Օրվա լրահոսը

«Արգո օպերացիա» ֆիլմը նվաճել է «Ոսկե Գլոբուս»-ի բարձրագույն մրցանակը

Հոլիվուդում կայացել է «Ոսկե Գլոբուս»-ի 70-րդ մրցանակաբաշխությունը «Արգո օպերացիա» ֆիլմը դարձել է Հոլիվուդում կիրակի օրն անցկացված «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության անսպասելի հաղթողը: Ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակը, իսկ նույն ֆիլմի ռեժիսոր Բեն Աֆլեկն արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին: Մրցանակաբաշխության այս ամենահեղինակավոր մրցանակները, շատերի կարծիքով, պետք է ստանային «Լինքոլն» կամ «Թիվ մեկ թիրախ» ֆիլմերը:

Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ եվրասիական տնտեսության միջոցով կինտեգրվենք Եվրամիությանը (տեսանյութ)

Ինտեգրվել Եվրամիությանը, թե Եվրասիական միությանը: Այսօր «Սլաք» ակումբում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այս հարցին այսպես է պատասխանում. « Մեզ համար շատ կարեւոր է տնտեսական շահավետությունից դիտարկել մեր ինտեգրացիան»: Ուստի, պարոն Սաֆարյանը համոզված է, որ ճիշտը եվրասիական տնտեսությունն է: Միության նախագահի կարծիքով, հենց նրա միջոցով էլ ապագայում կինտեգրվենք Եվրամիությանը. «Ռուսաստանում միջին աշխատավարձը 900

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանցիները համարձակ են 400 հոգով հայի տան վրա հարձակվելուց եւ քնած մարդուն կացնահարելուց»

«Հենարան» ակումբում այսօր Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն իր դիտարկումները ներկայացրեց 1990թ հունվարին Բաքվում հայերի ջարդի եւ դրա միջազգային ճանաչման խնդրի շուրջ: «Կատարվածից կարելի է դաս քաղել, որ միայն ազատ եւ հզոր Հայաստանն  է հայի ապահով կյանքի եւ անվտանգության երաշխիքը: Ադրբեջանցի թուրքերը եւ Արցախի հայերը չեն կարող մեկ պետության սահմաններում խաղաղ ապրել: Ադրբեջանցի թուրքերը

ՀԱԿ անդամ. «Մեր նպատակը երկրորդ տեղը չէ, մեր նպատակը հաղթանակն է»

Ամերիկյան The Heritage Foundation-ի և Wall Street Journal պարբերականի՝ աշխարհի ամենաազատ տնտեսությունների 2013-ի զեկույցում   արձանագրված է, որ Հայաստանում քաղաքականության և բիզնեսի սերտաճումը մտահոգիչ է: Ըստ զեկույցի՝ չնայած տնտեսական ազատության առումով ՀՀ-ն բարելավել է դիրքերը, սակայն բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը ՀՀ-ում հանգեցնում է հովանավորչության ու օլիգարխիայի չափազանց մեծ ազդեցության: Aravot.am-ը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հետ

Կալանավայրից ազատվեցին հայազգի քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը

2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին, կեղծ մեղադրանքներով, ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտեցին 11 տարվա ազատազրկման: 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, հունվարի 13-ին, մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը: Հարազատների և ընկերների

Գագիկ Ծառուկյանը՝ «Հայաստանը եւ Յունեսկոն» գրքի հեղինա՞կ

Գիրքը, որը վերնագրված է «Հայաստանը եւ Յունեսկոն» անգլերենով է գրված: Այն լույս է տեսել 2010 թ-ին Կանադայում: Գրքի առաջին էջին ԲՀԿ առաջնորդի նկարն է` որպես հեղինակ և Գագիկ Ծառուկյանը ներկայացված է այսպես. «Գագիկ Ծառուկյանը հայտնի քաղաքական գործիչ է: Նա հիմնադիրը եւ առաջնորդն է Բարգավաճ Հայաստան կուսակցության, ՀՀ ԱԺ անդամ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Միջազգային

Բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակվում են

 Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2013 թ. հունվարի 14-ին հերթական անգամ ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները:  Այսպես, ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 14252 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 11599-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը քարոզարշավի ժամանակ գյուղացիների ձեռքը չի սեղմելու

