Լրահոս
Օրվա լրահոսը

Ժայռամագլցման դասընթաց Վանաձորում. երիտասարդները հաղթահարեցին 10 մետր վերելքը

Հոկտեմբեր 20,2012 22:24

Այսօր Վանաձորի ծայրամասում գտնվող «Բոլոր քար» տեղամասի ժայռոտ հատվածը մարդաշատ էր:

Վանաձորցի պատանիները ժայռամագլցման դասընթացի էին մասնակցում:

Թեեւ առաջին փորձն էր, սակայն, Երեւանից հրավիրված մասնագետների ցուցումներն ու փորձնական խորհուրդները իզուր չանցան. երիտասարդները հաղթահարեցին ժայռի ողջ բարձրությունը` 10  մետրը:

Լոռու մարզում երիտատասարդներին ակտիվացնելը, տուրիզմի զարգացումը խթանելն ու ժայռամագլցման ակումբ ստեղծելը ANG lori travel տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գեւորգ Վարդանյանի մտահղացումն է:

«Հիմնական նպատակը մարզում ժայռամագլցման ակումբ ունենալն  ու այդ սպորտաձեւը զարգացնելն է: Դասընթացը շարունակական է»,-տեղեկացնում է նա:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031