Օրվա լրահոսը

Ով եւ ինչու է շահագրգռված Մաղաքյանին դատապարտելով

Հունիսի 10-ին, ժամը 04:30-ի սահմաններում, շարքային զինծառայող Շոնովը, ըստ քր. գործի տվյալների, ինքնասպանություն է գործել: Այդ գործով 2,5 տարի կալանավորված ամբաստանյալ Հայկ Մաղաքյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աշոտ Սարգսյանը, դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանին եւ ներկայացրել փաստեր նախաքննության անօրինականությունների մասին: Նամակին կից տրվել է ձայնասկավառակ նախաքննության մարմնի շահագրգռվածությունների վերաբերյալ: Գործի հանգամանքները

«Պայքար կոռուպցիայի դեմ» կամ՝ հերթական խաղ

Այս ոչինչ չտվող խնդրին չէի անդրադառնա, եթե չկարդայի վարչապետի կարգադրությունը իր աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարում ընդգրկել նաեւ որոշ հասարակական կազմակերպությունների: Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները վարչապետը վստահել է նաեւ Դ. Սարգսյանին, ինչն ինձ մոտ պարզապես տարակուսանք առաջացրեց: Ինչո՞ւ ես նրան չեմ վստահում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարում շահագրգիռ պաշտոնյայի: 2009 թ.

Վկայականների հանձնման արարողություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

  Նոյեմբերի 24-ին Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի կողմից կազմակերպված «Ոչ տեխնիկական հետազոտություն» ուսումնական ծրագրում ներգրավված մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: Ուսուցման ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի  17-ը: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կատարելագործել են իրենց տեսական գիտելիքները, իսկ երկրորդ`  գործնականում մասում հմտացել են Սյունիքի մարզում: Վկայականները հանձնել և ծրագրի մասնակիցներին

Հուշարձանների տեղափոխումը կամայականության դրսեւորում է

«Բնատաճար» հասարակական նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը վստահ է, որ Պատմության թանգարանի նախաձեռնած «Քարերը ժողովելու ժամանակը» աղմկահարույց ցուցադրության համար հավաքագրված հուշարձանների ցանկը թանգարանի եւ մշակույթի նախարարության մասնագետները աչքաչափով են կազմել՝ առանց որեւէ գիտական մեթոդաբանության: Մինչդեռ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահ է, որ այդ հարցում ներգրավված մասնագետները գործել են ամենայն զգուշությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ

«Ընդդիմությունը դարձել է քաղաքական գործարքի եւ ցինիզմի հոմանիշը»

Տիգրան Խզմալյանը փաստում է՝ «մեզ միավորում էր հրապարակը, ոչ թե ՀԱԿ-ը» «Ի՞նչն եք անվանում այդքան գեղեցիկ խոսքերով քաղաքական կոնսուլտացիաներ. խոսքը դաշինքների, գործարքների, ստորգետնյա զարգացումների մասի՞ն է»,- «Առավոտի» հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը՝ հավելելով. «Եթե մենք լինեինք մի բարգավաճ, օրինաց երկրում, որը գնում է առաջ, կարող է եւ մեզ թույլ տայինք

Առողջապահական ծրագրեր՝ մարզերի դպրոցականների համար

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 07.30, Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները կմեկնեն Տավուշի, Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի մասնակիցները դպրոցներում հանդիպումներ կունենան աշակերտների հետ, նրանց հետ դասընթացներ կվարեն անձնական հիգիենայի, առաջին բուժօգնության կանոնների, բնական աղետների ժամանակ հնարավոր վտանգներին դիմակայելու, արտակարգ

Նախկին ազատամարտիկը մեղադրվում է 18 հատ փամփուշտի համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, շարունակվում է Սուրեն Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ Սուրեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1990-ական թվականներին Արցախյան ազատամարտի տարիներին իր հետ տուն է բերել ԱԿ-74 ինքնաձիգի 5.45մմ տրամաչափի 18 փամփուշտներ և պահել իրեն պատկանող շարժական տնակի անկողնու ներքնակի տակ:

