենի հեղինակած Ժյու Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը: Մաշտոց-Սայաթ-Նովա եւ Բաղրամյան պողոտաների խաչմերուկում տեղադրված 1 մետր 75 սմ բարձրության արձանը «անհասանելի» է թե երեւանցիների եւ թե հյուրերի համար: Ժամանակին Ֆեյսբուք սոցիալական կայքում,
Հայհոյողներին զգուշացրել են
Սակայն բնակիչները համոզված են, որ միայն զգուշացումներով իրենց անդորրը չի վերականգնվի Երեկ «Առավոտի» խմբագրություն են դիմել Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի բնակիչները, որոնց վրդովեցրել էր Երեւանի քաղաքապետարանի պատասխանը բնակիչների դիմումին: Կոմիտասցիների դժգոհություններին «Առավոտն» իր օգոստոսի 24-ի համարում անդրադարձել էր, որտեղ բնակիչները մանրամասն նկարագրել էին այն տանջանքները, որոնք տարիներ շարունակ քաշում են անմիջապես պատուհանի տակ տեղակայված
Բաքվում ադրբեջանցին տունը խլեց, Հայաստանում էլ՝ հայը
Պապոյանից խաբված փախստական Կարեն Առուստամովը ՀՀ նախագահից խնդրում է իր նկատմամբ մարդասեր լինել: Արամի 72-80 հասցեի կիսակառույց շենքերի խաբված գնորդներից մեկն էլ Կարեն Առուստամովն է, որն, այսպես ասած, մի փորձանքից հազիվ փրկված՝ մեկ այլ փորձանքի մեջ ընկավ, փորձանքն էլ շենքի սեփականատեր հայտնի Գագիկ Պապոյանն է: Հիշեցնենք, որ Պապոյանը Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում
Գողականության «մենթալիտետն» արմատախիլ է արված Վրաստանում
«Վրաստանի նոր իշխանությունները 2004թ. հունիսի 24-ին ընդունեցին մի օրենք, որը թույլ էր տալիս մեղադրանք առաջադրել նրանց, ովքեր իրենց համարում էին «օրենքով գող», անգամ եթե չկա հանցագործության դեպք: Բանն այն է, որ համաձայն չգրված «օրենքի», այս անձինք պարտադիր պետք է պատասխանեն իրենց ուղղված հարցին: Սա սկիզբն էր այդ «գողականության» մենթալիտետի արմատախիլ արման: Ըստ իս, Վրաստանի ոստիկանական
«Քննիչներ չկան, կան մի քանի աստիճանի դետեկտիվներ»
«Առավոտի» բացառիկ հարցազրույցը՝ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ: – Հարգելի պարոն Մանուկյան, Դուք արդեն 2 տարի է՝ պաշտոնավարում եք Հայաստանի դեսպանի պաշտոնում: Մինչ այդ եղել եք Հայաստանի վճռաբեկ դատարան նախագահ, ուստի մեր հարցերը վերաբերելու են իրավական բնագավառին: Հասցրե՞լ եք ծանոթանալ Վրաստանի իրավական համակարգին, իրավապահ մարմինների գործունեությանը: Ինչպիսի՞ն է այսօր Վրաստանում դատաիրավական
ՀԱԿ անդամ. «Օսկանյանի համար PR են անում»
«Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով դատախազության միջնորդությանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով որպես մեղադրյալ ներգրավելու եւ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ՀԱԿ ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ այս ամբողջ աղմուկը Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ-ի օգտին է: Նրա տպավորությամբ՝ հիմա հիշելով Օսկանյանի գործունեության մութ էջերը, իշխանությունը նպատակ է հետապնդում PR եւ քաղաքական նմանատիպ տեխնոլոգիաներով վերջինի համար ապահովել՝
Ուսանողների ներգրավումը` պետության համար գերակա խնդիր
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ այս օրերին Հայաստանում են գտնվում ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնց այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը սերտ համագործակցում է ուսանողական կազմակերպությունների հետ: “Ուսանողների ներգրավումը գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում պետության համար
Սամվել Ալեքսանյանը լռում է. հավանաբար՝ դժգոհ է
Նախօրեին Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում տուժած խանութների սեփականատերերին: Նրանց թվում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Առավոտը» փորձեց պարզել՝ ստացե՞լ է պարոն Ալեքսանյանը փոխհատուցում եւ արդյոք գո՞հ է գումարի չափից: Վերջինիս օգնականը թեեւ խոստացավ ճշտել ու ասել, սակայն հետո այդպես էլ չարձագանքեց մեր զանգերին: Այս
Օլիգարխները «հակազգային տարրեր չեն»
ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորների կարծիքով՝ կառավարությունը ճիշտ է վարվել՝ փոխհատուցելով նրանց կրած վնասները: «Ես այդպիսի կոշտ ձեւակերպումներ չէի տա: Ամեն դեպքում, ցանկացած ոք ունի սեփականության պաշտպանության իրավունք, եւ այստեղ դասակարգելը, կարծես թե, մի քիչ սխալ կլինի: Այդուհանդերձ, խախտվել է մարդու սեփականության իրավունքը եւ վնաս է հասցվել մարդուն՝ անկախ նրանից, թե ինչպիսի սոցիալական կարգավիճակում է այդ


















































