Օրվա լրահոսը
Թող «Հալալ»-ը հալալ կառուցվի, բայց խնդիրը պետք է կանոնակարգվի
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ցանկություն է հայտնել կյանքի կոչելու դեռ անցյալ տարի Իրանում ստորագրած երկկողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի այն դրույթը, որը վերաբերում է Հայաստանում «Հալալ» մակնշմամբ սպանդանոց կառուցելուն: ՀՀ գյուղնախարարության պաշտոնական կայքում միաժամանակ նշվում է, որ նախարարն այդ թեման բարձրացրել է նաև Հայաստանում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ վերջերս կայացած
Միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը ավելացել է 6,6 հազարով
Միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ 2012թ. հունվար-հունիսին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6,6 հազարով կամ 9,8%-ով և կազմել -73,9 հազար: Առաջին կիսամյակում Հայաստան ժամանածների ընդհանուր թիվը եղել է 822149, մեկնածներինը` 896023: Հունվար-հունիս ամիսներին օդային տրանսպորտով երկրի սահմանը
Արամ Ա. Կաթողիկոս «Զորավիգ կանգնեք սիրիահայությանը»
« Հարկ է գործնականապես զորավիգ կանգնել սիրիահայությանը, որ նա կարողանա հաղթահարել ներկա դժվարությունները»,- հայտարարել է Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը։ Սիրիայում տիրող անկարգությունների պատճառով տուժած սիրիահայերին օգնելու նպատակով՝ կաթողիկոսը ֆինանսական օգնություն է հատկացրել Ազգային Առաջնորդարանին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հայ նորածինները ոսկե մեդալ ստացան Մեծ բրիտանիայի դեսպանից
Լոնդոնում օլիմպիական խաղերի մեկնարկի առիթով այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսն այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն` նվերներ հանձնելով նորածիններից երկուսին: Շնորհավորելով մայրերին` դեսպանը նվիրեց օլիմպիական խորհրդանիշներով մանկական հագուստ, խաղալիք, ոսկե մեդալ, իսկ ծնողներին` շամպայն` նորածինների ծնունդը նշելու համար: «Շնորհավորում եմ եւ շնորհակալություն հայտնում, որ մեզ ընդունեցիք Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման օրը:
Բարեգործական համերգ` նվիրված Նելլի Ադամյանին. Տոնական համերգը նախատեսվում է Նելլիի ապաքինվելուց հետո
Քաղցկեղով հիվանդ 22-ամյա Նելլի Ադամյանը նախնական բուժումը ստացել է Հայաստանում: Այստեղ նա անցել է քիմիոթերապիայի որոշակի մասը, հիմա Ռուսաստանում է: Որոշակի փոփոխություն է նկատվել ախտորոշման մեջ. ըստ նախնականի` խոսք էր գնում, որ պետք է կատարվի ողնաշարի ոսկրածուծի փոխպատվաստում, սակայն հիմա կա դրական փոփոխություն, եւ հնարավոր է քիմիոթերապիայի միջոցով բուժել: Նելլին այժմ բուժումը ստանում է Ռուսաստանում,
Հովհաննես Դավթյանն արդեն երկու հաղթանակ է տարել
Լոնդոնում Հայաստանի մարզիկներից առաջինը մեկնարկած մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը գերազանց է սկսել պայքարը: 1/64 եզրափակչում նա առավելության է հասել գերմանացի Ռոբիաս Էնգելմայերի նկատմամբ, այնուհետեւ 1/32-ում հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիեւին եւ շարունակում է պայքարը: Րոպեներ անց Հովհաննես Դավթյանը կրկին տատամի է մտնելու: 1/16- եզրափակչում հայ ձյուդոիստի մրցակիցը լինելու է ղազախստանցի Երկաբուլան Կոսաեւը:
Սուրեն Առուստամյանի սիրահարվածությունից մինչև երգերի ու տեսահոլովակների copy past
Շոուբիզնեսյան այս շաբաթը հագեցած էր մրցութային կատարումներով, նոր բացահայտումներով և copy past-երով: Սկսեմ շաբաթվա ամենակարևոր իրադարձությունից՝ հուլիսի 24-ին մեկնարկեց «Նոր ալիք» ամենամյա մրցույթը՝ Յուրմալայում: Հայաստանի ներկայացուցիչն այս տարի Սուրեն Առուստամյանն է: Ամեն տարվա պես այս տարի ևս կազմակերպվել էր հիանալի շոուծրագիր: Մրցույթի հաղորդավարներն էին՝ Լեռա Կուդրյավցևան,Սերգեյ Լազարևը, Վեռա Բրեժնևան, Արթուր Պիրոժկովը և Աննա Սեմենովիչը: Սուրենը
Հայրապետյանին փոխարինողի անունը մտքում է պահում
