Օրվա լրահոսը

«Այն արձանը, որի մոտ չեն նկարվում մեռած է». Նուռը վստահ է, որ Ընթերցողի արձանն իր շուրջը կհամախմբի գրքի սիրահարներին

Իր յուրահատուկ աշխատանքների շնորհիվ մեծ ճանաչում ունեցող նկարիչ, քանդակագործ և դիզայներ Նուռը (Արման Դավթյան) պատրաստվում է առաջիկայում անակնկալ մատուցել երևանցիներին, որը, ըստ նրա, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև օտարերկրացիների շրջանում: Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շրջակայքում կտեղադրվի Ընթերցողի արձանը: Նման արձան կերտելու միտքը Նուռի մեջ առաջացել է այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուց հետո, թեև մեր

«Գալու եմ». Եսայի նոր երգը

Եսայի Ալթունյանը, ով հայ հանրությանն ավելի շատ հայտնի է Էմմիի հետ կատարած «Էրեբունի Երևան» երգով, ներկայացրել է իր նոր տեսահոլովակը: «Գալու եմ» այսպես է կոչվում նրա նոր երգը. երաժշտության հեղինակը Եսային է, խոսքերը գրել է Լուսինե Բադալյանը: Տեսահոլովակը Youtube-ում գրանցել է 740-ից ավելի դիտում: Մեկնաբանությունների ու կարծիքների պակաս չի զգացվում հատկապես երգչի ֆեյսբուքյան էջում: Դրական

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։ Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։  Գեղարքունիքի մարզ՝  34 ահազանգ,  9 արագ արձագանքում:  Տավուշի մարզ՝  1 ահազանգ, 1 արագ արձագանքում:  Վայոց Ձոր մարզ՝  1 ահազանգ:  Կոտայքի մարզ՝ 2 ահազանգ:  Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրությունների ընթացքում լրագրողին ընտրատեղամաս

Անժելինա Ջոլին տառապում է հեպատիտով. Գրում է «National Esquirer»-ը

  Վաղ առավոտից ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվում է այն հարցը, թե արդյոք հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի բանագնաց ԱնԺելինա Ջոլին տառապում է հեպատիտ C-ով: Բանն այն է, որ նման պնդմամբ հանդես է եկել ամերիկյան ժամանցային «National Esquirer» պարբերականը եւ տեղեկատվության հավաստիացումը կապվում է այն բանի հետ,  որ «Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հիվանդության լուրը նույնպես այս

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը դատարանում ունեցավ իր պաշտպանը

  Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով դատական քննությունը: Անցած դատական նիստը հետաձգվել էր ռեստորանի անվտանգության աշխատակից Արման Խաչատրյանի պաշտպան չունենալու հետ կապված: Այսօր դատարան էր ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ավագ Լալայանը: Դատարանից վերջինս խնդրեց

Հայոց ցեղասպանության թեման` եվրոպական դպրոցական ծրագրերում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և Վիթենբերգի քաղաքապետ Էկհարդ Նաումանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասն իր առաջատար դերն է պահպանել երկու

ՀԱԿ անդամ. Եթե նորից ընդդիմությունը համագործակցի իշխանության հետ, շատ կոպիտ գնահատականների է արժանի

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, Հայաստանում ընդդիմությունն իրեն համարժեք չի պահում քաղաքական ու հասարակական իրավիճակում: «Ընդդիմությունը որեւէ ձեւով չպետք է ներքաշվի պառլամենտական դասական գործունեության մեջ, այլ խնդիրը պետք է լինի հրապարակում ընդդիմության գործերին՝ երթերին, հավաքներին աջակցելը: Բայց տեսնում ենք, որ հրապարակում դադարեցրել կամ միգուցե սառեցրել են պայքարը ու ակտիվացրել դասական գործընթացը խորհրդարանում, ինչը

НТВ. «Հայ գործարարը Չելյաբինսկում մի ամբողջ գյուղ է գնել»