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը իր քարոզարշավի ժամանակ գյուղացիների ձեռքը չի սեղմելու, քանի որ այս հարցում, նրա խոսքով, կան առաջատարներ. «Կան մասնագետներ, որոնք փորձ ունեն, չի կարելի ուրիշի զբաղմունքը կրկնել, եւ այդ թեկնածուն որոշել է այս անգամ նույնիսկ տներ այցելել, այնպես որ՝ ես այդ գործը կթողնեմ իրեն»: Սեդրակյանը նշեց, որ ինքը քարոզարշավի ընթացքում իր թիմակիցների

«Զարուհի Փոստանջյանի մազերը պիտի պռճոկած լինեի». սպանված զինծառայողի հարազատ (Տեսանյութ)

Այսօր Մատաղիս զորամասում սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հարազատները «Հայելի» ակումբում վստահեցնում էին, որ այն 3 տղաները, որոնց համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել, իրականում իրենք մեղավոր են: Ռոմանի մայրը՝ Գոհարը պատմում էր՝ «Եթե մարդը սպանության չի մասնակցել, եթե մարդը ոչինչ չգիտի, ինչքան էլ ուզում է խոշտանգեն, ինչքան էլ ուզում է բռնի

Կամո Սեյրանյանը՝ հայտնի տեսանյութի մասին. Ի՞նչ կայֆավատ ու թշնամի (Տեսանյութ)

Ճանաչված դուդուկահար, Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոս Կամո Սեյրանյանը Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով 2012 թվականը՝ ասաց, որ այն իր համար բուռն տարի էր՝ շրջագայություններով ու համերգներով լի: «Ամենակարեւոր իրադարձությունն այն էր, որ ՀՀ նախագահի հրամանագրով ինձ շնորհվեց վաստակավոր արտիստի կոչում: Անցյալ տարի նաեւ իրականացավ նվիրական երազանքս՝ ճոխ համերգ ունեցա Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված: Այդ առիթով Հայաստան էին

Նախագահի 8 թեկնածու

ԿԸՀ-ն նախագահի թեկնածու է գրանցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանիմ, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանին, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանին, անկուսակցական Վարդան Սեդրակյանի և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Բախվել են «Հայինկասացիայի» աշխատակցի «Օպելն» ու դեսպանատան «Տոյոտան». կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Աթենքի փողոց ընկած ճանապարհահատվածում՝ Հրազդան տոնավաճառի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 TԼ 746 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «Տոյոտա» մակնիշի 99 D30 ARM համարանիշի ավտոմեքենաները : Ըստ «Shamshyan.com»– ի,   վթարի

Նախկին նախարար. Բագրատյանը «չափելի, կշռելի խոստումներ» է տվել

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի բնութագրմամբ, ՀԱԿ սառեցված անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը «բավականին բարձր մակարդակի վրա ձեւավորված ծրագիր է»: Նախկին նախարարը չի մտաբերում մի դեպք, որ նման ծրագիր տեսած լինի ՀՀ անկախ պետության ժամանակաշրջանում որեւէ մի թեկնածուից կամ կուսակցությունից: «Բագրատյանի ծրագիրն աչքի է ընկնում, մասնավորաբար, իր հստակությամբ,

Վարդան Սեդրակյանը տեսել է Սերժ Սարգսյանի՝ ՀՀՇ մտնելու համար գրված դիմումը

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, խոսելով արտաքին քաղաքականությունից, ասաց, որ այս շաբաթ նախատեսված է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան ու իրեն հետաքրքրում է մեկ հարց. «Ի՞նչ լուրջ, շտապ, կարեւոր հարցեր են ծագել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որ նրանց վարչապետը որոշել է այս օրերին այցելել Հայաստան: Նախ՝ Վրաստանի ներսում դեռեւս վերջնականապես ձեւավորված չէ իշխանությունը, այնտեղ

Հայաստանում գործունեություն սկսած ասպետական միաբանությունը վստահեցնում է, որ կապ չունի մասոնության հետ (Տեսանյութ)

Այսօր Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի կոնֆերանս-դահլիճում Կիլիկիայի Թագավոր Լևոն Մեծագործի Անվան Երուսաղեմի Տաճարի Ինքնիշխան Ռազմական Միաբանությունը` Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանի գլխավորությամբ եվ Միաբանություն ասպետների մասնակցությամբ խոսեցին Կիլիկիայի թագավորության հիմնադրման օրվա նշանակության եւ Կիլիկիայի Թագավորության օր հռչակելու մասին: Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը հայտնեց, որ Միաբանությունը Հայաստանում սկսել է գործել 2012 թ-ից եւ արդեն իրականացրել է մի

