Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ շոումեն Մարկ Սաղաթելյանն ապաքինվել են, բայց դեռ չեն քայլում

Օգոստոս 13,2012 14:29

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 22-ի գիշերը, վթարի ենթարկվելու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն տեղափոխված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը դեռ ինքնուրույն չեն քայլում: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

Նրանից տեղեկացանք, որ Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն եւ տեղափոխվելիս դեռ ինքնուրույն չի քայլել: Իսկ Գրիգոր Նազարյանը դեռեւս շարունակում է հետվիրահատական ապաքինում անցկացնել իրենց կենտրոնում: «Գրիգորի վիճակը լրիվ բավարար է: Այսօրվանից պետք է Գրիգորի հետ աշխատեմ, որ ինքնուրույն ոտքի կանգնի, քայլի»,- մանրամասնեց Օնիկ Մելքոնյանը: Նա նաեւ հավատացրեց, որ երկուսն էլ առաջիկայում կքայլել եւ չքայլելու հետ կապված ռիսկեր չկան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը հայտնել էր, որ նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ: Տեղեկացրել էինք նաեւ, որ վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել էին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031