Դիմադրություն

Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր մնացած պաշտոնին 3 հոգի է հավակնում: Թե ինչպես է նրանցից մեկը՝ Գաբրիել Պողոսյանը, հանձնում իր քննությունը՝ դրա մասին համացանցում կա տեսագրություն, եւ բոլորը կարող են ծանոթանալ նրա մտավոր մակարդակին եւ գրագիտությանը: (Ի դեպ, վատ չէր լինի, որ նախագահի թեկնածուներն էլ նման հրապարակային քննություն հանձնեին՝ ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնար): Երեկ

Երկքաղաքացին դատապարտվել է, կներկայացվի վերաքննիչ բողոք

ԱՄՆ և ՀՀ քաղաքացի Ալֆրեդ Հարությունյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը բողոք կներկայացնի ընդդեմ ԱՄՆ-ից մաքսանենգությամբ գործարանային արտադրության ռազմամթերք ՀՀ տեղափոխելու գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի երեկ կայացրած դատավճռի: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ռ.Սիրեկանյանը: Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Ա.Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մաքսանենգությունը, և դատապարտել

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը դատապարտում է «Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ գործադրված բռնությունը

«Հակահարված» art խմբի անդամներ Արտակ Գեւորգյանը, Թաթուլ Սարոյանը եւ Հերբերտ Գուրգյանը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու իրենց իրավունքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքում իրացնելիս բռնության են ենթարկվել ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, համալսարանի անվտանգության աշխատակիցների եւ այլոց կողմից: Իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով խմբի երիտասարդները դիմել են ոստիկանություն, սակայն հանդիպել են անհարգալից վերաբերմունքի: Արդյունքում իրավապահները ստեղծել են մի

Պետական դավաճանության գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեղադրակաև դատավճռի և Վերաքննիչ դատարանի որոշման: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ռ.Սիրեկանյանը, վճռաբեկ բողոքում ինքը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին: Վճռաբեկ բողոքում տեղ է գտել նաև Կ.Մեհրաբյանի հայտարարությունը, որը Վերաքննիչ դատարանը

Բռնաբարության համար 70-ամյա մարզչին բանտ են նստեցրել

Պարզվում է՝ թենիսի մարզիչները բավականին վտանգավոր մարդիկ են: Համենայնդեպս, դա վկայում են նրանց սեռական անզսպվածության մասին վերջին շրջանի հաճախակի հրապարակումները: Ֆրանսիացի թենիսի ճանաչված մարզիչ Ռեջիս դե Կամարեն, որի 70 տարին բոլորել է այս տարի, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել Սան-Տրոպ քաղաքի ակադեմիայում սովորող երկու թենիսիստուհիների բռնաբարության մեջ: Կամարեն ակադեմիան գլխավորել է

Լեւոն Արոնյանը պատրաստվում է Լոնդոնի գերմրցաշարին

Դեկտեմբերի 1-10-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի «Օlimpia Conferens Centre»-ում անցկացվելու է շախմատի ավանդական «London Chess Classic» գերմրցաշարը, որին մասնակցում են բացառապես աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները, ինչպես նաեւ կազմակերպիչ երկրի առաջատար շախմատիստները: Այս տարի գերմրցաշարի հաղթողին որոշելու են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Յուդիթ Պոլգարը, Մայքլ Ադամսը,  Լյուկ ՄաքՇեյնը Գավիան Ջոնեսը: Մասնակիցները դեռ

Փոքրիկը վերադարձավ հայրենիք

Օտարության մեջ անապաստան ու անտիրական մնացած հայ երեխաներին հայրենիք տեղափոխելու խնդիրը ոստիկանության գործառույթներից է, ինչին արդեն հետեւում է երեխայի կենսագրության մանրամասների ճշտումը, հարազատների հայտնաբերումը, փաստաթղթերի ձեւակերպումը: Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնությունից Երեւան տեղափոխվեց 2009 թվականին ծնված Տատյանա Նալբանդյանը: Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում գրություն էր ստացվել, որ Մոսկվայի մարզի Մոժայսկ քաղաքի

ՊՈԶԵՐ ԵՎ ԿԱԼՑԻՈՒՄ

– Բժիշկ ջան, կնիկս ինձ միշտ դավաճանում ա, բայց գլխիս կոտոշներ չեն աճում,- բողոքում է այցելուն բժշկին: – Հեչ պարտադիր չի, որ դավաճանության դեպքում պոզեր աճեն,- ասում է բժիշկը: – Դե լավ ա, բժիշկ ջան, ինձ հանգստացրիր,- ասում է այցելուն ու ավելացնում.- ես էլ արդեն սկսել էի մտածել թե՝ կալցիումի պակասություն ունեմ:

