Օրվա լրահոսը

Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը թույլ չէր տալիս, որ դատավարությունը շարունակվի

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ այսօր նշանակվել էր բժիշկներ Միքայել Միքայելյանի եւ Մինաս Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, հայտնեց, որ հրաժարվում է իր ներկայացուցչից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Շուշանյանից: Դատավորը անընդհատ փորձում էր տուժողից իմանալ, թե երբ

«Թալիբները Հայաստանում՝ միայն առեւտրի նպատակով». Արկադի Տեր-Թադևոսյան

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունները, ասաց, որ ոչ մի պետություն չի կարող միայնակ ապահովել իր անվտանգությունը, անպայման պետք է ունենալ դաշնակիցներ։ Տեր- Թադեւոսյանի համոզմամբ, այն, որ նախկինում շեշտվում էր, թե Ռուսաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, այժմ զորավարժությունները ցույց տվեցին,

Գագիկ Հարությունյան. «ազատական» կուսակցությունները վուլգարացնում են ազատականությունը (Տեսանյութ)

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21 ամյակին: Բացման խոսքով հանդես եկած ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ. Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ-ում կազմակերպվել են երկու տասնյակից ավելի միջազգային գիտաժողովներ, սակայն բոլորը չէ, որ պրակտիկ ելքեր են ունեցել. «Գիտաժողովների մեծ մասը բավարարվում է

Խորհուրդ Սուքիաս Ավետիսյանին՝ խելոք նստիր ու գլուխը կախ զբաղվիր պատգամավորական աշխատանքով

 Գյումրիի քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանն արձագանքել է «Առավոտում»  «ՀՀԿ պատգամավորը` Բալասանյանին. «Կան մարդիկ, որոնք ռեալ իրականությունը փորձում են խեղաթյուրել» հրապարակմանը: Պատասխանում ասված է. «Առնվազն տարօրինակ է, երբ ՀՀԿ ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իրեն իրավունք է վերապահում խեղաթյուրված մեկնաբանել պարոն Բալասանյանի հասցեին հանրապետության նախագահի հնչեցրած խոսքը: Հատուկ Սուքիաս Ավետիսյանի համար կրկնում եմ,

Թբիլիսիի քաղաքապետը ներողություն է խնդրել

Վրաստանի նախագահի կարգադրության համաձայն՝ Թբիլիսիի N 8 Գլդանի բանտում այս գիշեր բանտարկյալների հարազատները հանդիպել են պատիժը կրող իրենց մտերիմներին: Այդ իրադարձությունը, սակայն, անցյալ գիշեր միակ ուշագրավ ակցիան չի եղել Վրաստանի մայրաքաղաքում: Ինչպես հաղորդում է trend.az կայքը. «Ամբողջ գիշերվա ընթացքում Թբիլիսիում շարունակվել են ուսանողական բողոքի ցույցերը, որոնց օժանդակել է «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը: Ի դեպ, Գլդանյան բանտի դեպքերի

Պարույր Հայրիկյան. Մեր 1-ին եւ 2-րդ նախագահները ազգային շահերով չեն ապրել

«Անկախության տարիներին մենք ունեցանք առաջին եւ երկրորդ նախագահներ, ազգային արժեքային համակարգով, ազգային շահերով չապրող երկրի առաջին դեմքեր: Հիշեցնեմ` գույք-պարտքի դիմաց մարդկության պատմության մեջ բացառիկ գործարքը ,որը կարող էր իրեն թույլ տալ միայն Հայաստանը որպես սեփական տուն չընդունող նախագահը, ես նվազագույնն եմ ասում: Եվ առաջին նախագահը, որը լինելով Ղարաբաղ կոմիտեից, բայց Հայաստանի սահմանները ՄԱԿ-ում արձանագրելիս՝ մոռացավ,

Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու Բագրատյանի նախաձեռնությունը մերժեցին

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 32 500 դրամի փոխարեն 72 500 դրամ սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը և եզրակացությունն ուղարկեց ԱԺ: Հրանտ Բագրատյանն առաջարկում է ր փոփոխություններ կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանում նվազագույն աշխատավարձը 72 500 դրամ սահմանել 2013 թվականի

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է Երեւանում հուշարձան կանգնեցնել՝ ի պատիվ արդարամիտ թուրքերի ու քրդերի

«Հայաստանը պետք է ՌԴ-ի հետ վերակառուցի անպատեհ ուղղահայաց հարաբերությունները՝ հասնելու համար համագործակցության, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հորիզոնական մակարդակի եւ դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականության ուղղություններն առանձին, բայց համարժեք կապերով ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի, Չինաստանի ու Հնդկաստանի, բարելավված Վրաստանի, նորացված Իրանի եւ մեծ Միջին Արեւելքի հետ»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Ցեղասպանությանը,

