Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենի դպրոցի սանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

Հուլիս 30,2012 13:52

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանն այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով օրեր առաջ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերված աղջկա  դիակին, ասաց, որ դեպքի վերաբերյալ արդեն քրեական գործ է հարուցվել  ու նախաքննության ընթացքում կպարզվի՝ աղջկա կողմից  ինքնասպանության փո՞րձ էր,  նրան դրդե՞լ են այդ քայլին, թե՞ դժբախտ պատահար էր:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը նույն դպրոցի սան, 15-ամյա Զինա Սիմոնյանն էր:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031