Օրվա լրահոսը

Վանաձորցիները հանդիպեցին ԱՄՆ Կանզաս նահանգի սենատոր Քրիս Ստայնեգերի եւ բնապահպան Շերի Վիլսոնի հետ

Այսօր Վանաձորի հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կրթական ոլորտում աշխատող անձինք հնարավորություն ունեցան հանդիպելու ԱՄՆ Կանզաս նահանգի սենատոր Քրիս Ստայնեգերի եւ բնապահպան Շերի Վիլսոնի հետ: Հանդիպումների ժամանակ  քննարկվեցին ինչպես  քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավվածության խթանման,  նախընտրական շրջանում խնդիրների հաղթահարմանն ուղղված մոտեցումներին վերաբերող մի շարք հարցեր, այնպես էլ քննարկվեցին տարածաշրջանի բնապահպանական արդիական խնդիրները, ներկայացվեցին բնապահպանական

«Գրանցվել է բռնությունների զոհ գնացած լրագրողների թվի կտրուկ աճ». 2012 թվականը դարձել է ամենաարյունոտը՝ լրագրողների շրջանում զոհերի առումով

Մամուլի ազատության ջատագով ամերիկյան կազմակերպություններից մեկի համաձայն, Սիրիայում չդադարող հակամարտության ընթացքում և երեք այլ պետությունում լրագրողների «թիրախավորված» սպանություններ իրականացնելու հետևանքով 2012 թվականը դարձել է ամենաարյունոտը՝ լրագրողների շարքում զոհերի առումով: «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» համաձայն, 2013 թվականի դեկտեմբերի կեսի դրությամբ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետ անմիջական կապ ունեցող պատճառներով սպանվել է առնվազն 67 լրագրող, ինչը  40 տոկոսով

Լեւոն Զուրաբյան. «ԲՀԿ-ին համոզելն ինձ չի վերաբերում, ես պատասխանատու եմ Կոնգրեսի դիրքորոշման համար»

Այսօր էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում ՀՀԿ-ն հայտարարեց, որ իրենք համոզել են ԲՀԿ-ին եւ կարող են գալ կոմպրոմիսի: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենք չէին մասնակցում Հովիկ Աբրահամյանի հետ քննարկմանը եւ ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ-ի համոզվելը: Նա պատասխանեց. «Մեզ համար ակնհայտ է մի բան՝ որ գործող օրենքի համաձայն, կոալիցիոն մեծամասնությունը

Ярославский Регион. «Հեծանվային ճանապարհորդ Արթուր Օհանյանը հասել է Յարոսլավլ»

Անտեսելով ցուրտն ու ձյունը` ճանապարհորդը իր չորքոտանի հավատարիմ բարեկամի հետ Հայաստանից Յակուտիա ճամփորդություն է կատարում: Գրում է «Յարոսլավսկի ռեգիոն» թերթը` անդրադառնալով հայ հեծանվաճանապարհորդ Արթուր Օհանյանին, որը հասել է Յարոսլավլ: Յարոսլավլում Օհանյանը պատմել է իր ճանապարհորդության մասին:  «Սա իմ երկրորդ մեծ ճանապարհորդությունն է: Մինչ այս ես հեծանիվով Յակուտիայից Երևան եմ հասել: Ճանապարհի վրա ծախսել էի 6

Սյունիքի մարզի դատախազը մտադիր է ամրապնդել համագործակցությունը ԶԼՄ-ների հետ

Սյունիքի մարզի նորանշանակ դատախազ Նորայր Հակոբյանն այսօր մարզի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանդիպման էր հրավիրել` նպատակ ունենալով քննարկել  ԶԼՄ-ների եւ դատախազության միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները եւ այդ համագործակցության հստակեցման, կանոնակարգման հետ կապված մի շարք այլ հարցեր: Մարզում աշխատող լրագրողները բազմիցս են բարձրաձայնել, որ իրավապահ համակարգի կառույցներից տեղեկատվություն ստանալու հարցում բազմաթիվ դժվարությունների ու խոչընդոտների առջեւ են

ПензаИнформ. «Հայկական մշակույթի օրեր Պենզայում»

Բոլոր հայերը չէին կարող տեղավորվել Լերմոնտովի անվան մարզային գրադարանի համերգասրահում, չէ որ վեց հազար հայ կա մեր մարզում: Գրում է «Պենզա ինֆորմ» պարբերականը Պենզայում անցկացվող ազգային մշակույթի օրերի մասին` նշելով, որ համերգին ներկա էին հայ համայնքի ամենաակտիվ  անդամները: «Հայկական մշակույթի օրերը մենք անցկացնում ենք «Ընկերության պսակ» երկրամասի ազգային մշակույթների փառատոնի շրջանակներում: 2012թ. մենք կազմակերպել էինք

