Օրվա լրահոսը

Ֆրանսիան կփորձի Սիրիայի վերաբերյալ նոր բանաձև ներկայացնել ՄԱԿ-ում

Ֆրանսիա արտգործնախարարը «դահիճ» է անվանել Բաշար ալ-Ասադին Ֆրանսիան կվերսկսի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի միջոցով Սիրիայում ծավալված ճգնաժամին լուծում տալու ջանքերը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հայտնել է, որ իր երկիրը նախատեսում է հանդես գալ Անվտանգության խորհրդի հանդիպում անցկացնելու առաջարկությամբ: Հանդիպումը, ըստ Ֆաբիուսի, կարող է անցկացվել նախարարների խորհրդի մակարդակով մինչև այս շաբաթվա վերջը: Ֆրանսիային

ՀՅԴ-ն հաստատեց Գյումրու քաղաքապետի իր թեկնածուին

ՀՅԴ-ն այսօր հաստատել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի անունը . Շիրակի մարզպետարանի աշխատակից Հովսեփ Սիմոնյանին են սատարելու: Պարոն Սիմոնյանը վստահ է, որ իր ապրած կյանքով, իր գործունեությամբ ինչ-որ բան թողել է Գյումրիում, ինչի համար ազգաբնակչությունը իրեն կնախընտրի, կքվեարկի հենց իր օգտին. «Ես մի շարք պաշտոններում եմ աշխատել, Գյումրու ազգաբնակչությունը տեսել է, կուսակցական աշխատանքներ եմ

Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր և խորհրդարանի անդամ Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին քրեական գործ

Արծրունին դիմել է Վերաքննիչ դատարան

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունին դիմել է Վերաքննիչ դատարան։ Պաշտպանը բողոքարկում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 12-ի վճիռը, որով Արծրունու պատժաչափը՝ ցմահ ազատազրկումը, մնաց նույնը։ Պաշտպանը կարծում է, որ Արսեն Արծրունին պետք է ազատ արձակվի, քանի որ 2011 թ. մայիսին «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխությունից հետո հանվել է

«Եթե կարող եք, քվեարկեք իմ օգտին, եթե ոչ, ուրախացեք, որ ողջ ենք».«Նոր ալիք» երգի մրցույթի հաղթողը սոցիալական ցանցում կոչ է արել քվեարկել իր օգտին

Յուրմալայում ավարտվեց հերթական «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթը: Այս տարվա հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչը` Նիլուն: Նա ստացել է «բյուրեղապակե ալիք» մրցանակն ու 50 հազար եվրո դրամական պարգևը: Երկրորդ տեղում Իտալիայի ներկայացուցիչն է` Կոնստանցո Դել Պինտոն: Նա  արժանացել է «բյուրեղապակե ալիք» մրցանակի, և 30 հազար եվրո դրամական պարգևի: Երրորդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ

Խոսրովի արգելոց օլիգարխների մուտքն ու ելքը ակտիվացել է

Aravot.am-ը բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք երեկ Խոսրովի արգելոցում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում գրանցվեցի՞ն խոչընդոտներ և արդյոք արդեն արձագանքներ կա՞ն: Մ. Սուխուդյանը պատասխանեց. «Խոչընդոտներ չեղան, սակայն Խոսրովի արգելոցում կիսակառույցի տերերը հետքեր էին թողել, օրինակ՝ նոր կերած ձմերուկի կեղևներ, սակայն պահակներն անհետացել էին»: Մ. Սուխուդյանը նշեց, որ իրենք շարունակելու են հիշեցնել կառավարությանը և հանրությանը,

ՀՀ-ում Սիրիայի Գլխավոր հյուպատոսը հրաժարական չի տվել

Եթե  Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գլխավոր հյուպատոսը հրաժարական տված լիներ  եւ անցներ ընդդիմության կողմը, ապա Վիեննայի հռչակագրի համաձայն՝ Սիրիայի դեսպանատունը պետք է դիմում ուղարկեր ՀՀ ԱԳՆ՝ հաստատելով, որ նրա գործունեությունը՝ հետեւաբար նաեւ անձեռնմխելիությունը կասեցված է: Սակայն ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հաղորդմամբ՝ ԱԳՆ նման դիմում դեռ չի ստացել: Ինչ վերաբերվում է տարածված լուրերին,  ՀՀ-ում Սիրիայի

