Լրահոս
Օրվա լրահոսը

12 տարեկան աղջկա բռնաբարության մեջ մեղադրվողի քեռին դատվել է բռնաբարության համար

Սեպտեմբեր 19,2012 20:03

Օգոստոսի 30-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում բռնաբարվել է 12-ամյա մի աղջիկ: Բռնաբարություն մեջ մեղադրվողը 24-ամյա երիտասարդ է, ով ժամանակավորապես բնակվել  է Բերդավանում: Դեպքի կապակցությամբ  հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով: Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է  բռնաբարության մեջ կասկածվողի խափանման միջոցը երկամսյա կալանք ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:  Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել  է անչափահաս  աղջկա կուսաթաղանթի խախտումը: Նշենք, որ բռնաբարության մեջ կասկածվողի քեռին ժամանակին դատապարտվել է բռնաբարության մեղադրանքով: 24-ամյա երիտասարդը ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930