ՀՀ վարչապետը՝ Ազգային գրադարանում կատարված «խայտառակության ու լկտիության» մասին

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այսօր կառավարության նիստում վարչապետին ներկայացրեց հանրային գրադարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ նրա գրադարանը կառուցվել է 1937 թվականին, 2005-ին հիմնանորոգման աշխատանքների նախահաշիվ է կազմվել: Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2008 ից ու ավարտվել 20011-ի դեկտեմբերին: Ըստ նախարարի՝ հիմնանորոգման համար 690 միլիոն դրամ է ծախսվել. «Կազմվել են շենքի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, որոնք

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ԼՂՀ խորհրդարանականների

ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ  Արպատ Ավանեսյանին, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանին: Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային  ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն

«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունն ավարտված է

    Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը` մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ: «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության

Նախագահի թիրախը համակարգն էր, ոչ թե կառավարությունը

Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ  Խոսրով Հարությունյանի  հետ -Ընդդիմությունը «ցավագին» արձագանքեց կառավարության անդամների հետ հանդիպմանը՝ նախագահի «հատու» հարցադրումները գնահատելով որպես «նախընտրական շոու»։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հենց այսօր թիրախ դարձավ կառավարությունը։ -Նախագահի կողմից հրավիրված բաց խորհրդակցության հիմնական թիրախը, ըստ էության, գնումների գործընթացն էր, ոչ թե կառավարության գործունեության վերլուծությունը։ Հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած

Սրտաբան. Մահերի 50%-ից ավելին` սրտանոթային բարդությունների պատճառով

«Երբեմն մարդիկ ինքնագոհ ասում են, որ այ էստեղս ցավում է, բայց ես դիմանում եմ: Մի դիմացեք, ցավն ի՞նչ է, դա օրգանիզմի ահազանգն է, նա մեզ զգուշացնում է, որ խնդիր ունի»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Նա պնդեց, որ ցավին դիմանալ պետք չէ, մեր հասարակությունը պետք է գիտակցի,

Հրանտ Բագրատյանը՝ Վարդան Այվազյանին

ՀԱՐՑ. Դուք հավատում եք ԱՍՆ դատարանի՞ն, թե՞ Վարդան Այվազյանին, որը պնդում է, որ այդ ամենում դիտավորություն կա։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ ուզում անդրադառնալ Վարդան Այվազյանի գործին, քանի որ իրավաբան չեմ եւ իրավական հետեւանքներին չեմ տիրապետում։ Սակայն կուզենայի՝ ընդհանրապես Հայաստանի խորհրդարանը ներկայացնող նրա նման մարդիկ չլինեին։ Ինչի՞, մենակ Նյու Յորքո՞վ պետք է  իմանայինք, թե ով ով է։

Իրինա Շեյկը չի շտապում ամուսնանալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ

Շոու բիզնեսի եւ ֆուտբոլի աստղերի հարաբերությունների մասին «Советский спорт»-ի հետ զրուցել է ռուս գեղեցկուհու տատիկը՝ Նինա Ֆեոդորովնան: «Իրինան ամուսնանալ չի շտապում: Ասում է՝ ինչի՞ս է պետք: Նրա գործերը լավ են ընթանում: Իսկ եթե ամուսնանա, երեխա կծնվի ու… ամեն ինչ կարող է ավարտվել: Մինչդեռ, լրատվամիջոցները հավատացնում էին, թե Իրինան ու պորտուգալացի ֆուտբոլիստը շուտով ամուսնանալու են: Նույնիսկ

Eurasianet. «ՀԱՊԿ զորավարժությունը Հայաստան Ադրբեջան հակամարտության արանքում»

«Եվրասիանեթ» վերլուծականն անդրադարձել է Հայաստանում անցկացրած «Համագործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժությանը` նշելով, որ այս զորավարժության մասշտաբը, որին մասնակցում էր 2000 զինվորական, շատ ավելի փոքր էր, քան անցած տարվա, որն անցկացվել էր Կենտրոնական Ասիայում ու Բելառուսում և որին 24.000 զինվորական էր մասնակցում: Հոդվածագիրը հիշեցնում է, որ զորավարժությունները պետք է անցկացվեին սեպտեմբերի 8-ից 15-ը, սակայն Հայաստանը օգոստոսի 30-ին մեկ

