Օրվա լրահոսը
12 տարեկան աղջկա բռնաբարության մեջ մեղադրվողի քեռին դատվել է բռնաբարության համար
Օգոստոսի 30-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում բռնաբարվել է 12-ամյա մի աղջիկ: Բռնաբարություն մեջ մեղադրվողը 24-ամյա երիտասարդ է, ով ժամանակավորապես բնակվել է Բերդավանում: Դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով: Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է բռնաբարության մեջ կասկածվողի խափանման միջոցը երկամսյա կալանք ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի
2011-ին բանակում 10 զինվոր է ինքնասպանություն գործել
Նախորդ տարի զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում 11 մահացության դեպք է գրանցվել, 9 հոգի մահացել են կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում, 6-ը` դժբախտ պատահարի, 3-ը ` անվտանգության կանոնների խախտման, մեկ դեպքի պատճառները հայտնի չեն , 10 –ը ինքնասպանություն են գործել, դիտավորյալ սպանության մեկ դեպք է գրանցվել , 2 հոգի մահացել են առողջական խնդիրների պատճառով: Այս
ՀԱԿ-ը կսատարի «Ժառանգության» թեկնածուին
Այսօր կայացած Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստում քննարկվել են սեպտեմբերի 21-ին Սարյանի արձանին հարակից տարածքում կազմակերպվելիք միջոցառմանը վերաբերվող մանրամասներ: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այդ օրվա մինի-հանրահավաքին մասնակցելու է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախագահը ելույթ կունենա՞, թե` ոչ, ՀԱԿ-ում նույնպես չգիտեն: ՀԱԿ քաղխորհրդի նիստում նաեւ քննարկվել է սեպտեմբերի 23-ին կայանալիք Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետի ընտրություններում «Ժառանգություն»
Հովհաննես Իգիթյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ տրամաբանական հայտարարություններ էր անում ԲՀԿ-ի մասին, բայց երեւի թե դրանք համոզիչ չէին»
ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող որոշ անդամներ մտավախություններ ունեն՝ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հարաբերություների համար: Օրինակ՝ Պետրոս Մակեյանը, Զոյա Թադեւոսյանը, Սոս Գիմիշյանը: Հենց այդ տարաձայնություների համար էր, որ ՀԱԿ-ը լքեցին Դավիթ Շահնազարյանը, «Հանրապետություն» կուսակցությունը, Աշոտ Զաքարյանը: Այսօր Aravot.am-ը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց՝ Դուք նման մտավախություններ ունե՞ք, որ գուցե սխալ է ՀԱԿ-ի՝ վերջերս որդեգրած քաղաքական կուրսը
Խոտ` ընտրակաշառքի փոխարեն
Մեր հանրապետության ամենահետաքրքիր ՏԻՄ ընտրությունները թերևս տեղի են ունեցել Ամասիայի տարածաշրջանի ամենահեռավոր ծայրամասային գյուղում` Բերդաշենում, որտեղ, ի դեպ, Գերմանիայի ու մեր կառավարության համաֆինանսավորմամբ, մի քանի տարի է` հանգստյան գոտի է կառուցվում` Արփա լճի ազգային պարկը, ու այդպես էլ ոչ մի տեղաշարժ չի նկատվում:Այս գյուղը առանձնահատուկ է նրանով, որ միմյանց դեմ պայքարի էին դուրս եկել հին
Բուֆետում տեղ չլինելը, տղաների երկար մազերը նյարդայնանալու պատճառ. «Ներվային» երիտասարդները
«Ներվայնանում եմ, որ աղջիկը դոշերը բաց ման ա գալիս ու անընդհատ էլ վերև ա բարձրացնում: Ասա, այ աղջիկ ջան, որ պիտի վերև քաշես, ինչի ես հագնում»,- նյարդայնանում է 19–ամյա Արմենը, ով օրվա մեծ մասն անցկացնում է աղջիկների շրջապատում. նա իրենց կուրսի միակ տղան է: Երիտասարդներն անկեղծ պատասխանում են մեր այն հարցին, թե ինչից են ներվայնանում:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, ով Հանրապետության նախագահի հետ այսօր ներկա է գտնվել «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին: ՀՀ նախագահը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաև այսօր
«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության պարզաբանումները Վարդան Այվազյանի հայտարարությունների վերաբերյալ
Վերջին օրերին Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներով (մասնավորապես, Հայելի ակումբ՝ մամլո ասուլիս, Արմնյուս՝ «Բանաձեւ» հաղորդաշար, Կենտրոն հեռուստաընկերություն՝ «Ուրվագիծ» հաղորդաշար, եւ այլն) Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը («Այվազյան») հնչեցրել է բազմաթիվ հայտարարություններ։ Մասնավորապես, եւ ներառյալ, Այվազյանը պնդել է, թե իբր Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի («Դատարան») կողմից իր դեմ կայացրած որոշումը վերաբերում է իր՝ որպես ՀՀ Նախարարի
