Օրվա լրահոսը
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների վաճառքից ստացված գումարը կնպաստի Օձունի եկեղեցու վերականգնմանը
Նկարիչների միությունում այսօր բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների ցուցահանդեսը: Լրագրողների հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ցուցահանդեսը բարեգործական է. «Իմ նպատակն է` ցուցահանդես-վաճառքի արդյունքում ստացված գումարները փոխանցել Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնող «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ: Ցուցադրված աշխատանքներս ներկայացնում են Հայաստան աշխարհի գրեթե բոլոր հատվածները` Արցախից մինչ Գյումրի: Ընդհանուր
«Նիկոլ Փաշինյանը այդպիսի արմատական դիրքորոշումներով դժվար ՀԱԿ-ում մնա»
«Կոնգրեսի ֆինանսական եւ դեմոգրաֆիկ ռեսուրսները մի քիչ այն չեն:Ժողովուրդ հավաքելու ռեսուրս չունեն: Իհարկե, տրոհումներ կան, բացի դրանից,ժողովրդի վստահության մեծ ալիքը, որը կար, պարզ է, որ հիմա չկա: Այս ամենին նաեւ գումարվում է ֆինանսների խնդիրը, եւ բոլորն իրար հետ բերում է լռության»,- Aravot.am-ի հետ զրույցում կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռության մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ»
SCPR. «Հայազգի լեգենդար դիջեյ Արտ Լաբոեն»
Եթե դուք երբևէ միացրել եք Լոս Անջելեսի հին ռադիոկայանները նախորդ կես դարի ընթացքում, հավանականությունը մեծ է, որ դուք լսած կլինեք Արտ Լաբոեին: Լեգենդար դիջեյը Լոս Անջելեսի ռադիոեթերներում է սկսած 1949թ.: Գրում է Հարավային Կալիֆորնիայի հանրային ռադիոկայանը ազգությամբ հայ ռադիոհաղորդավար, երգահան Արտ Լաբոեի մասին, որի իսկական անունն է Արթուր Եգնոյան: Եգնոյանի դեմքը միանգամից ճանաչելի չէ, սակայն
Մեղավոր է ճանաչվել` գողության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել գողության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականցնելու համար Դրագոշ Իոնուց Բոտեզատուին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման: Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Դրագոշ Իոնուց Բոտեզատուն 2008 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում ծանոթացել է «Քիշտրուլյա» մականունով համերկրացու` Ռումինիայի
ԱԱԾ աշխատակիցը ձերբակալվել է 10.000 դոլար կաշառք ստանալու կասկածանքով
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով: Այս տեղեկությունը ցանկացանք ճշտել ՀՀ ԱԱԾ իրավասու մարմնից, սակայն ԱԱԾ-ից մեզ խոստացան տեղեկությունը ճշտել միայն շաբաթավերջին: Պաշտոնական մարմնի արձագանքի բացակայության պարագայում հարկադրված ենք ներկայացնել սեփական տեղեկատվությունը: Ըստ այդմ, օրեր առաջ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել
Комсомольская Правда. «Նաիրի Հունանյանի մայրը «որդիների կանչով» է ծով գնացել»
Հնարավոր է ոչ ոք չհիշեր Եվպատորիայում նոյեմբերի 23-ին խեղդված կնոջ մասին, եթե չպարզվեր, որ նա 13 տարի առաջ ՀՀ վարչապետին և խորհրդարանի նախագահին սպանած երկու հայերի մայրն է: Գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը`անդրադառնալով Նաիրի և Կարեն Հունանյանների մոր` Նաթելլա Գալստյանի մահվանը: Այդ աղմկահարույց ահաբեկչությունից հետո Նաթելլա Գալստյանը մշտապես բնակվել է Եվպատորիայում իր երրորդ որդու` Արմենի
Նախարարության պատասխանը՝ բնապահպաններին