Վարչապետի հանձնարարականով՝ գնումների աջակցման կենտրոնի ղեկավարները կազատվեն աշխատանքից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից բացատրություններ պահանջեց պետական գնումների ոլորտում արձանագրված չարաշահումների վերաբերյալ:Պարոն  Գաբրիելյանի խոսքերով, խնդիրները և բացթողումները հիմնականում ոչ թե նորմատիվային դաշտով են պայմանավորված, որտեղ նույնպես կան խնդիրներ, այլ իրականում խնդիրը վարչարարության և ձևավորված նորմերի հետ է կապված. «Ի՞նչ եք առաջարկում»,- հարցրեց վարչապետը: Ի պատասխան պարոն Գաբրիելյանն ասաց. «Անձանց

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվում է նախագահի թեկնածու. «Հայաստանը կարիք ունի նոր դե յուրե նախագահի»

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այնուամենայնիվ, ինքն է առաջադրվում նախագահի թեկնածու. «Ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության առաջադրման, եթե պետք լինի՝ բացառման համար: Ես հաջորդ 100 օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության՝ քաղաքացիական համոզիչ թեկնածության ձեւավորմանը: Նա, ով ի վերջո կդառնա 2013-ի արշալույսին նախատեսված հավաքական պայքարի կրողը՝ ես թե

«Հայաստանը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Միացյալ Նահանգները, որ գործի ուժի դիրքերից»

Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ – Ինչպե՞ս եք գնահատում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, դրա արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Ձեր կարծիքով` համարժե՞ք էին արդյոք Հայաստանի արձագանքները կատարվածին: – ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տևական ճգնաժամի պայմաններում, ինչի մասին «168 ժամի» էջերում առիթ ունեցել եմ գրելու, այդ իրադարձությունը լուրջ խթան դարձավ թե ներքին, թե միջազգային ասպարեզներում

Քաղաքապետից խնդրեց «մի բանով օգնել» (Տեսանյութ)

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կառավարության շենքի մոտ զրուցեց իրեն դիմած քաղաքացիների հետ: Նրանցից մեկն առողջական խնդիրների  համար քաղաքապետից խնդրում էր «մի բանով օգնել» ու իր պահանջները հակիրճ ներկայացնելուց հետո, գրավոր դիմումը հանձնեց նրան: Մեկ այլ քաղաքացի՝ Գայանե Զաքարյանն  էլ վթարային շենքի փոխարեն  փոխհատուցում ստացած բնակարանից էր բողոքում: Նա պնդում էր, որ նոր բնակարանը ավելի

ՀՀԿ-ն Ազատամուտում պաշտպանում է խուլիգանության համար նախկինում դատապարտված եւ այժմ էլ մեղադրվող գյուղապետին

Սեպտեմբերի 23-ի Տավուշի մարզում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում համայնքապետի թեկնածուները 3-ն էին՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ –ի կողմից առաջադրված գործող գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը, ՀՀԿ անդամ Գագիկ Բալասանյանը, ՀՀԿ անդամ Արտեմ Սարիբեկյանը: Վերջինս նախկինում շուրջ 12 տարի եղել է Ազատամուտի գյուղապետի տեղակալ: Գագիկ Բալասանյանը ինքնաբացարկ է հայտնել: Ժորա Մարտիրոսյանը 2006թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի

Ինչ կլիներ, եթե նման տեսագրություններ լինեին արված ՀՀ կալանավայրերում

Վրացական Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ իրականացված սարսափելի բռնությունների կադրերի ցուցադրումից հետո երեկ Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ՝ պահանջելով անհապաղ պատժել բոլոր մեղավորներին։ Հիշեցնենք, որ վրացական «Մաեստրո» եւ «9-րդ ալիք» հեռուստաընկերությունները ցուցադրել են կալանավորներին ռետինե մահակներով բռնաբարությունների տեսագրությունները, որոնք փոխանցել է այժմ Բրյուսելում ապաստան գտած Գլդանի բանտի նախկին աշխատակիցը։ Նա Վրաստանի

Կառավարությունը ժամանակավրեպ համարեց Հրանտ Բագրատյանի նախաձեռնությունը

Կառավարությունը ժամանակավրեպ համարեց  «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը:  Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, Բագրատյանն իր առաջարկության մեջ նշել է, որ 2011 ի դեկտեմբերի օրենսդրությունները փոփոխություն չեն կրել  եւ առաջարկվում է 4 անգամ մեծացնել վճարները: Բայց կառավարությունը  դեմ է, որովհետեւ հաշվարկման բանաձեւի

