Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը բողոքում է Հանրային հեռուստատեսությունից. «Տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի 35 հոդվածի կոպիտ խախտում»

Քիչ առաջ ԱԺ նիստում 91 կողմ,  2 դեմ եւ 13 ձեռնպահ արդյունքներով քվեարկվեց եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ կանոնակարգում փոփոխությունների հարցը: Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կանոնակարգում որոշել են ընդդիմության որոշ առաջարկներ ընդունել եւ համաձայնության գալ: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որը նախորդ նիստին հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու կանոնակարգի փոփոխություններին,

Կառավարությունն անտարբեր է հայոց լեզվի խնդիրների նկատմամբ

Հատվածներ տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թառումյանի հարցազրույցից:  – Ինչո՞վ է այժմ զբաղվում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը։ – Հայոց լեզուն անաղարտ պահելու համար միշտ էլ աշխատանք կա անելու։ Ճիշտն ասած՝ դեռ պարզ չէ, թե ինչկերպ կարելի է պայքարել այդ ամենի դեմ։ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը»

«Դատախազ-լրագրող գործով» վկան ասում է, որ իրեն առեւանգել են

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննության էր դրվել «Ռեգնում» լրատվական գործակալության պատասխանատու Ռուբեն Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, դատակոչված վկա Բելլա Մովսիսյանը ցուցմունք տալու ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 5-ի դատական նիստի հետաձգվելուց հետո, չգիտի ովքեր՝ իրեն 6-րդ վարչություն են տարել: Նա

ԱԳՆ հյուպատոսության վարչության պետին կալանավորեցին

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը կալանավորված է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: ԱԱԾ-ից մանրամասնել

«Ժառանգության» պատգամավորի անունը՝ երկու օրից

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցության խմբակցությունը համալրող պատգամավորի հարցը կորոշվի վաղը չէ մյուս օրը: Այլ մեկնաբանություններից՝ մամուլում շրջանառվող տարբեր անունների մասին, պարոն Մարտիրոսյանը զերծ մնաց, հավելելով, որ երկու օր հետո կայանալիք վարչության նիստում կորոշվի, թե ով կգնա խորհրդարան: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցրին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ս/թ սեպտեմբերի 12-ի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել տնտեսագետ, առողջապահության ֆինանսավորման մասնագետ և կազմակերպիչ Սարո Ծատուրյանի հետ` մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։ Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական

Գլեն Հյուզ. «Ես կարող եմ փոխել աշխարհը»

Հատվածներ անգլիացի բաս-կիթառահար, վոկալիստ եւ երգահան, «Deep Purple», «Black Sabbath» խմբերի նախկին անդամ, «Black Country Communion» սուպերխմբի ներկայացուցիչ աշխարհահռչակ Գլեն Հյուզի (Glenn Hughes) բացառիկ հարցազրույցից:  – Դուք սովորաբար շատ քիչ ժամանակ եք անցկացնում այն քաղաքներում, որտեղ համերգներով լինում եք։ Այժմ էլ Երեւանում եք։ Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին։ Ինչպիսի՞ն է Երեւանը։ – Կարող եմ

Լիտվայի Սեյմի պատգամավորական խումբը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների քայլերը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել  խմբի լիտվական կողմից համանախագահ Ալգիս Կաշետայի հետ` բարձր գնահատելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորների` միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը: Հայտարարությունը ստորագրած պատգամավորները, այդ թվում` Ալգիս Կաշետան, Կեստուտիս Մասյուլիսը, Դալյա Կուոդիտեն, Դանգուտե Միկուտյենեն, Պյետրաս Լուոմանասը,  իրենց

Գլխավոր դատախազն անտեսեց իրեն դիմող կանանց (Տեսանյութ)