Ի՞նչ է ուզում Ջենիֆեր Լոպեսը
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նոյեմբեր ամսին ծրագրել է 3 մենահամերգ Մոսկվայում եւ Ս. Պետերբուրգում: Երգչուհին Ռուսաստան է գնալու իր երիտասարդ «բոյֆրենդի» եւ երկու երեխաների՝ Մարկի եւ Էմմայի հետ: Երգչուհուն ուղեկցելու է 90 հոգանոց տեխնիկական անձնակազմը: Ջենիֆեր Լոպեսը կազմակերպիչներից պահանջում է սպիտակ հանդերձարան՝ մոմերով զարդարված եւ «սիրո բազկաթոռով»: Լոպեսի երեխաները պիտի ապահովված լինեն խալաթներով եւ սրբիչներով, որոնց
Վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa’ 2012» ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը
Սույն թվականի սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa’ 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները: Դեպքի մասին իրազեկվելուն պես, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ՀԱՄՀ պատվիրակության հետ համատեղ դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, և միջադեպն արձանագրվել է: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ
Անցկացվել է մարտական զենքից հրաձգության առաջնություն` վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր: Անզիջում պայքարից հետո մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ
«Աղանդի պես մի բան է դարձել. օտար մարմին, օտար սպիտակուց». դեռևս պարզ չէ՝ ինչպես կընդունվի Հայաստանում պլանային նոր պատվաստումը
Էջմիածնի բնակչուհի 25-ամյա Նոնա Սողոմոնյանի մեկամյա աղջնակն ընդամենը մեկ անգամ է պատվաստվել. «Աղջիկս անտանելի ծանր տարավ պատվաստումը, ջերմությունն ահավոր բարձրացավ, էրեխեն ձեռքներիցս գնում էր, դրանից հետո կտրականապես հրաժարվել եմ պատվաստումներից, ես չեմ վստահում»: Սողոմոնյանը նույն թերահավատությամբ է վերաբերվում նաև հոկտեմբերից պարտադիր դարձող ռոտավիրուսային հիվանդության դեմ պատվաստմանը: Աշխարհում նորածինների ու երեխաների փորլուծային հիվանդության ամենատարածված պատճառի դեմ
«Աշտարակ կաթ»-ը վաճառվո՞ւմ է, գնորդն էլ Սամվել Ալեքսանյա՞նն է
Aravot.am-ին հասած տեղեկություններով «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատերերը պատրաստվում են իրենց բիզնեսը վաճառել: Որպես «Աշտարակ կաթի» հավանական գնորդ, շրջանառվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը: Aravot.am-ի հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ պարոն Ալեքսանյանը որոշել է ձեռք բերել «Աշտարակ կաթը», պատգամավորի օգնականն ասաց. «Նման բան չկա»: «Աշտարակ կաթ» ընկերության մամուլի ծառայությունից էլ մեր հարցին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հարցեր են լուծում ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հասարակ քաղաքացիները
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում բացեց իր 67-րդ նստաշրջանը: Մեկ շաբաթվա աշխատանքներից հետո երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին նախատեսվում է ընդգրկուն և ներկայանալի կազմով քննարկում միջազգային իրավունքի և օրենքի գերակայության հարցով: Քննարկմանը ներկա կգտնվեն ինչպես ՄԱԿ-ի անդամ երկրների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկումների ընթացքում կմշակվեն մի շարք մեխանիզմներ՝ օրենքի կարգավորումը տարբեր երկրներում ուժեղացնելու և բարելավելու
Ծառայողական քննություններ քրեակատարողական հիմնարկներում
Ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի լիազորությունները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին: ՀՀ արդարադատության նախարարի
Ֆրանսիան վաղը կփակի իր դեսպանատները շուրջ 20 երկրներում
Պաշտոնական Փարիզը վաղը փակելու է իր դեսպանատները եւ կրթօջախները շուրջ 20 երկրներում` զգուշանալով ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ հնարավոր ագրեսիվ գործողություններից։ Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ France Press լրատվական գործակալության փոխանցմամբ` արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ավելի վաղ ասել էր, որ հրահանգել է անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկել «բոլոր երկրներում, որտեղ
Թավջութակահար Սուրեն Բագրատունի. Կլասիկ երաժշտություն լսելիս ուղեղի աշխատանք է պետք