ՀՀԿ-ն 2013թ. նախագահի ընտրություններին միանշանակ հաղթելու է: Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` վստահեցնելով, որ դա ընդամենը բարի ցանկություն չէ. Նա համոզված է, որ նախագահի աթոռին այս ընտրություններից հետո կրկին հայտնվելու է Սերժ Սարգսյանը. «Եթե ինքը չէ, բա է՞լ ով» Պարոն Սահակյանը լուրջ չի վերաբերում ընդդիմադիր այն կուսակցությունների հայտարարություններին, թե դրանք ղեկավարողներն առավել
Սիրուշոյի նոր հեղինակային երգի տեսահոլովակը տարատիպ կարծիքների տեղիք է տվել (Տեսահոլովակ)
Սիրուշոն ներկայացրել է իր նոր հեղինակային երգը, որը նվիրված է «Երևանը Գրքի Մայրաքաղաք» տոնին: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Եվ այսպես, ինչպես խոստացել էի երկրպագուներիս ներկայացնում եմ «Երևանը Գրքի Մայրաքաղաք» տոնին նվիրված երգը, որի խոսքերի հեղինակը իմ տաղանդավոր ընկեր Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ես: Ինչպես նաև իմն է երգի պրոդյուսինգը: Գործիքավորումը
Տավշո մատյաններ
Այցելության էի գնացել վաղեմի ընկերոջս, ում գրասեղանին տեսա խնամքով իրար վրա շարված չորս աշխատություն։ Բնավորությանս համաձայն՝ ձեռքս առա ու սկսեցի թերթել, տեսնելով, որ չորս գրքի թեմաները ինձ հոգեհարազատ են, մոտս կանչեցի ընկերոջս եւ առաջարկեցի այդ գրքերը 10 օրով ինձ տրամադրի։ 10 օրում մեծ հաճույքով կարդացի այդ գրքերը եւ շնորհակալություն հայտնելով՝ հետ վերադարձրի տիրոջը։ Այնպես էի
Աղամյանը նեղացել է եւ պատասխանել
«Առավոտի» հուլիսի 18-ի համարում տպագրված «Նախարարը գործել է առանց կառավարության որոշմա՞ն» հրապարակման հաջորդ օրն իսկ տպագրել ենք մշակույթի նախարարության տեսակետը: Հրապարակմանն արձագանքել է նաեւ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրա՝ «Առավոտին» ուղարկված նամակում մասնավորապես կարծիք կա, թե խեղաթյուրված է ներկայացվել գործերի ընթացքը, իրեն էլ վերագրվել են մտքեր, որոնք արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը՝
«Ամէն հայ երիտասարդ պէտք է վերադառնայ հայրենիք»
Համոզված է սփյուռքահայ երիտասարդը Ավարտվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպված սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոցի դասընթացները: Զրուցեցինք առաջնորդների դպրոցի սիրիահայ մասնակիցներից Հարութ Տոնոյանի հետ, որը Երեւան էր եկել Հալեպից եւ ներկայացնում էր Համազգայինի մշակութային եւ կրթական միությունը: «Սուրիոյ բոլոր քաղաքներուն մէջ մեր միութիւնները կը գործեն եւ ընդունուած են կառավարութեան կողմէն, մասնաւորաբար Հալէպի մէջ
Բալետը միայն 21-րդ դարում հասավ Վանաձոր
Ազգային օպերայի եւ բալետի թատրոնը հյուրընկալվեց Հ. Աբելյանի անվան թատրոնում Հաճախ ենք ասում, թե մարզաբնակները քիչ կամ ընդհանրապես պատկերացում չունեն «էլիտար» արվեստների մասին, օրինակ՝ օպերային եւ բալետին: Բացառություն են վերջին տարիներին Գյումրիում ներկայացված Տիգրանյանի «Անուշն» ու Չուխաջյանի «Արշակ Երկրորդը»: Այս տարի «Անուշը» «տանը» դիտելու բախտ ունեցան կապանցիներն ու նույնիսկ Արարատի մարզի Լանջազատի (Զովաշեն) գյուղաբնակները: Օրերս
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական
Ծնվել են բռնագաղթվելուց հետո
Կառլեն եւ Կարեն Հակոբյանները ծնվել են Հայաստանում՝ մինչեւ իրենց ծնողների Ադրբեջանից բռնագաղթվելը: «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող ընտանիքի անկետայում չկա նշում նրանց Ադրբեջանից դուրս գալու ժամկետների վերաբերյալ: Կառլեն եւ Կարեն Հակոբյանների ընտանիքն Ադրբեջանից բռնագաղթվել է Հայաստան եւ փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնում հաշվառվել է որպես փախստական: Այդպես է հիմնավորել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական
Մայթին կիսաընկած պանելը չեն հեռացնում
