Օրվա լրահոսը

Ոչ մի բառ Քրիստոսի մասին. «Ձեռքեր» քանդակի պատմությունը

Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մատույցներում «Բարեկամության ձեռքեր» արձանը երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի սիրած կոթողներից է: Այս եւ այլ հուշարձանների մոտ գովազդային եւ տեղեկատվական վահանակներ են, որոնցում մի տողով նշվում է հուշարձանի մասին: «Բարեկամության ձեռքերի» մասին գրված է, որ կառուցվել է 1967 թվականին, խորհրդանշում է հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամությունը: Մինչդեռ այս հուշարձանը ուշագրավ պատմություն ունի

Ամենաթանկ ամուսնալուծությունները մարզաշխարհում

Անցնող տարին մրցասպարեզների տիրակալների համար ռեկորդային է ընտանեկան սկանդալների եւ ամուսնալուծությունների առումով եւ թանկարժեք ապահարզանների ցուցակը, հավանաբար, կեզրափակի NBA-ի աստղ Կոբի Բրայանը: Նրա կնոջը` Վանեսսա Լաինին, ձանձրացրել են բասկետբոլային օղակների տիրակալի` արդեն ապացուցված դավաճանությունները: Ճիշտ է, անհավատարմության քանակական ռեկորդը Թայգեր Վուդսինն է (նա ընդունել է 120 հոգու հետ կնոջը դավաճանելու իրողությունը), որի համար զրկվել է

Եթե դաշնակցականը չի բարեւում` ուրեմն նեղացել է

Վերջին շրջանում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ շատ զգույշ են արտահայտվում ՀՅԴ-ի մասին, որովհետեւ ցանկացած «լեզվի սայթաքում», մի բառ, մի արտահայտություն` ՀՅԴ-ի բոլոր պատգամավորներն անձնական վիրավորանքի պես են ընդունում ու նեղանում: Պատգամավորները պատմում էին, որ դաշնակցականներն իրենց գործընկերներին վիրավորանքը ցույց տալու համար երբեմն նույնիսկ չեն բարեւում կամ չտեսնելու են տալիս: Օրինակ, «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի` ԱԺ

«Միթցուբիշին» գլորվել է ձորը. վթարի են ենթարկվել դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցն ու եւս երկու ավտոմեքենաներ (ֆոտոշարք)

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ ահազանգ է ստացվել, որ «Միթցուբիշի Մոնտերո» մակնիշի 11 ՏՕ 012 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 56-ամյա Աղվան Դանիելյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում, դեպի Երեւան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց և մոտ

Թաթուլ Մանասերյան. «Սերժ Սարգսյանը գնաց հարկայինին «չփխեց», բայց արդյունք չեղավ»

Կենսապահովման նվազագույն զամբյուղը չի համապատասխանում նվազագույն աշխատավարձին եւ կենսաթոշակին: Այսօր «Նովոստի-Արմենիա» ակումբում նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով՝ նվազագույն զամբյուղով 60 հազարից ավելի դրամ է պետք, որպեսզի մարդ գոյատեւի, իսկ նվազագույն աշխատավարձը՝ մոտ 32 հազար դրամ է. «Սա նշանակում է, որ նվազագույն զամբյուղի մասին օրենքն անիմաստ է, քանի որ չի

Արտակ Նազարյանի գործով դատավորն օժանդակում է մեղադրողին

Այսօր կես ժամ ուշացումով սկսվեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը: Պատճառը պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու գործով դատարան չբերված ամբաստանյալներն էին՝ Հակոբ Մանուկյանը, Մխիթար Մխիթարյանը, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը: Չկար նաեւ հրամանատարության հսկողությանը հանձնված Հարութիկ Կիրակոսյանը: Ժ.12.30-ի նիստը սկսվեց կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի ինքնաբացարկի միջնորդությամբ: Ըստ պաշտպանի, դատավոր Սամվել Մարդանյանը

Սամվել Ալեքսանյան. «Նախագահի մոտ գնալու հատուկ օր ես չունեմ»

Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր եւ այլեւս «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանը չի պատրաստվում Սուրբ ծննդյան եւ ամանորյա տոնակատարությունների առիթով լքել Հայաստանը: Ամանորը նա տոնելու է իր սեփականություն հանդիսացող «Փարվանա» ռեստորանային համալիրում: Aravot.am-ի հարցին` սովորաբար առաջինն ո՞ւմ Նոր տարին է գնում շնորհավորելու, գործարարն ասաց, որ ոչ մեկի: Իսկ հանրապետության նախագահին ե՞րբ է շնորհավորում` հարցին էլ

«Շտապօգնության» տնօրենը բողոքներ ստանում է, բայց այդ մասին չի բարձրաձայնում (Տեսանյութ)