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի և հայտնի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ և նախագահի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված: Թավջութակահար (ԱՄՆ) Սուրեն Բագրատունու խոսքով ծրագիրը հետաքրքիր է, ներկայացված են ոչ
«Ուրախ ու հուզված կգամ Հայաստան». «Սիբիլ» ալբոմի շնորհանդեսից գոյացած գումարը երգչուհին կտրամադրի երեխաներին
Շուրջ մեկ տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ սփյուռքում իր թովիչ երգի շնորհիվ մեծ ճանաչում ստացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն այս կիրակի իր երկրպագուների հետ կհանդիպի արդեն Երևանում` «Սիբիլ» ալբոմի շնորհանդեսի ժամանակ: «Շատ ուրախ ու հուզված կգամ Հայաստան: Վերջին այցելությունս եղավ ապրիլ ամսվան վերջ, երբ մասնակցեցա Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հանդիսությանը: Հինգ ամիս
Կիսինը Երեւան կգա 8 տարվա բանակցությունների արդյունքում
Սեպտեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Կիսինին Երեւան հրավիրելու բանակցությունները տեւել են շուրջ 8 տարի: Պարոն Ռոստոմյանը, խոսելով իրենց փառատոնի մասին, հպարտությամբ նշեց, որ այն աշխարհում առաջատարներից է, որովհետեւ մշտապես հյուրընկալում է առաջին դասի արվեստագետների: Ինչ
Ոստիկանապետից 850.000 դրամ է պահանջում
Նույնիսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվելը ակտիվիստ Վարդգես Գասպարիի համար արդար որոշման երաշխիք չէ ։ Նա ակնկալիքներ չունի։ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի քննելու է ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի։ Առիթը հունիսի 21-ի՝ ԱԺ-ի մուտքի մոտ գրանցված միջադեպն է, երբ ՀՀԿ-ական Ալեքսանյանը խլել էր Գասպարիի
Վազգեն Սաֆարյան. «Եկամտային հարկը շղարշող փոփոխություն է»
«Եթե 2012 թվին հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը 17.36%-է կազմել, որի մասին շատ է խոսվում, որ ստվերայնությունը չկրճատող միտում է, այս տարի այն կավելանա մոտ 21.4%-ի: Դա շնորհիվ նրա, որ մեզ մոտ նոր հարկատեսակ է գործելու`«Եկամտային հարկի մասին օրենքը», սա եկամտահարկի եւ սոցապահովության վճարների համակցված հարկումն է: Այստեղ ստվերային տնտեսության կրճատումը ավելի շատ կգնա եւ շարքային
Խմբագրի եւ նրա ամուսնու սպանությունից հետո խմբագրությունում տեսել են կասկածյալին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց հայր եւ որդի Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Նրանք մեղադրվում են «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու՝ Յուրա Սրապյանի սպանության համար: Այս դատական նիստերը ընթանում են միշտ լարված, թե տուժող կողմը, թե
Փարիզում հայերի ցույցին մասնակցել են նաեւ ֆրանսիացի պատգամավորներ
Սեպտեմբերի 18-ին ավելի քան 900 ֆրանսահայեր իրենց դժգոհությունը հայտնեցին Փարիզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ ՝ ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ներում շնորհվեց Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ադրբեջանի դեսպանատան դիմաց Ֆրանսիայի խորհրդարանի եւ սենատի մի քանի անդամներ էին, այդ թվում՝ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Փուփոնին, Ֆիլիպ Կալթենբախը
Հաղորդավարուհին նոր սեր է գտել
Ռուս ամենասեքսուալ հաղորդավարուհիներից մեկը, Լերա Կուդրյավցեւան, որը միշտ ուշադրության կենտրոնում է, նախկին զուգընկեր Սերգեյ Լազարեւից բաժանումը կարծես թե այդքան էլ ծանր չտարավ: Լերան նոր սեր է գտել. Twitter-ի իր էջից դեռեւս չհեռացրած հին զուգընկերոջ հետ ունեցած բազմաթիվ լուսանկարները՝ հաղորդավարուհին իր նոր զուգընկերոջ լուսանկարներն է տարածել, որոնցում գրկախառնված է, սիրահարված… Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Ինստիտուտի տնօրենը՝ Շամշյանին՝ «Շիշը կտամ գլխիդ». ակադեմիայի մոտ բողոքեցին ընտրությունների արդյունքներից
Գիտությունների Ազգային Ակադեմիայի մոտ այսօր բողոքի ակցիա անցկացնող ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակիցները ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից փորձել են պարզել, թե ինչի համար են ընտրությունները, երբ ի վերջո ընտրություններում հաղթում է ոչ թե ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն, այլ նա, ում նշանակում է Գիտությունների Ազգային Ակադեմիան: Նշենք, որ այսօր ԳԱԱ ավարտվել է Հ.
