Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիաննա, գնա երգել սովորի». Youtube-ում քննարկվում է Մոսի եւ Մարիաննա Հովհաննիսյանի նոր երգը

Հուլիս 29,2012 16:04

Երեկ Youtube-ում տեղադրվել է երիտասարդ ռեփեր Մոսի (Մեծ Հայք) եւ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի նոր երգը: «Պարզ, ոչ թե կեղծ» երգի տեւողությունը 4 րոպե 54 վայրկյան է: Նրա դիտումներն արդեն 1500-ից ավել են:

Ժամեր անց արդեն հնչում էին կարծիքներ երգի մասին: Նրանցից առաջինը հաղորդավարուհի Դինա Ակոպովնան էր, ով հավանել էր նրանց աշխատանքը. «Ապրեք: Շատ սիրուն գործա, Մոս ջան  դե գիտես, չասեմ, Մար ջան շնորհավոր»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան պատին:
Իսկ Youtube-ում այն բացասական կարծիքների հավաքածու է դարձել: Մի օգտատեր կարծել է, որ լավ հիփ-հոփ կլինի, դրա համար առաջ է տվել Մարիաննայի կատարման մասը եւ սպասել Մոսի կատարմանը, սակայն հիասթափվելուց հետո` էլ չի լսել. «Սպասելիքներս չարդարացան»,- գրել է նա: Մնացած մեկնաբանություններն էլ ներկայցնենք` հետեւությունները թողնելով  ձեզ.  «Մարիաննա ջան երգել չգիտես: Հատուկ dislike քեզ համար», «Մոս խայտառակ եղանք», «Լավ էլի Մոս ջան, քո երգը շատ եմ սիրում, դու էլ արտակարգ մարդ ես, բայց ես ոճի մեջ չարժի էլի: Ես ավելի լավ էի պատկերացնում, բայց դու ես արել, ու հարգում եմ քո գործը: Մեկա պիտի ասեմ` Respekt», «Մոս լավ էլի, ուրիշի հետ երգի էս երգը, բայց նույն տեքստով», «Sorry, բայց չհավանեցի», «Մարիաննա, գնա երգել սովորի», «Մենակ երաժշտություննա լավը»:

 

Արամ Արարատյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031