Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Ազատամուտում պաշտպանում է խուլիգանության համար նախկինում դատապարտված եւ այժմ էլ մեղադրվող գյուղապետին

Սեպտեմբեր 20,2012 12:16

Սեպտեմբերի 23-ի Տավուշի մարզում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում համայնքապետի թեկնածուները 3-ն էին՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ –ի կողմից առաջադրված գործող գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը, ՀՀԿ անդամ Գագիկ Բալասանյանը, ՀՀԿ անդամ Արտեմ Սարիբեկյանը: Վերջինս նախկինում շուրջ 12 տարի եղել է Ազատամուտի գյուղապետի տեղակալ:

Գագիկ Բալասանյանը ինքնաբացարկ է հայտնել:

Ժորա Մարտիրոսյանը 2006թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն) դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի: Նույն ժամանակ նույն հոդվածով դատապարտվել են նրա 3 տղաները՝ Ռոբերտ, Արկադի եւ Կարեն Մարտիրոսյանները:

Հիմա ոստիկանության Տավուշի քննչական բաժնում քննվում է նույն հոդվածով գործ, որով մեղադրվում են Ժորա Մարտիրոսյանը եւ նրա 3 տղաները: Ժորայի տղաներից Ռոբերտ Մարտիրոսյանը այդ քրեական գործով եղել է կալանքի տակ, նա դատախազի որոշմամբ ազատ է արձակվել: Ժորա Մարտիրոսյանը ՀՀԿ-ին անդամագրվել է 2011թվականին, մինչ այդ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930