Օրվա լրահոսը
Վթար Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին
Հուլիսի 28-ին, ժամը 06.55-ին Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: Այս մաիսն հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 21099» մակնիշի 99 ՍՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը կմրցի բազմամարտում
Այսօր Լոնդոնի «North Greenwich Area» մարզասրահում պայքարը կսկսեն սպորտային մարմնամարզիկները, որոնք որակավորման փուլում կմրցեն բազմամարտից: Նրանց մեջ է նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ, 19-ամյա Արթուր Դավթյանը, որը պայքարելու է ազատ վարժություն, նժույգաթափ, օղակներ, հենացատկ, զուգափայտ եւ պտտաձող մրցաձեւերում եզրափակիչ փուլ մտնելու իրավունքի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Հուլիսի 27-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված մի կին: Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջն ու դեպքի վայրից դիմել փախուստի: Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ
Վիճակահանությամբ Հովհաննես Դավթյանին դժվար մրցակիցներ են բաժին հասել
Այսօրվանից հայ մարզիկներն սկսում են պայքարը Լոնդոնի օլիմպիական խաղերում: Առաջինը մեկնարկելու է մինչեւ 60կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որը 1/64 եզրափակչում գոտեմարտելու է Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգելմայերի հետ: Հաղթելու դեպքում Հովհաննեսը 1/32 եզրափակչում կհանդիպի ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի հետ, որը վիճակահանությամբ այս փուլում ազատ է պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պղտոր ջրում ձուկ են որսում
Իջեւանի քաղաքապետարանը Աղստեւ գետի ափերին տեղակայված զանազան օբյեկտների տերերին զգուշացրել է` տարատեսակ աղբ չթափել գետ: Քաղաքապետարանին ենթակա կոմունալ ծառայության աշխատողների կողմից գետի ափերը մի քանի անգամ աղբից մաքրվել են: Սակայն գետափնյա սննդի եւ առեւտրի օբյեկտները շարունակում են աղտոտել Իջեւան քաղաքի զարդը համարվող Աղստեւը: Շատ դեպքերում ընտանի կենդանիների մորթը կատարվում է գետափին, կենդանիների գլուխներն ու ոտքերը
ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ
Մի քաղաք տեսա կենդանու սիրահար, Բնակիչները հայ, ութ հարուր հազար. Իրանք սնունդ չունին ապրելու համար, Դելֆիննե՜ր են պահում, խելքի՜ աշեցեք:
«Արջերի» քարանձավի պահպանության համար
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնութան նամակը ուղղած ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին Վերջին մի քանի օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Արջերի» քարանձավի մուտքը վնասված է, կան կոտրված սալիկներ և կարստային գոյացություններ, որին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարությունից հերքեցին այդ տեղեկությունները: Այնուամենայնիվ, մեր նախաձեռնությունը ս. թ. հուլիսի 25-ին այցելեց և տեղում պարզեց, որ նույն պատմությունը կրկնվել էր դեռևս մի
Հարավկորեացի մարզիչը արտաքսվել է Օլիմպիական խաղերից
Հարավային Կորեայի առագաստանավային սպորտի ֆեդերացիան օլիմպիական հավաքականի մարզիչ Լի Չե Չհոլին տուգանել է 250 ֆունտ ստերլինգ եւ Մեծ Բրիտանիայից ետ ուղարկել հայրենիք: Այսպիսի խիստ որոշում կայացվել է այն բանից հետո, որբ ոստիկանությունը նրան հարբած վիճակում կանգնեցրել է մեքենա վարելիս: Մարզիչը մի փոքր «չափն անցել» էր Վեյմուտի քաղաքապետի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ: Ճիշտ է, նա այնուհետեւ փորձել
Ալվարդ Պետրոսյանը անպայման կընտրի Սերժ Սարգսյանին, իսկ Քոչարյա՞նը…