Աշխարհի ամենաբարձրահասակ դեռահասի հասակը 2,05 մետր է (ֆոտոշարք)

Էլիսան-դա-Կուրուսը ծնվել է Բրազիլիայում՝ 1995 թվականին եւ մեծանում է առողջ ու գեղեցիկ: Միակ բանը, որ նրան առանձնացնում է տարեկիցներից, բարձր հասակն է` 2,05 մետր: Նա այս տարի է չափահաս դառնալու: Սակայն, հաշվի առնելով տարիքը, դեռ աճելու տեղ ունի: Էլիսանը, ինչպես նրա հասակակից աղջիկներից շատերը, երազում է մոդել դառնալ եւ շատ հնարավոր է, որ ցանկությունն իրականացնի:

Հովհաննես Իգիթյան. «Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չեմ գտնում, որ կարող էին այս իշխանությանը որեւէ ձեւով օգնել»

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը մտահոգություն հայտնեց, որ այս ընտրություններին ոչ մի բան չի փոխվել. «Ձեր կուսակցության նույն օլիգարխները պետք է նույն գումարը տան: Նույն մարդիկ ղեկավարում են ձեր շտաբը: Այն մարդիկ, որոնք հասարակության կողմից մեղադրվում էին կեղծիքների մեջ, նորից ղեկավարում են: Ի՞նչն է փոխվել, որտեղի՞ց կարող ենք այդ հավատը ունենալ, որ

Պատմամշակութային հուշարձանին ապօրինաբար և միտումնավոր կերպով հասցվել է չափազանց մեծ վնաս

ՀՀ Նախագահ պրն. Սերժ Սարգսյանին Երևանի պահպանության նախաձեռնությունների միավորման անունից  ք. Երևան, 14 հունվար 2013թ.   Հարգարժան պրն. Նախագահ, Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի սրտում տեղի է ունենում օրենքի բացահայտ և հետևողական խախտում։ Մայրաքաղաքի կենտրոնական 1–ին (Ծածկած) շուկայի շենքը, որն ընդգրկված է ՀՀ պետության կողմից պահպանվող պատմության և մշակույթի անշարժ

Սարգիս Ասատրյան. Վրաստանը փորձում է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները

Այսօր ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը խոսեց Ադրբեջանում կաշառակերության ահագնացող չափերի, վաճառվող ադրբեջանական պատգամավորական մանդատների, պետական աշխատողներին չվճարված աշխատավարձերի ու բանակում կատարվող սպանությունների հսկայական թվի ու հայ-վրացական քաղաքական նոր զարգացումների ու հեռանկարների մասին: Նրա խոսքով՝ «Բողոքի ցույցերը կապված են վերջերս ադրբեջանական բանակում մահացած զինվորի հետ: Ադրբեջանում լուրեր են շրջանառվում այն մասին, թե այդ ցույցերը իշխանությունների կողմից են

Մեքենան ընկել է ջրամբարը

Հունվարի 11-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարն է ընկել ավտոմեքենա, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ՍՏ 790 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ջրամբարը: Մինչ փրկարարների ժամանումը` վարորդ, 1984 թ. ծնված  Պավել և 2009 թ. ծնված

Վերջույթներից զրկված ֆրանսիացին սուզվել է 33 մետր (ֆոտոշարք)

Որ դայվինգը հրաշալի մարզաձեւ է եւ մատչելի ութ տարեկանից բարձր բոլոր մարդկանց համար, անգամ ֆիզիկական լուրջ շեղումներ ունեցողների, ապացուցել է ֆրանսիացի Ֆիլիպ Կրուազոնը, որի բոլոր վերջույթները հոսանքահարվելու պատճառով անդամահատել են դեռ 1994 թվականին: Կրուազոնը դարձել է այդպիսի հաշմանդամություն ունեցող առաջին մարդն աշխարհում, որին հաջողվել է այդքան խորը սուզվել: Նա ռեկորդը սահմանել է Բրյուսելի` աշխարհի ամենախորը

Ալիկ Էրոյանց. Հոդվածները, ըստ որի՝ Վահագն Չախալյանը մեղավոր էր ճանաչվել, մտնում էին համաներման չափանիշների մեջ

Այսօր «Արմատ» ակումբում վրացագետ Ալիկ Էրոյանցն անդրադարձավ Բիձինա Իվանիշվիլու Հայաստան այցի, Փաշազադեի Արցախ այցելության հետ կապված նրա հայտարարության, ինչպես նաեւ Ադրբեջանում բնիկ ժողովուրդների ցույցերին: Էրոյանցի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստան սպասվելիք այցը ճանաչողական բնույթ կկրի. «Ներկայիս իշխանությունները փորձում են հարաբերություններն ավելի բարելավել Հայաստանի հետ, ինչը վնասում է վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Բայց քանի որ Իվանիշվիլին փորձառու քաղաքական գործիչ

Ատամնաբույժները նախագահի նստավայրի մոտ ցույց արեցին (Տեսանյութ)

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մի խումբ ատամնաբույժներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ օրերս հարկայինից ծանուցում են ստացել, որ մինչեւ հունվարի 20-ը, ըստ օրենքի փոփոխության, մինչեւ 3 աթոռ ունեցող ստոմատոլոգիական կենտրոնները պետք է արդեն յուրաքանչյուր ատամնաբուժական աթոռի համար վճարեն 60-80000 դրամ, նայած թե ատամնաբուժարանը քաղաքի որ հատվածում է գտնվում : Բացի այդ,

Մատաղիսի գործ. սպանված զինծառայող Ռոմանի հարազատները վստահեցնում էին, որ «մարդասպանները» փորձել են գնել իրենց (Տեսանյութ)

Մատաղիս զորամասում սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբայրը, մայրը եւ հարազատներն այսօր «Հայելի» ակումբում խիստ վրդովված ասուլիս էին հրավիրել: Նրանց վրդովեցրել է այն, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարության դատավճիռ էր կայացրել՝ 3 մեղադրյալների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի հետ կապված: Սպանված զինծառայող Ռոմանի հարազատները վստահ են, որ այդ տղաներն են հենց մարդասպանները: Հարցին՝

Նահապետավան գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Հունվարի 12-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Շիրակի մարզի Նահապետավան գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Աշիկ Թ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով

Հունվարի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի   տներից մեկից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գուրգեն Մ.-ն, որը 2006 թ. հունիսի 25-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը տեսականորեն դեռևս իրավիճակի փոփոխության հնարավորություն տեսնում է

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը 1999-2000թթ. Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի գլխավորությամբ և նրանց շուրջը համախմբված հետադիմական ու ապազգային ուժերի կողմից հակասահմանադրական ճանապարհով և զենքի ուժով ձևավորված վարչախումբը, շուրջ մեկ ու կես տասնամյակ շարունակ, պահում է զավթած իշխանությունը: Վարչախումբն, իր գոյության ընթացքում կեղծելով բոլոր մակարդակի ընտրությունները, այն կատարելագործեց այն աստիճան, որ 2012թ.-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները վերածեց մանդատների

Արմեն Աշոտյանը շեշտել է, որ կրթական համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:  Նշելով որ սպասվում է լարված  աշխատանքային տարի՝  նախարարը շեշտել է անկախ նախորդ տարվա ձեռքբերումներից ու արդյունքներից հանրապետության ղեկավարության և հանրության սպասելիքներն ու պահանջները բոլոր նախարարություններից

Լավագույնը Էնն Հեթեուեյի զգեստն էր (ֆոտոշարք)

Նորաձևության փորձագետները կարծում են, որ Էնն Հեթեուեյի հագուստը լավագույնն էր 2013թ-ի «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխության ընթացքում: Ինչպես էին աստղերը ներկայացել «Ոսկե գլոբուսում»՝ դիտեք huffingtonpost-ի ֆոտոշարքում:      

Փրկարարներն օգնել են ծննդկանին

Հունվարի 11-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի բնակչուհուն անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները` «Զիլ 131» (Կունգ) ավտոմեքենայով: Փրկարարները պատգարակով, այնուհետև գյուղապետի տրամադրած տրանսպորտային միջոցով, ծննդկան` 1993 թ. ծնված Լուիզա Բակոյանին տեղափոխել են մինչև շտապօգնության ավտոմեքենա: ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031