Օրվա լրահոսը
Կապանում հետցնցումները շարունակվում են, բայց վտանգն անցել է
Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Կապանում նոր ցնցում է գրանցվել, որը սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության սարքավորումների գրանցած տվյալների համաձայն` 3.5 բալ է կազմել: «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօերեն Ստեփան Բաղդասարյանի փոխանցմամբ` հետցնցումները շարունակվելու են, բայց դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնելու, ուժգնությունը մարում է եւ գնալով թույլ նկատելի են դառնում: Նույնիսկ նույն ուժգնությամբ երկրաշարժ
Տավուշի մարզի բաժանորդները զրկված են եղել հեռախոսային կապից
«Համերաշխություն» շարժման եւ նույնանուն կուսակցության Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանը դժգոհություն հայտնեց, որ ապրիլի 12-ին, շուրջ 6 ժամ, ժամը 16.30-ից մինչեւ 22.30-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի Տավուշի մարզի բաժանորդները զրկված են եղել հեռախոսային կապից: Դավիթ Սահակյանն ասաց. «Լավ է, որ այդ ընկերությունը Հայաստանում եւ Արցախում բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում: Սակայն ավելի ճիշտ կլինի, որ այն բարեգործություններ կատարելուց
«Գյումրին թող իզուր ոստիկանախեղդ չանեն, մեկ է` Վարդան Ղուկասյանը չի կարող ձախողել ընտրությունները»
Այսօր Aravot.am-ը Գյումրու լրագրողներից մեկից` Համլետ Մոսինյանից, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ոստիկանությունը ՏԻՄ ընտրությունների համար հատուկ խմբեր ստեղծում, մի՞թե մտավախություն ունի, որ օրինակ` Գյումրիում Վարդան Ղուկասյանը իր բոլոր ռեսուրսները կօգտագործի ընտրությունները տապալելու համար: «Ինձ թվում է, իշխանությունը ապահովագրության համար է խմբեր ստեղծում, բայց Վարդան Ղուկասյանը չի կարող ընտրությունները խափանել: Ճիշտ է` այսօր ոչ աշխատանքային օր
Վերեւում Աստված կա
Վանաձորի կենտրոնական փողոցները հեղեղված են «Վերեւում Աստված կա» գրությամբ: Թե որտեղի՞ց են հայտնվել փակցված թղթերը, քաղաքացիները գաղափար չունեն: Անահիտ Կարապետյան՝ (mynews.am)
Նաիրա Զոհրաբյան. «Մեղավոր էր եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը»
«Միանշանակ լավ կլիներ, եթե երկխոսությունը կայանար: Որքան երկրի հիմնական քաղաքական ուժերը կարողանան երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի շուրջ երկխոսել, միմյանց տեսակետը լսել՝ քաղաքական նոր մշակույթի ներմուծման առումով, իհարկե, դրական դերակատարում կարող է ունենալ: Այն, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը տապալվեց, չստացվեց՝ որեւէ դրական բան չի կարող լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա
ՀԱԿ անդամների հայտարարություն. «Միևնույն ապացույցների հիման վրա 4 հոգի դատապարտվել է ազատազրկման իսկ մենք 3-ս արդարացվել ենք»
Նախորդ տարվա օգոստոսի 9-ի հայտնի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, մեր ընկերներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գևորգյանը և Արտակ Կարապետյանը Սերժ Սարգսյանի ռեժիմը սպասարկող դատարանի կողմից դատապարտվել են 2-6 տարի ազատազրկման, իսկ մեր՝ Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի և Սահակ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, իբր ապացույցների բացակայության պատճառով: Կարճման այս որոշումը բավարար
Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին
Հայ-իրանական առևտուրը մարզային փոքրիկ Կապան քաղաքում մարմնավաճառության ծաղկման պատճառ է դառնում` հավաստում են կապանցիները, թեպետ պաշտոնական աղբյուրները լռում են դրա մասին: Անցած տարվա ամռանը խնդրին անուղղակիորեն անդրադարձել էր Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` անընդունելի համարելով հայ աղջիկների` այլազգիներին վաճառվելու հանգամանքը: «Երբ ուրիշ տեղ տեսնում ենք [մարմնավաճառներին]` նորմալ ենք համարում, բայց երբ մեր աղջիկներին ենք տեսնում