«Էլեկտրոնային լրատվամիջոցներում «Վայրի Բնության Հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանի և «Կովկասի Բնության Ֆոնդի» ներկայացուցիչներ Արման Վերմիշյանի կողմից տարածվել է հաղորդագրություն «Խոսրովի արգելոցի» տնօրենի ընտրության արդյունքների վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասվում է, թե հիմնադրամները բավարարված չեն մրցույթի արդյունքով և դադարեցնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար նախատեսված ֆինանսավորումները: Նրանք միաժամանակ դիմում կամ պահանջում են նախարարից չեղյալ հայտարարել կայացած
«Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը դիմել է ԸՀ` ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը չեղյալ հայտարարելու պահանջով
Թիվ 1 ընտրատարածքի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր դիմել է թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին` պահանջելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան դատական կարգով վիճարկել եւ ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը: Թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին ուղղված Ստյոպա Սաֆարյանի դիմումին կցվել են 1. Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական
Հանրային պաշտպանին միայն ֆիզիկան կօգնի
6 տարի շարունակ հանրային հիմունքներով մարդկանց իրավունքները պաշտպանող Սիրանուշ Հարությունյանը այս ամիս իր վարույթում արդեն 18 գործ ունի. «Դա դեռ թեթեւ ծանրաբեռնվածություն կարելի է համարել»,- նշում է նա։ Շատ հաճախ դատավորներին չի բավարարում պաշտպանների այն բացատրությունը, թե ֆիզիկապես չեն հասցնում ծանոթանալ գործերին եւ պատրաստվել նիստերին։ «Օրինակ՝ դատավորներից մեկն ասում է՝ իմ գործը չի, այս ինչ
Նախագահի փեսայի ընկերոջը կսատարի ոչ միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, այլև ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու իր թիմակիցները շարունակո՞ւմ են մնալ որպես ՀՀԿ-ականներ , թե՞ խռովել ու համատարած լքել են իշխող կուսակցության շարքերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը երկար ժամանակ գլխավորում էր հենց Վարդան Ղուկասյանը, սակայն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանին
Ադրբեջանի պատվիրակությունը լրիվ կազմով Երեւանում է
Մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի պատվիրակությունը Երեւան ժամանեց երկու փուլով: Երեկ Թբիլիսիից հատուկ չվերթով եկան բռնցքամարտիկները, մարզիչը, բժիշկն ու պատվիրակության ղեկավարը, իսկ այսօր նրանց միացան նաեւ պատվիրակության մյուս անդամները եւ նրանց ընդհանուր թիվը կազմեց 12 հոգի: Թեեւ Ադրբեջանը նախնական հայտավորել էր ամբողջական թիմի կազմ` 10 բռնցքամարտիկ, իսկ հետո թիվը
Բրիտանացի Գրեհամ Հյուջսը 1426 օր տևած ճանապարհորդության ընթացքում եղել է 201 երկրում
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակիչ 33-ամյա Գրեհամ Հյուջսը 1426 օր տևած ճանապարհորդության ընթացքում եղել է 201 երկրներում: ՈՒշագրավ է հատկապես այն փաստը, որ արկածախնդիր տղամարդը իր շուրջերկրա ճանապարհորդության ժամանակահատվածում չի օգտվել ինքնաթիռներից: 160 հազար մղոն տարածությունը նա հաղթահարել է օգտվելով միայն տաքսիներից, գնացքներից, ավտոբուսներից: Հյուջսը իր ուղևորությունն ավարտել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում, որը, ի
Երևանը 2012 թ.-ին ճանաչվել է հանրապետության լավագույն կանաչապատ համայնք
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ամփոփել է ոլորտում 2012 թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013 թ. անելիքները: Նախատեսված ծրագրերի շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ: Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց,
Կառավարության և գինեգործության, ճշգրիտ ճարտարագիտության բնագավառների ներկայացուցիչների միջև ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական և ֆինանսական
