Օրվա լրահոսը
Իվանիշվիլին կայցելի Հայաստան` անկախ Փանջիկիձեի հայտարարությունից
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստանի չի հետաձգվի` կապված արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության շուրջ սկանդալի հետ։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։ Իվանիշվիլին հունվարի 17-ին ժամանելու է Երեւան եւ հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Նախօրեին Թբիլիսիում տեղեկություն էր տարածվել, որ Փանջիկիձեի` Լիտվայում արած հայտարարությունների պատճառով
Սոցիոլոգ Ադիբեկյան. «Սոված չինովնիկների բանակն էլ է մեծ» (Տեսանյութ)
Ամանորի տոներից հետո մի շարք մասնագետներ` հոգեբան, բժիշկ ու ազգագրագետ մտահոգություն են հայտնում, թե հայ ժողովուրդը հետտոնական սթրեսի մեջ է: Այսօր Aravot.am-ը «Ֆորում» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե կա՞ որեւէ սոցիոլոգիական հետազոտություն, որը կփաստի, որ իսկապես մարդիկ տոներից հետո սթրեսի ու դեպրեսիաների մեջ են: Սոցիոլոգի խոսքերով, Հայաստանում նման հետազոտություն չի արվել, եւ որ այդպիսի
Մանվել Բադեյան. Էպոսագետի նման թեկնածուները զոքանչի մոտ գլուխ գովելու համար են առաջադրվել
Այսօր քաղաքագետ Արմեն Բադալյանը առաջիկա նախագահական ընտրությունները որակեց պետպատվերի շրջանակներում նախատեսված նկարչություն: Հիշեցնենք, քաղաքագետն ասել էր, որ գյուղապետերին ՀՀԿ-ն ցուցակներ է ներկայացնելու ու պահանջելու ընտրողների մասնակցությունն ու նախագահի երկրորդ թեկնածուին տված ձայները նկարել: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը վառ երեւակայության մշակած սցենար համարեց ընտրությունները նկարչություն կամ միջոցառում համարող քաղաքագետի գնահատականները: «Ընտրություններին ժողովրդի դերակատարությունը զրոյի հանգեցնելը
Ի՞նչ ֆիլմ դիտել 2013-ին
Օրեր առաջ «Առավոտ երիտասարդականը» Ձեզ էր ներկայացրել մի քանի ֆիլմ, որոնք պետք է մեծ էկրան բարձրանան 2013թ.-ին: Շարունակելով դրանց շարքը, տեղեկացնեմ, որ այս տարի կլինի շատերի կողմից սիրված «Forsage» ֆիլմի շարունակությունը: «Forsage 6»-ի Ռեժիսորը Ջասթին Լին է, սցենարիստը` Քրիս Մորգանը, իսկ դերասանական կազմը մնացել է նույնը` Վին Դիզել, Փոլ Ուոկեր, Դուեն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Ջորդանա
«Սերժ Սարգսյանից բացի ոչ մի թեկնածու հաղթելու հույս չունի»,- համոզված է քաղաքագետը
Այսօր քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսելով նախագահական ընտրությունների, առաջադրված թեկնածուների մասին, կարծիք հայտնեց, որ որոշ թեկնածուներ, ընտրություններից հետո քաղաքականության մեջ երեւալու համար են մասնակցում. «Այն ընթացքը, որն ունենք այսօր, դա կապված է մայիսին կայացած ԱԺ ընտրությունների հետ։ Ելնելով այդ ռեսուրսներից, այսօր մենք ունենք այն, ինչ ունենք»։ Մինասյանի խոսքով՝ թեկնածուներից ոմանք քաղաքական դաշտում այս կամ այն ձեւով
Ահարոն Ադիբեկյան. «Գաճաճ թեկնածուներն իրատես չեն» (Տեսանյութ)
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Ֆորում» ակումբում պատասխանելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն մեղադրանքներին, թե «Ադիբեկյանի սոցհարցումներն ունեն քարոզչական նպատակ», ասաց. «Նախագահի թեկնածուներից մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչպե՞ս պետք է հագնվի թեկնածուն, ո՞ւմ հետ ինչպե՞ս պիտի խոսի, ինչպիսի բառապաշար պիտի օգտագործի եւ այլն: Քանի որ գաճաճ թեկնածուներն այս ամենի մասին պատկերացում չունեն, ապա նրանց թվում