«Շտապօգնություն» ընկերության աշխատակիցներին վերաբերող քաղաքացիների դժգոհությունները տնօրինությունն ուսումնասիրում է ու պատժում անկարգապահ աշխատակիցներին: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսում վստահեցրեց ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա, սակայն, Aravot.am-ի հարցին, թե այս տարի քաղաքացիների դժգոհությունների արդյունքում քանի՞ բուժաշխատողի է անձամբ նկատողություն տվել կամ աշխատանքից հեռացրել՝ չհստակեցրեց. «Այս պահին չեմ հիշում, բայց կան»: Թագուհի Ստեփանյանը չհամաձայնեց լրագրողների այն

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» կբարձրացնի աշխատողների աշխատավարձերը

Կապանում երբեմն-երբեմն խոսում են, որ քաղաքի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի քաղաքում սոցիալական ծրագրեր իրականացնելը կամ այս կամ այն ձեռնարկներին մասնակցությունը բացասական ազդեցություն է ունենում կոմբինատի աշխատողների աշխատավարձերի վրա: Վերջերս ընկերությունը մասնակցել է քաղաքապետարանի «Տաք ձմեռ» ծրագրին՝ աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու սրանից հետո ընկերության որոշ աշխատողներից դժգոհություններ լսեցինք, որ այս ամիս նրանց տրվող ամենամսյա

Քաթարի մարզական ախորժակը աճում է ժամերով

«Times» հանդեսը տեղեկացնում է, որ արաբական այս փոքրիկ էմիրությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ստանալուց հետո նպատակ է դրել պայքարել նաեւ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար: Դոհայում վերջին տարիներին պատկառելի բազում մարզական միջոցառումներ են անցկացվել. այստեղ են կայացել Ասիական խաղերը, թենիսի մի շարք խոշորագույն մրցաշարեր, որոնց մասնակցել են աշխարհի ուժեղագույն վարպետները, այս տարվա հունվարին

Մոտենում են ոչ միայն Ծննդյան տոները, այլ նաեւ՝ պայթյունները

Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի ղեկավարությունը դեռեւս 2006 թվականին է արգելել պայթուցիկների վաճառքը, սակայն ամեն տարի դեկտեմբեր-հունվարին քաղաքը «պայթում» է: Մի կողմից էլ ձյան բացակայությունն է անում իր սեւ գործը: Մոռացության մատնվող ձմեռային անմեղ խաղերին փոխարինելու են գալիս վտանգավոր, ագրեսիվ, երբեմն էլ պատերազմական դրվագներ հիշեցնող խաղերը: Կան ծնողներ, որ ոչ մի վատ բան չեն տեսնում դրանում:

Արծվիկ Մինասյան. «ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն «Էրեբունիի» անկյուններում գյալաջի էին անում»

Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը բանավիճում էին 2011-ի բացթողումների, ձեռքբերումների մասին: Պարոն Մինասյանին բարկացրեց Անժելա Թովմասյանի այն դիտարկումը, թե 2011-ի գլխավոր հերոսները ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն էին, որովհետեւ նրանց երկխոսության շուրջ ծավալվեցին հիմնական քննարկումները: Ըստ նրա` «Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ այդ երկխոսությունը կապ չունի հասարակության հետ: Նրանք

Ինչ պետք է չանի իդեալական տղամարդը

Իդեալական տղամարդիկ կան, պարզապես որոշ կանայք չեն նկատում Ինչ կարեւոր հատկանիշներով պետք է օժտված լինի իդեալական տղամարդը, կամ ինչ պետք է անի նա, որպեսզի արժանանա իդեալականի կոչմանը: Այս հարցերի պատասխանները, ըստ The Daily Mail-ի, փորձել են պարզել արտասահմանցի գիտնականները: Վերջիններին հաջողվել է հետազոտություն անցկացնել երկու հազար կանանց շրջանում ու պարզել, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից քանի

Մարքեթինգը Հայաստանում մահանում է, երբ մտնում է տնօրենի սենյակ

Կարծում է մարքեթոլոգ Լեւոն Թունյանը «Մեր տնօրեններն իրենց ընկերության աշխատանքը չեն վստահում մարքեթոլոգին՝ ելնելով հետեւյալ անիմաստ սկզբունքից՝ դու ո՞վ ես, որ իմ գործն ինձանից լավ իմանաս: Իմ կարծիքը միշտ չէ, որ հաշվի են առել, եւ դրանից տուժել է ընկերությունը»,- ասում է մարքեթոլոգ Լեւոն Թունյանը: Studio 24 ընկերության տնօրեն Ռաֆայել Թադեւոսյանն իր նպատակն է համարում ներկայացնել,

