Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա՝ ընդդեմ «Դժվար ապրուստ» սերիալի (Տեսանյութ)

Հուլիս 27,2012 21:48

 «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունն այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը դատապարտող ակցիա էր կազմակերպել: Հեռուստաեթերում դիտողականությամբ 1-ին հորիզոնականը զբաղեցնող «Դժվար ապրուստը» , ըստ հ/կ-ի ուսումնասիրությունների, ամենից շատն է բռնություն քարոզում:

«Վերջ գենդերային հիմքով բռնություններին» ծրագրի ղեկավար Աննա Նիկողոսյանի խոսքերով, ուսումնասիրել են սերիալի 730 րոպե, որից կանանց մասնակցությամբ տեսարանները 550 րոպե են եղել. « Կնոջ նկատմամբ բռնությունն ու ճնշվածության տեսարանները 60 տոկոս են կազմել: Մեր ուսումնասիրած 750 րոպեից 550 րոպեի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը 6,2 տոկոս, հոգեբանական բռնությունը՝ 22 տոկոս, սեռական բռնությունը՝ 0,7 տոկոս, իսկ կնոջ լացի, ընկճվածության տեսարանները 31 տոկոս են կազմել: Այս սերիալում կնոջը դիտում են որպես երկրորդ սորտի անձնավարություն, 10 հերոսուհիներից ոչ ոք չի աշխատում, միայն մեկն էր պարբերաբար աշխատել ՝տանը կամ հյուրանոցում մաքրություն անող, եւ 10 էլ բռնության գոնե մեկ տեսակին արժանացել են»:

Ըստ նրա «Դժվար ապրուստ»-ը բոլոր սերիալներից ամենավատն է իր բացասական ազդցեցությամբ. «Եթե ուրիշ սերիալներում կան գոնե մեկ, երկու կանայք, որ աշխատում են, գոնե չեն ծեծվում ու հաջողություններ ունեն ընտանիքում, ապա այս սերիալում բոլոր հերուսուհիները բռնության են ենթարկվում ու չեն աշխատում»:

«Վերջ գենդերային հիմքով բռնություններին» նախաձեռնության անդամներն ընդդեմ այս սերիալի ստորագրահավաք էին նաեւ կազմակերպել ու առաջիկայում քաղաքացիների ստորագրությունը ու իրենց մտահգությունները գրավոր կուղարկեն «Արմենիա» հեռուստաընկերություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031