Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Ես ամեն ինչ արել եմ ու էլի ամեն ինչ կանեմ, որ ՀԱԿ-ը չփլուզվի»

Հատված «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հարցազրույցից:  – Դուք ինչպե՞ս եք վերաբերվում «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի այն դիրքորոշմանը, որ ՀԱԿ–ի պահվածքը «մարտի դաշտից փախուստ» է նշանակում։ – Ճշմարտությունը մեկ տեսք ունի, կեղծիքն է տարբեր տեսքի։ Այսօր բազմաթիվ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում, իրենց մտահոգությունն են հայտնում, դա բնական է, եւ բոլորը

Դատախազը հաստատել է քրեական գործերով տեղեկություն տրամադրելու կանոնները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել էին քրեական գործերով տեղեկություն տրամադրելու կանոնները: ՀՀ գլխավոր դատախազի լրատվամիջոցների համագործակցության հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ դատախազի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանով հաստատվել են այդ կանոնները: Այդ կանոնների մշակման նպատակն էր հարգել​ իրավունքների հավասարակշռված պահպանման սկզբունքները, տեղեկատվության ազատությունը քրեական դատավարության ընթացքում,​ նախնական քննության գաղտնիքը եւ տեղեկատվության ազատությունը, քրեական գործերով

Ծառուկյանն ընդամենը պատվավոր նախագահն է, աշխատողն ուրիշ մարդ է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 15-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի ընդլայնված նիստում ընդունվել է  Կանանց խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանի հրաժարականը: 168.am-ի տեղեկություններով` նրան ազատել են այդ պաշտոնից: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հրաժարականի դիմումը, Գ. Ենոքյանը պատասխանեց. «Ես հրաժարվել եմ միայն նախագահի պաշտոնից: Էստեֆետը հանձնել եմ երիտասարդներին, և գտնում եմ, որ դա շատ ճիշտ է:

Ինչո՞ւ է կառավարությունն այդքան շռայլ գտնվում հենց Արմեն Սարգսյանին ընդառաջելու հարցում

Կառավարության երեկվա նիստում որոշվել է Կոնդ թաղամասում՝ Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում, Երեւանի համայնքային սեփականություն հանդիսացող ավելի քան 1000 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Երեւան, իմ սեր» հիմնադրամին՝ բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին հայտնել է, որ նվիրաբերվող գույքի արժեքը մոտավորապես մեկ միլիոն դոլար է կազմում։ Ինչպես հիշում ենք, դեռեւս մեկուկես տարի առաջ

Նախագահի թեկնածուների կայքերը

Քվեաթերթիկում առաջին համարին հավակնող Հրանտ Բագրատյանի կայքն այս օրերին մշակման փուլում է։ Այնուամենայնիվ, կայքէջի հասցե մուտք գործելով՝ որոշ բաների հնարավոր է ծանոթանալ։ Կայքում Բագրատյանի կենսագրական «այլ տվյալներ» բաժնի ներքո ներկայացված է նրա գործունեությունը, որին, թերեւս, երանի կտար գրանցված մյուս թեկնածուներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ում կենսագրությունը լցված է այս կամ այն ոլորտում պատասխանատու պաշտոններ

Չեն մասնակցում քաղաքական դրդապատճառներով

Ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» տնօրեն Դմիտրի Շնայդերը մրցաշարի մեկնարկի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդական հավաքականները չեն մասնակցում քաղաքական նկատառումներով: «Որքան էլ ասում ենք, որ ֆուտբոլը դուրս է քաղաքականությունից, ցավոք, միշտ չէ, որ գործնականում այդպես է: Անդրկովկասյան երեք հանրապետությունները մեր մրցաշարին չեն մասնակցում հենց այդ ոլորտում տիրող դրդապատճառներով», – ասել

«Մատաղիսի գործ». Փաստերը վկայում են, որ Արթուր Եղիազարյանը ճիշտ չի ասում (տեսանյութ)

