Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը «Լեքսուս ջալալիով» էպոսագետին համեմատում է Սասունցի Դավթի հետ

Aravot.am-ն այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ի՞նչ խնդիր է լուծում էպոսագետ Վարդան Սեդրակյանը՝ առաջադրվելով նախագահի թեկնածու: Նա պատասխանեց, որ  էպոսագետը որեւէ կերպ հետաքրքրություն չի առաջացնում. «Անհայտ մարդ է: Դա իրեն չի վերաբերվում, բայց կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց անձի շուրջ աժիոտաժ ստեղծել: Ընտրագրավի գործիքակազմը մենք կիրառում ենք նրա համար, որ

Թ. Մանասերյանը՝ քաղաքական որոշ ուժերի պասիվության մասին. «Նրանք այն ջրաղացին են ջուր լցնում, որը ի վնաս մեզ է աշխատում»

The Heritage Foundation-ը եւ Wall Street Journal պարբերականը հրապարակել են «Տնտեսության ազատության ինդեքս 2013» հերթական համատեղ զեկույցը , որում Հայաստանը (անցած տարվա համեմատ աննշան բարելավումով` 0.6 կետ), դիտարկված 177 երկրների շարքում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը: Aravot.am-ը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյո՞ք զեկույցում ներկայացված է ՀՀ-ում տիրող օբյեկտիվ իրականությունը:  Նա

Կապանի բրիգադը նշեց իր 20-ամյակը

Աշխարհագրական դիրքի տեսակետից, երկու կողմից շրջափակված լինելով ադրբեջանական հարակից տարածքներով, թերեւս ամենաանմխիթար վիճակում հայտնվեցին Կապանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջանները: Կապան-Գորիս ճանապարհը դարձավ վտանգավոր անցանելի, իսկ 1991թ-ի հունվարից  վերջնականապես փակվեց մայրուղին եւ Ագարակ, Քաջարան, Մեղրի, Կապան քաղաքներն իրենց գյուղերով արտաքին աշխարհի հետ կապ ունեին Աղվանի-Տաթեւ անավարտ ճանապարհի միջոցով, որը կոչվեց կյանքի ճանապարհ: Կապան քաղաքը եւ նրա

Մոմավառություն` ի հիշատակ բռնաբարված հնդկուհու

Այսօր Հնդկաստանի դեսպանատան առջեւ կազմակերպեց մոմավառություն ի հիշատակ Հնդկաստանում բռնության զոհ դարձած մի 23-ամյա առջկա, որը բռնաբարվելուց հետո մահացել էր: «Կանանց ռեսուրեային կենտրոն» հ/կ-ի կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները մոմավառությամբ իրենց զորակցությունն էին հայտնում տուժածի ընտանիքին եւ հնդիկ ժողովրդին:Ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչ Էլվիրա ՄԵլիքսեթյանի` Հնդկաստանում բռանաբարության նման դեպքեր հաճախակի են լինում եւ նման ակցիաները

«Ուրարտուի» հովանավորը դեռ չի հայտնվել

Նորաստեղծ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսից հետո Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի առաջնությանը մասնակցելու նպատակ ունենալով, իրենք հետաքրքրվո՞ւմ են այստեղ իրենց նյութատեխնիկական բազան հիմնելու մասին, որը պարտադիր պահանջ է, ակումբի նախագահ Արթուր Ոսկանյանը պատասխանեց. «Ծրագրեր կան, իհարկե: Բայց առայժմ չեմ ուզում դրանց մասին խոսել, որովհետեւ շատ բան կարող է փոխվել: Դրանց մասին մոտ ժամանակներս ավելի կոնկրետ կխոսի

«Ազգային Անվտանգություն Կուսակցության» հայտարարությունը

  Նկատի ունենալով, որ. – Հայաստանի Հանրապետության 2013 թվականի նախագահական ընտրություններին նախորդող շրջանի եւ նրա շուրջ ստեղծված ներքաղաքական իրավիճակի հիմնական բնորոշիչը քաղաքական դաշտերի ռեսուրսային հավասարակշռումն էր իշխանական ու այլընտրանքային-ընդդիմադիր ուժերի միջեւ՝ ԲՀԿ-ի նյութական, ՀԱԿ-ի միտինգային եւ ՀՅԴ-ի գաղափարական միացյալ ռեսուրսների հնարավոր հակակշռումը ՀՀԿ-ի նյութական ու գաղափարական համակարգին, որը կարող էր ստեղծել ազգային եւ պետական շահերից

