Օրվա լրահոսը
«Ազատ դեմոկրատները» տարակուսած են
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է արդարության և ազատության իրավունքների լիարժեք կիրարկումը: Այդ համատեքստում կուսակցությունը տարակուսանք է արտահայտում լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության առիթով և պահանջում բոլոր պատասխանատու մարմիններից վարույթի լիակատար արդարություն և թափանցիկություն: Նաև վստահ ենք, որ Հայկ Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննության ընթացքին: Լիահույս ենք, որ չի սահմանափակվի ազատ
Էջմիածնում կրակելով սպանել են երիտասարդին (ֆոտոշարք)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք–զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 4-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ
Ֆրանսիան չպետք է թույլ տա, որպեսզի Թուրքիան միջամտի իր ներքին գործերին
Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը՝ քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք։ Թուրքիայի հզոր պետությունն իր զգալի ֆինանսական և դիվանագիտական ռեսուրսներն ուղղել էր ցեղասպանության ժխտման այդ ստոր գործին։ Թուրքիայի ղեկավարները կարծես թե չեն գիտակցում, որ ժխտելով ու ստելով, ինչպես նաև իրենց անմեղության մասին սին հայտարարություններ անելով, իրականում օգնում
Ոստիկանները բողոքի ակցիայի միակ մասնակցին բերման են ենթարկել
Այսօր ՀՀ Ոստիկանության շենքի առջեւ բողոքի ակցիա էր նախատեսված՝ ի պաշտպանություն կալանավորված Հայկ Գեւորգյանի: Հայտարարությունը տարածվել էր Facebook-ի միջոցով, որտեղ ստեղծվել էր «Բողոքի ակցիա՝ Հայկ Գևորգյանի ձերբակալման դեմ» իրադարձությունը, որտեղ 19 օգտատեր ակցիային մասնակցելու հավանություն էր տվել: Ակցիայի կազմակերպիչն էր Երվանդ Կարապետյանը, որը Aravot.am-ին հեռախոսով փոխանցեց, որ չնայած ինքը մենակ է եղել՝ մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ,
Դժվարն իրոք խիստ է հեշտացել
Ձեր կարծիքով՝ ի՞նչ է խոստովանում կինը, երբ ասում է. «Ես գիտեմ, որ դժվարը հեշտացել է»: Իսկ ի՞նչ նկատի ունի տղամարդը, երբ ասում է. «Ես գիտեմ ճիշտ ձեւը»: Փոքրիկ հարցում արեցինք՝ փորձելով պարզել, թե ինչ զուգադրություն են առաջացնում այս հարցադրումները: Ստացված պատասխաններից հրապարակման ենթակա է թերեւս միայն մի տարեց մարդու հառաչը. «Բայց ախր հեշտն էլ է
Վթարի է ենթարկվել «Բանակում» հեռուստասերիալի ռեժիսորը
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Երևանի Արամ Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Երևանի բնակիչ, 44-ամյա Մովսես Գասպարյանի վարած «Պեժո» մակնիշի 11 ՕՍ 380 համարանիշի և 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանի վարած «Լյուքս» տաքսի ծառայությանը պատկանող «ԲԻԴ» մակնիշի Տ 4136 համարանիշի ավտոմեքենաները։ Տաքսու
Կոմիտաս վարդապետ. Մահմեդական է դարձել շուրջ 400 հայ աղջիկ
Այսօր` Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Արաբկիրի Հայորդաց տանը կայացավ քննարկում` «Ընտանիք եւ ամուսնություն» թեմայով, որին մասնակցեցին երիտասարդներ, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագները: Դիտարկմանը, թե շահադիտական նպատակներով ամուսնություններն առավել ամուր հիմքեր ունեն, երիտասարդներից ոչ մեկը չհամաձայնեց, իսկ Վարդան Սարկավագ Հունանյանն ընդգծեց, որ քչերը կխոստովանեն, թե շահի համար են ամուսնացել: Սմբատ
Սպանություն գերեզմանոցում. սպանվածին մի քանի օր է փնտրում էր ոստիկանությունը (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 4-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանոցում մահացած մարդ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում՝ Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, ոստիկանության քրեական հետախուզության