Մայրաքաղաքի Էրեբունի փողոցը նույնանուն վարչական շրջանի գլխավոր փողոցներից մեկն է: Այս փողոցը կարեւոր նշանակության է նաեւ այն առումով, որ Էրեբունի պատմամշակութային թանգարան տանող ուղիղ ճանապարհն է: Ընդհանուր առմամբ փողոցի բարեկարգությունը առանձնապես դժգոհության առիթ չի տալիս: Բայց հնարավոր չէ չնկատել, որ փողոցի բոլոր հատվածները նույնանման վերաբերմունքի չեն արժանանում: Արցախի փողոցից մի քանի մետր դեպի թանգարան՝ աջ
Կապանցիներին վերապատրաստում են, որ դրսից մարդ չբերեն
«2006-2010 թվականներին ոչ միայն շահույթ չենք ունեցել, այլեւ 22.6 մլն դոլարի վնաս ենք կրել: Հանքը գնելուց մինչ օրս 151 միլիոն դոլարի ներդրում ենք արել ընկերությունում, բայց այս 6 տարվա ընթացքում ներդրած 151 մլն դոլարի դիմաց ցուցաբերել ենք 13 միլիոն դոլար շահ՝ չհաշված վնասը: Ծրագիր ունենք ամսական 50 հազար տոննա հանքաքար արտադրելու, որի դեպքում կունենանք 15-20
Կեղծարար տաքսիներին ու կեղծ ոսկի վաճառողներին «ներում-բեկում» չի լինի
Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է սկսել Այսօր Հայաստանում գործող հազարավոր տաքսի- «սերվիսներից» ընդամենը 3-ն են ուղեւորներին բարեխիղճ ծառայություն մատուցում, քանի որ լիցենզիա ստացած մոտ 3000 տաքսի-ծառայություններից հենց այդ 3-ն են Չափագիտության ազգային ինստիտուտում իրենց հաշվիչները ստուգաչափման ենթարկել: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական
Վարչապետն այցելել է Ավանի աղի կոմբինատ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման և նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ և գործարարներ: «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղի
Հանիրավի քաղաքականացո՞ւմ
«Մարդիկ երկար տարիներ ապրել են այնտեղ, եւ Սիրիայի ծաղկուն շրջանում իրենք էլ են ծաղկել: Ոչ մի դեպքում սիրիահայերը չեն ցանկանում թողնել իրենց ծննդավայրը: Մարդիկ այնտեղ գործ, տուն-տեղ ունեն, ո՞նց գան: Դա Դաշնակցության գաղափարը չէ, սիրիահայերի գաղափարն է: Չնչին մաս, այո, գալիս է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ որոշ
«Ո՞նց գան մարդիկ, երբ հայրենիքը գրկաբաց չի ընդունում»
Լյուդմիլա Սարգսյանն ամաչում է, որ սիրիահայությունը հավատը կորցրել է հայրենիքի նկատմամբ Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, սիրիահայերի հետագա ճակատագիրը հայաստանյան քաղաքական դաշտում հերթական քննարկումների եւ փոխադարձ մեղադրանքների առիթ դարձան: ՀՀ իշխանություններին ուղղված հերթական «մեղադրական» հայտարարությունը տարածեց ընդդիմադիր ՀԱԿ-ը, նմանատիպ տարբեր նախաձեռնություններով հանդես եկան տարբեր հասարակական-քաղաքական նախաձեռնություններ: Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ-ն, այս հարցում իշխանությունների կրավորական
Օրվա կարգախոսը. «Հեպատիտն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես »
Այսօր հեպատիտի համաշխարհային օրն է: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Հիվանդությունն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես»: Վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները: Տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1,4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` երկրագնդի
«Սա կազմակերպված քաղաքական հալածանք է»
Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ Սյունիքի մարզպետի հովանավորյալը քաղաքագետների միությունն ուզում է սնանկացնել: ԱԺ ընտրությունների ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համագյուղացի Սենիկ Ջուլհակյանը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ մեկ քաղաքացիական եւ մեկ քրեական հայց էր ներկայացրել: Քաղաքացիական «գործով» Ջուլհակյանը Հմայակ Հովհաննիսյանից իրեն վիրավորելու ու խարդախություններով զբաղվելու մեջ մեղադրելու համար պահանջում է երկու միլիոն դրամ՝
ԻԿՕՄՕՍ-ը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը կոչ է անում փրկել Հալեպի մշակութային ժառանգությունը