Մայթերը լավ չեն մաքրում

Արդեն երկու օր է, ինչ տեղումները դադարել են, սակայն Հրազդան քաղաքում շարունակվում է ճյան մաքրման աշխատանքները: Հունվարի 12-ին, ժամը 13:00- սահմաններում մաքրվել է Քաղսի գյուղի ավտոճանապարհը, որտեղ արդեն կարող են անցնել կողք-կողքի երկու մեքենա, ինչը մինչ այդ  հնարավոր չեր, քանի որ ճանապարհ մաքրվել էր ոչ ամբողջությամբ: Գյուղացիները մեզ հետ զրույցում ասում էին, որ  գյուղապետի որդին

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը և իշխանական ճամբարի կողմից` նրան Սերժ Սարգսյանին պարտված մրցակցի դերում տեսնելու անսքող ցանկությունը, տարատեսակ վերլուծաբանների ու սոցիոլոգների կողմից իրադարձությունների այսօրինակ զարգացման անխուսափելիությունը “կանխատեսող” և “հիմնավորող” ելույթները կեղծիքից ու անօրինությունից ազատվելու մեր ցանկությունը մարող,մեր կամքն ու գործունակությունը կաշկանդող բացահայտ մարտահրավերներ են: Ազգի ջոջերի քաղաքական անէացմանը հետևած

Աշխարհի ամենաերկար փողոցը 1896կմ է

Աշխարհի ամենաերկար փողոցը գտնվում է, ավելի ճիշտ` սկսվում է Կանադայի ամենամեծ քաղաքից`Տորոնտոյից և ձգվում շուրջ 1896 կիլոմետր: Փողոցն ունի «Yonge Street» անվանումը և հատում է կանադական մի քանի քաղաքներ: Գրում է cacenglish.com-ը:     Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի շատ ԱՄՆ-ի քաղաքացի, քան որևէ այլ պատերազմում՝ 620 000 հոգի: Ռազմական գործուղությունները սկսեցին 1861թ-ի

Մայք Թայսոնը մարդասպան կդառնա

«Երկաթե Մայքը»` նույն ինքը` բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, հետաքրքիր դեր կխաղա «Օրենք եւ կարգապահություն: Հատուկ կորպուս» հեռուստասերիալում: Նա կլինի մարդասպան, ով անազատության մեջ է գտնվում եւ սպասում է իր մահապատժի վճռին: Սերիայի սյուժետի համաձայն` գլխավոր հերոսուհին` Օլիվիա Բռենսոնը, հետապնդում է Ռեգի Ռոդեսին, ով հոգեկան խանգարումների հետեւանքով «մսակեր» է դարձել: Ռոդեսի դերակատարն էլ հենց Թայսոնն է: Պետք

ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այց կկատարի Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հինգ հոգանոց պատվիրակությունը` նորվեգացի Կարին Վոլդսեթի ղեկավարությամբ, հունվարի 16-17-ը կլինի Երեւանում` դիտարկելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական փուլը: Պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, նախագահի հիմնական թեկնածուների եւ պառլամենտական խմբակցությունների ղեկավարների հետ: Կհանդիպեն նաեւ գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ: ԵԽԽՎ ամբողջական` 22 հոգանոց

Կայացավ «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից» գրքի շնորհանդեսը

«Գրքում պատմվում է, թե ինչպես են նշել Ամանորը մեր նախնիները հեթանոս ժամանակաշրջանում: Ձմեռ պապի փոխարեն մեր ավանդական Կաղանդ պապն է, ով ունեցել է 12 խլվլիկներ, նրանք իրենց բնույթով դրական կերպարներ էին»,-այսօր «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից» հեքիաթի գրքի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց հեքիաթի հեղինակ Աստղիկ Սիմոնյանը: Նրա պնդմամբ, որպեսզի հեքիաթը լինի ժամանակակից, օգտագործել են

Արտահայտություններ, որոնք մատնում են Ձեր զգացմունքները

Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։  Սիրահարներն իրար որսում են հայացքով, սակայն կան բառեր և արտահայտություններ, որոնք մատնում են նրանց զգացմունքները նույնիսկ այն դեպքում, երբ չեն կամենում: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ինչպես են երիտասարդները նկատում իրենց նկատմամբ ունեցած այլոց համակրանքը: 19-ամյա Լաուրան պատմում է՝ ներկայիս ընկերոջ զգացմունքների

«Իշխանություններն էլ ուրախ չեն ստեղծած այս իրավիճակից». ըստ քաղաքագետի` «արհեստական վիճակը խիստ վտանգավոր» է