Որքա՞ն կհարստանան մեր օլիմպիական մեդալակիրները
Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալի համար պետությունից պետք է ստանա 15 միլիոն դրամ երաշխավորված պարգեւավճար եւ դրա կրկնակին էլ` Ազգային օլիմպիական կոմիտեից: Այսինքն, Արսեն Ջուլֆալակյանը արժանիորեն կհարստանա առնվազն 45 միլիոն դրամով: Իսկ բրոնզե մեդալակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանին ու Արթուր Ալեքսանյանին վճարվելու է 30-ական միլիոն դրամ (10-ական միլիոն` պետությունից եւ 20-ական միլիոն էլ`
Քաղաքապետին կից հանձնաժողովում են նաեւ բնապահպան-ակտիվիստները
Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողով: Ղեկավար է ընտրվել «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։ Ուստի Aravot.am-ը տիկին Դանիելյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք հանձնաժողովը չի՞ լինի հերթական մի կառույց և կան արդյոք երաշխիքներ, որ հնարավոր կլինի հանձնաժողովի միջոցով հարցեր լուծել: Տիկին Դանիելյանը պատասխանեց. « Եթե
Ռուսաստանը ավելի քան 720 միլիարդ դոլար կծախսի ռազմաօդային ուժերը վերազինելու համար
Մինչեւ 2020 թվականի Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կհամալրվեն 1,600 նոր ռազմական ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը արդիականացնելու ծրագիրը կարժենա 723 միլիարդ դոլար։ «Մենք նախեւառաջ խոսում ենք մեր զինված ուժերին նորագույն, գերժամանակակից տեխնոլոգիաներով ապահովելու մասին», – Russian Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելով երկրի ռազմաօդային ուժերի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, – «Ավելի քան 600
Դերասանուհին մերկացել է «Dior»-ի համար
Նատալի Պորտմանը մերկացել է «Dior»-ի համար: Դերասանուհին, որն անցյալ շաբաթ ամուսնացավ, մերկ ֆոտոսեսիայի դիմաց խոշոր չափի հոնորար է վաստակել: Գովազդային վահանակների համար արված լուսանկարներում Նատալին ներկայացնում է «Dior Nude»-ը՝ դեմքի խնամքի պարագաները: Ի դեպ՝ առաջին անգամը չէ, որ դերասանուհին համագործակցում է «Dior»-ի հետ: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Օլիմպիական չեմպիոնուհին ոսկե մեդալը պետք է վերադարձնի
Բելառուսցի գնդահրորդուհի Նադեժդա Օստապչուկը, որ օգոստոսի 6-ին Լոնդոնում ոսկե մեդալ էր նվաճել, այն հնարավորինս շուտ պետք է վերադարձնի, քանի որ նրա դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել: Այս մասին տեղեկացնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը: Այսպիսով, օլիմպիական չեմպիոնուհի հռչակվել է նորզելանդուհի Վալերի Ադամսը, արծաթե մեդալը տրվել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենյա Կոլոդկոյին, իսկ բրոնզը բաժին է հասել Գուն
Դավիթ Հարությունյան. «Մենք կորցրեցինք մեկ տարի»
Մեկ տարի առաջ, օգոստոսի 26-ին Կառավարության ընդունելությունների տանը պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի և իշխանության պատվիրակությունների երկխոսության 7-րդ փուլը: Սակայն, ՀԱԿ պատվիրակությունը չներկայացավ այդ հանդիպմանը: Իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկ տարվա հեռավորությունից վերլուծելով երկխոսության տապալումը նկատեց. «Եթե երկխոսությունը չտապալվեր, մենք կտնտեսեինք համատեղ աշխատանքի մեկ տարի, որի ընթացքում նաեւ կձեւավորեինք համատեղ
Սիրիայի ընդդիմությունը պաշտպանություն է խնդրում
Սիրիացի ընդդիմադիրները դիմել են արեւմտյան պետություններին՝ խնդրելով թռիչքների համար արգելված գոտի սահմանել իրենց երկրի օդային տարածքում, ՝ առաջին հերթին Հորդանանի եւ Թուրքիայի հետ սահմանի շրջանում։ Սիրայում թռիչքների համար արգելված գոտի սահմանելու հարցը նախօրեին քննարկել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Խորհրդակցությունից հետո Քլինթոնը հայտարարել է, որ մինչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս հարցը
