Օրվա լրահոսը
Դավիթ Շահնազարյան. «Այլ ճանապարհ չունենք, քան եվրոպական արժեհամակարգի հաստատումը»
«Համաձայնություն» կենտրոնի այսօր հրավիրած «Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկմանը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ հայ ժողովուրդը ամենաազատասեր ժողովուրդներից մեկն է: «Արտաքին խոչընդոտները դիմակայելու համար մեր ժողովուրդն իր անելիքը ունի. օլիհգարխիան, կոռուպցիան, լեգիտիմություն, կրիմինալն է: Պուտինյան Հայաստանում ուրիշ հենարան չունի, Հայաստանում չի կարող է հենարան ունենալ 19-րդ դարը: Ինքը Եվրոպական միությունը
Հանդիպել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են առաջիկա խնդիրները: Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային
Դավիթ Հարությունյանը Արփինե Հովհաննիսյանի միջոցով դեբատի է հրավիրում ցանկացածի՝ ցանկացած տեղում, ցանկացած ֆորմատով
ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը այսօր ԱԺ նիստում էթիկայի հանձնաժողովի կազմավորման փոփոխության մասին ամփոփիչ ելույթում այսպիսի հայտարարություն արեց. «Խնդիրը նրանում է, որ ապաքաղաքական որոշում պետք չէ ընդունել: Անշուշտ, դուք կարող եք ասել, որ ես ինքս ինձ հակասում եմ, որովհետեւ օրենքը պայմանավորված է հենց քաղաքական իրողությամբ: Պատասխանը մեկն է՝ ոչ, ես չեմ հակասում ինքս ինձ: Այն տարբերակը,
37-ի ստվերում
Երբ հայտնի ձայնագրությունից հետո պարզ դարձավ, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ բավականին խանդավառված են այդ գաղտնալսումից, ընկերներիցս մեկը նկատեց, որ Խթը-ն, պարզվում է, ժամանակակից Հայաստանում ջատագովներ ու նույնիսկ ֆանատներ ունի, եւ նրանց մեջ կան բավականին երիտասարդ մարդիկ: Միանգամայն ճիշտ է. հավատաքննության երկրպագու լինելու համար պարտադիր չէ, որ մարդը լինի 70-ն անց ԽՄԿԿ պատմության նախկին
Թունավորում շմոլ գազից
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Կապուտան գյուղի երեք բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում` վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Հայաստան-Եվրոպական Միություն. մարդու իրավունքների շուրջ երկխոսություն
Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը: Հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը:
ԵԱՀԿ աշխատաժողովում քննարկվեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Երեկ Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Ինչպես լուծել հակամարտությունները ԵԱՀԿ տարածքում» խորագրով աշխատաժողովը: ԵԱՀԿ շուրջ 150 փորձագետներն ու տարբեր երկրներից ներկայացուցիչներ քննարկեցին հակամարտությունների կարգավորման թեման՝ հաշվի առնելով նաև պատմության ընթացքում այս հարցի կարգավորման հաջողված օրինակները: Բանախոսները որպես օրինակ բերեցին Գերմանիայի և Ֆրանսիայի, Հոլանդիայի և Ռուսաստանի միջև ծագած հակամարտությունների կարգավորման տարբերակները: Աշխատաժողովը կազմակերպվում էր հունիսին
«Դենգի պերյոդ, -կըսե գյումրեցին» (Տեսանյութ)
1988թ. ավերիչ երկրաշարժն ավելի մեծ վնաս է հացրել եկեղեցուն, քան 1926թ-ին: Այն ամբողջությամբ հավասարվեց հողին: Ռաֆիկ Եղոյանն իր պարտքն է համարել վերականգնել Սուրբ Ամենափրկիչը: 1989թ-ին սկսած իր գործը ճարտարապետը դեռ չի ավարտել: «Եկեղեցին սկսեցինք կառուցել միայն ժողովրդի հանգանակությունների շնորհիվ։ Դուք գիտե՞ք ինչքան փող է պետք, իսկ ժողովուրդը ուտելու հաց չունի։ Ոչ պետության, ոչ էլ կաթողիկոսի
Լապտերի համար մարտական դիրքում լեյտենանտը դանակահարել է ավագ լեյտենանտին