Գծուծ միլիարդատերեր

Աշխարհի ամենահարուստ մարդիկ էլ են տարբեր: Միլիարդատերերը որպես կանոն ոչինչ չեն խնայում շքեղ ապրելու համար՝ գնելով սեփական կղզիներ, առանձնատներ, նավեր ու թանկարժեք մեքենաներ: Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք տեղ զբաղեցնելով «Forbes»-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի վերին հորիզոնականներում, ասես, ափսոսում են անգամ իրենց հաճույքի համար ավելորդ դրամ ծախսել: Եվ քանի որ մեծահարուստների բնավորության դրսեւորման ամենագործուն

Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ. Հայաստանը մեր ապաստանն է, նա իր թևերը բացած մեզ է սպասում

 Սեպտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու է «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը, որի հասույթը կտրամադրվի Հայաստանում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին. թեմայի շուրջ այսօր «Սլաք» ակումբում խոսեց փառատոնի հեղինակ և կազմակերպիչ, «Միջազգային գործարար կապերի աջակցման կենտրոն» հ/կ նախագահ Մարիամ Մանուկյանը: Նրա համոզմամբ փառատոնի նպատակն է համախմբել Հայաստանում գործող դեսպանություններին, հյուպատոսարաններին, արտերկրից ժամանած գործարարներին, ինչպես նաև հայկական մշակույթն ու

Գյումրեցի երեք միայնակ մայրերի ընտանիքներ` երեքն էլ աղքատ ու անօթևան

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են լուսաբանելու և օգնություն բաժանելու նպատակով շրջագայել Գյումրու կարծես բոլորի կողմից մոռացված ու քարուքանդ ծայրամասային թաղամասերում և տնակային ավաններում: Այսօր ներկայացվող տեսանյութում մեկտեղել ենք երեք տարբեր ընտանիքների ապրելակերպի մասին պատմող դրվագներ: Ներկայացվող ընտանիքները թեև տարբեր են իրենց կազմով, հասցեներով ու բնականաբար էլի շատ ու շատ բաներով, սակայն նրանց միավորող շատ բաներ

Հրանտ Բագրատյան. «Ալիեւն արդեն 40 մլրդ-ի զենք է առել: Մենք չունենք անօդաչու ինքնաթիռներ, այդպիսի հեռահար հրետանի»

«Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ պատերազմի է պատրաստվում, դուք երեխա՞ եք, ինչ է: Ալիեւն արդեն 40 մլրդ-ի զենք է առել: Մենք չունենք անօդաչու ինքնաթիռներ, այդպիսի հեռահար հրետանի: Ադրբեջանը կառավարվող հրետանի է առնում, որպեսզի իրենց կողմից զոհ չլինի: Դուք չգիտե՞ք, որ դա պատերազմի համար է արվում»,- այսօր «Փիփլմեթր» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսպես ներկայացրեց

Կազմակերպիչները գիտեին վտանգի մասին. «Փուչիկների» գործը պայթում է

Թեեւ տան բնակիչների հետ նորմալ խոսել չհաջողվեց, փոխարենը զրուցեցինք նրանց հարեւաններից մեկի հետ, որը լավատեղյակ էր մայիսի 4-ի դեպքին եւ դրան նախորդած իրադարձություններին։ Բնականաբար, նա խնդրեց չնշել իր անունը, հաստատեց, որ փուչիկներն իսկապես փչվել են թիվ 60 տանը, եւ այդ տանը բնակվող ընտանիքի հայրը Սերոբ Բոզոյանի ընկերն է։ «Էդ մարդը (Սերոբ Բոզոյանը.- հեղ.) ուղղակի ուզեցել

«Գրող կա, որ տարվա մեջ մեկ անգամ պետք է տպագրվի»

Զրույց արձակագիր, դրամատուրգ, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ: -«Գրական թերթը» վերջերս է վերադարձել ամառային արձակուրդից: Նոր աշխատանքային տարվա համար ինչ-որ գաղափարներ, ծրագրեր կա՞ն: -Այս տարին հոբելյանական է’«Գրական թերթ»-ը 80 տարեկան է: Այս թիվը ոչ այնքան տարիք, որքան ավանդույթ ունեցող թերթի ընթացք է: Տարբեր ժամանակաշրջաններում է գործել’ խորհրդային կարգեր, անկախության շրջան, և ամեն խմբագրի օրոք

«Առավոտ»-ի լրագրողը 1 ժամ հարցաքննվել է

Այսօր, ժամը 10.00-ից 11.00-ն ՀՀ ոստիկանության Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վ. Ջիվանյանի մոտ հարցաքննության ենթարկվեց որպես վկա հրավիրված՝ «Առավոտ» թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը։ Քննիչը տեղեկացրել էր, որ լրագրողը հրավիրվում է այս տարվա հուլիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ ինքնավնասած եւ դատախազ Ստեփան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031