hayeli.am-ի հարցազրույցը գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ -Տիկին Ալվարդ, ինչպե՞ս է Ձեր առողջությունը: -Եթե ասեմ, որ օլիմպիականի առողջություն ունեմ, չեք հավատա` չէ՞: Բայց ուզում եմ և փորձում եմ առողջ ապրել: -Եվ ի՞նչ եք անում այդ նպատակով: -Բարությամբ եմ աշխարհին նայում, հումորով եմ փորձում նայել որոշ իրողությունների, հավատով եմ նայում կյանքին, հավատում եմ Աստծուն, մարդուն, իմ
Բնակարանների գները բարձրացել են
Բայց զուտ դոլարի թանկացման հետեւանքով Դոլարի թանկացումը, ինչպեսեւ սպասվում էր, հանգեցրել է դրամով արտահայտված անշարժ գույքի գների բարձրացման Համաձայն անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների, եթե ապրիլին բազմաբնակարան շենքի բնակարանի վաճառքի միջին գինը Երեւանում եղել է շուրջ 252 հազար (1 քառ. մետրի), ապա մայիսին գերազանցել է 255 հազար դրամը։ Այլ կերպ ասած, գները 3
Ալ. Արզումանյանը՝ ՀԱԿ-ի մաքրվելու մասին. «Լաթը, որ շատ լվանում ես, սկսվում է ծակծկվել, ծակոտվել, գուցե այնքան զուլալանա, որ մեջը բան չմնա»
Երբ «Ազատ դեմոկրատներն» անջատվեցին Կոնգրեսից, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում պարզաբանեց, որ հոգնածները, հիասթափվածներն են գնացել: Դավիթ Շահնազարյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեռանալու դեպքում ասացին, որ Կոնգրեսը մաքրվում է: Այս առնչությամբ Aravot.am-ը «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց՝ Ձեր կարծիքով հիմա Կոնգրեսը մաքրության, զուլալության ինչ աստիճան ունի եւ
Հայացք շինհրապարակներին` «Փոքր Կենտրոնից»
Ամառային այս շրջանում Երեւանի կենտրոնում կատարած փոքրիկ շրջայցը երեւանյան անավարտ շինությունների, կիսակառույցների, կենտրոնի կարեւորագույն հանգույց հանդիսացող տարածքները նպատակային չօգտագործելու ակնհայտ պատկեր է ցուցանում: Չափազանց մեծ շռայլություն է այսօր Երեւանի համար նախկին «Սեւան» հյուրանոցի հանգույն կարեւորագույն հանգույցը տարիներ ու տասնամյակներ շարունակ բաց վերքի նման թողնելը: Այն անընդհատ հիշեցնում է դեռ 2004-ի սեպտեմբերին ափալ-թափալ քանդելու եւ անհասկանալի
Ի՞ նչ կանի Իլհամ Ալիեվը
Հաջորդ տարի Ադրբեջանում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: 2013-ը իշխող ընտանիքի համար ընդգծված հոբելյանական է` լրանում է Հեյդար Ալիեւի երկրորդ «գալստյան» քսան, Իլհամ Ալիեւի պաշտոնավարության տասը տարին: Ընդ որում, առաջին դեպքում գործ ունենք նաեւ «Ազգային փրկության» քսանամյակի հետ. Ադրբեջանում Հեյդար Ալիեւի իշխանության վերադարձը նշվում է որպես պետական գլխավոր տոն: Իշխող քարոզչությունը Իլհամ Ալիեւին հռչակել
Բախումները Սիրիայում ուռճացված են ներկայացվում
Հարցազրույց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի հետ -Պարոն Մելքոնյան, ի՞նչ առանձնահատկություններ ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները արաբական այլ երկրների համեմատ։ -Եթե նկատի առնենք «արաբական գարնան» զոհը դարձած երկրների՝ Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի օրինակները, ապա Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, իհարկե, ունեն իրենց որոշակի տարբերություններն ու առանձնահատկությունները: Նախեւառաջ, Սիրիայում իշխող Ասադի վարչակարգն ունի, հիմա արդեն՝ ուներ
«Դինո գոլդ»-ի վարչական հարցերով տնօրեն. «Մի’ գողացեք, ձեզ ավելի բարձր կվարձատրենք»
Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում գողության դեպքեր են արձանագրվել եւ վերջին 9 օրերի ընթացքում 4 անձանց բռնել են: Այս մասին այսօր հայտարարել է ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Ըստ նրա` գողություն կատարածները ընկերության աշխատակիցներ են եղել` այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նրանք բոլորն էլ ոստիկանությունում են, 2-ը ձերբակալված են: Մենք մի տարուց