Սերգեյ Մինասյան. Վրաստանի վարչապետի այցից հետո Վահագն Չախալյանի գործի հետ կապված փոփոխություններ կլինեն
Այսօր «Հենարան» ակումբում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսելով արտաքին քաղաքականությունից՝ ասաց, որ այսօր Ադրբեջանում զգուշանում են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացումներից։ Ըստ նրա. «Համաներման փաստաթղթով երեք քաղբանտարկյալներ ազատվեցին։ Այլ փաստաթղթով նաեւ ենթադրվում է, որ Վրաստանի վարչապետի այցից հետո Վահագն Չախալյանի գործի հետ կապված փոփոխություններ կլինեն։ Վրաստանի նոր իշխանությունները փորձում են ձեւափոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը,
Չեխիայում բարձր են գնահատել հայկական հնագույն ծեսերն ու ավանդույթները
Դեկտեմբերի 13-16-ը Չեխիայում անցկացվել է Հռոմի պապ Հովհաննես 2-ի հիմնած «Հարմոնիա» միջազգային փառատոնը, որին Հայաստանից մասնակցել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի 11-հոգանոց խումբը: Այս մասին այսօր` «Տեսակետ» ակումբում հայտնեց «Տոնացույցի» գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը: «Հարմոնիան» Սուրբ ծննդյան համամարդկային փառատոն է, որտեղ բոլոր քրիստոնյա երկրների ներկայացուցիչները ցույց են տալիս տոնի իրենց ավանդույթները: Փառատոնի ղեկավարությունը բարձր գնահատեց մեր
Հայկազուն Ալվրցյան. Վրաստանը ստանձնել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու պարտականությունը (Տեսանյութ)
Այսօր «Ելակետ» ակումբում «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը հայտարարեց, որ Վրաստանը Հայաստանի նկատմամբ վարում է ագրեսիվ ու մեծապետական քաղաքականություն: Վրացագետը փաստեց, որ հայ-վրացական հարաբերությունները որեւէ տեղաշարժ չեն արձանագրել եւ ընդամենը հարեւան պետությունների կարգավիճակում են գտնվում. Հայաստանը Վրաստանի հետ ոչ ռազմավարական համագործակցություն ունի, ոչ էլ խորացված տնտեսական, մշակութային : «Պետք է արձանագրել, որ հայ-վրացական
Եզդիները սատարում են գործող նախագահ Սերժ Սարգսյանին
Այսօր «Զարկերակ» ակումբում Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը խոսելով առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ ասաց. «Երեկ եզդիների ազգային միությունը խորհրդակցություն է հրավիրել եւ քննարկել նախագահական ընտրությունների հետ կապված խնդիրը ու որոշում կայացրել, որ 2013 թթ նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին»: Թամոյանի խոսքով՝ իրենք եզդի ժողովրդին չեն ստիպում, այլ կոչ
4 տարի` Եվրախորհրդարանի նախկին պատգամավորին
Ավստրիայի դատարանը կաշառակերության համար մեղավոր է ճանաչել Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր եւ երկրի ներքին գործերի նախկին նախարար Էռնստ Շտրասսերին եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման: Շտրասսերը մեղադրվում էր նաեւ փողի դիմաց Եվրամիության օրենքների վրա ազդելու փորձ անելու համար: Մեղադրանքներն առաջ քաշվեցին այն բանից հետո, երբ լրագրողները հրապարակեցին 100 հազար եվրոյի շուրջ բանակցությունները ներկայացնող մի տեսանյութ: Շտրասսերը
Թեւան Պողոսյանը չի հերքում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետը հրավիրվելու է դրսից