Լուսանկարը հաստատում է գերմանացիների կապը 1915-ի ցեղասպանության հետ

Նորահայտ մի լուսանկար ցույց է տալիս կայզերական սպաներին թուրքական վայրագությունը ապացուցող տեսարանի առաջ, գրում է «Ինդիփենդենտ» թերթի Միջին Արեւելքի մշտական թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Ստորեւ նրա հոդվածը թարգմանաբար: Ցարդ անտիպ մի լուսանկար, որ հավանաբար կատարվել է 1915-ին, ցույց է տալիս ավազի վրա սփռված մարդկային գանգերՙ մնացորդները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից սպանված հայերի: Գանգերի

Աշխարհի առաջնությունն արժե 600 միլիարդ ռուբլի

 Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության համար, որն անցկացվելու է Ռուսաստանում, պահանջվելու է 600 միլիարդ ռուբլու ներդրում, հայտարարել է աշխարհի առաջնության կազմկոմիտեի խորհրդի կառավարիչ Վիտալի Մուտկոն եւ մանրամասնել, որ դրա 41,2%-ը պետք է տրամադրվի տրանսպորտային ենթակառուցվածքին, 27,3-ը՝ մարզական ոլորտին եւ 13,8-ը՝ հյուրանոցային համալիրներին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Lufthansa-ն էմբարգո՞ է դրել Հայաստանի վրա

«Ա1+»-ի տեղեկություններով` մի քանի շաբաթ է արագ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով Հայաստան ուղարկվող ծանրոցները տեղ չեն հասնում: FedEx ընկերությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ պատճառը Եվրոպայի մի շարք քաղաքներից Երեւան ավիափոխադրումների հետ կապված խնդիրներն են: «Մեր տեղեկություններով՝ Lufthansa ավիաընկերությունը էմբարգո է դրել Հայաստան ներկրվող Air Cargo բեռների վրա։ Նախորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ն Հայաստան բեռներ չի ներմուծում։

«Մարանի» գինին ոսկե մեդալ է բերել Մոսկվայից

Նոյեմբերի 20-22-ը Մոսկվայում կայացել է գինիների միջազգային մրցույթ, որը  կազմակերպել էր Գինու միջազգային կազմակերպությունը (Փարիզ): Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Մարան» ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, մրցույթին ներկայացված են եղել 100-ավոր գինիներ, սակայն նրանցից «Մարան Բագրատունի 2010թ.»-ն է  արժանացել  ոսկե մեդալի: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վարդգես Գասպարի. «Լ. Զուրաբյանը իրավասու է ինձ հորդորել, իմ ինքնասիրությունը չի պակասում դրանից»

Այսօր ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հորդորի հետ կապված. «Պարզաբանում 1-ին՝ ես Լ. Զուրաբյանին գիտեմ 90-ականների սկզբից եւ արդեն մոտ 2 տասնամյակ համակրում եմ նրան՝ որպես ուսյալ, բարեկիրթ եւ բարոյական նկարագրով քաղաքական գործիչ: Ինձ երբեւէ քաղաքական ֆիգուր չհամարելով, լինելով պարզապես քաղաքացի եւ իրավապաշտպան, ինձ համարում եմ

Դարձյալ անվստահություն են հայտնում բնապահպանության նախարարին

Հայտարարություն Էկոլոգիական հասարակական դաշինքը նորից հայտնում է իր անվստահությունը, բնապահպանության նախարարին և նախարարությունյանը: Հարկ ենք համարում կրկնել մեր տեսակետը՝ պահանջում ենք  բնապահպանության նախարարի հրաժարականը և բնապահպանության նախարարության վերակազմավորումը, քանի որ իր վերջին գործողություններով բնապահպանության նախարարությունը մեկ անգամ էլ հաստատեց, որ ինքը անզոր է լուծելու Հայաստանի բնապահպանական խնդիրները: Մենք կարծում ենք, որ բոլոր բնապահպանները լուրջ կոչով

