Օրվա լրահոսը
Եթե հանկարծ Օսկանյանը նախագահ դառնա, փողերի լվացման գործը ոչ միայն անմիջապես կկարճվի, այլ..
«Օսկանյանը էս վիճակին ի՚՞նչ նախագահի թեկնածու, հազիվ իր գործերով է զբաղված», անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։ «ՉԻ» – Անկախ իրենից՝ Համլետ Հարությունյանը փաստորեն քարոզչություն է իրականացրել Վարդան Օսկանյանի օգտին, որովհետեւ եթե մարդը «հազիվ իր գործերով է զբաղված»՝ ուրեմն նախագահի իդեալական թեկնածու է։ Արդեն հինգ տարի է՝ Սերժ Սարգսյանն էլ է բացառապես
Հայկական բանակի առաջին զինվորներից. «Դաժան մարտերից հետո ետ վերցրեցինք Սրաշենը, իսկ թուրքերը 6 դիակ թողեցին ու փախան»
Օրերս Armenia Deluxe Complex-ում տեղի ունեցավ «DELUXE ՈՍԿԵ ԱՇՈՒՆ» փառատոնը` նվիրված Արցախյան գոյամարտն անցած ազատամարտիկներին: Aravot.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ Արման Կարապետյանը հայտնեց, որ միջոցառումը նախաձեռնելիս չի գտնվել որեւէ հովանավոր, ով կհամաձայներ ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերել. «Սակայն ամեն բան արեցինք, որ միջոցառումը տեղի ունենա. հրավիրել ենք նաեւ ազատամարտիկներին, որպեսզի նրանք երիտասարդների հետ շփվեն, քանի որ միմյանցից շատ բան ունենք սովորելու:
Սերժ Սարգսյան. «Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ բացակայում են խնդիրները: Հայաստանում էլ դրանք քիչ չեն»
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր ելույթում Նախագահը նշել է, որ մշտապես հպարտանում է Լիբանանի՝ ամուր, կենսունակ ու ստեղծագործ հայկական համայնքով և մեծ ուրախությամբ ու հոգու ջերմությամբ է ամեն անգամ այցելում Լիբանան, հանդիպում այնտեղ ապրող մեր հայրենակիցներին: Հայ-լիբանանյան բարեկամությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, հիմնված
Երևանի ոստիկանապետ. «Բռնելու ենք և վարչական տույժի ենք ենթարկելու»
Ոստիկաններն այսուհետ փողոցներում հետևելու են ՀԱԿ երիտասարդներին, ովքեր այս օրերին «Մի ենթարկվիր Սերժ Սարգսյանին» գրառումներով նկարներ են անում Կենտրոնի պատերին, նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Նշենք, որ նույն ոստիկանությունը հետևողականորեն չի նկատում, օրինակ, «Մեկ ազգ»-ի պաստառները, որոնք տարիներով կախված են Երևանի պատերին, և որոնցում ՀԱԿ-ի
Մահացու վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին
Նոյեմբերի 27-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին` ռեստորանային համալիրի դիմաց, մարդ կա ընկած: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Ոսկան Հարությունյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Չկա վերջնական որոշում, թե Հայաստանում որտեղ եւ երբ կլինի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը
Հատվածներ Ֆլորա Մարտիրոսյանի մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանի հետ հարցազրույցից: – Մենք տեղեկություններ ունենք, որ Ֆ. Մարտիրոսյանի հուղարկավորության խնդիրները կարգավորելու համար նրա հարազատները գործարարներից գումարներ են խնդրում։ Ավելին, կոնկրետ Գ. Ծառուկյանը 20 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել՝ նրա ամուսնու խնդրանքով։ Ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել։ – Նախ նշենք, որ Ֆ. Մարտիրոսյանի ընտանիքի կորուստն այնքան
Երևան-Սևան ճանապարհին «Ժիգուլին» ընկել է ձորը. 1 զոհ
Նոյեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ բախվել ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշին և ընկել ձորը: Պատահարի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող երեք անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1981 թ. ծնված Գևորգ Մարգարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մարտի 1-ի սպանվածների հարազատներին ոչ մի կոպեկ չեն տվել՝ 73 մլն դրամ փոխհատուցել են խանութների սեփականատերերին
