Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվելի հետ հարաբերությունների մասին. «Հորողբեր-մորողբեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի»

Սեպտեմբեր 12,2012 21:43

Գեներալ Մանվելի եղբորորդին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ընդգրկված է ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում:

Aravot.am-ը երեկ նրանից փորձեց պարզել՝ ի՞նչ բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրներ կան ծառացած այսօր մեր երկրի առջեւ: «Ի՞նչ գործ ունես բնապահպանությունից, կռիվ-մռիվ չի՞ եղել այսօր, դրանից գրի: Լսի, Վերահսկիչ պալատն ասում է՝ 900 մլն-ից 404 մլն-ը լափել են, փոխանակ դրանից գրես, եկել ես բնապահպանությունից ես հարցեր տալիս: Զաքարյան Իշխանը լիքը գող է գտել, գնա էդ գողերի մասին գրի: Գրի, թե ով է գողացել, ոնց են լափել»,- ի պատասխան՝ ասաց պարոն Գրիգորյանը:

Մեր դիտարկմանը, որ Դուք իշխանության մաս եք կազմում, այդ մատնանշած գողերը կառավարության համակարգից են, Ձեր թիմի մասն են կազմում՝  նա պատասխանեց. «Ում թիմից ուզում է լինի, որ գող է՝ գող է: Ես քեզ խորհուրդ եմ տալիս, գնա, տես ովքեր են այդ գողերը, գնա անունները գրա, որ վաղը մյուս օրը իրավապահները քո գրածով գնան, բռնեն գողի ձեռը»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե հիմա ինչպե՞ս են հորեղբոր հետ նրա հարաբերությունները. «Դու գնա գողերի մասին գրի, թե չէ՝ հարցնում ես՝ հորողբորդ հետ ոնց ես: Ի՞նչ հորողբեր: Հորողբեր-մորողբեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի»:

Հրանտ Գրիգորյանը հորդորեց իր մասին լավ բաներ գրել, ինչը եւ անում ենք. արձանագրենք, որ պարոն Գրիգորյանն ապրում է առողջ ապրելակերպով: ԱԺ-ի նրա սենյակում, անմիջապես նրա գլխավերեւում ծխելն արգելելու նշան է դրված, վրան էլ ավելացված՝ «Տուգանք՝ 15000 դրամ»: Նա վստահեցրեց, որ ինքը չի ծխում, ծխողներին էլ տուգանում է. «Չեմ էլ ծխել, հերս չի թողել ծխեմ: Մի հատ լավ բան էլ մենք անենք, օրինակ՝ չծխենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930