Թեև 2008-ի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո միջազգային կառույցները բազմիցս նշել են թափանցիկ և ժողովրդավարական, ինչպես նաև մրցակցային պայմաններում ընտրությունների անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ քաղաքական վերլուծաբանները ստեղծված իրավիճակում թերահավատ են, թե հնարավոր կլինի նման պայմաններ ստեղծել: «Խիստ կասկածի տակ է դրված ընտրությունների լինել-չլինելու հարցը»,-«Մեդիալաբին» ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: «Ինչո՞ւ ՀԱԿ-ը,

«Ուրարտուն» ուզում է համալրել Հայաստանի ֆուտբոլային ընտանիքը

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացավ նոր ստեղծվող «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը: Ռուսաստանաբնակ Արթուր Ոսկանյանը ամիսներ առաջ է հղացել ստեղծել «Ուրարտու» հայկական անունով ֆուտբոլային ակումբ` իր եւ համախոհների հետ իրենց առջեւ դնելով մի քանի գերխնդիրներ. նպաստել Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը,  մասնակցել օրեցօր հզորացող մեր ազգային հավաքականի հաղթանակների կերտմանը, ի դեմս «Ուրարտու» ՖԱ-ի, հզոր թիմ եւ ֆուտբոլային նոր

«Ձմեռային փառատոն Հայաստանն» ամփոփվեց

«Դեկտեմբերի 22-ից Ազատության հրապարակում Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ անցկացվող Ամանորի բազմազան միջոցառումները հունվարի 13-ին ավարտվեցին»,-այսօր «Ձմեռային փառատոն Հայաստան»-ի փակման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի հեղինակ Րաֆֆի Նիզիբլյանը: Նրա պնդմամբ, կազմակերպված ձմեռային շքերթը, տոնածառների ցուցահանդեսը, ձմեռային խաղերը, ձեռքի աշխատանքները, ձմեռ պապերի մրցավազքը անցան հաջող եւ շատ ջերմ մթնոլորտում. «Փառատոնի օրերին Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառումներին մասնակցում

Մեկ տարի շարունակ Խոսրովի արգելոցը կլինի Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում

Մինչեւ 2013թ. տարեվերջ ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի Բնապահապանական տեսչությունում եւ Խոսրովի արգելոցում: Այս մասին  հունվարի 11-ին  ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած խարհրդակցության ժամանակ տեղեկացրել է ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Ըստ Իշխան Զաքարյանի մոնիթորինգն իրականացնող հանձնախումբը կազմված է: ՎՊ նախագահն առաջարկել է հանձնախմբում ընդգրկել նաեւ բնապահպանության ոլորտի ներկայացուցիչների: Մոնիթորինգը շարունակվելու է մինչեւ տարեվերջ:

Րաֆֆի Հովհաննիսյանն առանց աղմուկի «ստուգատես» է անցկացրել

Հունվարի 12-ին  ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն  այցելել  է Նոյեմբերյանի տարածաշրջան: Նա Նոյեմբերյան քաղաքի «Եռանկյունի»  սրճարանում  հանդիպում է  ունեցել «Ժառանգություն» կուսակցության անդամների, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված այդ  կուսակցության անդամների հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը գիշերել է  Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղում՝ Ստեփան Սաֆարյանի տանը, հաջորդ օրը եղել  Լոռու մարզի  Թումանյանի տարածաշրջանում:

Վարդան Ղուկասյանը Նոր տարին դիմավորել է Երուսաղեմում

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին դիմավորել է Երուսաղեմում՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե Նոր տարին ինքը դիմավորել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: Հարցին, թե ինչո՞ւ է ընտրել Երուսաղեմը, Վ. Ղուկասյանը պատասխանեց. «Իմ հոգուն ավելի հարիր է Երուսաղեմը: Եվ հետո` չէի եղել այնտեղ, ուզում էի մի անգամ գնալ, տեսնել Երուսաղեմը»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, մասնավորապես նշել է. «Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քաղաքապետարանի հետ ակտիվ աշխատելու ու համագործակցելու համար: Անցած տարում Երևանի քաղաքապետարանի ու նրա ենթակայության գրեթե բոլոր կառույցների աշխատանքը լրատվամիջոցների հետ

Ինքնաբացարկի դիմած նախագահի թեկնածուն $ 32 .000 է ժողովրդից հավաքել, որ ընտրություններին մասնակցի

