Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանը կատարե՞ց խոստումը, թե՞ ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում հինգ տարի առաջ այսպիսի խոստում էր տվել. «2008 թվականի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների բարելավումը և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում այլևս ավանդույթ է»: Թերևս նախագահական ընտրությունների նախաշեմին լավագույն ժամանակն է հետադարձ հայացք նետելով վերջին հինգ տարիների գործընթացներին և ստացված արդյունքներին գնահատել՝ երկրի նախագահն ի վերջո կատարե՞ց
Ո՞ւր են ոստիկանապետի խոստացած բացահայտումները
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներ են իրականացվել Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման ուղղությամբ: Միայն մեկ գիշերվա ընթացքում վեց տասնյակ բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաներ են կանգնեցվել և համապատասխան տարածք տեղափոխվել: Պաշտոններից ազատվել են ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, ինչպես նաև Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի
Ստյոպա Սաֆարյան. «Շատերի ոչ միայն մտածողությանն եմ տեղյակ, այլ նաեւ հոգեկան խնդիրներին»
Մի քանի կոնգրեսականներ Ֆեյսբուքում քարոզչություն են տանում՝ ընդդեմ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստյոպա Սաֆարյանի: Երբ ՀԱԿ անդամ, Կանաչների միության նախագահ Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ հայտնեց, ֆեյսբուքում ալիք բարձրացավ, որ փաստորեն, Ավանում ընդդիմությունը չունի թեկնածու: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Դե եթե իրենք են զարմանում, թե ով է ընդդիմություն, նշանակում
ՍԴ-ն կարճեց Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործի վարույթը
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը: Սակայն գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը: Ինչպես նիստի սկզբում հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս ամռանը դատական կազմի կողմից
Ուղիղ միացում. Մարինե Պետրոսյանը` «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 60-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրն է բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը (թատերագետ Արա Նեդոլյանը, չնայած պայմանավորվածությանը, չներկայացավ հաղորդմանը): Քննարկման թեման` ՀԱԿ- ԲՀԿ համագործակցության գաղափարական հենքն ու առաջիկա զարգացումները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Ստեփան Զաքարյան. «Գուցե առաջին անգամ այնպես ստացվի, որ պարտվողը շնորհավորի՞ հաղթողին»
Հատվածներ ԱԺ նախկին պատգամավոր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հարցազրույցից: -Ի՞նչ միտումներ, զարգացումներ են ուրվագծվում նախագահական ընտրություններին ընդառաջ. այս ընտրություններն ինչո՞վ են տարբերվում նախորդներից։ -Նախագահական ընտրություններից 2-3 ամիս առաջ ստեղծված իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ քաղաքական դաշտը սեւ-սպիտակ չէ. խճանկարն ավելի բազմագույն է։ Նույնիսկ դժվար է զանազանել սեւը սպիտակից՝ անորոշությունն ավելի շատ է, քան
Ստյոպա Սաֆարյան. Ընտրողների շատ քիչ հատվածն է մտածում քաղաքացիական իրավունքների մասին
Հատված թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հարցազրույցից: – Ընդդիմության միասնական թեկնածուն մի՞ֆ է, թե՞ իրականություն, միասնական թեկնածուին պե՞տք է տարբեր կուսակցությունների սատարումը։ – Ես միասնական թեկնածուի կողմնակից եմ, որովհետև դա մի քայլ ավելի առաջ է տանում ընդդիմությանը, հասարակությունը տեսնում է համախմբվածություն, տեսնում է ուժ և սկսում է հավատալ
Խուլիգանություն օդանավակայանում