Կաշվե Ferrari F430

It trend.am

Դատախազությունը մշակել է բարեփոխումների նոր հայեցակարգ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոնալդ Մանգումին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով  համագործակցությունը հատկապես   դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում: Ներկայացնելով Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումների նախորդ փուլերը՝ Ա.Հովսեփյանը  նկատել է, որ ուսումնասիրվել են արդյունքները, արձանագրված բացթողումներն ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ միջազգային փորձը, որի

ԵԱԶԲ փորձագետներ. Մետաղների գների անկման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից

Մետաղների գների կայուն նվազման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից:   Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման եզրակացություն է տեղ գտել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից թողարկված եռամսյակային «ԱՊՀ Մակրոմոնիտոր»-ում: «Հայաստանում ՀՆԱ աճը պահպանել է անցյալ տարվա երկրորդ կեսին ձեւավորված դինամիկան. այն 4,9%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ընդ որում, արդյունաբերությունը կարեւորագույն շարժիչ

Սիլվա Հակոբյանի «Մռութիկ» երգը

Սիլվա Հակոբյանն իր երկրպագուներին երկար սպասեցնել չտվեց: Արդեն Youtube-ում է նրա՝ «Մռութիկ» երգը: Այն Սիլվայի «Ուշացել եմ» ալբոմից է, երգի հեղինակը Մանե Հակոբյանն է: Youtube-ում այն տեղադրվել է հուլիսի 28-ին, մինչ այսօր ունի 700-ից ավելի դիտում և զարմանալիորեն չկա ոչ մի մեկնաբանություն, փոխարենը Bravo.am-ում տեղադրված տարբերակն ունի արդեն 6400-ից ավելի դիտում, և մի շարք մեկնաբանություններ,

Մայրաքաղաքում այսօր նկարազարդված է 76 կամարանցում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում այսօր նկարազարդված է76 կամարանցում, որոնցից 60-ի աշխատանքները կատարվել են ընթացիկ տարում: Ձևավորված կամարանցումներում կատարվել են մեքենաների կանգառումն արգելող համապատասխան գծանշման աշխատանքներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել բոլոր այն կամարցումների վերաբերյալ, որտեղ հնարավոր է նկարազարդում իրականացնել, և մինչև տարեվերջ ավարտին հասցնել կամարանցումների

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստան դարձած կարիքավոր սիրիահայ հայրենակիցներին աջակցություն տրամադրելու մասին

Հայաստան դարձած սիրիահայ սիրելի հայրենակիցներ, Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ

Ալլա Հովհաննիսյանը մտադիր է որդու սպանության հարցով դիմել ԵԽԽՎ

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, պատրաստվում է իր որդու սպանության հարցով դիմել ԵԽԽՎ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ալլա Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը նման որոշում է կայացրել Հատուկ քննչական ծառայությունից իր նամակի պատասխանն ստանալուց հետո: «Նամակը, որն ստացել ենք Հատուկ քննչական ծառայությունից, շատ անհեթեթ պատասխան է, որը ցույց է տալիս, որ ոչ մի

Լեւոն Թոքմաջյանը՝ Եղեռնի թեմայից խուսափելու մասին. Վախենալու բան չունեի, ուղղակի անգլերեն չգիտեի

Facebook-ում երեկվանից ակտիվ քննարկում է ծավալվել այն մասին, որ անվանի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը երեկ «Երկիր մեդիայի» եթերում խոսելով  միջազգային սիմպոզիումին ներկայացված իր քանդակից՝ ասել է, թե այն Եղեռնի թեմայով էր, բայց քանի որ կողքին թուրք քանդակագործ էր ստեղծագործում, հարաբերությունները չփչացնելու համար իր քանդակը «Գաղթից» անվանափոխել է «Արհավիրքի»: Aravot.am-ն այս առիթով մեկնաբանություն խնդրեց արվեստագետից: Նա նշեց,