«Այս պայքարը լինելու է Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների պայքարը»,- այսպիսի հայտարարություն էր արել «Ժառագության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր «Արցախ» ակումբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, հարցին՝ Դուք ո՞ր Հայաստանում եք լինելու, Սերժի՞, թե՞ Րաֆֆիի՝ նա պատասխանեց, որ ինքը կատարել է իր ընտրությունը՝ «Ես ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես կմնամ Րաֆֆիի Հայաստանում»: Թեւան Պողոսյանը նաեւ ասաց,
Միջազգային ֆինանսական կորպորացիան և զարգացման այլ հաստատություններ կաշխատեն միասին՝ աշխատատեղերի ստեղծման խնդիրը լուծելու նպատակով
Վաշինգտոն. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) նոր ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ զարգացող երկրներում մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղերը կարող են ստեղծվել ավելի արագ տեմպերով, եթե բարձրաստիճան պաշտոնյաները և զարգացման հաստատություններն իրենց գերակա մարտահրավերը համարեն տնտեսական աճի հիմնական արգելքների դեմ պայքարը, որոնք մասնավոր հատվածում գործող ընկերությունների համար խոչընդոտ են հանդիսանում: «Աշխատատեղերի ստեղծման
ՀՀ-ում արդեն միջազգային դիտորդներն էլ վերահսկման կարիք ունեն
Հայաստանի պառլամենտարիզմի ազգային կենտրոնը օրերս հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գործունեության վերահսկման խումբ ստեղծելու նախաձեռնության մասին: Նման նախաձեռնության տեղիք է տվել այն փաստը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում դիտարկումներ է անցկացնում 1996թ.-ից, սակայն հենց այդ տարվանից սկսած ՀՀ բոլոր համապետական ընտրությունները գնահատվել են ապօրինի: Հայտարարություն մեջ նշված է. «Այսինքն, կա՛մ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է անորակ
Կյանքից հեռացավ Վլադիմիր Աբաջյանը
Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Եղբայրն էր նշանավոր արվեստաբան Գևորգ Աբաջյանի: 1951 թվականին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական
«ՀՀԿ-ում գնացած հետ եկածներին չեն ընդունում»
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ նախկին ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանի մասին – Ժամանակին Կոտայքի մարզից պատգամավոր ընտրված, այժմ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր էլ որոշակի ազդեցություն ունի այդ տարածաշրջանում: Որքանո՞վ է սա Ձեզ մտահոգում՝ նախագահական ընտրությունների տրամաբանության մեջ: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Սասուն Միքայելյանի հետ այժմ: – Այդ ազդեցությունը դրսեւորվեց ե՛ւ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ե՛ւ Ազգային ժողովի
Բաղրամյան 26-ը որոշել է ընտրություններում 2-րդ տեղի թեկնածուին
Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի համար նախագահական ընտրություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելու որոշումը նշանակում է՝ կունենանք էպոսագետին հաղթած նախագահ: Այսօր «Հայացք» ակումբում նա ընտրությունները համարեց պետպատվերով նկարչություն. «Գյուղապետերին պետպատվերի շրջանակներում ցուցակ են ուղարկելու ու ասելու են՝ 300 ընտրողից ընտրության մասնակցությունը պետք է լինի մոտ 220 հոգի: 2-րդ տեղի թեկնածուին այսքան տոկոս
Ո՞վ է ծառայում քրեաօլիգարխիկ համակարգին