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում: Պարզվել է, որ Երևան-Շարմ-Էլ-Շեյխ չվերթի ուղևորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղևորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետև
Ադրբեջանի բռնցքամարտիկները ժամանել են Երեւան
Բռնցքամարտի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը երեկ ցերեկը ժամանել է Երեւան՝ մասնակցելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը եւ արդեն երեկոյան անցել է հավատարմագրումը: Aravot.am-ին հայտնի է դարձել, որ հարեւան երկրի պատվիրակության կազմում եղել են վեց բռնցքամարտիկ, մարզիչը, բժիշկը եւ պատվիրակության ղեկավարը: Թիմը Երեւան Ժամանել է Թբիլիսիից՝ Բաքու-Թբիլիսի-Երեւան հատուկ չվերթով: Սպասվում է, որ այսօր
Նաիրի Հունանյանի մայրը հոգեկան խնդիրներ է ունեցել
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի մոր՝ Նաթելա Գալստյանի աճյունը չի տեղափոխվելու Հայաստան, քանի որ նրա միակ հարազատ եղբայրները համապատասխան գումար չունեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում՝ Սեւ ծովի ափից երկու մետր հեռավորության վրա, 64-ամյա կնոջ մարմին էր հայտնաբերվել, նաեւ՝ նրա անձնական իրերը։ Հայտնի է, որ մահացածը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության խմբի
Արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թ. դեկտեմբերի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքի Խաղաղ Դոնի, Չեխովի փողոցներում և Ազատության պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Տեղեկացնում ենք նաև, որ նշված վայրերում երթևեկության համար
Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է ՀՀ Նախագահի բարձրացրած հարցերին
«Առավոտի» հարցին, թե ինչպես արձագանքեց Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ ՀՀ նախագահի խորհրդակցության ժամանակ հնչեցված հարցերին, ինչ միջոցառումներ են իրականացվել, Հատուկ քննչական ծառայւթյան պետ Անդրանիկ Միրզոյանն ասաց. «Նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում իրականացված ուսումնասիրության արդյունքում վեր հանված և 2012թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ ՀՀ Նախագահի
Կրակեմ Հրաչ. «Մեքենան, որի վրա կրակել են, նախագահի թիկնազորի հետ կապ չունի, դա մեր ծառայության մեքենան է»
Նոյեմբերի 23-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Զրուցել էինք պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ, վերջինս հաստատել էր մեր տեղեկությունը։ Սակայն հաջորդ օրը ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե խմած ու հիվանդություն ունեցող մի քաղաքացի է պատահաբար կրակել
Նոր տարին իրենց տանը դիմավորել պատրաստվող քաղաքացիները շուկաներում եւ խանութներում սթրեսների են ենթարկվում
Մի շարք ապրանքներ, անցյալ տարվա համեմատ, արդեն զգալիորեն բարձր գներ ունեն։ Մասնավորապես, շուկայում՝ մաքրած ընկույզը երեկ վաճառվում էր 6500-7000 դրամով, հնդկական ընկույզը՝ 5500-7000 դրամով, նուշը՝ 5000-6000-ով, պնդուկը՝ 3000-4000 դրամով, չամիչը՝ 2000-3500-ով, ֆստեխը՝ 7000-9000 դրամով, ծիրանի չիրը՝ 2500-3000-ով, սալորի չիրը՝ 2000-4000 դրամով։ Ավանդական բաստուրմայի 1 կգ-ն արժեր 3500-5000 դրամ, սուջուխինը՝ 3500-4000 դրամ։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է,
Պոռնո աստղը «Բարսելոնայի» հաղթանակի դեպքում սիրո գիշեր է առաջարկում
Մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Ժանեյրա Վենտուրան «կրքի ամնոռանալի գիշեր» է առաջարկում «Բարսայի» ցանկացած երկրպագուի, եթե կատալոնցիները Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նվաճեն չեմպիոնի կոչումը: Նա Մեեսիի մեծ երկրպագուն է: «Իմ տանը երկու կատու կա՝ Լեոն եւ Մեսսին: Մտածում եմ՝ նաեւ տատու անել, երբ լինեմ Իսպանիայում: Իսկ թե մարմնիս որ մասում, գաղտնիք է», – իր կայքէջում գրում է