Այսօր ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Մարտի 1-ի ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Զեկուցողը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց, թե ինչու է անհրաժեշտ այդ հանձնաժողովը եւ բացահայտեց Մարտի 1-ի դեպքերին առնչվող մի քանի ուշագրավ փաստեր: Կառավարության 29 մայիսի 2008-ի որոշմամբ «Երեւան» հիմնադրամին կառավարությունը փող է հատկացրել՝ 73 մլն 943 հազար դրամ՝ որպես
Նախարարությունն իրավասու չէ փրկել Լուսինե Զաքարյանի տունը
Հայկական հոգեւոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի եւ նրա ամուսնու Խորեն Պալյանի՝ Երեւանի կենտրոնում գտնվող բնակարանը, արդեն մի քանի օր է ջուր է լցվում: Ի դեպ, Զաքարյանի բնակարանի ներքեւի հարկում գտնվում է Վան Խաչատուրի արվեստանոցը: Երգչուհու մահից հետո Պալյանը ցանկացել է բնակարանը թանգարանի վերածել, սակայն այդպես էլ չի ստացվել: Հարցի հետ կապված Facebook-ում ստեղծվել է խումբ` «Ստորագրահավաք
Ստեփան Սաֆարյանը ստիպված է միայնակ պայքարել իշխանական թեկնածուի կողմից վարչական ռեսուրսների օգտագործման եւ ընտրացուցակների ուռճացման դեմ
Թե՛ Գյումրիում՝ թիվ 35 ընտրատարածքում, եւ թե՛ Ավանում՝ թիվ 1 ընտրատարածքում, այդ ուժերի վարքագիծն առավել քան խոսուն կերպով ցույց է տալիս ներկայում համախմբման նպատակով ընթացող քաղաքական կոնսուլտացիաների ողջ սնանկությունը։ Գյումրիում «խիստ այլընտրանքային» ԲՀԿ-ն, ՀԱԿ-ի թեկնածուին թողած, որոշեց իր պարտքը հետ տալ ՀՀԿ-ին՝ սատարելով վերջինիս թեկնածուին։ Բայց եթե Գյումրիում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէր՝ հաշվի առնելով
Կառավարության արձանագրած տնտեսական աճի արդյունքում՝ աղքատներն ավելի են աղքատացել, իսկ հարուստներն ավելի են հարստացել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» պարբերական զեկույցը սահմռկեցուցիչ իրավիճակ է ներկայացնում։ Դե, աղքատության 35 տոկոսանոց մակարդակը, պետք է նկատել, սպասելի էր։ Բայց որ ավելացել է ծայրահեղ աղքատությունը, դա, ճիշտն ասած, անակնկալ է նույնիսկ ամենահոռետեսների համար։ Ի՞նչ է ստացվում։ Իշխանությունը պատեհ-անպատեհ հայտարարում է Հայաստանում արձանագրված տնտեսական աճի, տնտեսության դիվերսիֆիկացիայի, գործազրկության
«Բլեֆ»-ի հակառակ կողմը
ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վրա պետք չէ կենտրոնանալ, որովհետև վաղը կարող է պարզվի, որ «տակը լուրջ բան էլ չկա»: Այս գնահատականը բավականին հետաքրքիր է: Այն կարծես թե շատ քիչ դիտարկված տեսանկյուն է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության «պատմության» կոնտեքստում: Մինչ այժմ այդ պատմությունն առավելապես ընկալվել, դիտարկվել, վերլուծվել և մեկնաբանվել է լուրջ քաղաքական իրադարձության,
Քրեական գործ՝ իրավապաշտպանի դեմ
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց «ԳՈԼՈՍՍԱ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ըստ մեղադրական կողմի, նա մի քաղաքացուց՝ Կորյուն Խաչատրյանից վերցրել է 500 դոլար գումար եւ տիրացել այդ գումարին: Աշոտ Համբարձումյանի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Մարտիրոսյանը: Ի դեպ,
21 միլիոն՝ «ատկատի» սպասարկմանը
Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանին չի բավարարել փաստը, որ աշխարհի հայությունն ընդամենը 21 միլիոն դոլար է հավաքել «հայկական աշխարհի» և Սիրիայի հայության խնդիրների լուծման համար: Այս մարդը, ուրեմն, խորհրդարանում աթոռ է զբաղեցնում: Դիցուք, երբ հարցնում են, թե եթե իր աշխատավարձը լիներ 35 հազար դրամ, ինչի՞ վրա կծախսեր գումարը, պատասխանել է. «Մարդ կա՝ այդքանը մի օրում կլափի»:
«Եվրոմոթորսի» տնօրենը ծեծե՞լ է հարևանին.
«Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը վիճաբանության է բռնվել իր հարեւանի հետ, ով այս պահին ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ի դեպ, Արթուր Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է։ Ազգանվան անհամապատասխանությունը երկար պատմություն ունի։ Այս ծեծկռտուքի մասին տարատեսակ լեգենդներ են հյուսվել Կոմիտաս թաղամասում։ Տեղացիները պատմում են, որ հարեւանների միջեւ միջադեպը
Кто этот пострадавший?
Գործընկերներիցս մեկը գրեթե իր բոլոր հոդվածներում գրում է մոտավորապես հետեւյալը՝ «Ով Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի կամ Գագիկ Ծառուկյանի աչքի վերեւը ունք է նկատում, նա կատարում է Բաղրամյան 26-ի պատվերը, դհոլ է, հաճախորդ եւ Գեղամյան»: Ես էլ մի անգամ գրեցի, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ Գեղամյան են՝ դա է քաղաքականության առանձնահատկությունը: Գեղամյանը նեղացավ (փոխանակ նեղանային մնացած
«Հավերժ թշնամի չկա». սահմանապահ Բերքաբերը` կրակոցների ձայնի տակ մեծացող դպրոցականների աչքերով
Բերքաբերում եմ ապրում` հենց հայ-ադրբեջանական սահմանին կպած համայնքում։ Խնդիրներ` ինչքան ասես։ Չկան ճանապարհ, գազ, խմելու ջուր, աշխատանք, չկա գյուղացուն հայրենի եզերքին կապող, նրան գյուղում պահող որևէ խթան` ևս։ Կարելի է ասել` ոչինչ չկա։ Սակայն փորձենք մի փոքր մեր գյուղի իրականությունն արտացոլել այս հոդվածում բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե ի´նչ է սահմանամերձ գյուղը, ինչպիսի´ն է
«Ռենջ Ռովերը» Պարոնյան փողոցում բախվել է էլեկտրասյանը. Ըստ նախնական տեղեկությունների, մեքենայում եղել է նաև ՀՀ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին
Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում
Հայաստանում 23 հազ-ով ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2011թ. ընթացքում մոտ 22 հազ. աղքատ Հայաստանում «հարստացել» է, 23 հազ-ը՝ է՛լ ավելի աղքատացել։ Մեկ տարվա ընթացքում երկրում խորացել է բնակչության սոցիալական բևեռացումը։ Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2011թ. Հայաստանում մոտ 120 հազ. մարդ եղել է ծայրահեղ աղքատ, այսինքն՝ ամսական եկամուտը չի գերազանցել Դ21,3 հազ-ը։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանում 23 հազ-ով ավելացել է թերսնվողների թիվը. նրանք սպառման
Մելիքսեթ Խաչիյանը հաղթեց Ամերիկայում
Ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Կալիֆորնիայի Անահեյմ քաղաքում անցկացված միջազգային 48-րդ բաց մրցաշարում ութ հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ դարձել միանձնյա հաղթող: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) հայրենակցից պակաս է վաստակել 1,5 միավոր եւ գրավել է երկրորդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀԿ-ական պատգամավոր. «Սերժ Սարգսյանն ինձ կծեծի»
«Եթե ես Սերժ Սարգսյանին ասեմ առաջնորդ, ինձ կծեծի, որովհետեւ առաջնորդը Ստալինին են ասել: Մարդ կա, որն ուզում է մեկին լավություն անի , բայց տունը քանդում է: Փոքր կալիբրի գործիչ էլ համարում է մի մարդու , որը ե՛ւ հանրապետության վարչապետ է եղել ե՛ւ Ազգային ժողովի նախագահ : Ինչպե՞ս հասկանանք»,- զարմանում է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ
Ակնաբույժ. «Համակարգչի պատճառով տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվը կտրուկ աճել է»