Մատաղիս գյուղում 2004-ին սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբայր Արթուր Եղիազարյանն օրերս ասուլիսում պնդում էր, որ իր եղբորորդուն և նույն զորամասի զինծառայող Հովսեփ Մկրտումյանին սպանել են գործով արդարացված Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը: Արթուր Եղիազարյանի դիրքորոշումը մարդասպանների հարցում ի սկզբանե այլ է եղել. նա իր ցուցմունքներում պնդում էր, որ մարդասպանը հրամանատար Իվան Գրիգորյանն է:

Հայտնաբերվել է զինամթերք

Հունվարի 16-ին,  ժամը 11.04-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Հայտնաբերված «Ալազան-2M» տեսակի 4 հրթիռը և «ՇՏ 0832Դ» տեսակի ականանետի 1 փամփուշտը տեղափոխվել է ՀՀ ՊՆ զորամաս: ԱԻՆ

ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ կապ չունի՞

Վերջերս համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, արված դեռ 2008-ին, որտեղ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արդեն իսկ «հռչակավոր» դեկան Էդիկ Մինասյանը սպառնում է ուսանողներին, թե հանրահավաքներին մասնակցողները կհեռացվեն բուհից։ Երեկ կառավարության շենքի նախասրահում փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից։ Թե ինչ ստացվեց դրանից, դատեք ինքներդ։ – Պարոն Աշոտյան, Էդիկ Մինասյանի

ԱՐԴԻԱԿԱՆ

Ձեռը ձեռ ա լվանում, էրկու ձեռը՝ դոլար:

Ընտրական խախտումների վերաբերյալ աշխատանքային խումբ է ստեղծվել

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի հրամանով ՀՀ նախագահի՝ 2013թ. վւետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու համար՝ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ համագործակցելու և նշված խախտումների փաստերով նյութերի նախապատրաստումն ու քրեական գործերի նախաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ղեկավարվելով «Հատուկ քննչական

Դի բնակարանում

Հունվարի 16-ին,  ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալինի Խանջյան փողոցի բնակչուհին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ–փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահում հայտնաբերել  1937 թ. ծնված Ռ. Խլոյանի դին: ԱԻՆ

Ցմահ որակազրկում՝ մարզիկին ծեծելու համար

Հարավային Կորեայի իշխանությունները այլեւս չեն թողնի ծեծել մարզիկներին: Երկրի մշակույթի, սպորտի եւ տուրիզմի նախարար Չու Կվան Սիկը հայտարարել է, թե այդպիսի մարզիչների  նկատմամբ կվարվի «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն: Վերջերս կատարված ուսումնասիրությունների վիճակագրական արդյունքներն այսպիսին են: Մարզիկների շուրջ 30%-ը խոստովանել է, թե ենթարկվել է ֆիզիկական, 9,5%-ը՝ սեռական բռնության: Դրա հետ մեկտեղ, մարզիկների 23%-ը կարծում է, որ նմանատիպ

«Ժառանգության» փոխնախագահ. «Ո՞վ ասեց, որ մենք չենք սխալվում»

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից:  – Անկախ Ձեր հավաստիացումից, թե «Ժառանգությունը» չի շեղվել իր գծից, սակայն, դրանով հանդերձ, էականորեն նվազել են Ձեր կուսակցության հանդեպ վստահությունը, ոգեւորվածությունը։   – Այն ներկայացուցիչները, ում հասարակությունը տեսել ու ընդունել է, նրանց նկատմամբ վստահությունը չի նվազել այս ժամանակահատվածում։ – Այդ նույն ներկայացուցիչները, նույն

Ավտոմեքենան ընկել է ձորը

Հունվարի 16-ին,  ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Եղեգնաձոր ավտոճանապարհի 114-րդ կմ-ում (Արփի գյուղի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի 3016 Տ պ/հ բենզատարը դուրս է եկել երթևեկելի մասից և

Մահացել է ժամկետային զինծառայող

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 17.01.2013թ., ժամը 05:30-ին միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ,

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է , որ հունվարի 17-ին, ժամը 09.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Շիրակի մարզի Հովտուն, Դարիկ,Զարիշատ, Պաղակն, Բերդաշեն,Շաղիկ,դժվարանցանելի` Հայկասար,Տուֆաշեն, Հայրենյացմիջհամայնքային ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցողավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Իշխանության կադրերի դարբնոցը

Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդակցության էր հրավիրել կրթության և գիտության նախարարին, բուհերի ռեկտորներին և քննարկել համակարգի խնդիրները: Այս փաստը ուշագրավ է ոչ միայն այն տեսակետից, որ Հայաստանում կրթական համակարգի իրական և արդյունավետ բարեփոխման հրամայականը շարունակում է արդիական մնալ, այլ նաև այն տեսակետից, որ առաջիկա շաբաթներին արդիական է նախընտրական քարոզարշավը, նախագահի ընտրությունների կազմակերպումն ու քվեարկությունը: Բանն այն

2012-ի հանրապետության մարզերում ամենաողբերգական ավտովթարները. Գագիկ Շամշյանի ամփոփումը

2012 թվականին ցավոք տեղի ունեցան բազմաթիվ ավտովթարներ ինչի հետևանքով ունեցանք մարդկային կորուստներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում առանձացրել է հանրապետության մարզերում տեղի ունեցած ամենախոշոր և ողբերգական ավտովթարները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նիկոլ Փաշինյանը կներկայացնի քաղաքացիական փաստաթղթի նախագիծ

«Ground zero» եւ «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են եւ հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաեւ քննադատություններ որոնց հետեւել եմ ուշադրությամբ ու հարգանքով: Հարկ եմ համարում ընդծել, որ չեմ հանդիպել այնպիսի քննադատական հարցադրումների որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է,

Ավտոբուսներ՝ ոմն Արտակ Սարգսյանի շարժիչով

Կառավարությունը Երևանում 2,9 հա տարածքը 1 քմ Դ34,5-ով տարեկան վարձավճարով հանձնել է գերմանական անհայտ MED. A. K GmbH ընկերության, որը խոստացել է ավտոբուսներ հավաքել՝ յոթ տարում ներդնելով $7 մլն: Երեկվա նիստին կառավարությունը Պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևանում Միկոյան 18 հասցեում (Նորքի 5-րդ զանգված) գտնվող շարժական և անշարժ գույքը՝ շենքեր, կայաններ, տաղավարներ և այլն, 35 տարի

«Փուսի Ռայըթ»-ի մասնակցի միջնորդությունը մերժվել է

Դատավորը մերժել է միջնորդությունը՝ ասելով, որ դատավճռի կայացման ժամանակ Ալյոխինայի որդու տարիքը հաշվի է առնվել Ռուսաստանում դատարանը մերժել է «Փուսի Ռայըթ» մասնակիցներից մեկի կողմից ներկայացված միջնորդությունը, որտեղ վերջին խնդրում էր ազատ արձակել իրեն: Մարիա Ալյոխինան չորեքշաբթի օրը դատարան դիմում է ներկայացրել իր երկու տարվա բանտարկության պատժաչափի ի կատար ածումը հետաձգելու մասին այնքան ժամանակով, մինչև չլրանա

Հայր չունեցող աշակերտուհուն հանձնարարել են շարադրություն՝ «Իմ հայրիկը»

  «Ես շատ եմ սիրում իմ հայրիկին, բայց հիմա ես հայրիկ չունեմ: Ես շատ կուզեի, որ իմ հայրիկը կենդանի լիներ, եւ ես էլ գրեի շատ բաներ, ոնց որ բոլորը, բայց ես չեմ կարող ոչինչ գրել: Ես ուզում եմ, որ աշխարհում լինեն հրաշքներ, եւ իմ հայրիկին ետ բերեն մեր տուն»,- սա թիվ 61 դպրոցի 2-րդ դասարանի

Դավիթ Շահնազարյան. «Եվրասիական միությունը քաղաքակրթական էքսկլավ է»

«Առավոտ»-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքական հնարավոր մարտահրավերների մասին, նկատեց, որ վերջին շրջանում ծավալված՝ Եվրոմիությու՞ն, թե՞ Եվրասիական միություն բանավեճը Կրեմլի քարոզչական նախագիծն է: «Ռուսաստանը այդ կերպ փորձում է նույն նժարների վրա դնել Եվրոմիությունն ու Եվրասիական միությունը, մինչդեռ դրանք բացարձակապես համարժեք չեն: Եթե Եվրոմիությունը համամարդկային արժեհամակարգի հիմքով կայացած կառույց է, ապա Եվրասիական