«Ես երևանյան հիվանդություն ունեմ, բայց, փառք Աստծո, ոչ բժշկական». Լևոն Մալխասյան
Հատված Լևոն Մալխասյանի հարցազրույցից: – Արդեն 50 տարի է՝ ջազում եք, այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել: – Ոչ մի: Ի տարբերություն Մոսկվայի, Լինինգրադի, Սանկտ Պետերբուրգի և շատ ուրիշ քաղաքների, որտեղ այն տարիներին ջազն արգելվում էր, և ջազմենները փախչում էին երկրից, Երևանում ոչ մի տարի ջազը չի արգելվել: Պարզ է` մեծ ոգևորությամբ չեն ընդունել,
Մարտի 1-ի զոհի մայրը՝ ԵՊՀ պատմության դասագրքի մասին
«Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ, 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը Ալլա Հովհաննիսյանը, երեկ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած ԵՊՀ պատմության այն դասագրքին, որում 2008 թվականի մարտի 1-ի մասին աղավաղված ու կեղծ տեղեկություններ են նշված. «Էդիկ Մինասյանը՝ աղավաղելով իրականությունը, դատախազության հաղորդագրությունները հիմք ընդունելով, Բաղրամյան 26-ի հրահանգով ստի եւ կեղծիքի վրա
VITAMIN Ա
– Իմ զոքանչն էնքան ահավոր ա, որ բերանս չի բռնում իրան մամա ասեմ: – Իմ զոքանչն էնքան ահավոր ա, որ ռիսկ չեմ անում իրան մամա չասեմ:
Հոգեբան. Սերժ Սարգսյանը կարծես թե մեզ հետ չի խոսում, Ծառուկյանինը «սովորեցրած խոսք է»
Հատված հոգեբան, հոգեթերապեւտ Ռուբեն Պողոսյանի հարցազրույցից: – Սերժ Սարգսյանի կարճ նախադասությունների, համընդհանուր ճշմարտություններ ասելու սովորության մասին ի՞նչ կասեք, չնայած, իհարկե, նա ավելի մեղմ է խոսում, քան Քոչարյանը։ – Նա կարծեք թե մեզ հետ չի խոսում։ Մենք այստեղ ավելի շուտ բախվում ենք ոչ թե երկխոսության, այլ լեզվական կառույցների հետ, դրա համար նրա խոսքը տեղ չի
Մետրոպոլիտենում կրճատումներ են սպասվում
Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, Երեւանի մետրոպոլիտենում կրճատումներ են սպասվում: Մետրոպոլիտենի աշխատակազմին ղեկավարները փորձել են հանգստացնել, պատճառաբանելով, որ կրճատումները լինելու են ժամանակավոր: Այն աշխատողները, ովքեր «կընկնեն կրճատման տակ», մի քանի ամիս անց կվերականգնվեն իրենց աշխատատեղերում: Դա, ըստ մեր տեղեկությունների, պայմանավորված է ֆինանսների սղությամբ: Մետրոպոլիտենի ղեկավարությունը հույս ունի, որ ֆինանսների նախարարությունը կբարձրացնի ոլորտին հատկացված գումարները, ինչի հաշվին էլ
«Տուր դե Ֆրանսի» հաղթողն անտարբեր չի անցել մերկ ֆոտոմոդելի կողքով
Իսպանացի ճանաչված հեծանվորդ Ալբերտո Կոնտադորը, որ «Saxo Bank» թիմի հետ մարզումային հավաք է անցկացնում Կանարյան կղզիներում, հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Մրցուղում՝ ֆիզպատրաստությունը բարելավելիս, նրա ճանապարհին հայտնվել է մորեմերկ մի ֆրանսուհի: Հեծանվորդը չի կարողացել անտարբեր անցնել եւ հանելով բջջային հեռախոսը սկսել է լուսանկարել «ֆոտոմոդելին»: Բայց ֆրանսուհուն լուսանկարելիս է եղել նաեւ ամուսինը: Այդպես, Կոնտադորը ակամա դարձել է
«Միասնական թեկնածուն» արեց իր գործը
Պարզ չէ, թե ինչով կավարտվի «միասնական թեկնածու» օպերացիան, քանի որ «թեկնածուները» մեկը մեկից բարձր լռում են, բայց ակնհայտ է, որ այդ օպերացիան արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքը: Այն վիշապի նման կլանել է հանրային էներգիան, միտքը՝ պահելով սպասման մեջ և զրկելով այդ միտքն ու էներգիան արտադրողականությունից, որ կարող էր ունենալ նախագահական ընտրություններին նախորդող ներկայիս
Խոսեպ Գվարդիոլան կարող է ղեկավարել Բրազիլիայի հավաքականը