Նոր ամուսնությունը բախտավոր եղավ ամբաստանյալ փաստաբանի համար

Իջեւանցի  փաստաբան Ռադիկ  Պապյանը, հանդիսանալով  քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով  Է. Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց  եւ խաբեությամբ հափշտակել է վերջինիս  3000 ԱՄՆ դոլլարը: Ռ. Պապյանը, չարաշահելով Ս. Քոսակյանի վստահությունը, իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու և

Պերուացի երաժիշտների ռեկորդն ու աշխարհում ամենաերկար ուղիղ սանդղավանդակը

Պերուում համխմբված շուրջ 2262 տարբեր սեռի և տարիքի անձինք գրանցել են համաշխարհային նոր ռեկորդ` բոլորով միասին միաժամանակ ֆլեյտա նվագելով, գրում է wikidigger.ru-ն: Աշխարհում ամենաերկար ուղիղ սանդղավանդակը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Սուրբ Հեղինեի կղզում: Այն կառուցվել է դեռևս 1829թ.-ին: Սանդղավանդակի երկարությունը հասնում է շուրջ 200 մետրի և ունի 699 աստիճան:   Անդրանիկ Ջալալյան

Աշխարհի 5 ամենատարօրինակ ամուսնությունները

Ամուսնությունն, իբրև կանոն, ստեղծված է ամրապնդելու զույգերի փոխադարձ սերն ու միությունը: Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ բանական մարդու կյանքի ուղեկիցն է դառնում ոչ թե մարդը, այլ առարկայական որևէ իր: Այժմ կներկայացնենք դրանցից 5 ամենատարօրինակները, որոնք որքան ծիծաղ, նույնքան էլ մեծ զարմանք են առաջացնում:   Կին, որը ամուսնացել է իր նախկին ընկերոջ հետ, նրա մահվանից

Երեւանի նախկին քաղաքապետ. «Բավարարվենք նրանով, ինչ ասել եմ այն ժամանակ»

Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հեռանում էր քաղաքապետի պաշտոնից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այդ շրջանում հասարակական հնչեղություն ստացած` Օղակաձեւ զբոսայգում սրճարանների կառուցման խնդրին, ասաց, որ փորձել է պայքարել ապօրինությունների դեմ ու չի կարողացել. չի հաջողել, իրեն թույլ չեն տվել: Այդ ժամանակ Ռոբերտ Նազարյանը չմանրամասնեց` թե ովքե՞ր թույլ չեն տվել եւ ինչո՞ւ չի կարողացել

«Փողի անիմաստ ծախս է». Ինչպե՞ս են նշելու Ամանորը երեւանցիները

Ընդամենը մի քանի շաբաթից Նոր տարի է:  Ոմանց համար այն տոն է, ոմանց համար էլ` գլխացավանք: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքվեց, թե ինչպես են երեւանցիները նախապատրաստվում Ամանորին: Նրանցից շատերն արդեն սկսել էին առեւտուրը: Քաղաքացիները նկատել են, որ ապրանքների գները դեռ այդքան էլ չեն թանկացել. «Այս տարի մի տեսակ ուրախ տրամադրությունը շուտ է եկել: Հայերիս համար սա իրոք

Ընդդիմությունը ճնշում է իշխանությանը. Նիկոլ Փաշինյանը սպառնում է հրաժարական տալ

«Ընդդիմությունը Էթիկայի հանձնաժողովում ոտնահարում է քաղաքական մեծամասնության շահերը, ճնշում է նրան, հանիրավի հետապնդում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է հանձնաժողովում քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն հաստատել. Երեքական ներկայացուցիչ պետք է ունենան իշխանությունն ու ընդդիմությունը, այլընտրանք ԲՀԿ-ն`

Կնոջը սպանել է սիրո պատճառով. «Որ սիրեր, կսպանե՞ր»-ասում է զոհի աղջիկը

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը: Մի քանի օրում ցավից ու վշտից հասունացած 17- ամյա Անահիտը փորձում

Դաշնակցական պատգամավորը խորհրդարանական մեծամասնությանը. «Մեզ առաջարկում եք շախմատ, հետո, զրահաբաճկոն հագնում եւ սուսերամարտ խաղում»

Այսօր վերջին նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ սկսեց քննարկել ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, որով նախատեսվում է քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն ստեղծել  ԱԺ Էթիկայի հանձանժողովում: Հիշեցնենք, որ այս հարցը խորհրդարանում դարձավ կրքերի բորբոքման առիթ: Դաշնակցական պատգամավորներին հետաքրքրում էր թե ինչու է հարցը ներկայացնում Արփինե Հովհաննիսյանը եւ ոչ թե Դավիթ Հարությունյանը, ինչն էլ դուր