Երկու հայ շախմատիստներ լավագույն տասնյակում են
Աթենքում շարունակվում է շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետներ Կարեն Հ. Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը, ինչպես նաեւ Շուշաննա Սարգսյանը: Տղաների մրցապայքարում 10-րդ տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն ցուցանիշն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որը 7,5 միավորով ընթանում է չորրորդ տեղում: Նրանից կես միավոր պակաս է վաստակել եւ 8-րդ հորիզոնականում
Նորից երկրաշարժ Իրանում
Հյուսիսարևմտյան Իրանում 30 կմ խորության վրա, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, քիչ առաջ տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Սամվել Կարապետյանը վիրավորական մեկնաբանությունների մասին. Դրանք եկեղեցու մանյակներն են (Տեսանյութ)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի խումբ ուսանողների խնդրանքով անվանի հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը համաձայնել է բացել իր տեսաբլոգը, որի առաջին թեման վերաբերում է հայ քաղկեդոնական եկեղեցիների հանդեպ վրացիների պահանջատիրությանը: Տեսանյութում նա ասում է, որ փորձել է տեսաբլոգի ճանապարհով որոշակի տեղեկություններ փոխանցել հայ հանրությանը. արդեն 3-4 տարի է վրաց եկեղեցին հավակնություններ ունի Հայաստանի
Playboy-ը շարունակելու է զարմացնել, զայրացնել ու գրգռել
Playboy ամսագրի մեքսիկական տարբերակի հրատարակիչ Գաբրիել Բաուդուկկոն օրերս հայտարարել էր, թե իրեն ցանկանում են սպանել: Բաուդուկկոն մասնավորապես նշել էր, որ նամակներ է ստանում, որտեղ իրեն սպառնում են կտրատել, մարմինը մաս-մաս շաղ տալ իր առանձնատան բակում: Բաուդուկկոն ասել է, թե իրեն հետապնդող մանյակը հավանաբար զայրացել է այն բանից հետո, երբ ամսագրում երկրի նախագահի կենսագրությունից հատվածներ ու
ՄԱՆԿԱԿԱՆ
Վարդանիկն եմ, Վարդանիկը, Մի դույլ ունեմ փողով լիքը. Դույլով փողը պիտի տանեն, Թումանյանի տունը առնեն:
Կարինե Դանիելյան. «Սոս Սարգսյանը չէ մեղավոր, այլ այն մարդը, որը բերել Սոսին այդ տարածքը դեմ է տվել»
Aravot.am-ը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի ղեկավար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինքն արդյոք նպատակահարմար համարո՞ւմ է Մաշտոցի պուրակում՝ Մանկական երկաթուղու մուտքի հարակից տարածքում Համազգային թատրոնի նոր շենքի կառուցումը: Տիկին Դանիելյանը վրդովվեց. «Ինձ հրավիրել էին այդ քննարկմանը, ուղղակի չկարողացա ինձ ստիպել գնալ: Իհարկե, ուզում եմ, որ թատրոնը լինի,
Ինչպե՞ս է ապրում ԱՄՆ նախագահի եղբայրը (Ֆոտոշարք)
Նկարներում ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեին Օբամայի եղբայրն է: Նրա անունը Ջորջ Օբամա է: Ապրում է ոչ այդքան բարեկեցիկ, ինչպես իր հայտնի եղբայրը, բնակվում է Նայրոբիի խրճիթներից մեկում: Արամ Արարատյան
Զոհերից շատերի մարմինները մինչև այժմ գտնվում են ավերակների տակ
Ինչպես տեղեկացնում է «Իտառ-Տասս»-ը, շաբաթ օրը Իրանը ցնցած երկրաշարժի հաջորդական մի քանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 306-ի, իսկ վիրավորներինը անցնում է 3 հազարը: Այսպիսի պաշտոնական տեղեկատվություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը: Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Մարզիե Վահիդ Դաստջերդին, զոհվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: 3037 տուժածներից 1000-ը հոսպիտալացվել
Խուսափեք ճարպակալումից
Որպեսզի խուսափեք ճարպակալումից, հարկավոր է օրական ոչ ավել, ոչ պակաս, քնել 9 ժամ. այս մասին զգուշացնում են Վաշինգթոնի դիետոլոգները: Ըստ նրանց՝ 9 ժամ քունը լրիվ բավարար է հանգստանալու եւ օրվա ընթացքում ծախսած էներգիան վերականգնելու համար: Բացի այդ՝ պակաս քունը նպաստում է օրգանիզմում ճարպի ավելացմանը: Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել, հետազոտելով հազարավոր փոքրիկների: Մի մասին քնեցնելով