Տիգրան Մարտիրոսյանը Լոնդոնում չի մտնի մրցահարթակ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանը չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին: Մեր ունեցած տեղեկություններով աշխարհի նախկին չեմպիոնը մարզման ժամանակ վնասվածք է ստացել ու ամենայն հավանականությամբ մրցահարթակ չի մտնի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վճարում եմ` պահանջում եմ
Ամեն ամիս վճարում եմ գումար, որիպեսզի շուրջօրյա օգտվեմ Beeline-ի, «Hi-Line» ինտերնետից ու այն էլ բարձրորակ կապից, ինչպես նշված է իմ պայմանագրում: Ընդ որում, միայն գիշերն եմ տանից միանում ինտերնետին: Ու հենց գիշերն էլ սկսվում է մղձավանջը: Փաստեմ, որ վճարածս գումարի հազիվ 15-20 տոկոսի չափով կարողանամ օգտվել: Եվ այսպես գիշերներն ինձ համար «թեժ» են լինում. ամեն
Օլիմպիական խաղերի ամբողջ ընթացքում Լոնդոն-Երեւան հեռուստատեսային կապը կաշխատի անխափան
Ընդամենը մեկ ժամ հետո Հանրային Հեռուստատեսության ուղիղ եթերում կսկսվի ամառային 30-րդ օլիմպիական խաղերի բացման հեռարձակումը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Հանդիսավոր շքերթի մասնակից մեր մարզիկները, մարզիչները, պատվիրակության մյուս անդամները վաղուց արդեն նշանակված վայրում են ու սպասում են կազմակերպիչների հավաստիացմամբ՝ պատմության մեջ օլիմպիական խաղերի բացման ամենաշքեղ արարողության մեկնարկին: Քիչ առաջ «Aravot.am» -ը հեռախոսով կապվեց օլիմպիական
Օլիմպիադայում սահմանվեց առաջին ռեկորդը
Թույլ տեսողություն ունեցող հարավկորեացի մարզիկ Իմ Դոնգ-Հյունը այսօր նետաձգության տղամարդկանց մրցումներում սահմանել է աշխարհի առաջին ռեկորդը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամեր անց։ Հարավկորեացի նետաձիգը 72 նետերով հավաքել է 699 միավոր` գերազանցելով այս տարվա մայիսին իր իսկ խփած ռեկորդը` 696 միավոր։ 26-ամյա Իմ Դոնգ-Հյունը ոսկե մեդալներ է նվաճել թե՛ Պեկինի եւ թե՛
«Դժվար ապրուստ» սերիալի դեմ հավաքված ստորագրությունները կհանձնվեն «Արմենիա» հեռուստաընկերությանը (Ֆոտոշարք)
Հեռուստասերիալները, կարծես, գլխացավանք են դարձել հասարակության համար. մեկը բողոքում է բովանդակությունից, մյուսը` ընթացքում ցուցադրվող բռնության կադրերից: Վերջինի դեմ է, որ փորձում է պայքարել «Հասարակությունը առանց բռնությունների» հասարակական կազմակերպությունը: Նրանք այսօր ստորագրահավաք էին կազմակերպել Շառլ Ազնավուրի հարապարակում` ընդդեմ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի: Ըստ կազմակերպության կամավորական աշխատանքների համակարգող Անահիտ Մուշեղյանի, ներկայիս սերիալներում ցուցադրվում են մեծ քանակությամբ բռնության
Կարեն Արայանը հացադուլը դադարեցրել է մոր պատճառով. Նա պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների
Անժելա Սարգսյանի «տղամարդը»` Կարեն Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլը դադարեցրել է մոր պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կիմա Սարյանը, ով այսօր այցելել էր իր պաշտպանյալին: «Կարեն Արայանը հացադուլը դադարացրել է մոր հորդորները լսելով, քանի որ մայրը գտնվում է շատ վատ վիճակում, շտապօգնություններ են գալիս եւ այլն, նա առողջական խնդիրներ ունի, սթրեսային վիճակում է»,-
Քամին էլ տանիքը տարավ
«Քամին էլ տանիքը տարավ»,- ասում է եղվարդցի Արմեն Մկրտչյանը,որը արդեն հարմարվել է իր ընտանիքին բաժին հասած դժբախտություններին։ Մկրտչյանների ընտանիքն ապրում է կիսաշեն, կիսախավար տան մեջ՝ զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից։ Բայց դժբախտւթյունների հիմնական շղթայում ամենածանրն ու անտանելին նրանց որդու`Հովհաննեսի հիվանդությունն է՝ ներուղեղային հեմատոմա Ծնողները տանջվում են , քանի որ չեն կարողանում օգնել իրենց որդուն՝ ֆինանսական միջոցների
Բողոքի ակցիա՝ ընդդեմ «Դժվար ապրուստ» սերիալի (Տեսանյութ)