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում( դատավոր՝ Զոյա Զաքինյան) ընթանում է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Հայկ Ներսիսյանի եւ Երեւանի բնակիչ, 1989թ. ծնված Վլադիմիր Խաչատրյանի դատավարությունը: Դատավարության հերթական նիստը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 19-ին: Ավագ լեյտենանտ Հայկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրված, որ նա հանդիսանալով պաշտպանական զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար, ստորադասության հարաբերությունների
Նարինե Մկրտչյան. «Հայաստանը պետք է ինքնուրույն գնա դեպի Եվրոպա»
«Համաձայնություն» կենտրոնի այսօր հրավիրած սեմինար-քննարկման՝ «Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայի զեկուցող՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը կարեւորեց այս հարցում աշխարհագրական գործոնը. «Հայաստանը մշտապես որոնել է իր ուղին` դեպի Ասիա, թե Եվրոպա: Հայաստանը գտնվում է Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում», նշեց նա: Նարինե Մկրտչյանը խոսելով Հայաստանի տնտեսական ցուցանիշների մասին, նկատեց, որ Ռուսաստանի հետ կապերը ավելի խորն են,
Հրանտ Մաթեւոսյանն իբրեւ ուղենիշ, իբրեւ գրական առաջնորդ, իբրեւ վարպետ
Երեկ Հրանտ Մաթեւոսյանի մահվան 10-րդ տարելիցն էր։ Պանթեոնում էին Մաթեւոսյանի ընկերները, գրողներ, ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաեւ գրողի անունը կրող դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն իր խոսքում նկատեց. «Մի քանի օր առաջ ռուս գրողների 15 հոգուց կազմված պատվիրակությունը եւ բոլոր ստվարածավալ հանդեսների խմբագիրները, որոնք ժամանակին տպել են Հրանտին, եկել էին Հայաստան եւ
Արտավազդ Եղոյան. «Մենք արդեն եթերում էինք, երբ այդ ջոկատները նռնակներով մտան ստուդիա»
ՀԱՐՑ. Կհիշե՞ք՝ Նոր տարվա գիշերն ի՞նչ հետաքրքիր եւ արտասովոր դեպք է պատահել Ձեզ հետ, որը երբեք չեք կարողանում մոռանալ։ ՊԱՏԱՍԽԱՆ. 1991-92 թվականի գիշերն էր։ Դա «3-րդ ալիք»-ի առաջին Նոր տարին էր։ Ինչպես միշտ, պիտի աշխատեինք ուղիղ եթերում։ Մեզանից առաջ եթեր դուրս եկավ «Հայլուր»-ի Նոր տարվա թողարկումը, սակայն այն ժամանակ «Հայլուր»-ն ընդդիմության ծրագիրն էր, որը պատրաստում
Կանադացի հոկեյիստը փախել է Ռուսաստանից
29-ամյա հարձակվող Ջոֆրի Լուպուլը, որ վերջերս էր պայմանագիր ստորագրել Եկատերինբուրգի «Ավտոմոբիլիստի» հետ, հայտարարել է, թե երկրի առաջնությունում հայտարարված ընդմիջումից հետո չի վերադառնալու: Պատճառը ռուսական իրականությունն է: Մի անգամ, երբ նա թիմակիցների հետ շրջելիս է եղել Եկատերինբուրգի փողոցներում, բաց դիտահոր տեսնելով, անհանգստացել է, թե ինչ որ մեկը կարող է ընկնել դրա մեջ: «Ամենայն հավանականությամբ հենց այդպես
Անուշ Սեդրակյան. «Եվրոինտեգրացիայի միակ խոչընդոտը օլիգարխիան է»
«Համաձայնություն» կենտրոնի այսօր հրավիրած սեմինար-քննարկման՝ «Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայի զեկուցող՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշեց, որ եվրոստանդարտը այն դրախտն է, որին ձգտում են հասնել հետխորհրդային պետությունները, բայց ոչ մի կերպ չի հաջողվում: Անուշ Սեդրակյանը նկատեց, որ եվրոինտեգրացիայի սկզբունքները բոլորին հայտնի են, ուստի կարեւորեց թիվ մեկ քաղաքականությունը` տնտեսությունը որպես կարեւոր բաղադրիրչ: «Մենք տնտեսություն ենք,
Արտաքին գործոնի ներազդեցության հարցում ի՞նչ մտահոգություններ ու անհանգստություններ ունեն քաղաքական գործիչները
«Ցավոք, մեզ նման երկրներում արտաքին ուժերի ազդեցությունը բացառել հնարավոր չէ»,- «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ միաժամանակ հավելելով. «Բայց մենք պետք է այնքան խելք ունենանք, որ, գիտակցելով մեր պետության ու քաղաքացիների շահերը, ամեն կերպ բացառենք, թույլ չտանք արտաքին ուժերի միջամտությունը մեր գործերին` մեր հարցերն ինքներս լուծելով»: Փոխարենը ԱԺ նախագահ ՀՈՎԻԿ