Չնայած «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը սեփական կամքով ակումբից հեռանալով հայտարարել էր, թե առնվազն մեկ տարի հանգստանալու է մարզչությունից, նրան մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ մասնագետը կարող է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ազգային հավաքականը: Եթե տեղեկատվությունը հավաստի է, Գվարդիոլան գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի օրերս հավաքականից հեռացված Մանու Մենդենեզին: Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Գազային թնջուկ
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ երկու երկրները համաձայնության են եկել հիմնական սկզբունքների շուրջ, մնում են տեխնիկական դետալները: Այս մասին ռուսական «Ինտերֆաքսին» ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ: Վարչապետն ասել է, որ գազի գնի փոփոխությունը կկատարվի համաշխարհային կոնյունկտուրային համապատասխան: Գազի գնի մասին պարբերաբար հայտարարություններ
Բրազիլացիները որոշեցին աշխարհի առաջնության թալիսմանի անունը
Բրազիլացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսմանին տրվել է «Ֆուլէկո» անունը: Այս տարբերակի օգտին քվեարկել է մասնակիցների 48%-ը: ՖԻՖԱ-ի տարածած հայտարարության մեջ ասված էր, որ աշխարհի առաջնության գլխավոր խնդիրներից մեկը բնապահպանական խնդիրների եւ շրջակա միջավայրի կարեւորության մասին տեղեկատվություն տարածելն է: Եվ այդ հարցում կարեւոր դեր ունի կատարելու նաեւ աշխարհի առաջնության թալիսմանը,
Տղամարդը Ազատամարտիկների փողոցում կացնահարել է գործընկերուհուն
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ աձին կացնահարելու փաստով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին, ժամը 15:50-ի սահմաններում, «ՍԻՍ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաղդասարյանը ոստիկանության Մասիսի բաժին հայտնել է, որ ընկերության շենքում մի քաղաքացի հարվածել է մի քաղաքացուհու գլխին, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
«Amnesty International»-ը կոչ է անում ԵԽ-ին՝ ուշադրություն դարձնել Ադրբեջանում առկա խնդիրներին
ԵԽԽՎ-ի Ադրբեջանի հարցերով զեկուցողների այցի առթիվ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը դիմելով վերջիններիս հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով, որպեսզի նրանք լուրջ ուշադրություն դարձնեն Ադրբեջանում առկա մարդու իրավունքների խախտումներին: Այս մասին հաղորդում է panorama.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 26-28 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի հարցերով զեկուցող, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը պետք է գնահատի, թե Ադրբեջանը ինչպես է կատարում Եվրախորհրդի առջև
Թեւան Պողոսյան. «Արման Սահակյանի անձը, իր ամեն ինչը Գյումրիում հայտնի է»
Այն, որ Գյումրիում ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտպանում է ՀՀԿ թեկնածուին, ըստ «Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանի, չի նշանակում, որ ԲՀԿ-ՀՀԿ համագործակցությունը շարունակվում է: Aravot.am-ի հետ զրույցում Թեւան Պողոսյանը վստահեցրեց, որ մեծամասնական շրջանակներում շատ ժամանակ անձի խնդիր է քննարկվում, թե ինչքանով է կոնկրետ անձն ընդունելի՝ կուսակցությունը մի կողմ դրած. «Հիմա Գյումրիում ՀՀԿ-ի կողմից մի
«Դեմ առ դեմ». Մարինե Պետրոսյան եւ Արա Նեդոլյան
Նոյեմբերի 27-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 60-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը եւ թատերագետ Արա Նեդոլյանը: Քննարկման թեման` ՀԱԿ- ԲՀԿ համագործակցության գաղափարական հենքն ու առաջիկա զարգացումները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:


















