Մարզպետարանը չի առաջարկի, բայց կլսի

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստանում է նախաձեռնող հ/կ-ների առաջարկները հասցնել ՀՀ կառավարություն: «Հասարակական կազմակերպություններն այնքան փորձառություն ունեն, որ պետական օղակները չունեն»,- Լոռու մարզկենտրոն Վանաձորում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հ/կ-ները մեծ փորձ ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու, նրանց փորձը Հայաստան բերելու եւ այլ հարցերում: Մարզպետը վստահ է, որ հ/կ-ների եւ

Արեւիկ Պետրոսյանի ուղեցույցը

«ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների ուսումնասիրման» ուղեցույցը ներառում է ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների մասին տեղեկատվություն, մասնավորապես. քննության առնված ՀՀ օրենքները եւ այլ իրավական ակտերը՝ ըստ այբբենական հերթականության. իրավական ակտի դրույթները՝ ըստ հոդվածների թվագրման հերթականության. եւ Սահմանադրական դատարանի որոշման համապատասխան կետերը՝

ԵՄ-ն վճարում է ՓՄՁ-ներին խորհուրդներ տալու համար

Եվրոպական Միությունը տրամադրել է 5 միլիոն եվրո՝ աջակցելու ՎԶԵԲ Գործարար խորհրդատվական ծառայությանը (BAS), որը շուկայական տնտեսության պահանջներին համապատասխանելու հարցում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրում է խորհրդատվական եւ փորձագիտական աջակցություն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: ՎԶԵԲ BAS-ը մեկնարկել է 1995թ. եւ նպատակաուղղված է անմիջականորեն փոքր ու միջին ձեռնարկությունների խորհրդատվության պահանջարկը հայտնաբերելուն ու հստակ

Բնապահպանության նախարարը գործարարին չի պատասխանում

«ՇԱՏԻՆ» ՀԷԿ-ին աշխատելու թույլտվություն են տվել, բայց ամեն ինչ անում են, որ գործարարը չկարողանա բիզնես ծավալել: Ատոմային էներգետիկ աղբյուրների փոխարեն՝ մեր երկիրը, միջազգային կառույցների հորդորով, պարտավորվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ շահագործել: Սա ենթադրում է, որ պետությունն ամեն կերպ պետք է խրախուսեր այդ ոլորտում ներդրումներ անողներին, իհարկե, եթե այդ այլընտրանքային աղբյուրը շրջակա միջավայրի պահպանության հաշվին չէ:

Ծիծաղի առարկա դարձնել «կարգին տղային» ու խրախուսել մտածողին

Հարցազրույց հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանի հետ Հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանին ներկայացնելու հարկ չկա, նրա ստեղծագործությունները ամենաընթերցվածներից են, իսկ «բաց» թեմաների մասին խոսելիս, գրողը երբեք վուլգար չի լինում: Դօրիանը վերջերս համարձակ քայլի դիմեց՝ «բացվելով» մարդկանց առաջ իբրեւ Գրիգոր Մուրադյան: Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հեռուստադիտողը տեսավ նաեւ նրա դեմքը: Նշենք, որ Դօրիանը 23 տարեկան է, ինչպես

Դաշնակցության բիզնեսն է՞լ է ավանդական

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վերջին մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե գործարար պատգամավորների տեղն Ազգային ժողովը չէ: Այս հայտարարությունից հետո մի շարք գործարար պատգամավորներ անձնական խոսակցությունների ժամանակ զարմանք են արտահայտել, որ Հովհաննիսյանը մոռացել է դաշնակցական պատգամավորների բիզնեսների մասին: «Էդ մերը բիզնես է, իրանցը՝ չէ՞… Թե՞ իրանցը ավանդական ա, իրանց կարելի ա»,- երեկ «Առավոտի»

Կուսակցության ներքին խնդիրն է

«Դա մեր կուսակցության ներքին խնդիրն է, եւ ես կոռեկտ չեմ համարում ներկուսակցական խնդիրները մամուլում քննարկել»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով վերջին օրերին ներքաղաքական դաշտում բավականին ակտիվ քննարկվող՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Հարությունյանի հայտարարությանը՝ եթե ԲՀԿ-ն չպաշտպանի Սերժ Սարգսյանին, ապա ինքը առանց վարանելու դուրս կգա ԲՀԿ-ից, ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ցանկանում են ԲՀԿ-ին չեզոքացնել

Սա ՀԱՍԿ-ի վերլուծությունների արդյունքն է «ՀԱԿ-ի մարտավարությունն իրենց տեսակետից ճիշտ է՝ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմադիր դաշտում պահպանեն մոնոպոլ դիրքը, որպեսզի առաջիկա ընտրությունների ժամանակ կարողանան իսկապես կոնսոլիդացնել ողջ ընդդիմադիր դաշտը, բողոքավոր զանգվածին: Իսկ դա բավականին մեծ է՝ 40 տոկոս սոցիալապես անապահով խավ եւ միջին, անգամ լավ ապահովված խավի շատ ներկայացուցիչներ: Այսինքն՝ բնակչության բացարձակ

