Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյան. «Սննդամթերքի անվտանգության ծառայությունը մեզ հաշվետու չէ»

Այսօր ԱԺ-ում 2011-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ բավականին խոշոր ծրագիր են իրականացրել եւ մորեխների ու կրծողների դեմ են պայքարել: ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ մենք թռչնամիս եւ ձու արտահանող երկիր ենք եղել, հիմա ներկրում ենք: Նա խնդրեց մեկնաբանել դրա էությունն ինչի՞ հետ է կապված, հիմա չե՞նք կարողանում բավարարել ներքին

Նիկոլ Փաշինյանն անցագիր է իջեցրել Կովալենկո Շահգալդյանի համար

«Առավոտի» կայքում ընթերցեցի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խրոխտ մեկնաբանությունը , որ նա արել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած համատեղ նիստից (տես՝ https://www.armtimes.com/36444 ) հետո՝ լրագրողի հարցերին ի պատասխան: Այդ մեկնաբանության կապակցությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրումներ: 1. Պարոն մարզպետը լրագրողի

Տեխնիկական մասնագիտություններին վերաբերող մասնագիտական ձեռնարկների շնորհանդես

Այսօր, Միավորված ազգերի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մասնագիտական կրթության, ուսուցման (ՄԿՈՒ) ծրագիրը ներկայացրեց երկու տարվա աշխատանքի արդյունքները, որն իրականացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ: Դրանք գյուղատնտեսության, զբոսաշրջության, գինեգործության, շինարարության, վերամշակման, թեթև արդյունաբերության, ի թիվս այլոց, մասնագիտական ձեռնարկներ են՝ համալրված համապատասխան դասախոսի ձեռնարկներով: Հայերեն լեզվով 12 ձեռնարկները համապատասխանում են մոդուլային ծրագրով նախատեսված գործնական եւ

ԲՀԿ պատգամավորը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչության մասին. «Մեջտեղն ուտում են, կողքերը պտտվում»

Այսօր ԱԺ-ում գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում բյուջեի հաշվետվությունները ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարց ուղղեց. «Մենք ճշտել ենք, փաստորեն, Սննդամթերքի անվտանգության տեսչությունը գյուղատնտեսության նախարարությանը հաշվետու չէ: Ինչ-որ մեկը պե՞տք է պատասխանի: Կարծես թե մեր անկախ հանրապետությունից անկախ վարչություն ենք ստեղծել՝ մեջտեղն ուտում են, կողքերը պտտվում»: Այդ ընթացքում, երբ

Սամվել Բալասանյանը քաղաքապետ դառնալու համար օգտագործել է իր անձնակա՞ն կապերը

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, Հայաստանում անցկացված վերջին ՏԻՄ ընտրությունները տարբերվում են նախորդ տարիների ընտրություններից ավելի բաց ու մրցակցային լինելու հանգամանքով: «Համենայնդեպս առնվազն 10 տարվա առաջվա ընտրությունները չեն: Ներկայումս ունենք ավելի բաց, չեմ ասի, այդքան էլ ժողովրդավարական, բայց տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ կա լուրջ մրցակցություն: Այն փաստը, որ նշանակություն ունեն ինչ-որ ձայներ գնելը, չակերտավոր դրական գործընթաց

404.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների և հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Զեկույցում

Երգչուհու հղիության մասին լուրը ճշտված չէ

Hollywoodlife.com կայքը գրում է Բեյոնսեի հավանական հղիության մասին: Բանն այն է, որ երգչուհին Նյու-Յորքում իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ քայլելիս այնպիսի զգեստով է եղել, ինչը հագնում են միայն հղիները: Ճիշտ է արդյոք երգչուհու հղիության մասին լուրը թե ոչ, Բեյոնսեն դեռ չի արձագանքել: Հիշեցնենք, որ երգչուհին 8 ամիս առաջ է ծննդաբերել իր դստերը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Հարուցվել է քրեական գործ` ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետեւ` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա

Մաքրության կոչերը չեն ազդում

Իջեւան քաղաքի գետափնյա փողոցում տեղադրված են աղբարկղեր: Այստեղ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ տեղադրվել են  Տավուշի մարզկենտրոնի բնակիչներին մաքրության կոչող «Իջեւանը դու ես» կարգախոսով ցուցանակներ: Իջեւանի քաղաքապետարանը մի քանի անգամ  կազմակերպել է Աղստեւի ափերի մաքրումը աղբից: Սակայն քաղաքի բնակիչների, գետափնյա սննդի եւ առեւտրի օբյեկտների  կողմից գետի աղտոտումը տարատեսակ աղբով շարունակվում է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