Երեկ միջազգային ԻԿՕՄՕՍ-ը Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետզհետե ուժգնացման կապակցությամբ տարածել է հաղորդագրություն` միջազգային մշակութային հանրությանը կոչ անելով միավորել ջանքերը Հալեպի մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Հալեպ քաղաքը 1986 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես հարուստ մշակութային բազմազանությունների և չընդմիջվող հաջորդական բնակեցումների վկայություն: Այն 12-րդ դարի բացառիկ էյուբյան
Լոնդոնում ձյուդոիստների միջեւ հնարավոր բախումը կանխվել է
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հարկադրված են եղել մարզումային դահլիճում շտապ կարգով բաժանիչ էկրան տեղադրել լիբանանցի եւ իսրայելցի ձյուդոիստների միջեւ այն բանից հետո, երբ լիբանանցիները հրաժարվել են միեւնույն տատամիում մարզվել իսրայելցի ձյուդոիստների հետ: «Մենք սկսեցինք մարզվել: Նրանք տեսան մեզ եւ դա նրանց դուր չեկավ, ինչից հետո էլ գնացին կազմակերպիչների մոտ», – պարզաբանել է Իսրայել օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ
Անառակ որդու առակը
Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը։ Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում։ Եվ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ,
«Երբ մենք Թիֆլիսի մետրոյում էինք, դուք ո՞ւր էիք»
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի տասնյակ բնակիչներ «Առավոտի» թղթակցին դժգոհել են «Արմենիա» հեռուստաընկերության «Կարգին սերիալի» թողարկումներից մեկի ժամանակ տնային տնտեսուհու արած «ոչ կարգին» կատակի կապակցությամբ: Տնային տնտեսուհին նկատելով սերիալի հերոսներից մեկի զարմացած հայացքը, ասում է` ի՞նչ ես նայում մետրո մտած նոյեմբերյանցու պես: Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ այս առթիվ «քաղցր» խոսքեր են ասում այդ սերիալի սցենարիստի հարցեին:
Բարդ մրցակից՝ հենց մեկնարկում
Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանն ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ: Անդրանիկ Հակոբյանը հանդես է գալիս մինչեւ 75 կգ քաշային կարգում եւ այսօր 1/32 եզրափակչում նրա մեկնարկային մրցակիցը ամերիկացի Թերիել Գուշան է: Ամերիկացիներն ունեն բռնցքամարտի շատ ուժեղ եւ ավանդույթներով հարուստ դպրոց: Այնպես որ, մեր 30-ամյա մարզիկին նույնպես վիճակահանությամբ բարդ մրցակից է բաժին հասել հենց մեկնարկում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամայինկառավարման կենտրոնում ահազանգերեն ստացվել հանրապետության տարբերհատվածների խոտածածկտարածքներում բռնկված հրդեհներիվերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 11տան մոտակայքում այրվել է 700 քմխոտածածկ տարածք, Կոշ գյուղում` 300հակ անասնակեր, Բյուրական գյուղիմոտակայքում` 3 հա խոտածածկտարածք, Արարատի մարզի Նորաբացգյուղում` 50 քմ բուսածածկ տարածք, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող”Ռան Օիլ” բենզալցակայանի մոտակայքում` 1 քմ աղբ, Շիրակի մարզի Ազատան գյուղի7-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում` 40 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Լեռնանիստգյուղի 1-ին թաղամասի թիվ 3 տան մոտակայքում` 200 հակ անասնակեր, Երևանի ՀԱ Բ-2թաղամասի թիվ 190 դպրոցի մոտակայքում` 4 քմ խոտածածկ տարածք, Երևանի Ա.Մանուկյան և Սայաթ-Նովա խաչմերուկի մոտակայքում` 2 քմ աղբ, “Դավիթաշեն” կամրջիմոտակայքում` 20 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: ԱԻՆ
Բախտը բարեհաճ կլինի՞ Նորայր Բախտամյանի հանդեպ
Հրաձիգներն այսօրվանից իրենց նշանառությունն են ցուցադրելու «Royal Artillery Barracks»-ում: Տղամարդկանց օդամղիչ ատրճանակ՝ 10 մետր, մարզաձեւի նախնական փուլի մասնակիցների մեջ է նաեւ փորձառու Նորայր Բախտամյանը: 41-ամյա նշանառուի համար սա արդեն երրորդ օլիմպիական խաղերն է: Մեծ հույսեր կան, որ Լոնդոնի օլիմպիական հրաձգարանում բախտն այս անգամ բարեհամբույր կգտնվի Բախտամյանի հանդեպ եւ նա տուն կվերադառնա մեդալով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