Պաշտպանության նախարարին տեսնելու համար՝ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերն այսօր երկու խմբի էին բաժանվել. մի խումբը կառավարության շենքի գլխավոր մուտքի, մյուսը՝ հետնամուտքի մոտ էր կանգնել: Հետնամուտքի մոտ ցուցարարները «բռնացրին» պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին: Նրան ցույց տվեցին, իրենց որդիների մահվան դեպքով իրենց բացահայտած նոր ապացույցները, հետո նախարարին ուղղված նամակը փոխանցեցին: Ավելի ուշ հետնամուտքի մոտ ցուցարարները

Գառնիկ Իսագուլյանը մասնակցում է «Մհերի դուռ» միաբանության (օրդեն) ասպետների հանդիպումներին

Հատվածներ ԱԺ–ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցից:  – Ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեր պաշտոնից ազատվելու հիմնական պատճառը համարում են այն, որ Դուք Ռոբերտ Քոչարյանի «մարդն» եք։   – Ինձ համար բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչ են գրում լրատվամիջոցներն այդ մասին։ Ես Ձեր թերթին տրված հարցազրույցներից մեկում («Ժողովուրդ», 2011թ., թիվ78) հստակ ասել

ԵՄ պատվիրակությունը մասնակցում է «Մենք կարող ենք» շրջակա միջավայրի մաքրման միջոցառմանը

Այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մասնակցելու է շրջակա միջավայրի մաքրման՝ «Մենք կարող ենք» միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» կողմից՝ նպատակ ունենալով իրականացնել «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ» համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը: ԵՄ պատվիրակության տասներկու աշխատակիցներ և նրանց երեխաները միանում են այս նախաձեռնությանը: Նրանք ցանկանում են մաքրել Պատվիրակության հարակից Ֆրիկ փողոցը և

Ո՞վ է սպանում Մարտի 1-ի հետաքննությունը

Արմատական ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը,-համոզված են զոհերի հարազատները Վաչագան Ֆարմանյանը, ով մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրն է, խոստովանում է, որ այլեւս ոչ մեկի հետ հույսեր չի կապում, որ կբացահայտեն սպանությունը, նույնիսկ իշխանության փոփոխությունը նրան չի ոգեւորում։ «Անհույս ապրում ենք, էլի, մի տեղ չկա, էլի, որ ասենք, հեսա

Գարի Կասպարովը հրաժարվել է առաջիկա մի քանի տարիներին ոտք դնել Բաքու

Aravot.am-ի հարցին, թե Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում Բաքվում կայանալիք 2016 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադային Հայաստանի եւ հայ շախմատիստների մասնակցության հարցերով զբաղվելու նպատակով ստեղծված հանձնաժողովում իրեն եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին ընդգրկելու առաջարկն ընդունե՞լ են, ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը պատասխանեց. «Ինձ առաջարկեցին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչն ընդունել առանց մեր երկրի ղեկավարության հետ համաձայնեցնելու ես

Պաշտպանի առաջին տեղակալ Աշոտ Վահանյանը հեռացել է աշխատանքից

 Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղեկալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը: Պաշտպան Կարեն Անդրեասյանը խոր ափսոսանք է հայտնել  Աշոտ Վահանյանի հեռանալու կապակցությամբ և բարձր է գնահատել գործակցության ողջ ընթացքում նրա աշխատանքն ու ներդրումը՝մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս: Պարոն Վահանյանն իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում:   Պաշտպանի աշխատակազմ

Հանրայինը՝ ժամանցային ալիք

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 2010 եւ 2011 թվականների գործունեության վերաբերյալ հեռուստառադիոընկերության խորհրդի տարեկան հաղորդումները՝ հասցեագրված ՀՀ Ազգային ժողովին ու նախագահականին, ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս։ Փաստորեն, Հանրային հեռուստաընկերությունը մեծ մասամբ ծառայում է հանրության ժամանցն ապահովելու, քան թե նրան տեղեկատվություն տրամադրելու նպատակին, կամ էլ հասարակության, ասենք, կրթական, քաղաքական կամ մշակութային մակարդակը բարձրացնելուն։ Մինչդեռ թվում էր,

Գարիկ Իսրայելյան. «Ռոք աստղեր բերելու գաղափարը կա, բայց կան խնդիրներ» (Տեսանյութ)

Երեկ «Սինոփսիս Արմենիա» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում Եվրոպական աստղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը հանդիպում ունեցավ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի «Հաղթողների ակումբի» անդամների հետ: Պարոն Իսրայելյանը ակումբի երիտասարդ անդամներին ծանոթացրեց աստղագիտության ոլորտում վերջին տարիներին տեղի ունեցած ձեռքբերումներին: Աստղաֆիզիկոս Իսրայելյանը նրանց հետ զրուցեց երկրի ներքին էներգիայի, մոլորակների դասավորվածության, ուղեծրերի, միգամածության եւ երիտասարդ կադրերին

ՀՀ ոստիկանության արձագանքը Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին

 ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցում սպառնալիքներ էին հնչել կոնկրետ անձանց հասցեին։ Պարզվում է, ոստիկանությունը իրավասու չէ որեւէ քայլ ձեռնարկել այս կապակցությամբ: Մեր թղթակցի հարցին, թե ոստիկանությունը չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքների առնչությամբ, ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը երեկ պատասխանել է. «Վերը նշված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն

Փրկարարներն ազատել են աղջկա արգելափակված ոտքը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ Վ. Սարոյանի արձանի մոտ, քաղաքացու ոտքն արգելափակ­վել է ավտոբուսի դռների արանքում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Հրշեջ-փրկարարները բացել են թիվ 23 երթուղու «Բոգդան» մակնիշի 2284 Տ պ/հ ավտոբուսի դռները և ազա­տել 1994

Վանիկ Զաքարյան. «ՖԻԴԵ-ի անդամ երկրները մեր խնդիրները չեն հասկանում»

«ՖԻԴԵ-ի համաժողովում մինչեւ քվեարկությունը հայտարարվեց, որ գործկոմը որոշում կայացրել է՝ 2016 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը տալ Ադրբեջանին: Ես, իհարկե, համաժողովի նիստում մի քանի անգամ դեմ արտահայտվեցի՝ բերելով մեր հակափաստարկները, սակայն ՖԻԴԵ-ի անդամ ավելի քանի 160 երկրներից առնվազն 120-130-ը գաղափար չունեն մեր ու հարեւան երկրի հակամարտության մասին ու չեն հասկանում, թե սա ինչ թշնամություն է

«Հ1»–ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները եւ հարց ու պատասխանը

Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել եւ կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները եւ կառավարության հետ հարց ու պատասխանները։ Հայտարարություններից եթեր չի հեռարձակվել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Քաջ Վարդանն եմ, բայց Վարդանիկ դառա: Ես մոխիրներից դարձյալ կհառնեմ: Ես Թումանյանի տունը առա: Պետք ըլնի՝ Չարենցինն էլ կառնեմ:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը դարձյալ պարտվեց

Երեկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի։ Հիշեցնենք, որ Բագրատյանն առաջինն էր, որ, արձագանքելով մեր եւ փաստաբան Արթուր Գրիգորյանի վեճին, հայտարարեց, որ մեր էլեկտրոնային կայքում ընթերցողների գրած քոմենթները՝ Արթուր Գրիգորյան փաստաբանի մասին, իրավացի են. ինքն օգտվել է վերջինիս ծառայություններից

Գոնե փորձ անել երկիրը փրկել դեֆոլտից

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՍիվիլՆեթի հետ ճեպազրույցում անդրադարձել է արտաքին պետական պարտքի վտանգավորության աստիճանին ու նշել քայլերը, որոնք անհրաժեշտ են ֆինանսական ոլորտը կարգավորելու ու երկիրը դեֆոլտից փրկելու գոնե փորձ անելու համար։ Հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ արտաքին պարտքն ավելի խելամիտ կառավարելու համար, Հրանտ Բագրատյանը նշեց, որ նախ Կենտրոնական