«Զրո խնդիրներ հարեւանների հետ նշանաբանը զրոյացրել են». թուրք լրագրողը` Թուրքիայի արտաքին հարաբերությունների մասին

Դիարբեքիրում շարունակվում է SATR ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. Մեդիան եւ հայ-թուրքական հարաբերությունները ներկա պահին» Հայաստան-Թուրքիա կլոր սեղանը, որի բանախոսը երեկ Թուրքիայում հայտնի սյունակագիր, «Յենի Շաֆաք» թերթի լրագրող Հիլալ Կապլանն (Hilal Kaplan) էր: Տիկին Կապլանը այս տարի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված լրագրողական մրցանակաբաշխության երկու մրցանակակիրներից մեկն էր` որպես թուրքական մամուլում հայ-թուրքական

Մոսկվան քննադատում է Pussy Riot-ի առաջադրումը Սախարովի մրցանակին

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը խստորեն քննադատել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը՝ առաջադրել Pussy Riot փանք խմբի անդամներին Անդրեյ Սախարովի անվան մրցանակի համար։ Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշումը հայտնել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով պատասխանատու Կոնստանտին Դոլգովը։ Նրա խոսքով՝ խմբի գործունեությունը որեւէ կապ չունի մտքի ազատության հետ, եւ նման առաջադրումը «անհարգալից վերաբերմունք է գիտնականի հիշատակի, ինչպես նաեւ

Eastchester Daily Voice. «Տեսադասընթացներ Հայոց ցեղասպանության թեմայով Նյու Յորքի Իսթչեսթեր քաղաքում»

«Իսթչեսթեր դեյլի վոյսը» հաղորդում է, որ Իսթչեսթեր միության անվճար դպրոցների շրջանում, Գլոբալ-Լիփի հետ համատեղ, ուսանողների համար աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեսադասընթացներ է կազմակերպել: Դասընթացները կենտրոնացված են հինգ ցեղասպանությունների վրա` Հայոց ցեղասպանության 1915-1923, Կամբոջայի` 1975-1979, Բոսնիայի` 1992-1995, Ռուանդայի` 1994 և Սուդանի` 2003-2009: Երկուշաբթի օրվա թեման Հայոց ցեղասպանությունն էր: Քոլգեյթ համալսարանից վիդեոհանդիպմանը միացել էր ամերիկահայ գրող

Կներդրվեն խաղասրահների գործունեության խիստ կանոններ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը: Ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ

Ինչո՞ւ են հայերը նախընտրում Քոբուլեթին

Սեպտեմբերի վերջն է, Սեւ ծովի վրացական ափին «թավշյա սեզոն» է: Քոբուլեթիի լողափերում կեսօրին արդեն ջուրն ավելի տաք է, քան հունիսին Սեւանում: Լողափերը ազատ են բոլորի համար, դրանք աչքի են ընկնում մաքրությամբ: Ծովի ջուրն էլ վճիտ է: Լողափի մոտ տեսանք տեղադրված մարզագույք, ցանկացողները կարող են այդտեղ անվճար մարզվել: Քաղաքի խանութներում մթերքների գները համեմատական են Հայաստանում վաճառասրահների

Հրանուշ Հակոբյանը պատասխանում է Սուրեն Աբրահամյանի՝ «պապու գերեզմանը ջրելու» ծրագրերի քննադատությանը (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեց մեկնաբանել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի այն տեսակետը, թե Հունգարիայի այդ անօրինական գործարքը չէր լինի, եթե «Արի տուն», «Արի պապուդ գերեզմանը ջրիր» անհեթեթ ծրագրերի փոխարեն հաջողվեր մոբիլիզացնել Սփյուռքը: Նախարարի խոսքերով՝ «Դա իր գնահատականն է: Թե ծրագրերն անհեթեթ են, թե ոչ՝ գնահատում է Սփյուռքը, իսկ