Ինչպե՞ս եղավ, որ եվրոպական խաղերի մայրաքաղաքի միակ թեկնածուն Բաքուն էր։ Ո՞ւր էր Հայաստանը
Դեկտեմբերի 12-ին Հռոմում կայացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 41-րդ վեհաժողովը։ Դրա ընթացքում տեղի է ունեցել առաջին ամառային եվրոպական խաղերի մայրաքաղաքի ընտրության քվեարկությունը, եւ քանի որ միակ հավակնորդը եղել է Ադրբեջանը, Հայաստանի պատվիրակությունը նախապես հայտարարություն է արել ու չի մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ Բաքուն եղել է եվրոպական խաղերի մայրաքաղաք դառնալու միակ հայտատուն եւ փակ, գաղտնի քվեարկությամբ
Մահացել է տանը բռնկված հրդեհից
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կաքավասար գյուղի բնակիչ, 1922 թ. ծնված Եղսաբետ Առաքելյանը տանը հրդեհից մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, միայնակ բնակվող Ե. Առաքելյանը մահացել է տան փայտի վառարանից հատակը և բազմոցը այրվելու հետևանքով: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 11.15-ին, բնակիչների ուժերով: Նշանակվել
Արմեն Բադալյան. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի ելույթը հասարակության վրա ինչ-որ տպավորիչ ազդեցություն է թողել»
Երեկ, երբ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանին հարցրինք, թե սույն մեկնարկային ելույթով Սերժ Սարգսյանը մինչեւ ուր կարող է հասնել, նա պատասխանեց. – Կարող ենք ասել, որ նախընտրական կամպանիա է, բնականաբար, նախընտրական կամպանիայի ժամանակ նմանատիպ բազմաթիվ ելույթներ կլինեն։ Սակայն, գեղեցիկ ելույթների ժամանակը վաղուց անցել է, եւ պետք է, այսպես ասած, գործի ժամանակը գա, իսկ
Աչոն մականունով մատուցողին պաշտպանել են մարմնավաճառները
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ մեկ տարվա ազատազրկման է դատապարտել 52-ամյա Վարսենիկ Հայրապետյանին, որն աշխատել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում: Ըստ էության դա հյուրանոցային համալիր էլ չի եղել, այլ բաղնիք՝ 8 լոգախցիկով, 3 հյուրանոցային համարով: Վարսենիկ Հայրապետյանը մեղադրվել է, որ 2007-11թթ. մտերիմ հարաբերությունների մեջ լինելով
Ըստ Միրչա Լուչեսկուի, «Բարսելոնան» խուսափում է «Շախտյորից»
Հենրիխ Մխիթարյանի ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից իր սպասելիքների մասին, ասել է. «Այն, որ «Բարսելոնը» խուսափում է «Շախտյորի» հետ հանդիպելուց, պայմանավորված է մեր թիմային լավ խաղով, կազմակերպվածությամբ, խաղային եւ գնդակին տիրապետելու որակներով: Ցանկացած թիմի դժվար է լինելու մեզ հետ»: Սակայն ռումինացի մասնագետն ինքն էլ չեր ցանկանա գարնանային փուլում հանդիպել
Հայաստանի իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել
Վաշինգթոն/Լոս Անջելես/Երևան – Ընթացիկ տարվա սկզբին, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության աճող ճնշման ներքո, 2012 թվականի խորհդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց ընտրակեղծիքները և աղավաղումները նվազեցնելու նպատակով: Այնուամենայնիվ, համաձայն ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության հատուկ զեկույցի` իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և
Օբաման հանդես է եկել հրազենի արգելքի օգտին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է վերականգնել հարձակողական բնույթի զենքերի վաճառքի, պահպանման ու կրման նկատմամբ մինչեւ 2004 թվականը եղած սահմանափակումներն ու արգելքը: Ըստ Reuters-ի, այդ մասին փոխանցել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Օբաման նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն ավանում 20-ամյա Ադամ Լանզան, մուտք գործելով բնակավայրի