Ռեկորդակիր պիցցան 1208 քմ է

Իտալիան կրկին ռեկորդակիր է: Իտալացի խոհարարները պատրաստել են աշխարհի ամենամեծ՝ «Մարգարիտա» պիցցան, որի ընդհանուր մակերեսը 1208  քառակուսի մետր է: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Պիցցայի պատրաստման համար խոհարարներն օգտագործել են  8891 կգ ալյուր, 3992 կգ տոմատի մածուկ,  9  տոննա մոցառելլա պանիր եւ  այլն: Խոհարարները հսկա պիցցան անվանել են «Օտտավիա»՝  հռոմեական առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսի պատվին: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ  

Ըստ եվրոպացի փորձագետի` Հակակոռուպցիոն ծրագիրը անարդյունավետ էր

«Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»,- ՀՀԿ վերջին համագումարում, նախօրեին վստահեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր Aravot.am-ը ԵՄ խորհրդատվական խմբի պետական կառավարման բարեփոխումների հարցերով խորհրդատու Կառլ Ուլբրիխտից հետաքրքրվեց, արդյոք կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը արդյունավե՞տ էր, եւ կոռուպցիան Հայաստանում իսկապե՞ս լուսանցքում է հայտնվել: Ըստ նրա, այդ

«Ես մի գրամ չեմ կասկածում, որ իմ էրեխին սպանել են աֆիցերները»

Այսօր Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղ ճանաչեց 2004 թվականին ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում ժամկետային զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի  սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին ու Մուսա Սերոբյանին: Aravot.am-ի հետ զրույցում սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը,  ասաց. «Ես, ինչպես և պահանջել էի, ազատ արձակեցին այս երիտասարդներին,  որոնք ոչ մի կապ չունեին

Դերասանի մայրը թոռնիկ է ուզում

«Երեք մետր երկնքից բարձր» ֆիլմի գլխավոր հերոս Մարիո Կասասը, որը երկրպագուների մեծ բանակ ունի, անձնական կյանքում դժվարություններ ունի: Մարիոյի հարազատները թոռնիկ են ուզում, ընդ որում՝ պահանջում, որ գեղեցկադեմ երիտասարդն անհապաղ ամուսնանա ու դա լինի իր կյանքի միակ ամուսնությունը, քանի որ նրանց տոհմում ընդունված ավանդույթների համաձայն, յուրաքանչյուրը պետք է ունենա ամուր ընտանիք: Մարիոյի մայրը հարցազրույցներից մեկում

Արթուր Սաքունց. «Գագիկ Ջհանգիրյանը դեռ հետո պիտի լաց լինի, և ոչ միայն ինքը»

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, Մատաղիսի գործով արդարացման վճիռ հրապարակեց` անմեղ ճանաչելով մարդասպանության մեջ ամբաստանվող 3 երիտասարդներին` Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում դատարանի վճիռը գնահատեց այսպես. «Ցավոք, արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանի դահլիճում,

Իրինա Ռոզանովա. Դելոնը հրաժարվեց գրիմից՝ 33 տարի աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է եղել

Enjoy movies եւ AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի շնորհանդեսին, որ կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, հաջորդեց ֆիլմի ստեղծագործական կազմի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ աշխարհահռչակ կինոդերասան Ալեն Դելոնը: Նա Հայաստան է ժամանել AP cinema կինոընկերության տնօրեն եւ համապրոդյուսեր Վալերի Սահարյանի հրավերով: Լեգենդար արվեստագետին ընդունել են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Կազմակերպիչները

ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանը կարող է քաղաքական որոշումներ ընդունել, բայց…

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ոլիեմ վան դեր Գիստնի խոսքերով, Եվրասիական միությանն ինտեգրվելը կազդի Հայաստան- ԵՄ հարաբերությունների վրա: «Հնարավոր է Հայաստանը անդամակցի եվրասիական միությանը, բայց որոշակիորեն, որովհետեւ եվրասիական միության մեջ կան որոշ բաղադրիչներ, որոնք հակասում են ԵՄ-ի հետ համագործակցությանը: Եվ կգա մի պահ, երբ Հայաստանը պետք է սահմանի իր գերակայությունները, թե տարբեր ոլորտներում ում հետ