«Պուպուշ երևալու համար ընտրությունները կկեղծեն կաբինետներում նստած»
Մի քանի օր է` շիրակցիների խոսակցության թեման Գյումրու մանկավարժական ինստիտուտում կատարված ձերբակալություններն ու հարցաքննություններն էին: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալմամբ փոխվեց նաև քննարկման թեման: Շատերը ձերբակալություններն անմիջականորեն կապելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, արյունոտ իրավիճակ են կանխատեսում: Թե ինչպիսի ընտրություններ են սպասվում՝ Aravot.am-ը կարծիք հարցրեց Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանից: «Եթե ամբողջովին թողնենք
Քաղաքացուն առևանգելու համար ձերբակալվել է հայտնի գործարարը (ֆոտոշարք)
Քիչ առաջ ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել հայտնի գործարարներից մեկին։ Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 4-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն անձին առևանգելու համար ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ նովա 13 շենքում գրանցված, սակայն Ձորափի 19 հասցեում բնակվող 45-ամյա
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 3-4-ը մասնակցել է Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, որին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ եւ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին Aravot.am-ին հայտնում են ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փետրվարի 4-ին Մյունխենում կայացել է Էդվարդ Նալբանդյանի
Պահանջում են անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Երեւանի մամուլի ակումբը վրդովմունք են հայտնում` փետրվարի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ: Կալանավորման առիթ հանդիսացած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության եւ «Հայկական ժամանակի» տարածած տեղեկությունների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքի, որպես խափանման միջոցի, ընտրությունը զուրկ է բավարար օրինական հիմնավորումից: Համոզիչ չեն կալանավորման անհրաժեշտության
Սերժ Սարգսյանը` Հայկ Գեւորգյանի մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը մինչ Հայկ Գևորգյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը դեպքի առնչությամբ կարծիք չի հայտնի, սակայն հուսով է, որ որոշումն արագ կլինի: Այսօր Ծաղկաձորում, ի պատասխան հանրապետական կանանց բարձրացրած խնդրի, այս մասին նշել է հանրապետության ղեկավարը: ՀՀԿ կանանց խորհրդի` այսօր Ծաղկաձորում ընթացող միջոցառմանը հյուրընկալվեց նաև ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ`
Հայտնիները Սուրբ Սարգիսի տոնին
Հաղորդավար Արտակ Վարդանյանն այս գիշեր կերել է աղի բլիթ և տեսել նրան, ում ցանկանում էր. «Գիշերը նենց տպավորություններով քնեցի, որ պետք է տեսնեմ այն մարդուն, ում ես ուզում եմ: Ու տեսա: Բայց որքանով այն կիրականանա՝ չգիտեմ»: Արտակն, ինպես ինքն է ասում, աղի բլիթին չի հավատում. պատճառ ունի. «Մի անգամ կերել եմ, իմ շանն եմ տեսել»:
Եգիպտոսում ֆուտբոլասերները վիրավորանքն արյունո՞վ են մաքրել (տեսանյութ)
Փետրվարի 1-ին Պորտ-Սաիդ քաղաքում «Ալ-Մարսի» եւ «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբների երկրպագուների միջեւ ծայր առած կռիվը վերաճեց սպանդի, ինչը մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ դարձավ: Մինչ տեղական իշխանությունները փորձում են հնարավորին չափ կարճ ժամանակում պարզել, թե ինչը կարող էր հյուրընկալող թիմի, որը հաղթել էր 3:1 հաշվով, երկրպագուներին նման գործողությունների դրդել, արդեն շրջանառության մեջ դրվել են մի
