Լրահոս
Օրվա լրահոսը

«Հ1»–ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները եւ հարց ու պատասխանը

Սեպտեմբեր 13,2012 10:37

Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել եւ կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները եւ կառավարության հետ հարց ու պատասխանները։ Հայտարարություններից եթեր չի հեռարձակվել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց ու պատասխանը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ կառավարության անդամները… պատասխանում են պատգամավորների հարցերին։ Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է… հեռուստաընկերությամբ նույն օրը՝ պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո»։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930