«Ժառանգության» ղեկավարի այցը Բաքու ուղեկցվում է սկանդալով

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու ավարտվեց սկանդալով: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ մի քանի ժամ առաջ Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովի ավարտին, երբ ընթերցվում էր կոնֆերանսի ամփոփիչ հայտարարությունը, «Ժառանգության» առաջնորդը մոտեցել է ամբիոնին եւ արտահերթ ձայնի իրավունք խնդրել: Այն բանից հետո երբ նա մերժում է ստացել, ըստ «Թուրան» գործակալության, դահլիճում վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Հովհաննիսյանին այդպես էլ ելույթի

«Ծառուկյանը կարող է և «երկրագնդի մարդ» հռչակվել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է նախագահ լինել»

Aravot.am-ը հոգեբան, ՀՅԴ-ական Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ քանի՞ նախագահի թեկնածու կունենա Հայաստանը, որին ի պատասխան նա այսպիսի մտահոգություն հայտնեց. «Ես մի մտավախություն ունեմ, ու Աստված չանի իրականանա. կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հանրապետականի հետ փոխհամաձայնության գալով, նպատակ ունի քաղաքական ընդդիմությունը ընդհանրապես վերացնելու: Համենայնդեպս մինչև հիմա , իմ տպավորությամբ, ջլատում են առանց այն

Նոր մանրամասներ 13-ամյա աղջկա մահվան փաստով. նրա կողմից օգտագործվող համակարգչում հայտնաբերվել են սատանիստական տեսահոլովակներ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քննիչ Տիգրան Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 110 հոդվածի (ինքնասպանության հակելը) հատկանիշներով: Ինչպես shamshyan.com-ի  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր ժամը 16:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում հայտնաբերված 13-ամյա Է.

Արամ Սարգսյան. «Կատեգորիկ դեմ եմ այն մոտեցումներին, որ եթե դու մեր հետ չես գալիս ԲՀԿ-ին պաշտպանելու, ուրեմն դու Սերժ Սարգսյանի հետ ես»

Երբ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, սպասելի էր, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն, ակտիվություն պետք է լինի, իսկ այս պասիվությունն ինչո՞վ է բացատրվում: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանեց. «Այո, չեղավ այդ ակտիվությունը: Ասեմ ավելին, ես այսօր կուսակցության համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-22-ի հատվածում, հանդիպումներ

Российская Газета «Խաբարովսկում անցկացվել են հայկական մշակույթի օրեր»

Խաբարովսկում անցկացվել են Հայկական մշակույթի օրեր: 4-օրյա ծրագրի մեջ ներառված էին հայկական կիրառական արվեստի, լուսանկարչության, գրքերի, մանկական նկարչության ցուցահանդեսներ: Գրում է «Российская Газета» թերթը` հիմնվելով Խաբարովսկի տեղական կառավարման մամուլի ծառայությանը: Խաբարովսկի բնակիչները նաև դիտել են «Հայաստան` Նոյի երկիր» և «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերը: Ինչպես նաև հնարավորություն են ունեցել գնահատելու հայ նկարիչ Աշոտ Կուրղինյանի «Հայաստան` իմ հայրենիք:

Զոյա Թադեւոսյանը՝ Տեր-Պետրոսյանի լռության մասին. «Կբացահայտվեն շատ ու շատ հարցեր»

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հարցին՝ Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը, առաջադրվել-չառաջադրվելը եւ շատ հարցեր քաղաքական դաշտում կախված է ԲՀԿ-ից՝ պատասխանեց. «Գիտեք, լռություն կա, որ ոսկե խոսք արժի: Հիմա այդ տարբերակն է: Լռությունը տալիս է հնարավորություն ավելի ճիշտ որոշում կայացնել: Կարծում եմ, լռությունից հետո կգա խոսելու ժամանակ եւ այդ

Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Լեւոն Արոնյանին նվիրված գրքի շնորհանդեսին (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսին: Գիրքը Լևոն Արոնյանի 30-ամյակի առիթով հեղինակել է շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան:

«Հարսնաքարի» մատուցողը ագրեսիվ էր իր հարցերով

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության, նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով այսօր ամբաստանյալների պաշտպաններ Ավագ Լալայանը, Սերգեյ Մկրտչյանը, Երեմ Սարգսյանը,Միհրան Պողոսյանը հարցաքննեցին տուժող Գարիկ Սողոմոնյանին: Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաննրի ընդհանուր իրավասության դատարանում Գարիկ Սողոմոնյանը երկրորդ տուժողն է, որը մինչ օրս ցուցմունք է տվել: Դատական երեք նիստ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031