Սերժ Սարգսյանը մասնակցեց Սուրբ Սարգսի տոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Սիրահարների այգում» մասնակցել է երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված տոնախմբությանը: Տոնախմբությունը կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է
Փետրվարի 3-ին կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ճանաչված լրագրող Հայկ Գևորգյանը: Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Իրականում նա ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու և հանրության սեփականությունը դարձնելու պատճառով: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է,
« Չգիտես` հպարտանա՞ս, թե՞ լաց լինես Վովա Գասպարյանի համար»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գևորգյանի ձերբակալմանը, այսպես արտահատվեց ԳԱԼԱ հեռաստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը: «Եթե մեր իշխանությունները այս տեմպով ու ոգևորությամբ շարունակեն գործ սարքել լրագրողների գլխին, ու որպես քաղաքական գործիք օգտագործեն ոստիկանությանը` կուսակցություններին, ժուռնալիստներին, մնացած -մնացածին հետապնդելու համար, ապա Հայաստանը կգնա Ադրբեջանի ճանապարհով, որը վարպետ երկիր է լրագրող
Ոստիկանությունը «գործ սարքող մարմին» է
«Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը առաջարկում է բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին համատեղ երաշխավորագիր ներկայացնել նախաքննական մարմնին՝ ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։ «Թեեւ մարդու ծիծաղ է գալիս՝ դա նախաքննական մարմին չէ, գործ սարքող մարմին է»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀՀ ոստիկանությունն անցնում է ինքնապաշտպանության
«Ոչ Հայկ Գեւորգյանը, ոչ իր մասնագիտական գործունեությունը ոչ մեկին չեն հետաքրքրում»,- այսպիսի պնդում է արված ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութում: Այստեղ նաեւ նշված է, թե վրաերթ եղել է ու տուժողն էլ դեռ չի ապաքինվել: Ներկայացված է հարցազրույց այդ տուժողի՝ Աշոտ Ֆրանգուլյանի հետ, որը Հայկ Գեւորգյանին վերագրել է հայհոյալից արտահայտություններ: Եվս մի մանրամասն այս տեսանյութից. «Հայտարարում են,
Խստագույն ցրտերից անգամ դահուկներն են սառչում
Այդ պատճառով բիաթլոնի եւ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերը հայտնվել են ձախողման վտանգի առջեւ: Արտասովոր ձմեռը գերության մեջ է առել ոչ միայն հասարակ եվրոպացիներին` փոխելով նրանց սովորական առօրյան: ԶԼՄ-ների փոխանցմամբ վտանգվել է անգամ օրացուցային պլանով նախատեսված միջազգային մի շարք պաշտոնական մրցաշարերի անցկացումը: Մասնավորապես, այսօր Յարոսլավլի մարզում պետք է կայանար դահուկավազքի աշխարհի գավաթի փուլը: Սակայն նախ գերմանացիներն
Զրույց 2-րդ. Ծնողներ-երեխաներ=իշխանություն-ընդդիմություն
Մեր ընթերցող Անահիտ Մ.-ն գրում է. «Հարգելի «Մտերմիկ զրույցեր», ես ամեն օր խնդիրներ եմ ունենում իմ ծնողների հետ, նրանք գրագետ եւ կիրթ մարդիկ են, ես նույնպես, սակայն,մենք միմյանց չենք հասկանում, ինչո՞ւ: Մեր ընտանիքում ոնց որ ընդդիմությունն ու իշխանութունն են ապրում, շարունակ մեկս մյուսին քննադատում ենք, եւ սխալներ ենք ուղղում»: Հարգելի Անահիտ, բնական է այն, ինչ
«Պուտինի ասածը արված ա»
«Ա1+»-ի հարցազրույցից՝ Երեւանի «Պուտին» ակումբի ղեկավարի հետ, որի խոսքը ներկայացված է այնպես, ինչպես հնչել է։ -Ինչպե՞ս ծագեց Երեւանում «Պուտին» ակումբ ստեղծելու գաղափարը։ -Գաղափար ծագեց, որ կարելի է մի միջավայր ստեղծել, որտեղ կարող են հայ, ռուս եւ ԱՊՀ-ում ապրող բոլոր այն երիտասարդները, որոնք ցանկանում են բարեկամության կամուրջ ստեղծել, հանդիպեն, կիսվեն առաջարկներով, ծրագրերով։ Եվ հենց էդ քննարկումների
Հայաստանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի 19-րդ երկիրն է աշխարհում
Կազմվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրների վարկանիշային դասակարգման ցուցակ, որտեղ Հայաստանը 40,5 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Ցուցակը կազմվել է ոչ թե առանձին բռնցքամարտիկների, այլ` երկրների համար, թեեւ հաշվի են առնվել տվյալ երկրի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների զբաղեցրած տեղերը տարբեր վարկածներում: Առաջին հորիզոնականը վստահորեն զբաղեցնում է ԱՄՆ-ը (693,5 միավոր), երկրորդը` Մեքսիկան է (612): Այս
Չինական ավտոբուսներ մեզ պետք չեն
«Չինական ավտոբուսը նույնիսկ Բաղրամյանի վերընթաց ճանապարհը չկարողացավ բարձրանալ եւ ստիպված երթուղին փոխեցին այլ ուղղությամբ, որպեսզի կարողանա ընթանալ։ Անհամեմատ ավելի բարձր որակ ունեն եվրոպականներ, ասենք՝ ֆրանսիականները, որոնք նաեւ մինիմալի հասնող արտանետումներ ունեն»,- «Ա1+»-ին ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սյուզի Կենտիկյանը ձեռնո՞ց է նետել արգենտինացի սուպեր բռնցքամարտիկին
WBA, WIBF եւ WBO գոտիների տիրակալ, գերմանաբնակ թեթեւագույն քաշային Սյուզի Կենտիկյանը, նույն ինքը` «Մարդասպան Թագուհին», որ պրոֆեսիոնալ ռինգում ոչ մի պարտություն չի կրել, ձեռնոց է նետել սուպեր բռնցքամարտիկ Յեսիկա Յոլանդա Բոպպին: «Տուտի» մականունով արգենտինացին, որ անցկացրած 19 մարտերում էլ հաղթել է (9-ը` ժամանակից շուտ), հանդես է գալիս Սյուզիից մեկ աստիճան ցածր քաշային կարգում ու չորս
Աղի բլիթը ճակատագրական եղավ
Աղի բլիթ ուտելու ավանդույթին ոմանք հավատում են, ոմանք` ոչ: 23 – ամյա Ռոզա Հարությունյանի, ով երազում տեսել է իր ապագա ամուսնուն: Նրանք մի քանի տարի էր, ինչ ճանաչում էին միմյանց: Երկար ժամանակ էր, ինչ նա սիրում էր Ռոզային, սակայն այդ սերը փոխադարձ չէր: «Մի անգամ նա ասաց, որ ինձ կփախցնի, բայց ես չէի հավատում,
Սերը հիվանդություն է. Սիրո ազդեցությունն օրգանիզմի վրա
Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։ Հենրի Մենքեն «Ես քեզ սիրում եմ», «Ես սիրում եմ քեզ», կամ էլ պարզապես «Սիրում եմ»: Երբևէ փորձե՞լ եք այս արտահայտությունների մեջ տարբերություններ գտնել, թեկուզ և չնչին: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել շեշտադրության վրա: Հոգեբան Նունե Լևոնյանի խոսքով` առաջինի դեպքում կարևորվում է
1000 վարդ` 2 մետր բարձրությամբ սառցե սրտում
Սուրբ Սարգիս Զորավարի տոնը այս տարի նշվում է փոտրվարի 4-ին՝ սուրբ Հարության կամ Զատկի տոնից 63 օր առաջ, շաբաթ օրը: Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայոց Առաքելական եկեղեցին հռչակել է Երիտասարդների օրհնության օր: Երևանի քաղաքապետարանը տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարևանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր
Հայրենասիրություն՝ ըստ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի
Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում Արարատյան Հայրապետական Թեմը եւ Գեղագիտության ազգային կենտրոնը կազմակերպեցին ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների աշխատանքները: Կենտրոնի ղեկավարներից Սուսաննա Ղազարյանի տեղեկացմամբ` երեխաները ցուցահանդեսին պատրաստվել են մեկ ամիս` ուսումնասիրելով սուրբ Սարգսի պատմությունն ու տոնի խորհուրդը. «Կտորների վրա ֆլոմաստերներով նկարելով ծաղիկներ եւ նատյուրմորտներ` արտահայտել ենք սիրո եւ հավերժության գաղափարը, իսկ դեղին