Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

«Դատախազ-լրագրող գործով» վկան ասում է, որ իրեն առեւանգել են

Սեպտեմբեր 13,2012 12:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննության էր դրվել «Ռեգնում» լրատվական գործակալության պատասխանատու Ռուբեն Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, դատակոչված վկա Բելլա Մովսիսյանը ցուցմունք տալու ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 5-ի դատական նիստի հետաձգվելուց հետո, չգիտի ովքեր՝ իրեն 6-րդ վարչություն են տարել: Նա ասաց, որ առեւանգումը կապված էր այս գործի հետ: Մեղադրողի այն հարցին, թե ինչ էին իրենից ուզում, Բելլան ասաց, որ իրեն ստիպում էին, որ փոխի իր ցուցմունքը, հարցնում, թե ինչու է Մանրիկյանի օգտին ցուցմունք տալիս: «7 ժամ ինձ պահեցին, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա:

Վկան նաեւ տեղեկացրեց, որ 6-րդ վարչություն են տարել նաեւ իր հարեւան՝ 80-ամյա Կոնստանտին Սարգսյանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: