Օրվա լրահոսը
Սայլակով տեղաշարժվող երեխան ազդարարեց Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի բացումը (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մինչ մեկնարկը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում փառատոնի մասնակիցները հանդես եկան ազգային պարերով: «Այս տարի ցանկացանք փառատոնի հյուրերին դիմավորել մեր ազգային պարերով, բացի այդ` շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ միջազգային ֆիլմեր դիտելով հանդերձ` պետք չէ անտեսել մեր ազգայինը: Այն, ինչ մերն
Ժայռամագլցման դասընթաց Վանաձորում. երիտասարդները հաղթահարեցին 10 մետր վերելքը
Այսօր Վանաձորի ծայրամասում գտնվող «Բոլոր քար» տեղամասի ժայռոտ հատվածը մարդաշատ էր: Վանաձորցի պատանիները ժայռամագլցման դասընթացի էին մասնակցում: Թեեւ առաջին փորձն էր, սակայն, Երեւանից հրավիրված մասնագետների ցուցումներն ու փորձնական խորհուրդները իզուր չանցան. երիտասարդները հաղթահարեցին ժայռի ողջ բարձրությունը` 10 մետրը: Լոռու մարզում երիտատասարդներին ակտիվացնելը, տուրիզմի զարգացումը խթանելն ու ժայռամագլցման ակումբ ստեղծելը ANG lori travel տուրիստական գործակալության գործադիր
Բեյրութի ահաբեկչության զոհերի թվում մեկ հայ կա
Լիբանանում տեղի ունեցած վերջին զարգացումները կտրուկ սրել են այդ երկրի ներքաղաքական իրադրությունը: Երկրում բողոքի ցույցեր են սկսվել, ճանապարհներ են փակվում, որոշ քաղաքներում զինված խմբավորումներ են շրջում: Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Ուրբաթ օրը Բեյրութի՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկրի հետախուզության ծառայության ղեկավար Վիսամ ալ-Հասանը եւ մեկ
«Ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում, ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ»
Ասում է «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը Հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում ավարտվեց «փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի դատավարությունը: Վերջինս դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում զանգվածային միջոցառման ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով վնասվել էին շուրջ 154 երիտասարդներ: Այդ առիթով քրգործ էր հարուցվել փուչիկները
Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման
«Բաց Խաղ» առաջնության հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերի 20-ին Վաղը` հոկտեմբերի 20-ին, Մանկական Պատկերասրահում տեղի կունենա «Բաց Խաղ» Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2012թ. առաջնության եզրափակիչ փուլը, որին զուգահեռ, ինչպես անցյալ տարի, կանցկացվի խաղերի ցուցահանդես: Մինչ այժմ կայացել է առաջնության 3 նախնական փուլ: Միմյանց հետ մրցել են 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ
Live Kuban. «Հայաստանից Ռուսաստան ուղարկած 7 միլիոն ռուբլի արժողությամբ ձկներ են ոչնչացրել»
Ռուսաստանի Ադիգեայի հանրապետությունում գյուղատնտեսական վերասհակողության մարմնի աշխատակիցները վերացրել են Հայաստանից եկած 7 միլիոն ռուբլի արժողությամբ ձկան մեծ խմբաքանակ: Այս մասին հաղորդում է «Լայվ կուբան» լրատվականը: Ձկները առգրավվել էին օգոստոս ամսին ներկրման թույլատվություն և արտադրանքի վերաբերյալ անասնաբուժական հավաստագիր չունենալու պատճառով: Ձկների սեփականատիրոջը տեղյակ էին պահել գործի մասին ու առաջարկել էին կամ հետ վերցնել բեռը կամ թույլ
Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, բարձրաստիճան այլ հյուրերի և երևանցիների հետ մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսավոր արարողությանը: Հայրենանվեր գործունեության և հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար Օղակաձև զբոսայգում բացված ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի,
Կինոգետ. Սերգեյ Իսրայելյանը նվիրված էր արվեստին` առանց սեփական անձը ցուցադրելու մարմաջի
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակում այսօր Նաիրի կինոթատրոնում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ` նվիրված կինոօպերատոր, ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանի 75-ամյակին: Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց Իսրայելյանի մասին նկարահանված ֆիլմը, այնուհետեւ` «Սպիտակ անուրջները», որի օպերատորն է Իսրայելյանը: «Այս ֆիմը բանաստեղծական է` փոքրիկ սյուժեով, բայց խորը ասելիքով: Բացի այդ` հավատարմության, զիջողականության, ծնողական սիրո մասին է` նկարահանված զուսպ
«Սոցարտ» Անգլիական այգում (ֆոտոշարք)
Անգլիական այգին այսօր վերածվել էր նկարչի արվեստանոցի։ Այգու ամբողջ տարածքում վերամշակված թղթեր էին, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր։ «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր «Սոցարտ» նկարչական միջոցառումը։ Ծրագրի ղեկավար Միա Մխիթարյանի խոսքով՝ նպատակը յուրաքանչյուրին անհանգստացնող սոցիալական խնդիրների բարձրաձայնումն է նկարների միջոցով. «Իմաստը կայանում է նրանում, որ ստեղծվի լրատվության նոր բովանդակություն, նոր այլընտրանքային ռեսուրս
22-ամյա աղջիկը ողջ է մնացել`ընկնելով մոտ 10 կիլոմետր բարձրությունից
Հարավսլավուհի Վեսնա Վուլովիչը,ով աշխատում էր տեղի ավիանկերություններից մեկում որպես «ստյուարդեսա», առանց օդապարիկի, ընկնելով 10200 մետրից փրկվել է, երբ մարդատար ինքնաթիռը, որտեղ նա սպասարկում էր չվերթը, վթարի հետևանքով ցած էր ընկել: Դեպքը տեղի է ունեցել 1972 թ.-ի հունվարի 26 -ին: 27 օր կոմայի մեջ գտնվելուց և մոտ 16 ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո, Վուլովիչը վերադարձել է իր
Գյուղապետը եւ նրա 3 որդիները մեղադրվում են խուլիգանության մեջ
Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կսկսվի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ նրա 3 որդիների դատավարությունը: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն): Մարտիրոսյանները մեղադրվում են այն բանում, որ այս տարվա մարտի 25-ին Ազատամուտում քարերով, բահի կոթերով, անկոթ բահերով, կենցաղային կացնով եւ մետաղական խողովակների կտորներով ծեծի են ենթակել
Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերել
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Հովհաննես Պլանջյանին, որը օգոստոսի 27-ից ՌԴ Սամարա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր թմրամիջոց օգտագործելու և իրացնելու մեղադրանքով: Հ.Պլանջյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ***
The Armenian Reporter. «Կալկաթայում նշվեց հայ գրատպության 500-ամյակը»
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում հոկտեմբերի 13-ին նշել են հայ գրատպության 500-ամյակը, գրում է «Դը Արմենիան ռիփորթերը»: Ուսումնարանը հնդկական «Scholastic India Pvt. Ltd.» հրատարկչության հետ միասին կազմակերպել էին գրքերի ցուցահանդես-վաճառք, որոնց մեջ կային նաև 184-ամյա Արարատյան գրադարանի հայերեն և անգլերեն հնամյա գրքերից: Ցուցահանդեսը երկու օր է բաց եղել: Հնդկահայերի հոգևոր առաջնորդ և Հայոց մարդասիրական ճեմարանի ղեկավա
Արտգործնախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
Հոկտեմբերի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Դաֆինա Գերչևային Հայաստանում իր առաքելության ընթացքում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում անձնական ներդրման համար և ի գնահատումն՝ պարգևատրեց ԱԳՆ հուշամեդալով։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց տիկին Գերչևային իր հետագա գործունեության
Glendale News Press. «Ամանորյա հեռուստամարաթոն հայ որբերի համար»
Կիրակի օրը տեղի կունենա ամերիկահայ որբերի սուրբ ծննդյան հիմնադրամի 13-րդ ամենամյա դրամահավաքը, որի նպատակը հազարավոր հայ որբերին ամանոր պարգևելն է, հաղորդում է «Գլենդել նյուզ փրես» թերթը: Այս տարիների ընթացքում հիմնադրամը հարյուր հազարավոր դոլարներ է հավաքել Հայաստանի աղքատ մարզերում վերականգնումներ և վերանորոգումներ անելու, ինչպես նաև որբերին տոնական նվերներ պարգևելու համար: Հեռուստամարաթոնին ներկա կլինեն տեղական և
Կայացել է Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 25-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ սփյուռքի նախարարները, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, ՀԱՄՀ գործադիր
Մեկնածներից 97 հազարը չեն վերադարձել Հայաստան
Միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան ժամանածների և մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1մլն 594 հազար 950 և 1մլն 692 հազար 45: Սալդոն բացասական է` -97 հազար 95 մարդ: Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով և ավտոտրանսպորտով մեկնածների
Հայկական բանակի ռեկորդակիր զինվորը
ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: ,Կամուրջե կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: ,Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի, մինչ այդ ռեկորդը 147 կգ
Հրթիռահրետանային զորքերը նշեցին կազմավորման 20-ամյակը (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 19-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր: Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում նշվեց հայկական բանակի հզոր կրակային ուժի ու զորատեսակի տոնը` Հրթիռահրետանային զորքերի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ, վետերաններ, զինվորներ, դպրոցականներ: Միջոցառման
Հռիփսիմե Խուրշուդյանի ամուսնությունից մինչև Ռիհանա և Քրիս Բրաուն
Շաբաթվա ամփոփումը սկսում ենք ուրախ լուրով՝ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի ու Տարոն Թովմասյանի հարսանեկան արարողությունը: Զույգը Աստծո օրհնությունը ստացել է Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Bravo.am-ի հետ զրույցում Հռիփսիմեն խոստովանել է. «Ավելի լավ է մրցումների լինեի, քան իմ հարսանիքին: Շատ պատասխանատու և կարեւոր օր է»: 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի
5 սխալ, որ թույլ են տալիս կանայք սիրային հարաբերություններում
Սիրային հարաբերություններում վեճերն անխուսափելի են, սակայն անընդհատ կրկնվելու դեպքում սպառնում է բաժանումը: Այս հարցում մեղավոր են թե’ կանայք, և թե տղամարդիկ Այժմ Ձեզ ենք ներկայացնում այն հիմնական սխալները, որ թույլ են տալիս կանայք: 1.Կառավարել տղամարդուն «Ինչո՞ւ չէիր զանգում», «Ինչո՞ւ այսքան ուշացար», «Չե՞մ ասել վրաս հեռախոս չանջատես», «Դու պետք է ներողություն խնդրեիր քո արածների համար»… «Գուցե
Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1948 թ. ծնված Ալբերտ Բաղդասարյանին, որը 2008 թ. հոկտեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Ակտյաբրսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Ա. Բաղդասարյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Նրա հայտնաբերման մասին հայտնվել
Դեսպան Մարգարյանի այցը Մեքսիկա
Հոկտեմբերի 14-19-ը աշխատանքային այցով Մեքսիկայում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակված նաեւ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում: Հոկտեմբերի 18-ին դեսպան Մարգարյանը հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին, որից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որին մասնակցեց նաեւ ԱԳ նախարար Պատրիսիա Էսպինոզան: Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նախորդեցին դեսպան Մարգարյանի հանդիպումները
Նախագահը ներկա է գտնվել «Դալմա Գարդեն մոլ» համալիրի բացմանը և այցելել «Արմպրոդէքսպո» ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում «Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը: Բացման արարողությունն իրականացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` լրագրողներին. «Ես ձեզ սիրում եմ, չա- չա-չա…՚»
«ՙՄենք բոլորս էլ մարդ ենք, դուք մեզանից լավը չեք: Փորձեք անարդար լինելով` արդար լինել: Ես որպես քրիստոնյա, որպես մարդ, ոստիկանապետ ասում եմ` ոստիկանությունը լինելու է անաչառ եւ ազնիվ, ոստիկանության գործունեությունը բխելու է օրենքի շահերից»,- այսօր ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության
Էջմիածնում տեղի է ունեցել ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ Ընդհանուր Ժողովը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անունից ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Վեհափառ Տեր, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ Ընդհանուր Ժողովի հարգարժան մասնակիցներ, տիկնայք
Նախարարը մահացած զինվորների գործերի մասին. «Սպանվածի ատամը բացակայում էր, բայց զննության ժամանակ գրել էին ատամնաշարը տեղում է»
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների բողոքին, որոնք պնդում են, որ իրենց որդիներին բանակում սպանել են, բայց գործը դատական ատյաններում սառեցված է: «Բոլորին ընդունել եմ մի քանի անգամ, բոլորի գործերը ինքս եմ նայել: Զինվորական դատախազին խնդրել եմ իրենց ընդունել: Կան գործեր, որոնք նախաքննության փուլում խնդիրներ ունեն,
Բնապահպանական տոն՝ երեխաների մասնակցությամբ
Արդեն 5-րդ տարին է, ինչ հոկտեմբերին Երեւանում մեկնարկում է Համահայկական նկարչական նախագիծը, որը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետաքրքիր նախագծերից մեկն է ընդամենը: Նախաձեռնողների նպատակն է նմանատիպ միջոցառում-ակցիաներով պատանիների ու երեխաների մոտ ձեւավորել բնապահպանական ու քաղաքացիական գիտակցություն ու պատասխանատու վերաբերմունք բնության ու կենդանիների հանդեպ: Այս տարի Համահայկական նկարչական օրվա շրջանակներում 1000-ից ավելի
Ճանաչված խորմայստերը «ուշքի» է բերում կոլեկտիվներին
Հայաստանյան բուհերում խորհրդային տարիներին գործում էին ուսանողական երաժշտական կոլեկտիվներ, որոնք իրենց բարձրարվեստ կատարումներով նույնիսկ հյուրախաղերի էին մեկնում Արեւմուտք: Օրինակ՝ անվանի խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարությամբ գործող Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի «Ծաղկեփունջ» երգչախումբը, Պոլիտեխնիկական ինստիտուտի կամերային նվագախումբը (ղեկավար՝ կոմպոզիտոր Սերգեյ Աղաջանյան), Պետական համալսարանի երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ եւ այլն: 1990-ականներին, հասկանալի պատճառներով, բուհական կոլեկտիվները լուծարվեցին,
Լեգրանը՝ տիկնոջ ներկայացմամբ
Նախնիների հայրենիքում ֆրանսիացի հայազգի կոմպոզիտոր, 3 անգամ «Օսկարի» արժանացած, 5 անգամ՝ «Գրեմի» եւ «Էմմի», 12 անգամ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակակիր, աշխարհահռչակ Միշել Լեգրանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, իր 80-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որ կազմված է սեփական երկերից, «կկիսի» հայ հանդիսատեսի հետ: Նախօրեին՝ մինչ մաեստրոն փորձ էր անցկացնում նվագախմբի հետ, նրա հայտնի


















