Հայ գործարար Սեյրան Վարագյանը 16.5 միլիոն ռուբլիի դիմաց աճուրդով գնել է Չելյաբինսկ մարզի Նարովչատկա գյուղը` ֆերմաներով, ջերմոցներով, կաթսայատնով, մատուռով, տներով ու գյուղացիներով ու արդեն տեղի 117 բնակիչներին ստիպում է լքել կամ գնել իրենց տները, որոնք ժամանակին հենց իրենք են կառուցել: Այս մասին հաղորդում է «Էն Տե Վե»-ն: Խնդիրն այն է, որ սովխոզի տնօրենը ժամանակին հրաժարվել

Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոնի» պետի ժամանակավոր պաշտոնակատար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել  է «Գնումների աջակցման կենտրոն» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահման­ված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետա­կան ոչ առևտրային կազմա­կերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշ­տոնում նշանակելը։      

Պավել Գրաչովի ավանդը անուրանալի է

ՌԴ պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում ունեցել է շատ նշանակալի դերակատարություն: Տարածաշրջանի այսօրվա հարաբերական խաղաղությունը, հայ-ադրբեջանական զինադադարը հնարավոր է եղել հենց նրա գործուն մասնակցությամբ: Այս մասին ՙԱ1+՚-ին պատմեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որը եւ ՌԴ-ում աշխատելու տարիներին եւ Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում նրա հետ ունեցել է բարեկամական

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները միջազգային գիտական ամսագրերում տպագրել են 217 հոդված

Ինչպես հաղորդել էինք, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին (ԳԿՀԱՀ` ANSEF) նվիրված միջազգային ֆորում: Խոսելով ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներին արժանանալու գիտական ծրագրերից, Տորոնտոյի համալսարանի ներկայացուցիչ, կենսաֆիզիկոս Տիգրան Չալիկյանն ասաց, որ գիտնականների դիմումները պետք է լինեն դիպուկ, իրականանալի եւ գիտական պահանջներին համապատասխան. «Վերջին տարիներին բարելավվել

21 օր հացադուլի մեջ գտնվող 75-ամյա կնոջը պետությունը չի օգնում

Այսօր 101-րդ օրն է, ինչ Գ. Նժդեհի ազգականուհի, 75-ամյա Էմմա Սահակյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց նստացույց է անում: Այսօր նաեւ նրա հացադուլի 21-րդ օրն էր. «Մեկ կոնֆետ անգամ բերանս չեմ դրել, եթե ես խախտեմ իմ որոշումը, ուրեմն ես պարտված եմ: Մինչեւ էս վերջին երկու օրը ինձ լավ էի զգում, բայց երկու օր է, վիճակս լավ

Մարդասպանը «արձակուրդից հետո կվերադառնա ծառայության»

Հունգարիայի կողմից օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտահանձնված եւ Բաքու ժամանելուն պես երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովը «ներկայումս ծառայողական արձակուրդում է եւ հանգստանում է»։ Այդ մասին SalamNews գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Ռամիս Նաջաֆովը։ «Արձակուրդն ավարտվելուց հետո նա կվերադառնա ծառայության», – ասել է ադրբեջանական ռազմական գերատեսչության

Երազանքը՝ Հայաստանում խաղալն է

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Հայաստանյան Առաքելական եկեղեցու Գալուստյան սրահում հյուրախաղերով հանդես է եկել Հայ Բարեգործական Ըդհանուր Միության ՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Վահրամ Փափազյանի անվան թատերախումբը՝ ներկայացնելով Ն. Ղարիբյանի « Ինքնակոչ երաժիշտը» կատակերգությունը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Լոս Անջելեսում անցկացվել է «Էմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալը Լոս Անջելեսում անցկացված «Էմմի» մրցանակի 64-րդ մրցանակաբաշխությանը  «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալը: «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալի ռեժիսոր Սթիվ Լեվիթանը մրցանակն ընդունելու իր խոսքում ասել է. «Աղոթում եմ,

Միջազգային դիտորդն անանուն հայտնում է իր մտահոգությունները. «Մյուս անգամ մենք շատ կոշտ ենք լինելու»

Այսօր միջազգային դիտորդները հրավիրած ասուլիսում ՏԻՄ ընտրությունները գնահատեցին միջազգային չափանիշներին համապատասխան, նորմալ, ժողովրդավարական, զուսպ եւ այլն: Ասուլիսից հետո դիտորդներից մեկն Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց մեր երկրի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ «Եթե մենք լեզու չենք հասկանում, դա դեռ չի նշանակում, թե մենք ոչինչ չենք տեսնում, հասկանում»: Նա խնդրեց իր անունը չհրապարակել, միայն նշել, թե ինչն

Տրանսպորտի, կանաչապատման և սանմաքրման ոլորտներում քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել աշխատատեղեր

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք-շինությունների գույքագրում և ներկայացնել այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն: Քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ

GRETA-ն հրապարակեց զեկույց Հայաստանի մասին

Սեպտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական  խումբը (GRETA) Հայաստանի վերաբերյալ իր առաջին զեկույցն է հրապարակել: Զեկույցում GRETA-ն գոհունակություն է հայտնել Հայաստանի իշխանություններին թրաֆիքինգի դեմ պայքարում կարևոր քայլեր ձեռնարկելու համար, մասնավորապես` հասարակության իրազեկման բարձրացման և համապատասխան մասնագետներ պատրաստելու համար: Այնուամենայնիվ, GRETA-ն գտնում է, որ խոցելի խմբերի, հատկապես երեխաների, իրազեկության բարձրացման համար ավելի նպատակահարմար

ՀԱԿ պատգամավոր. մեզ փորձում են փչացնել՝ զուգահեռներ տանելով Քոչարյանի հետ

  «Մենք համագործակցում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, ում նպատակները համընկնում են մեզ հետ: Տվյալ դեպքում ուզում ենք բարեփոխումներ, չկեղծված, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, ուզում ենք իշխանափոխություն: Ինչու իշխանափոխություն, որ իշխանությունն ամեն անգամ վերարտադրվելու եւ լճանալու հնարավորություն չունենա: Եթե այս համատեքստում ԲՀԿ-ն մեզ հետ համամիտ է՝ թող այդ նախաձեռնությամբ հանդես գան: ՀԱԿ-ը անում է այն

Կարինե Աճեմյան. «Ավելի շատ զգացմունքային ֆոնի վրա գրված, քան լուրջ քաղաքական հենք ունեցող նամակ է»

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը 15 պահանջներից բաղկացած նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ անդրադառնում է ՀՀ-ում տեղի ունեցած և ունենալիք ընտրություններին և դրանց հետ կապված մի շարք մարտահրավերների լուծման հնարավոր տարբերակների: Aravot-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյաից հետաքրքրվեց արդյոք նա, լինելով ՀՀԿ անդամ համամի՞տ է նամակում բարձրացված պահանջներին և ի՞նչ է կարծում, արդյոք

Արամ Չոբանյան. ողբերգություն է, երբ հայ գիտնականների աշխատանքները չեն ֆինանսավորվում

Այս պահին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին (ԳԿՀԱՀ` ANSEF) նվիրված միջազգային ֆորումը։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում հետեւողական աջակցությամբ եւ դրամաշնորհներով խրախուսել է հայ գիտնականներին` շարունակելու իրենց գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում` այդ կերպ դիմագրավելով գիտական ներուժի արտահոսքի հիմնախնդրին: Մասնավորապես, 2012-ին ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացված

Գլխավոր դատախազի հայրը միջազգային մրցանակի է արժանացել

«Եվրոպական միություն / «Եվրոպա Նոստրա» 2012» մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Չքնաղ համայնքի պատվավոր անդամ Գառնիկ Հովսեփյանն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գրասենյակից, Հովսեփյանը միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին և «Անհատի կողմից օրինակելի ներդրում մշակութային ժառանգության բնագավառում» անվանակարգում հավաստագրին է արժանացել: Ժյուրիի նախագահ Ալեքսանդր Ֆյուրստ ցու Սայն-Վիտգեյնշտեյն-Սայնն էլ նրան շնորհակալություն է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ,   Ձեզ եմ ներկայացնում 2011 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները և հիմնական մի քանի շեշտադրումներ բյուջեի կատարողականի վերաբերյալ: Հետագայում իմ գործընկերներն ավելի մանրամասն` թվերով կներկայացնեն 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը և կպատասխանեն պատգամավորներին հետաքրքրող բոլոր հարցերին: Պետական բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս նախ կարևոր է տնտեսության այն ընդհանուր միջավայրը,

Ռոբերտ Մելքոնյան. Մեզ հետ կտանենք ծիսական, աշխատանքային, հոգեւոր երգեր

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ին Դրեզդենի «Ֆրաուկիրխե» եկեղեցու սրահում կկայանա «Հայ երաժշտության երեկո»: Դրա ընթացքում Հայաստանի պետական կամերային երգչախումբը ելույթ կունենա Դրեզդենի ֆիլհարմոնիկի հետ: Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մելքոնյանը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Շնիտկեի, Բարբերի եւ Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: Նվագախմբի հետ համատեղ՝ Բարբերի եւ Հայրապետյանի

Աբրամովիչը «Չելսիի» ֆուտբոլիստներից բացատրություն է պահանջել

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն անակնկալ այցելել է ակումբի մարզումային բազա եւ ֆուտբոլիստներից բացատրություն պահանջել` կապված Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրում «Յուվենտուսի» հետ խաղում հաղթանակը ձեռքից բաց թողնելու հետ: Հիշեցնենք, որ «Չելսին» հանդիպումը շահում էր 2:0 հաշվով, սակայն հետագայում առավելությունը ձեռքից բաց թողեց, եւ ինքը երկու գնդակ ընդունեց սեփական դարպասը:

«Շիրակ» ՖԱ նախագահ Արման Սահակյանը կառաջադրվի 35 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու

Թիվ 35 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանը։ Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատվեցին հենց իր՝ Արման Սահակյանի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզի 16 համայնքներ, ինչպես նաև Գյումրի քաղաքի մի մասն ընդգրկող այս ընտրատարածքում այս տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանը սեպտեմբերի

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Բելառուսում

Սեպտեմբերի 21-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչներ: Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 21-ամյա ուղին: Իր ելույթում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց նաև հայ-բելառուսական հարաբերությունների

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Մոսկվայում

         Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն: Միջոցառմանը մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների եւ Մոսկվայում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ռուսաստանյան քաղաքական,  հասարակական ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ: Պաշտոնական հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում

ՀՀԿ պատգամավոր. Ընդդիմությունը կառուցողական է դարձել, ինչը նշանակում է՝ կարող ենք միասին աշխատել

«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի համար երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններն անցել են խաղաղ, առանց լարվածության: «Ինձ դուր եկավ այն, որ այս անգամ ավագանու թեկնածուները տարբեր տեղերում հանդիպում ու մարդավարի շփվում էին, թշնամություն չեմ նկատել: Որեւէ կաշառքի դեպքի մասին չեմ լսել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ա. Բախշյանը: Ըստ նրա, արդյունքում ընտրվում են այն թեկնածուները, որոնցից

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում

Սկսվել է Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի վաճառքը: Այսօրվանից սկսած տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում: Ինչ վերաբերվում է տոմսերի գներին, ապա դրանք չեն փոխվի, քանի որ նախ դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նման հանդիպումների միջազգային տոմսերի սահմանված գներից եւ երկրորդ, որ սահմանելով 4 կարգի տոմսեր` 3000, 5000, 7000 եւ 10.000

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031