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ներքաղաքական անցքերը

Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ լրագրողներն ու հատկապես Հանրապետական խմբակցության պատգամավորները անհամբերությամբ էին սպասում: Կարծիք կար, թե աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանն աչքի է ընկնելու գործադիրին ուղղված սուր հարցադրումներով: Չէ՞ որ նախընտրական աշուն է, քաղաքական մթնոլորտը լարված է, և 2013թ. նախագահական ընտրություններին թեկնածուներ առաջադրելու կամ վարչապետի պաշտոն ստանալու հավակնություններ ունեցող ուժերը պետք է ոչ միայն ելույթներով, այլև

Ռուբեն Մարտիրոսյանը` մեղադրողներին. «Ձեզ լավ տղու տեղ մի դրեք, դուք ընդամենը մենթեր եք, որ կեղծել եք գործը»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 12-ի նիստում, օրվա երկրորդ կեսին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը շարունակեցին գործով վկա, քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը: Փաստաբան  Շուշանյանը հարցրեց, թե  Նազարյանի մահվան դեպքից 6 ժամ առաջ նրա ստացած մարմնական վնասվածքների պատճառները պարզելու համար հարցաքննվե՞լ են մարտական հենակետի զինծառայողները: Քննիչն ասաց,

Փլուզման հետեւանքով «Մերսեդեսը» հայտնվեց ձորում

Այսօր` սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհի` դեպի Նորք տանող հատվածում մոտ 15 մ երկարությամբ ճանապարհի փլոււզում է տեղի ունեցել: Ինչպես փլուզման վայրից տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով «Մերսեդես E 320» մակնիշի 55 ՍՏ 009 համարանիշի ավտոմեքենան մոտ 25 մ գլորվել է ցած, որտեղ շինարարական

Լոռիում բռնարար ամուսինների 70 տոկոսը խմում է

Լոռու մարզի կանանց իրավունքների կենտրոնի համակարգող Սիրան Քոչինյանն ասում է, որ  կանայք մեծամասամբ օգնության են դիմում այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում: Քոչինյանը բացատրում է, որ կանայք ընտանիքներում ենթակվում են տնտեսական, ֆիզիկական, սեռական ու հոգեբանական բռնության մեծամասամբ ամուսինների կողմից: «Պարբերաբար, տարիներով բռնության ենթարկվելուց հետո նոր դիմում են, երբ տեսնում են, որ ոչ թե

Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվելի հետ հարաբերությունների մասին. «Հորողբեր-մորողբեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի»

Գեներալ Մանվելի եղբորորդին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ընդգրկված է ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում: Aravot.am-ը երեկ նրանից փորձեց պարզել՝ ի՞նչ բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրներ կան ծառացած այսօր մեր երկրի առջեւ: «Ի՞նչ գործ ունես բնապահպանությունից, կռիվ-մռիվ չի՞ եղել այսօր, դրանից գրի: Լսի, Վերահսկիչ պալատն ասում է՝ 900 մլն-ից 404 մլն-ը լափել են, փոխանակ դրանից

Ստացվել է նախագահին ուղղված նամակի պատասխանը

Օգոստոսի 1-ին Կապանի 8 հ/կ-ներ դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով կասեցնել Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը` մտահոգություն հայտնելով, որ տվյալ ընկերության կողմից իրականացված աշխատանքերը մեծ վտանգ են ներկայացնում մարզկենտրոնը սնուցող խմելու ջրերի համար: Ինչպես տեղեկացրել էինք, մասնագետները հավաստիացնում են, որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը

Փախուստի փորձը կանխվեց

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012թ. սեպտեմբերի 12-ին կանխվել է փախոստի դեպք: Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը դատարանի բակում կալանավորներին տեղափոխող մեքենան նստելիս փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է ՀՀ դատական կարգադրիչների և ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ: Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում քննություն: Մուշեղ Ասատրյանին մեղադրանք է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031