Աղմուկ բարձրացրած երգչուհու հերթական երգը. Նարինե՝ «Daddy song» (Աուդիո)
Հուլիս ամսին Ձեզ էինք ներկայացրել մեր հայրենակից Նարինե Զոստակի նոր տեսահոլովակը, որ կոչվում էր «Հայ եմ ես»: Այն իհարկե մեծ աղմուկ բարձրացրեց, սիրվեց ու չսիրվեց… Իսկ հիմա ձեր դատին ու քննարկոմներին ենք հանձնում Նարինեի մեկ այլ երգ, որ կոչվում է «Daddy song»: Խոսքերի հեղինակը հենց Նարինեն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Marcin Nierubiec-ը: Երգը Youtube-ում տեղադրվել
Ինչո՞ւ մեծ նվաճումների սպորտում «ճեղքում» չի լինում
Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Դա Պեկինի հետ համեմատած կրկնակի քիչ է, սակայն արծաթե մեդալի որակական առումով առաջընթաց քայլ է: Որտե՞ղ ենք ավելի լավ հանդես եկել` Պեկինո՞ւմ, թե Լոնդոնում: Պատասխանները հակասական են. եթե Լոնդոնում, ո՞ւմ պետք է գովել, իսկ եթե նախորդ օլիմպիական խաղերում, ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ
Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ շոումեն Մարկ Սաղաթելյանն ապաքինվել են, բայց դեռ չեն քայլում
Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 22-ի գիշերը, վթարի ենթարկվելու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն տեղափոխված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը դեռ ինքնուրույն չեն քայլում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Նրանից տեղեկացանք, որ Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել է Կարմիր
Վիճաբանել են փողոցում
Օգոստոսի 12-ի գիշերը փողոցում՝ Երևանի Աբովյան 18 հասցեի մոտ, մի քանի երիտասարդներ վիճաբանել են, հանգամանքները պարզվում են, ոստիկանության կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում հերքեցին «Փաստինֆո» գործակալության տեղեկություններն առ այն, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Կամի» կարաոկե բարում: Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, վիճաբանողների թվում է եղել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց»
«Այն ինչ տեղի է ունենում Սիրիայում, մտահոգում է մեզ». Ռուբեն Սաֆրաստյան
«Վերջին շրջանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ այս ճգնաժամի հետագա ընթացքի վրա: Մասնավորապես ակնհայտ է, որ կառավարական ուժերը մեծ դժվարությամբ, բայց փոխում են ուժերի հավասարակշռությունն իրենց օգտին: Նրանց հաջողվեց պարտության մատնել ապստամբ ուժերին Դամասկոսում եւ Հալեպում: Կարող ենք արձանագրել, որ վերջերս ակտիվացավ նաեւ Իրանի դիվանագիտությունը Սիրիական ճգնաժամում: Իրանի ներկայացուցիչները
Արևմտահայ նահատակների ժառանգներն այցելեցին Ծիծեռնակաբերդ (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակում Հայաստան ժամանած Սփյուռքի բոլոր երգչախմբերն այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի շուրջ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայոց եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) հոգևոր պատասխանատու տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանի ձեռամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սմբատ Սարկավագ Խանվելյանի
Քուրդ զինյալները առեւանգել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորին
Քուրդ զինյալները առեւանգել են Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Հուսեյն Աըգունին՝ երկրի հարավ-արեւելքում գտնվող Օվաչիկ եւ Թունչելի քաղաքները միացնող ճանապարհահատվածում։ Թուրք պաշտոնյաները հայտնում են, որ զինված ուժերը որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով հայտնաբերել ազգությամբ քուրդ պատգամավորին։ Անցած շաբաթ քուրդ զինյալները Թուրքիայի զինված ուժերի երեք զինծառայողների էին առեւանգել։ «Ազատություն» ռադիոկայան















































