Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում հայերի ցույցին մասնակցել են նաեւ ֆրանսիացի պատգամավորներ

Սեպտեմբեր 19,2012 16:31

 

 Սեպտեմբերի 18-ին ավելի քան 900 ֆրանսահայեր իրենց դժգոհությունը հայտնեցին Փարիզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ ՝ ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ներում շնորհվեց Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին:

Ադրբեջանի դեսպանատան դիմաց Ֆրանսիայի խորհրդարանի եւ սենատի մի քանի անդամներ էին, այդ թվում՝ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Փուփոնին, Ֆիլիպ Կալթենբախը եւ Վալերի Բուայեն (Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծի հեղինակը), որոնք հայտարարեցին, թե Սաֆարովի գործը միջազգային արդարադատության ոտնահարում է:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների առաջնորդները՝ Արա Թորանյանը Մուրադ Փափազանը, Հարութ Մարտիրոսյանը, Հրաչ Վարժապետյանը եւ Եղիշե Գորիզյանը դատապարտեցին «բռնակալ Ալիեւի» ներկայությունը Ֆրանսիայի հողի վրա:

Հավաքվածները վանկարկում էին՝ «Ալիեւ, ֆաշիստ, հեռացիր Ֆրանսիայից», «Սաֆարովին՝ բանտ» եւ «Ղարաբաղը պատկանում է մեզ, ոչ թե Բաքվին»:

Ժան Էկյան

Փարիզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930