Սաֆարովի արտահանձնումը հակամարտող կողմերի համար դրական զարգացո՞ւմ է

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ բանակցային գործընթացի ստատուս քվոն ամրապնդվեց: «Չեմ կարող բացատրել ինչ աստիճանով ամրացավ, բայց մոտ ապագայում դժվար թե բանակցային գործընթացում որեւէ զարգացումներ ունենանք: Կարելի է ասել, որ միգուցե հակամարտող կողմերի համար, տարբեր պատճառներով, դրական զարգացում է: Հայաստանի ու Ղարաբաղի համար այդ իրադարձությունը չափազանց անխոցելի

«Աշնանը դիմում են բժիշկներին՝ ամռանը ձեռք բերածի պատճառով». Վրեժ Շահրամանյան

  Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը զգուշացնում է՝ այն տղամարդիկ, ովքեր դիետաներ են պահում նիհարելու համար՝ սա կարող է անպտղության պատճառ դառնալ, քանի որ դիետաներն ազդում են սերմնահեղուկի որակի վրա: Ըստ Շահրամանյանի՝ «Պահպանակից օգտվելու կանոններին չտիրապետելը եւս նպաստում է անպտղությանը, քանի որ չգիտակցելով կարող է պահպանակը պահեն գրքի մեջ, գրպանում, երբեք չեն նայում դրանց վրա գրված ժամկետներին

Վաղը Երեւան կժամանի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

Սեպտեմբերի 27-ին Հայաստան կայցելի Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` «վերահաստատելու, որ Հայաստանը Եվրամիության կարեւոր գործընկերն է, գնահատելու Եվրոպական միության հետ հարաբերությունները է՛լ ավելի ամրապնդելու Հայաստանի ջանքերը, Արեւելյան գործընկերությունում ակտիվ ներգրավվածությունը, խրախուսելու հետագա բարեփոխումները երկրում եւ ստորագրելու ֆինանսավորման երկու փաստաթուղթ»։ Այդ մասին ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում։ Այցի շրջանակներում նախատեսված

Ջհանգիրյանը չգիտե՝ ինչո՞ւ է Քոչարյանը կտրուկ փոխվել

Նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը երեկ դեմ էր արտահայտվել Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության՝ խորհրդարանում «Մարտի 1»-ի գործով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Պրն Քոչարյանը պատճառաբանել էր, որ դրա աշխատանքներն ի սկզբանե դատապարտված են լինելու նախորդ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ճակատագրին, ինչպես նաեւ հորդորել էր ՀԱԿ-ականներին հետամուտ լինել երկխոսության ընթացքում իշխանության տված «Մարտի 1»-ը բացահայտելու

Դիետաները նպաստում են վիժման դեպքերի ավելացմանը

Հայաստանում շատացել են վիժման դեպքերը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ պատճառաբանելով փաստը. «Բանն այն է, որ հիմա ծննդաբերում է այն սերունդը, որը մեծացել է մութ տարիներին, նրանց մոտ իմուն համակարգը հիմնադրվել է վատ տարիներին: Այսինքն այն ժամանակ, երբ նորմալ սնունդ չկար, լույս չկար, նոր տարին՝ տոն չէր, կյանքի բնականոն ընթացքը խախտված

Կարինե Հակոբյանը՝ Կոմիտասյան համալիրի մասին. Այդ շենքը չի կառուցվելու

«Մենք թույլ չենք տա, ոչ մի շենք Կոմիտասի այգում չի կառուցվելու, մենք թույլ  չենք տա, որ լինի այդ խայտառակությունը»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը՝ նկատի ունենալով Կոմիտասի այգում կառուցվելիք  թանգարանն ու մշակույթի կենտրոնը։ Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ զարմացավ, որ ինքը լինելով  քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի անդամ, տեղյակ չի եղել վերջին շրջանում

Քրիստինե Պեպելյան. «Ես պարող երգչուհի չեմ»

Սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգչուհի Քրիստինե Պեպելյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը: «Երգիս հետ էր կապված վերնագիրը, որովհետեւ շնորհակալ լինելու զգացումը կարեւոր է, հնարավոր էր ապրել մի ամբողջ կյանք ու չհասկանալ շնորհակալ լինելու իմաստը: Շնորհակալ եմ իմ երկրպագուներին, հարազատներին ու մտերիմներին: Ժամանակի ընթացքում, եթե մարդը մտածող դառնա, դա մեծ ձեռք բերում