Բաժինների պետերը մերժել են ղեկավարության առաջարկը
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւանի մետրոպոլիտենում աշխատակազմի կրճատումներ են սպասվում: Առավոտյան մեզ հետ զրույցում մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Հրաչ Ղեւոնդյանը որեւէ մեկնաբանություն չէր արել՝ ասելով, որ խորհրդակցություն է լինելու եւ միայն դրանից հետո կարող է որոշակի պատասխաններ տալ: Քիչ առաջ մեզ հետ զրույցում պարոն Ղեւոնդյանը բացառեց, որ մետրոպոլիտենում կրճատումներ լինեն, անգամ զարմացավ, թե որտեղի՞ց են
Կյանքը սահմանամերձ գյուղում (Ֆոտոշարք)
Հայաստանի հյուսիսում գտնվող Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը Երևանից շուրջ 200 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով բաժանվում է 800 մետրով: Տավուշի մարզի և Ադրբեջանի միջև 352 կմ ձգվող սահմանի 9 կմ-ն անցնում է հենց Ներքին Կարմիրաղբյուրով, և գյուղը մշտապես գտնվում է հակառակորդի նշանառության տակ: Սահմանամերձ այս գյուղերում ժամանակը կարծես կանգ
Հրազդանի թիվ 6 դպրոցում ջրծաղիկի համաճարակ չկա
Հրազդանի թիվ 6 դպրոցում, օրերս ջրծաղիկով հիվանդ երեխաների 8 դեպք էր գրանցվել, ինչը բնակիչների շրջանում խուճապ էր առաջացրել: Այսօր առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ այդ դպրոցում «համաճարակ» չկա: Ըստ նախարարության պատասխանատուների, ձմռան-գարնան ամիսներին հանրապետությունում նկատվում է ջրծաղիկի սեզոնային բարձրացում, քանի որ այն օդակաթիլային վարակ է. «Ներկայումս ջրծաղիկի առանձին դեպքեր են արձանագրվում, սակայն ձեռնարկված վերահսկման միջոցառումների շնորհիվ
Դիրիժոր Վահան Մարտիրոսյան. Ես չեմ կարող դեսպոտ լինել
Պատասխանելով Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի՝ կարգապահության հանդեպ պահանջկոտությունը նվագախմբի կողմից ընկալվում էր իբրեւ դեսպոտիզմ, արդյոք իրեն ուղղված դժգոհություննե՞ր էլ կան, ՀՊԿՆ ներկայիս գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կոլեկտիվի հետ ջերմ հարաբերությունների մեջ է: «Այսօր նվագախմբում կան մարդիկ, որոնց ներկայությամբ ես 8
«Հայ ժողովրդի հետագա ճակատագրի երաշխիքը»` ըստ Մամեդովի
«Ադրբեջանական տարածքները պետք է անպայման ազատվեն։ Անձամբ ես կարծում եմ, որ որքան շուտ դա տեղի ունենա, Հայաստանը` որպես պետություն, որոշակի իմաստով կարող է երաշխիք ստանալ հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։ Իսկ եթե իրավիճակը չփոխվի, ապա, ըստ Մամեդովի, «այդ պետության եւ այդ ժողովրդի
Ալլա Հովհաննիսյան. «Առաջին շահառուն Սերժ Սարգսյանն է»
Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հավատո՞ւմ եք, որ նոր հանձնաժողովը սպանությունները բացահայտելու հնարավորություններ կտա, Ալլա Հովհաննիսյանը՝ մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը, ասաց. «Ես գտնում եմ, որ դա իշխանությունների կողմից շատ խելամիտ քայլ կլիներ, բայց նաեւ լավ գիտեմ, որ իրենք իրենց չեն բացահայտի: Դիմացը նախագահական ընտրություններ են, մի կողմից ձեռնտու է, որ թեկուզ սպանությունները բացահայտելով
«Խոսրովի» նոր տնօրենը բնապահպանության նախարարին` 250 հազար եվրո կարժենա (Տեսանյութ)
Այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանն ու Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը «Արմատ» ակումբում հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց ֆինանսավորումները «Խոսրովի» արգելոցին, քանի որ մրցույթում հաղթող Գաբրիել Պողոսյանը մասնագիտությամբ ապրանքագետ է եւ արգելոցի մասնագետի համար ոչ համապատասխան տնօրեն: Կարեն Մանվելյանի խոսքերով`մինչ օրս WWF Armenia-ն 500 հազար դոլարի ֆինանսավորում