Շտապօգնություն` Գյումրիում դատվող մարմնավաճառուհիների համար

Այսօր Շիրակի  մարզի ընդհանուր  իրավասության դատարանում  շարունակվել է  Թուրքիայի Տրապիզոն քաղաքում 31-ամյա գյումրեցի մատուցողուհի  Հրանուշին  թրաֆիքինգի զոհ դարձնելու մեջ մեղադրվող մարնավաճառուհի Նարինեի և Դոկտոր մականունով 60-ամյա Սուսաննայի դատավարությունը: Կավատների փաստաբանները պահանջել են  դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական  հետապնդումները բավարար ապացույցներ չլինելու պատճառով  և ազատ արձակել նրանց, քանի որ զոհ ձևացող Հրանուշը, եթե ցանկություն ունենար, ապա

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Եթե իշխանության դեմ պայքարը առաջադրվելու կամ չառաջադրվելու մեջ է, ապա…»

ilur.am-ի բլից հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ –Պարոն նախագահ, ինչպե՞ս կմեկնաբանեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում Սասուն Միքայելյանի հրապարակած հոդվածը։ –Ես այնքան բարձր եմ գնահատում Սասուն Միքայելյանի հսկայական վաստակը Հայաստանի անկախության վերականգնման եւ Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նրա հոդվածը։  –Բայց չէ՞ որ Ձեր հասցեին լուրջ կշտամբանքներ են արտահայտված նրա կողմից։ –Հարկի

ՀՀԿ պատգամավոր. «Ներողություն, Հովիկ Արգամիչ, ես սխալ էի» (ձայնագրություն)

Հովիկ Աբրահամյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպե՞ս են: Aravot.am-ի հարցին այսօր ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Շատ հիանալի: Ես Հովիկ Աբրահամյանին երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ համարում եմ իմ մտերիմ ընկերը, եւ ես իրեն հարգում եմ: Իսկ ընկերների մեջ միշտ թյուրիմացություններ լինում են: Պետք է մեծահոգի լինել»: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում  Համլետ

Գալուստ Սահակյան. «Տեր-Պետրոսյանը վերադարձավ իր հաղթական պատվանդանին»

«Չէի ուզի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական մայրամուտն ապրեր, որովհետեւ վերջին հաշվով անցքերին նա ամենաքաջատեղյակ անձերից մեկն է, եւ երկրորդը՝ մեր առաջին նախագահն է: Ես միշտ ասում եմ՝ մարդու աստեղային ժամանակը մեկ անգամ է լինում: Ինքը իր պատվանդանից պիտի չիջներ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար

Գալուստ Սահակյանը շուտով «Լեքսուս» կունենա

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե «Լեքսուս» ունի՞: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չունեմ, բայց շուտով կունենամ»: Մեր հարցին՝ դա ընտրությունների հետ կապ ունի՞, ինչ-որ ծառայությո՞ւն պիտի անեք, որ ստանաք այդ «Լեքսուսը», պարոն Սահակյանը հեգնեց. «Չէէ, էս անգամ չեմ առնի: Կանցնի մի քանի տարի,նոր կառնեմ, որ հանկարծ չբացահայտվի, որ ընտրությունների հետ է կապված»: Գալուստ

Անիի նախկին ոստիկանապետ.«Սրանք ոստիկաններ չեն, սրանք ոստիկանների մնացորդներ են»

  Ինչպես հայտնի է` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվում է  Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` 29-ամյա Հարություն Սարգսյանը:Սակայն, որդուց բացի, քրեական գործ է հարուցվել նաև հոր` Անիի նախկին ոստիկանապետի դեմ, ով 46 տարի աշխատել է այդ համակարգում: Նա մեղադրվում է  նախաքննական մարմնի աշխատանքները խոչընդոտելու մեջ, քանի որ չի թույլատրել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031