ՀՀ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը ընտրակաշառք բաժանող թեկնածուի հետ ընտրապայքարի մեջ մտնող բոլոր թեկնածուներին զգուշացնում է, որ պարտության դեպքում նրանք պատասխանատվություն են կրելու քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրության համար: Իսկ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը Ա. Ղուկասյանի՝ միասնական ինքնաբացարկի առաջարկը համարում է ոչ կոռեկտ, դրա իրագործումն էլ՝ իշխանության համար նվեր: Ստորեւ ներկայացնում ենք հատվածնե Երկու քաղաքական
Կլինի՞ մոլորակների շքերթ
«Ազգային անվտանգություն» անունը կրող կուսակցությունը (իրականում, իհարկե, Գառնիկ Իսագուլյանը, քանի որ դա, անշուշտ, «մարդ-կուսակցությունների» շարքից է) հանդես է եկել հայտարարությամբ, որում տրվում է ներկայիս քաղաքական իրավիճակի հակիրճ բնութագիրը: Հիմնական թեզերից մեկն այն է, որ ներկայիս ՀՀԿ-ին կարող էր մրցակից լինել ՀԱԿ-ի միտինգային, ԲՀԿ-ի նյութական եւ Դաշնակցության գաղափարական եռամիասնությունը: Ձեւակերպումը գեղեցիկ է՝ իրոք, եթե նման միասնություն
Մարուքյանի լավագույն բնապատկերները Հայաստանից (Տեսանյութ)
Լուսանկարիչ Էդգար Մարուքյանն իր ֆոտոբլոգում ներկայացրել է մի նկարաշար, որը ստեղծվել է 2012-ի ընթացում նրա նկարած լավագույն լուսանկարներից:Դիտեք նկարներից պատրաստված տեսանյութը
Հրանտ Բագրատյանը ներկայացրեց 10 կետ
ՀՀ Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ներկայացրել է արտաքին քաղաքականության ուրվագծերը։ Այն տեղադրվել է նրա Ֆեյսբուքյան էջում։ ՀՀ արտաքին քաղաքականության ուրվագծեր 1. Արտաքին քաղաքականության գերակա սկզբունքն է՝ մեր աշխարհով մեկ սփռված ժողովրդի հավիտենականության երաշխիքը անկախ հայկական պետականությունն է։ 2. Արտաքին քաղաքականությունը առաջիկա տարիներին պետք է լինի ինքնակենտրոն՝ պրոեվրոպական, պրոռուսական կամ պրոամերիկյան մւտեցումների գերակայությունը կարող է հանգեցնել
Արման Մելիքյանի վստահված անձինք նաեւ ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից են
«Մենք համարում ենք, որ ընտրողների 35-40 տոկոսը Հայաստանում չեն եւ եթե իշխանությունը հրաժարվի հրապարակել այդ տվյալները, մենք պարզապես կիջեցնենք նրանց ռեյտինգը՝ իրենց գրանցած տվյալներից»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Եթե Մելիքյանի շտաբը հավաստի տեղեկություններ ստանա, որ զինվորներին հրահանգում են քվեարկել հօգուտ գլխավոր հրամանատարի, ուրեմն 100 հազար
Gallup. Հայաստանում ինտերնետ հասանելիությունը 33 տոկոս է
Հայաստանը ինտերնետ հասանելիությամբ առաջատար է Հարավային Կովկասում։ Gallup-ի անցկացրած հարցման համաձայն` 2011 թվականին աշխարհում բնակչության 32 տոկոսի համար է ինտերնետը հասանելի եղել: Gallup-ը հարցումներ է իրականացրել 148 երկրներում, 2010-ի համեմատությամբ ինտերնետ հասանելիությունն աշխարհում աճել է 3 տոկոսով: Հայաստանում 2011-ին հարցվածների 33 տոկոսն է ասել, որ տանն ինտերնետ ունի։ Չնայած Հայաստանը ցուցակի վերին հատվածում չէ, այնուամենայնիվ,
Համլետ Հարությունյան. «Երբ ես Լեքսուս էի քշում՝ էպոսագետը սկի էշ չուներ»
Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ եթե Պետրոս Մակեյանի առաջարկն ընդունվի կամ Անդրիաս Ղուկասյանի հորդորով բոլոր մյուս թեկնածուները դուրս գան ընտրապայքարից, բոյկոտեն, ի՞նչ կլինի՝ նա պատասխանեց. «Նման բան չի եղել ու չի լինի, որ 7 թեկնածուները հավաքվեն ու դուրս գան: Անիմաստ քաղաքական տրյուկ է: Չի կարող նման բան մեր քաղաքական պատմության մեջ