Շիրակում ՀՀԿ-ն դարձնելու են երևելիների կուսակցությո՞ւն
Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի նորընտիր ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն են իշխող կուսակցության դիրքերը հանրապետության երկրորդ մարզում, կիսո՞ւմ է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանի այն կարծիքը, որ ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ ինքը պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին այն պատճառով, որ Հանրապետականի դիրքերը թույլ էին Գյումրիում: «Որպես կանոն, ես ընդհանրապես նախորդների իրավասխալների
«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նոյեմբերի 16-ի որոշման: Դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, մերժել էր ընդդեմ նախաքննության մարմնի՝ ոստիկանության, և նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազության կողմի
Չարենցը Ստալինյան ռեժիմի զոհ էր. Գոհար Չարենց
«Չարենցը վիթխարի անհատ է: Այսօր Չարենցյան հերթական օրն է, նա ամեն օր է մեզ հետ»,-այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում Չարենցի մահվան 75-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ նշեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա համոզմամբ՝ հայկական պանթեոնը լեփ-լեցուն է հանճարներով. «Մեծ գործ է արվում, մեր բոլոր մեծերը ունեն նման օջախները, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք,
ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը հայհոյում և սպառնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը հերթական անգամ «փայլել է իր քաջագործությամբ» և ցուցաբերել պատգամավորին ոչ հարիր պահվածք՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ: Ըստ shamshyan.com կայքի՝ Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ Շամշյանը լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ ինչ-որ
Սաքունց. «Սերժ Սարգսյանն իր նախընտրական խոստումը չի կատարել և չէր էլ կարող կատարել»
«2008 թվականի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների բարելավումը և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում այլևս ավանդույթ է». սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից մի հատված է: Վերլուծելով իրավիճակը հինգ տարի անց` կարո՞ղ ենք պնդել, որ ՀՀ նախագահը կատարել է իր նախընտրական խոստումը: Aravot.am-ն այս հարցը հղեց ընտրական գործընթացներով զբաղվող մի շարք փորձագետների: Հելսինկյան
405.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.85 դրամ:
«Ադրբեջանի հայկական սփյուռքը» կամ ալիևյան ռեժիմի հերթական «էժանագին» սուտը
Նոյեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հանդես եկավ իրեն և ալիևյան ռեժիմին բնորոշ հերթական ցնդաբանությամբ: Այսպես, հղում չկատարելով որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրի` Ասլանովը հայտարարեց, թե իբր Ադրբեջանում բնակվում է ոչ ավել, ոչ պակաս 30 հազար հայ, որոնց «հիմնական իրավունքներն ու ազատություններն ադրբեջանական պետության կողմից երաշխավորվում
Hürriyet Daily News. Թուրքիայի ներքին գործերի նախարարը մեղադրում է Իրանին, կասկածում Հայաստանին
Թեհրանը մեղավոր է Քրդական աշխատավորների կուսակցությանը աջակցելու մեջ: «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը: «Մենք բավականին տեղյակ ենք ՔԱԿ-ին Իրանի աջակցության մասին», – ասել է նախարարը «ՏՌՏ» հեռուստակայանին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի հետ կապված: «Մենք գիտենք, որ ՔԱԿ-ի անդամները, որոնք վիրավորվել էին


















