«ՀԱԿ-ն այլեւս չի զսպում իշխանությանը»

«Ցավոք, մենք վերադարձել ենք մինչեւ 2007-ի փետրվար, մարտ ամիսների իրավիճակը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ՀԱԿ-ի 4 տարին ամփոփելով ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ ՀԱԿ-ը ստեղծվեց 2008թ օգոստոսի 1-ին։ Ըստ նրա, Կոնգրեսի ծնունդը դրական գործոն էր երկրի համար, բայց մինչեւ 2011-ի գարունը, «երբ սկսվեց երկխոսության գործընթացը ԲՀԿ-ի հետ եղբայրությունը եւ ԱԺ աճուրդ-ընտրություններին մասնակցությունը»։ Պետրոս Մակեյանն

Նուբարաշենի դպրոցի սանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանն այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով օրեր առաջ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերված աղջկա  դիակին, ասաց, որ դեպքի վերաբերյալ արդեն քրեական գործ է հարուցվել  ու նախաքննության ընթացքում կպարզվի՝ աղջկա կողմից  ինքնասպանության փո՞րձ էր,  նրան դրդե՞լ են այդ քայլին, թե՞ դժբախտ պատահար էր: Հիշեցնենք, որ

Ուր են տանում Խոսրովի արգելոցի կիսակառույցի սլաքները

Երեկ բնապահպան ակտիվիստները Խոսրովի արգելոցում կազմակերպել էին բողոքի ակցիա՝ արգելոցի տարածքում իրականացվող ապօրինի շինարարության առիթով: Տարիներ առաջ Խոսրովի արգելոցի մի հատվածի կարգավիճակը կառավարության որոշումով փոխվեց՝ դառնալով արգելավայր: Իսկ արգելավայրում տնտեսական գործունեության իրականացումն արգելված չէ: Արդյունքում արգելոցի այդ հատվածում, որը տեղի բնակիչներն անվանում են Գիլանի հատված՝ Գիլան գյուղի անունով, իրականացվեց մի օբյեկտի շինարարություն, որը պետք է

Կառավարման ակադեմիայի իրավագիտության գծով թափուր տեղեր են մնացել

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրեց բուհի ընդունելության քննությունների արդյունքները: Նա փաստեց, որ հայտերի առումով այս տարի արձանագրվել է դիմորդների զգալի հոսք` հատկապես հանրային կառավարում, կառավարման հոգեբանություն եւ քաղաքագիտություն մասնագիտությունների գծով. «Բացի տեսական գիտելիքներից, քննությունների ընթացքում հաշվի են առնվել դիմորդների անձնական հատկանիշները: Բանն այն է, որ առաջին անգամ Հայաստանում կիրառվեց

Նելլի Դուրյան. Անչափահասների նկատմամբ սեռական բռնություններն աճել են

Այս տարվա առաջին 6 ամիսներին անչափահասների կողմից 187 հանցագործության դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 255-ի փոխարեն: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում անչափահաս հանցագործների թիվը 217 էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել են 184 հանցագործներ: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը: Անչափահասների

Ինքնասպանն իր մահվան համար նամակում մեղադրել է կնոջը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Սիրեկան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 28-ին Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես Արագածոտնի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11.45-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Վ. Պ.-ն կախվելու միջոցով ինքնասպան էր եղել տան ավտոտնակին կից

Ուգանդայում մահացու վիրուսի բռնկում է. 13 զոհ կա

Էբոլա մահացու վտանգավոր տենդի բռնկում է արձանագրված Ուգանդայում: Հիվանդության օջախը Կիբալայում է, որը 170 կմ է հեռու պետության մայրաքաղաքից: Ուգանդայի առողջապահության նախարարությունը հայտնում է 13 զոհերի մասին: https://ntdtv.ru/

Պաշտպանը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտե

Հայաստանի Հանրապետությունը` վավերացնելով Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, դրանով իսկ ընդունեց, որ երեխաներն իրենց տարիքային, մտավոր և ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են խոցելի հատուկ խումբ և կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության: Հաշվի առնելով այս հանգամանքը և ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 2004թ.-ի եզրափակիչ դիտողությունները`  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2011թ.-ին հիմնվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: ՄԱԿ-ի