Արթուր Բաղդասարյան. «Արթուր Բաղդասարյանը ոչ մեկին էլ չի խաբել»
Հատված «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից: – Երեք հարյուր հազար հոգին Ձեզ չէր ընտրել իշխանության հետ կոալիցիա կազմելու համար, ընտրել էր որպես իշխանությանն ընդդիմադիր թեկնածու։ – Բայց ինչի՞ համար, ո՞վ է ասում, ես էսօր քի՞չ եմ քննադատում… 2003 թվականին ես իշխանություն եմ եղել, չէ՞, ինչքա՞ն ձայն եմ տարել, որի արդյունքում ձեւավորեցինք կոալիցիա,
Մեքենան կամրջից ընկել է ձորը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի ճանապարհին գտնվող կամրջից ընկել է ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Երթուղիների սպասարկման մրցույթները շահած ընկերությունները պատրաստ չեն ձմռանը
Մինչ ձյան գալը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացնում էին, որ պատրաստ են դրան, ունեն աղի, ավազի պաշարներ, տեխնիկա եւ այլն: Թե ինչպե՞ս մաքրվեցին փողոցները եւ մայթերը ձյունից, թողնում ենք յուրաքանչյուր երեւանցու եզրակացությանը, անկախ այն բանից, որ երեկ տարածած հաղորդագրության մեջ քաղաքապետարանը հավաստիացնում էր, որ ձնամաքրման աշխատանքները ընթացքի մեջ են: Ամեն դեպքում, եթե այս առումով, լավ թե
Վազգեն Մանուկյան. «Սերժ Սարգսյանին այլընտրանքային թեկնածու հիմա գոյություն չունի»
Հատված Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցից: – Ճիշտ երկու ամիս է մնացել նախագահական ընտրություններին, ինչպես ասում են՝ 96-ին շատ նման ժամանակներ են, բայց քաղաքական դաշտը ցամաք է ու ամայի։ Կա՞ այն քաղաքական գործիչը, որի շուրջ կհամախմբվեր ընդդիմությունը եւ կառաջադրեր միասնական թեկնածու, ի վերջո, հնարավո՞ր եք համարում այդ միասնությունը։ – Չի լինի։ Ես
Ուշադրությունը դեպի Արևելք
ՀՀ ներքաղաքական կյանքում առաջացած ճահիճը բերել է մի վիճակի, երբ քաղաքական կյանքին ամեն մի մասնակցություն անիմաստ է։ Խորհրդարանի իրենց հարգող քաղաքական ուժերն ու գործիչները լավ կլինի բոյկոտեն նիստերը՝ խորհրդարանը վերածելով ուսանողական տարիներին ինֆորմատորի պարտականությունները սրբությամբ կատարած մի քանի ինքնասիրահարված երիտհանրապետականների գործելու դաշտի, որտեղ նրանք դեռ կդաստիարակվեն Գալուստ Սահակյանի ցինիզմով և Տիգրան Սարգսյանի դեմագոգիկ ելույթներով։ Քաղաքական
VITAMIN Ա
– Մեր կապիտալիզմն էնքան վատն ա, որ նույնիսկ Մարքսի նկարագրածից ա վատ: – Որովհետեւ մեր կապիտալիստները Մարքսի «Կապիտալը» չեն կարդացել:
Այս անգամ կպահպանի՞ Արոնյանն առաջատարի դիրքերը
Այսօր Պեկինում կայանալու են «Համաշխարհային մտավոր խաղերի» ծրագրում ընդգրկված կույր շախմատի բաց մրցաշարի վերջին՝ 5-7-րդ տուրերը: Տղամարդկանց մրցաշարում առաջին օրվանից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է Լեւոն Արոնյանը, որը կորցրել է ընդամենը կես միավոր: Կանանց մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացնող Էլինա Դանիելյանը 2,0 միավորով 16 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սելիմի լեռնանցքը փակ է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ, Դիլիջան-Սևան, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Ծաղկահովիտ, Լեռնապար-Ալագյազ ավտոճանապարհները: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Վարդաբլուր, Օթևան, Գառնահովիտ, Հակո գյուղերի ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների


















