«Iamsuperman»՝ 2011 թվականի ամենահիմար գաղտնաբառերից

Ինտելեկտուալ կարողությունների պաշտպանությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը հրապարակել է 2011  թվականի ամենահիմար գաղտնաբառերը: Այդ մասին հայտնում է  SplashData-ն: Ըստ նրա` առաջին հորիզոնականը զբաղեցնում է «password» գաղտնաբառը,իսկ երկրորդ  և երրորդ տեղում են` «123456», «12345678» գաղտնաբառերը: Ցուցակում կա նաև բոլորի կողմից սիրված «Iamsuperman»-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս` ընտրել ավելի բարդ գաղտնաբառ, որոնք բաղկացած կլինեն ոչ միայն թվերից

«Գագիկ Ծառուկյանը հստակ ասել է»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ԲՀԿ-ի մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել։ – Մարսելում կայացած ԵԺԿ համագումարում նախագահ Մարտենսի ելույթը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, ընդհուպ մինչեւ, որ ԲՀԿ-ի անունը չհնչեցնելը ուներ ներհայաստանյան ուղղորդում։ Այդուհանդերձ, Դուք կարողացա՞ք պարզել, թե ինչ է սպասվում ԲՀԿ-ին՝ ԵԺԿ փետրվարյան համաժողովում։ – Կարծում եմ՝ ձեր հարցին սպառիչ

Պատասխանը պատվերի կարգով հնչեց

«1-ին լրատվականին» տված իմ հարցազրույցում ես հստակ շեշտել եմ իմ անձնական կարծիքը եւ հավաստիացնում եմ մեր հասարակությանը, որ պատվեր կատարելու անհրաժեշտություն չունեմ, եւ եթե ես խոսք պետք է ասեմ կուսակցության անունից, ընկերների անունից կամ, ինչպես ոմանք են ձեւակերպում՝ ինչ-որ խմբի անունից, ապա ես ունեմ կամք՝ հայտարարելու, թե ում անունից եմ արել, կրկնում եմ՝ դա իմ

Հակոբ Ղազանչյանը՝ երիցս նախագահ

Արդեն երրորդ անգամ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը մնում է նույնը Երեկ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում հրավիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) հերթական՝ 14-րդ համագումարը, որի օրակարգի մեխը ՀԹԳՄ նոր նախագահի ընտրությունն էր: Ինչպես ընդունված է, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը հանդես եկավ հաշվետվությամբ, որից հետո ֆինանսական գործունեության մասին զեկուցեց  Երեւանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի

«Ինձ թվում էր՝ Վահան Շիրխանյան տեսակը վաղուց մահացած է»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հակադարձում է: – Ըստ որոշ մեկնաբանությունների՝ քանի որ խոսում եք ռուսական ռազմաբազաների դեմ, ուրեմն ուզում եք հեղափոխություն անել. Դուք իսկապե՞ս ուզում եք հեղափոխություն անել, ի՞նչ են նշանակում Ձեր որոշ հայտարարությունները մեր երկրի ռազմավարական գործընկերոջ հասցեին: – Դուք անշուշտ նկատի ունեք Ձեր իսկ թերթում օրերս տպագրված հոդվածը,

Windows 8-ում կհայտվնեն տեսողական գաղտնաբառեր

Windows 8 օպերացիոն համակարգում հնարավոր կլինի օգտագործել լուսանկարները՝ որպես համակարգ մուտք գործելու գաղտնաբառ:  Սա հարմար կլինի հատկապես սենսորային էկրան ունեցողներին. օգտագործողից կպահանջվի միայն նկարի վրա հատուկ ձևով սահեցնել մատը՝  սկզբում սեղմել լուսանկարի որևէ հատվածին, այնուհետև շրջանակ գծել, իսկ հետո՝ ուղիղ գիծ: Microsoft-ի բլոգը գրում է, որ տեսողական գաղտնաբառերն ավելի հեշտ է հիշել և ավելի դժվար

Արդյունքներ եւ մաղթանքներ

Տարին արդեն վերջանում է, եւ բնական է, որ բոլորս մտածում ենք արդյունքների եւ մաղթանքների մասին: Համաձայն չեմ նրանց հետ, որ այս տարի միայն վատ բաներ են տեղի ունեցել: Ինձ համար, օրինակ, անցնող տարվա դրական երեւույթներից մեկն այն էր, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվել: Այստեղ համընկան ընդդիմության շահերը, հասարակության ոչ մարգինալացված (այսօր, ցավոք, փոքրամասնություն կազմող) մասի

20.12.2011

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031