Շուշան Պետրոսյանը` Ալվարդ Պետրոսյանին. «Պահ է գալիս, երբ պետք է փորձես կողքիդ հնարավորինս ջերմ մարդկանց հավաքել»

 Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն իրեն հարազատ չի համարում: Ալվարդ Պետրոսյանը hayeli.am-ին ասել էր. «Շուշանը ինձ հարազատ մարդ չի, ես կենսաբանական կապերը չեմ կարող ուրանալ, բայց ինձ հարազատ մարդը պարտադիր չի, որ ինձ հետ կենսաբանական կապ ունենա: Այսքանը, խնդրում եմ առանց մանրամասնելու»:

Արագաչա՞փ, թե՞ ծուղակ վարորդների համար

Սեւան-Երեւան ճանապարհին գործող միակ արագաչափը տեղադրված է այն տեղում, որտեղ մայրաքաղաք տանող ճանապարհը սկսում է իջնել: Արագաչափի տեղակայման վայրից մի քիչ հեռու առկա է երթեւեկության արագությունը մինչեւ 70 կմ/ժամ սահմանափակող ճանապարհային նշան: Այս ճանապարհով երթեւեկող վարորդները «Առավոտի» թղթակցին ասացին, որ մեքենաները թափ հավաքելով ` չեն հասցնում ճանապարհի կտրուկ իջնելուց առաջ նվազեցնել արագությունը, եւ ակամայից հայտնվում

2013թ. արտոնագիրը լրացող կազինոների տերերը ավելի քիչ պետտուրք կվճարեն

Հուլիսի 28-ից ուժի մեջ է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ԱԺ-ի կողմից հունիսի 22-ին ընդունված լրացումը, որը վերաբերում է  խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար պետտուրքի վճարմանը: Ըստ այդմ, մինչև 2013թ. հունվարի 1-ը գործող, բայց արտոնագրի ժամկետն ավելի շուտ լրացող խաղատների տերերին հնարավորություն է տրվում տարեկան պետտուրքի գումարից ավելի քիչ գումար վճարել և շարունակել

Հացադուլ ոստիկանության շենքի դիմաց

Հունիսի 17-ին Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ ինքնահրկիզման փորձ կատարած, նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօրվանից ՀՀ ոստիկանության շենքի դիմաց հացադուլ է հայտարել: Նա ոստիկանությունից պահանջում է վճարել իր աշխատավարձի հավելավճարը՝ 2.5 մլն դրամ, իրեն ապահովել աշխատանքով, նաեւ հոգալ իր 10 տարեկան աղջկա բուժման ծախսերը։ Այսօր ոստիկանության շենքի մոտ հայրը իր բողոքի ակցիան իրականացնում էր երկու աղջիկների

Բլոգեր. «Մտքեր հայրենասիրության մասին»

Դպրոցում հայրենասիրական շարադրությունները չսիրածս հանձնարարություններն էին, որովհետև կամ պիտի գրեի այն, ինչ դասատուն էր ինձնից ուզում, կամ այն, ինչ մտածում էի, որի համար ծնող էին կանչում: Հայաստանի մասին ամպագոռգոռ բառեր ասելու փոխարեն կգրեի, որ այն իմ հայրենիքը չէ: Սամվելի մասին կասեի, որ էշություն է արել՝ մորն ու հորը սպանելով: Ցեղասպանության մասին շարադրություններս արյունարբու ոսոխի ու հայերին

Վարորդը դիմել է փախուստի

Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ճամբարակ-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և դիմել փախուստի: Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Սփյուռքի նախարարը` արիտունցիներին. Օրհներգը լավ չգիտեք

  Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացումը, որին մասնակցում է շուրջ 150 պատանի եւ աղջիկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից եւ Սիրիայից: Այսօր արիտունցիները կայցելեն Երեւանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական` ծաղիկներ դնելու Մեսրոպ Մաշտոցի շիրմին: Ողջունելով ծրագրի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փաստեց, որ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031