Սուրեն Զոլյանի հայցի քննությունը հետաձգվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Վ.Բրյուսովի անվան լեզվաբանության ինստիտուտի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցի քննությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ: Նախկին ռեկտորի ներկայացուցիչ Լիաննա Գրիգորյանը դատարանին գրություն էր ուղարկել, թե հիվանդ է եւ չի կարողանա ներկայանալ դատարան: Դատական նիստը հետաձգվել
Irish Central. Իռլանդական պարեր. հայուհու կայացրած լավագույն որոշումը
«Այրիշ սենթրալ» թերթը հարցազրույց է արել Գերմանիայում բնակվող, իռլանդական պարերի վարպետ, հայազգի Լիա Ավետիսյանի հետ. «Ես սկսեցի պարով զբաղվել երեք տարի առաջ, երբ Մյունխենում տեսա Թիր նա նոգ դպրոցի անվճար պարի դասընթացների հայտարարությունը, այնտեղ ասվում էր` համեցիր, եթե նույնիսկ երկու ձախ ոտք ունես, ինչը ինձ շատ ոգեշնչող թվաց, քանի որ ես երբեք պարի դասընթացների
Վարդան Բոստանջյան. Ընտրություններին Քոչարյանի մասնակցության մասին խոսք չկա
«Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուժեղ մարդ է եւ եթե հանկարծ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելը նպատակահարմար գտնի, որի մասին բացարձակապես խոսք չկա, կմասնակցի: Չեմ կարծում, որ ինքը խնդիր կունենա տվյալ պարագայում ինչ-որ միասնական կամ ոչ միասնական թեկնածուի կարգավիճակով հանդես գալու»,- անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր միասնական թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման մասին տեսակետներին , ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ
Ապահովագրական շուկայում դեռ չեն գտնում մի ընկերություն, որը կապահովագրի «DHL Exspress»-ի ծառայությունները
Փոստային բեռնափոխադրումներ իրականացնող «DHL Exspress» համաշխարհային կազմակերպությունը նշում է իր հայաստանյան գործունեության 20-ամյակը: Այս առնչությամբ, այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ ընկերության ներկայացուցիչները պատմեցին Հայաստանում իրենց գործունեության մասին: ԱՊՀ եւ Հարավարեւելյան Եվրոպայի «DHL Exspress»-ի գործադիր տնօրեն Ադրիան Մարլեյը վստահեցրեց, որ Հայաստանում իրենց մատուցած ծառայությունները համապատասխանում է «DHL» բրենդի` ամբողջ աշխարհին հայտնի որակին: Նրա ներկայացմամբ, չնայած
Արմեն Մարտիրոսյան. «Կարծում եմ՝ Թեւան Պողոսյանը կլինի»
«Ժառանգություն» կուսակցությունում դեռեւս չեն որոշել, թե ո՞վ է խորհրդարանում ներկայացված լինելու: Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտարարությունից հետո, կուսակցությունում պետք է որոշվեր՝ թե ո՞վ է համալրելու «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը: Շրջանառվեցին տարբեր անուններ: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ հստակ որոշում չունեն. «Բայց, կարծում եմ, որ Թեւան


















