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունն այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը դատապարտող ակցիա էր կազմակերպել: Հեռուստաեթերում դիտողականությամբ 1-ին հորիզոնականը զբաղեցնող «Դժվար ապրուստը» , ըստ հ/կ-ի ուսումնասիրությունների, ամենից շատն է բռնություն քարոզում: «Վերջ գենդերային հիմքով բռնություններին» ծրագրի ղեկավար Աննա Նիկողոսյանի խոսքերով, ուսումնասիրել են սերիալի 730 րոպե, որից կանանց մասնակցությամբ տեսարանները 550 րոպե
Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Սյունիքի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 2,000 մարդ
Ավարտվեց Սյունիքի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որն իրականացվել է հուլիս ամսվա ընթացքում և որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Ծրագրի շրջանակներում 2,000 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն իրենց շրջանային կենտրոններում, որոնցից 400-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական
«InRock» -ում հիշել են Ջոն Լորդին
Bravo.am. Այս հուլիսի 16-ին մահացավ «Deep Purple» խմբի հիմնադիր, կոմպոզիտոր եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Ջոն Լորդը: Լեգենդար երաժշտի երեւանցի երկրպագուները Բրիտանական դեսպանատան մոտ մոմավառություն կազմակերպեցին, երեկ էլ հուլիսի 26-ին, հավաքվել էին «InRock» նորաբաց ակումբում` հիշելու սիրելի Ջոն Լորդին: Հայաստանի ռոք ասոցիացիայի հետ ակումբի պայմանավորվածության համաձայն՝ «InRock»-ում նշվելու են հայտնի երաժիշտների ծննդյան օրերը, ռոքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած
ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման հարցը Կոնգրեսը հնարավոր է տանի ԱԺ (Տեսանյութ)
«Եթե մարդն իրոք մեղք ունի գործած, մենք ինքներս կողմ ենք, որ մարդը պատժվի: Կարեւոր չէ՝ իշխանությա՞ն հատվածից է անձը, թե՞ ընդդիմության: Եթե հանցանք է գործել՝ նա նախեւառաջ պիտի պատժվի: Բայց մեզ համար հստակ չէ՝ ինչքանով էին Տիգրանը եւ տղաները մեղավոր, ինչքանով էին նրանց գործողությունները ոչ օրինական: Այս պատժից պարզ է դառնում ինձ համար, որ նրանք
Լեւոն Զուրաբյան. «Պետք են երաշխիքներ, որ Վանո Սիրադեղյանի նման հեղինակավոր գործիչը կարողանա վերադառնալ հայրենիք»
ՀԱԿ համակարգող եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը միացել է ֆեյսբուքյան «Ելք» խմբին, որը ստորագրահավաք է իրականացնում՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: Այսօր այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում պարոն Զուրաբյանը մեր հարցին՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի հետ կապված Կոնգրեսը ի՞նչ դիրքորոշում ունի՝ պատասխանեց. «Չեմ կարծում, որ Կոնգրեսը ինչ-որ դիրքորոշում պետք է հայտնի այդ կապակցությամբ, ոչ էլ քննարկում
«Հենց ընդդիմությունը թուլանում է, իշխանությունը ուժեղ հարված է հասցնում». նյարդային քայլե՞ր
Ի պաշտպանություն ՀԱԿ-ի ակտիվիստների՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ՀԱԿ-ի երիտասարդներին` Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին: Նրանք երիտասարդների դատավճիռը սպառնալիք են համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ դատարանի որոշումը որակում «խայտառակություն»: Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից
«Կառավարական ուժերը շարունակում են Հալեպի գրոհը»
Սիրիայի ակտիվիստների համաձայն, կառավարական ուժերը շարունակում են գրոհը երկրի ամենախոշոր քաղաքի՝ Հալեպի ուղղությամբ: Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերն ուրբաթ օրը Հալեպի մի քանի շրջանների գրոհի ընթացքում կիրառել են ուղղաթիռներ: Կազմակերպության համաձայն, պայթյուններ են որոտացել նաև քաղաքի այլ մասերում, բախումների հետևանքով կան զոհեր: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների


















