Ինքնաբացարկի դիմած նախկին կոմունիստ եւ իրեն սոցիալիստ համարող նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը, ինչպես ինքն է ասում,  ընտրապայքարից հեռանում է պատվով ու հաղթանակով: «Այս պետությունում պայքարել Հանրապետական կուսակցության դեմ՝ պրակտիչեսկի հնարավոր չէ: ՀՀԿ-ն , իրենց կուսակցության ղեկավարը գաղափարապես կրել են պարտություն: Հիմա մեր գաղափարապես հաղթանակը ընտրություններից հետո ցույց կտանք ու կապացուցենք, որ ամեն ինչ գումարով, փողով

Հայաստանի նորագույն պատմության, պատմության դասագրքերի և խորհրդային պատմագրության ավանդույթների մասին

Նախորդ նախագահական ընտրությունները նշանավորվեցին նրանով, որ ակտիվորեն սկսեց  քննարկվել Հայաստանի պատմության նորագույն շրջանը, մասնավորապես՝ 90-ական թվականները: Այս ընտրություններում ևս կարելի է սպասել նման բանավեճերի, քանի որ թեկնածուներից առնվազն մի քանիսը՝ Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց քաղաքական կարիերան սկսել են հենց 90-ականների սկզբին, իսկ մեկ այլ  թեկնածու՝ Պարույր Հայրիկյանը, անգամ ավելի վաղ: Այս առումով

«Հարսնաքարի գործով» հանրային պաշտպան չտվեցին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  նշանակվել էր անցյալ տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին բռնությունների ենթարկած, Վահեին մահ պատճառած Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով այս տարվա անդրանիկ դատական նիստը: Դատարան չէին նեկայացել ինչպես

12 ուրախ «Slide to Unlock» գաղափարներ (ֆոտոշարք)

              IT TREND

Մայիսին Կրակովում կհանդիպեն Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարները

Մայիսի երկրորդ կեսին Լեհաստանի Կրակով քաղաքում կանցկացվի Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Բաքվում Լեհաստանի դեսպանատան հաղորդումը, հանդիպման ժամանակ քննարկվելու են Եվրամիության այս ծրագրի մասնակից երկրների միջեւ ռազմավարական համագործակցության հարցեր։ Նիստին մասնակցելու են Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։ Արման

Պարգևատրվեցին «Գ. Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը» թեմայով մրցույթի հաղթողները

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրը, ամփոփեց ավանդական դարձած «Գ. Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը» թեմայով մրցույթի արդյունքները և պարգևատրեց մասնակիցներին։ Մրցույթին մասնակցել և թեմայի շուրջ իրենց հոդվածները ներկայացրել էին երկու տասնյակից ավելի ուսանող-երիտասարդներ։ Թեպետ այս տարի առաջին և երկրորդ տեղերի հավակնող մրցանակակիրներ չկային, այնուամենայնիվ, եղան երեք երրորդ տեղի մրցանակակիրներ՝ Մեսրոպ Գրիգորյան, Ալեքսան Պետրոսյան,

«30 տոկոսն էլ չի ստորագրի». Հակասություններ Պետրոս Մակեյանի ղեկավարած կուսակցությունում

Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում հունվարի 19-ին նշանակված քաղխորհրդի նիստն անցկացվել է  ժամանակից շուտ, իսկ քաղխորհրդի որոշ անդամներ՝ այդ թվում կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը, այդ մասին տեղյակ չեն եղել: Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պնդում է, որ քաղխորհրդի անդամները տեղեկացվել են աշխատակազմի կողմից: Epress.am-ի հետ զրույցում Մակեյանն ասել է, որ Հայ Ազգային Կոնգրեսում

Նույնիսկ ամենահաճելի ձայնը կարող է վնասել մարդուն

Յուրաքանչյուր բառ բաղկացած է հնչյուններից, որոնք ունեն իրենց վիբրացիան և ամպլիտուդը: Այդ մասին լավ գիտեին դեռևս հին աշխարհի բժիշկները, որոնք մարդկանց բուժում էին այս կամ այն հնչյունն արտաբերելու միջոցով: Օրինակ` հույն բժիշկ Էսկուլապը նյարդային բազմաթիվ հիվանդություններ բուժում էր բառերի բարձրաձայն արտաբերելով, իսկ Պյութագորասը ապաքինում էր երաժշտական կոմպոզիցիաների միջոցով (օրինակ` Հոմերոսից պատառիկներ կարդալով): Ահա թե ինչ

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հունվարի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Վարորդը եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում

Հունվարի 13-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի թաղամասում «Ռենո-Լուտեցիա» մակնիշի ավտոմեքենան բախվել  է հանդիպակաց երթևեկելի գոտու մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով  վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Պարզվել է, որ վարորդը եղել է  ոգելից խմիչքի օգտագործած վիճակում: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031