Թե ինչպես է «Վիզկոնը» կաշառել քաղաքապետարանին եւ դատավորներին

«Վիզկոն» ընկերության հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնն այսօր մեկ անգամ եւս հայտարարեց, որ մի քանի հարյուր հազար դոլար կաշառք է տվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ քաղաքապետարանի ԾԻԳ-ի նախկին տնօրեն Կարեն Դավթյանին, որպեսզի գերակա հանրային շահ ճանաչված Բուզանդի 13, 15, 17, 19, 21 հասցեներում կառուցապատման իրավունք ստանա: Այսօր Պավել Անդերսոնը բնակվում է ԱՄՆ-ում եւ «Նոյյան

Հարգանքի տուրք կմատուցվի Համո Բեկնազարյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Ժիրայր Ավետիսյանի, Լաերտ Վաղարշյանի հիշատակին

Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը կանցկացվի «Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիսը: Այն նվիված կլինի հայ կինոյի մեծ երախտավորի՝ Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կազմակերպված ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասաց, որ ֆիլմերի մեծ մասն առնչություն կունենա կինոյի վարպետի հետ: Ըստ Գևորգյանի՝ շատերն են լսել Համո Բեկնազարյանի անունը, սակայն քչերն են տեղյակ հայ

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյան. «Գինը ոչ թե ՀՀ նախագահը պիտի թելադրի, այլ` շուկան» (Տեսանյութ)

«Ես տարիներ շարունակ ասում եմ` գյուղերում ուժեղ բեւեռացումներ  են գնում, եկած միջոցներն ավելի շատ ծառայել են որոշ օլիգարխների հարստացմանը եւ այսօր նրանք դարձել են ֆեոդալներ, իսկ հանրապետության գյուղացիների հիմնական մասն աղքատ է եւ գյուղատնտեսության ոլորտում գյուղացին ոչ մի առաջընթաց չի տեսնում ու ստիպված` տնով-տեղով արտագաղթում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» գյուղացիական հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս

Enpi-info. «23 միլիոն Եվրո սահմանները բարելավելու համար»

«Էնփի-ինֆո»-ն հայտնում է, որ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ԵՄ-ի արևելյան հարևանության գործընկեր պետությունների աջակցմանը ուղղված 23 միլիոն եվրո արժողությամբ նոր փաթեթը, որը սահմանների կանոնների կառավարման միջոցով պետք է ուղղվի անվտանգության բարելավման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման և տարածաշրջանում ապրող մարդկանց տեղաշարժի մակարդակը բարձրացնելուն ` ԵՄ-ի չափանիշներին համապատասխանող լավագույն օրինակ ընդունելով Հայաստան-Վրաստան և Ուկրաինա-Բելառուս սահամանները: Մամուլի հաղորդագրությունում ասվում

Աշխարհում որքան էլ գեղեցիկ լեռներ լինեն, հաստատ Հայաստանի լեռներից գեղեցիկ չեն լինի

Հիմալայներ` լեռնային տուրիզմի փառատոն մեկնելուց առաջ այս համոզմունքն արտահայտեց «Armenian Extreme Club»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը եւ ավելացրեց. «Նեպալ մեկնելը մեզ համար միայն լեռնային տուրիզմի փառատոնին ներկա գտնվելը չէ: Մենք համեմատել ենք Հայաստանի լեռները եւ Հիմալայները եւ համոզվել, որ ահագին նմանություններ կան: Աշխարհում որքան էլ գեղեցիկ լեռներ լինեն, հաստատ Հայաստանի լեռներից գեղեցիկ չեն լինի: Այս երկու

Երթ՝ ի հիշատակ ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի

Այսօր 2004 թ. փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան: Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր երթ դեպի Եռաբլուր՝ ի հիշատակ սպանված հայ սպայի: Մասնակիցները շարժվեցին դեպի Եռաբլուրի եկեղեցի. ելույթներ ունեցան երթի մասնակից կառույցների ներկայացուցիչները

«Մոնիտորինգը սխալ է». Արմեն Սմբատյան

2012 թ. ապրիլ ամսից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «2012 թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագիրը: «Ծրագրի շրջանակներում ընտրությունների ընթացքը եւ արդյունքները նկարագրող ընտրական թվերի համադրության եւ վերլուծությունների հիման վրա վեր են հանվել ընտրացուցակների, քվեարկության մասնակցության եւ անճշտությունների հետ կապված խնդիրները, որոնք արտացոլված են այդ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031