13-ամյա Տաթեւիկ Ղազարյանը համակարգչի առաջ օրական անց է կացնում 5-6 ժամ: Նա ասում է, որ վերջերս նկատել է` դասերի ժամանակ գրատախտակին գրված տառերը, եթե մեծ չեն, լղոզված է տեսնում: «Տեսողությունս վատացել է, գրատախտակին պիտի խոշոր գրեն, որ տեսնեմ »,-ասում է նա: Տաթեւիկը մինչ օրս չի դիմել ակնաբույժի, հույս ունի, որ ժամանակի ընթացքում խնդիրը կանցնի.«Չեմ ուզում
The Kansas City Star. «Կանզասի ազգային գվարդիան օգնում է Հայաստանի բանակին»
Կանզասի ազգային գվարդիայի երկու հրամանատարներ մեկ շաբաթով մեկնել են Հայաստան, որպեսզի օգնեն հետ խորհրդային երկրին կատարելագործելու և մարզեուլ իրենց ենթասպայական կազմը: Գրում է «Կանզաս սիթի սթար» թերթը: Փոխգնդապետ Բրենթ Սալմանսը և սերժանտ Ջեյմս Մոբերլին պարապմունքներ են անցկացնում Հայաստանի պաշտպանության նախարարության անդամների հետ: Ծրագրի նպատակն է Հայաստանի զինվորագրված անձնակազմի համար զարգացնել վերապատրաստման և հրամանատարական ծրագրերը, որպեսզի
Սերժ Սարգսյանը Լիբանանում այցելել է Հայկազյան համալսարան
Պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկազյան համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել Լիբանանի չորս առաջատար համալսարանների՝ Հայկազյան, Բեյրութի ամերիկյան (AUB), Լիբանանի ամերիկյան (LAU) և Սեն-Ժոզեֆ (Saint Joseph) համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայնագետ ուսանողների հետ: Նախագահը հանդես է եկել ելույթով և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին: «Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանում հյուրընկալվելը և
Անիի ոստիկանապետը մեկնել է Երևան ու այդպես էլ չի վերադարձել
Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել է Անիի ոստիկանապետ Մհեր Ավագյանին: Ըստ մեր աղբյուրների` նրան, վաղ առավոտյան զանգահարել ու հապշտապ կանչել են Վլադիմիր Գասպարյանի մոտ ու Երևան հասնելուն պես` հեռացման հրամանը ձեռքը տվել: Թե ինչո՞ւ են պաշտոնազրկել ոստիկանապետին, բոլորին անհայտ է մնացել, նույնիսկ Անիի տարածաշրջանի ոստիկանները բացարձակ անտեղյակ
Մանկավարժականի դասերը հնարավոր է դադարեցվեն
Մանկավարժական համալսարնի ուսանողների դասերն արեդն 10 օր է ուղեկցվում են աղմուկով: Համալսարանի հարևանությամբ «Լավանդա» դեղատուն շինարարություն է իրականացվում; « Օրվա ընթացքում տարբեր ժամերին մեծ աղմուկ է բարձրանում եւ ամբողջ դասապրոցեսը խանգարվում է: Նույնիսկ դասախոսը դադարեցնում է դասը՝ սպասելով աղմուկը մի փոքր համդարտվի», ասաց Մանկավարժական համալսարանի ուսանողներից Արման Աբրահամյանը: Համալսարանի ղեկավարությունն աղմուկի մասին առաջին բողոքը ստացել
Մայր տոնածառն արդեն «եկել է»
Երեւանի քաղաքապետարանը որոշել է ամանորյա տրամադրությունները մայրաքաղաքին ավելի վաղ պարգեւել։ Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Սովորաբար դրանք սկսվում էին դեկտեմբերին, սակայն այս տարվա շտապողականությունը զարմացրել է մեր համաքաղաքացիներին: «Ա1+»-ի հետ զրույցում նրանք մի փոքր տարակուսած էին, մի փոքր էլ ուրախ: «Դա միգուցե մի փոքր կաթոլիկական է, որ Սուրբ ծնունդից 4 շաբաթ շուտ
Էդվարդ Նալբանդյանն իր շքեղ «Մերսեդեսով» տան համար շուկա չպիտի անի
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ բոլորի ուշադրությունը հրավիրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վարած S դասի «Մերսեդեսի» վրա՝ ընդգծելով, որ նա վարում է ՀՀ պատմության մեջ ամենաթանկ մեքենան եւ իրեն անհարկի ճոխություններ է թույլ տալիս: Ինքը՝ Էդվարդ Նալբանդյանը մեզ հետ զրույցում անիմաստ եւ թյուրիմացություն որակեց այդ խոսակցությունները՝ վստահեցնելով, որ այդ «Մերսեդեսը» ոչ թե 100-300


















