Տոնական օրերին շտապօգնությունում սննդային թունավորումներ չեն գրանցել
Այս տարի տոնական օրերին, կարելի է ասել սննդային թունավորման կանչերով շտապօգնությանը չեն դիմել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա ներկայացմամբ՝ ընդամենը 4 քաղաքացի են իրենց վատ զգացել սննդից եւ դիմել շտապօգնությանը, սակայն դա համարել սննդային թունավորում չի կարելի. «Օրինակ՝ բոտուլիզմի կամ այլ սուր թունավորման դեպք չի գրանցվել»: Թագուհի
ՀՀԿ պատգամավորը՝ էպոսագետի մասին. «Անզոր ենք նրա դեմ պայքարելու, մենք Աստծո դեմ պայքարելու ոչ մի զենք չունենք»
Այսօր «Ազդակ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը, խոսելով նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուների մասին, ասաց, որ նրանք են ՀՀ նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Համլետ Հարությունյանի խոսքերով՝ «Ես նրանց եմ ճանաչում: Իմանալն ուրիշ է, ճանաչելն՝ ուրիշ»: Երբ լրագրողները հուշեցին՝ բա Հայրիկյա՞նը՝ ՀՀԿ պատգամավորն իրեն ուղղեց. «Հաաա, վա՛յ, Հայրիկյանին մոռացա: Նա ինձ դա չի
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նամակը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին
Հայաստանում ստեղծված իրավճակը ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի համար կանխատեսելի է եղել, թեեւ մինչեւ վերջ հույս է տածել, որ գործը չի հասնի նրան, որ քաղաքական ուժերը, ըստ էության, բոյկոտեն նախագահական ընտրությունները: Այսօր այդ մասին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածուն: Սակայն ունենք այն, ինչ ունենք՝գործող իշխանության հիմնական մրցակից համարվող քաղաքական ուժերը
Սահմանագոտում արտադրական ձեռնարկությունը հարկադիր պարապուրդի մեջ է
2011 թվականի հունվարից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում «Արտամետ» ՍՊԸ-ն սկսեց գործել դրոսելների արտադրություն: Այդ շենքում խորհրդային տարիներին եղել է դրոսելների գործարան: Դրոսելները փոքրիկ ձողիկներ են` պատված ֆերիտով: Դրանք էլեկտրական սարքավորումների մեջ հոսանքի չափանիշների բարելավման գործառույթ են կատարում: «Արտամետ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Աբովյանը խորհրդային տարիներին Կողբ գյուղում գործող դրոսելների արտադրամասի սեփականատերն էր, նա այժմ նաեւ
Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ին զգուշացնում է, որ կհայտարարի անժամկետ հացադուլ
ՀՀ Կենտրոնական ընտրական Հանձնաժողովի նախագահ ՊՐՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ ԴԻՄՈՒՄ Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Թեպետեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին: Հանրության կողմից ընտրությունների նկատմամբ առկա անվստահությունը ի չիք է դարձնում ժողովրդի կամքը` որպես իշխանության հիմք: ՀՀ քաղաքացին առայսօր
Ինչո՞ւ տեխզննության կտրոնները դարձան դեֆիցիտ
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում 2013թ. տեխզննության կտրոնների պակասուրդ ե՛ւ կա, ե՛ւ չկա։ Մի կողմից հայտարարվում է, որ կա անհրաժեշտ քանակություն, մյուս կողմից՝ մարդիկ չեն կարողանում դրանք ձեռք բերել, չնայած պահանջվող բոլոր վճարումները կատարել են։ Այս խնդիրը Հայաստանում առաջացավ տարեվերջին, բայց շարունակվում է պահպանվել մինչեւ այժմ։ Դեռեւս 2011թ. մայիսին կատարված փոփոխություններից հետո, ինչպես հայտնի է,


















