«Բժիշկ-հիվանդ հարաբերություններում ոչ մի փող». առողջապահության նախարար

2013 թվականին ՀՀ բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կգերազանցի 70 միլիարդ դրամը: Սակայն առողջապահության ֆինանսավորմամբ, Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 12-րդ տեղը` թիկունքում թողնելով Տաջիկստանին, Ադրբեջանին եւ Թուրքմենստանին: Այսօր այս մասին հայտարարվեց «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կայացած «Առողջության խթանման ծրագրերի իրականացմանն ուղղված այլընտրանքային ֆինանսավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը: Մինչ միջոցառումը կսկսվեր, ՀՀ

Մորը դաժանորեն սպանած երիտասարդը ձերբակալված է

Այսօր Լոռու մարզի Պետրովկա գյուղում մորը դաժանորեն սպանած երիտասարդը ձերբակալված է եւ գտնվում է ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում: Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերել է 1969 թ. ծնված Սուսաննա Դավոյանի դիակը`

Օսկանյան-Զուրաբյան երկխոսության գաղտնի ձայնագրության մասին. «Սա ուղղված է բացառապես ՀՀ նախագահի դեմ»

 «Այստեղ որևէ հարց չկա, մարդու իրավունքները խախտվել են»,-Aravot.am-ի հետ զրույցում Օսկանյան-Զուրաբյան խոսակցության գաղտնի ձայնագրման փաստին այսպիսի գնահատական տվեց ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ, նախկին դաշնակցական պատգամավոր  Գառնիկ Իսագուլյանը: Այնուհետև նա հավելեց. «Չգիտեմ՝ ով է արել, բայց ով էլ արել է, սա ուղղված է բացառապես ՀՀ նախագահի դեմ: Պատճառաբանությունն այն է, որ ընթանում էր ՀՀԿ

Իգոր Կլիմկոն կլքի՞ «ԱրմենՏելի» ղեկավարի պաշտոնը

Aravot.am-ի տեղեկություններով, «ԱրմենՏել» ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Նա առաջիկայում կլքի «ԱրմենՏել»-ի տնօրենի պաշտոնը: Ըստ որոշ լուրերի, Կլիմկոյի հեռանալու վերաբերյալ որոշումը կայացրել են ռուսաստանյան «Բիլայն» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն Կլիմկոն հեռանում է ոչ թե նրա համար, որ նրա աշխատանքը չի գոհացնում ընկերության սեփականատերերին, այլ, ըստ որոշ լուրերի, պատճառը Հայաստանի որոշ գերատեսչությունների գործելաոճն

Ալեն Դելոն. Արտաքինս ու տաղանդս մորիցս եմ ժառանգել

Enjoy movies եւ AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված «Շնորհավոր ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայում, որի շնորհանդեսը կայացավ այսօր, նկարահանվել է նաեւ աշխարհահռչակ կինոդերասան Ալեն Դելոնը: Ընդ որում՝ Դելոնը ֆիլմում խաղում է հենց Դելոնին: «Շնորհավոր ամանոր, մայրերը» յուրօրինակ կինոձոն է բոլոր մայրերին: Aravot.am-ը կինոաստղին հարցրեց՝ եթե հրաշքով մայրը ողջ լիներ, ի՞նչ նվեր կաներ նրան: «16 տարի

Հարգելի ընթերցողներ

Տեխնիկական խնդիրների պատճառով մեր կայքը վերջին օրերին, նաեւ այսօր՝ աշխատում է ընդհատումներով: Հայցում ենք ձեր ներողամտությունը:  

Անհարմար թեքահարթակներ

«Այդ թեքահարթակով ես էլ չեմ կարող իջնել, ինչ հաշմանդամություն ունեցող մարդու մասին է խոսքը գնում»,- ասում է անցորդներից մեկը: Երևի թե բոլորն էլ կհամաձայնվեն ինձ հետ, որ թեքահարթակների բացակայության խնդիրը Հայաստանում դարձել է առաջնային խնդիրներից մեկը: Տեղեր կան, որտեղ այն բացակայում է, տեղեր էլ կան, որ այն կառուցում են միայն կառուցելու համար: Վերջերս քաղաքով զբոսնելիս

AFP. «Թուրքիա-Իրան հարաբերությունները լարվում են Պատրիոտ հրթիռների պատճառով»

Թուրքիայում Պատրիոտ հրթիռների տեղակայումը «սադրիչ» գործողություն է, որը կարող է բերել «չհաշվարկված» արդյունքների, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը դեկտեբերի 16-ին, Իրանի նախագահի Թուրքիա այցելությունը չեղյալ հայտարարելուց հետո: Հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: «Պատրիոտ հրթիռների տեղակայումը ոչ մի լավ արդյունքի չի բերի, այլ միայն կսադրի և, Աստված չանի, արդյունքում ստիպված չհաշվարկված գործողություններ տեղի կունենան»,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031