Օրվա լրահոսը

«Ո՞նց գան մարդիկ, երբ հայրենիքը գրկաբաց չի ընդունում»

Լյուդմիլա Սարգսյանն ամաչում է, որ սիրիահայությունը հավատը կորցրել է հայրենիքի նկատմամբ Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, սիրիահայերի հետագա ճակատագիրը հայաստանյան քաղաքական դաշտում հերթական քննարկումների եւ փոխադարձ մեղադրանքների առիթ դարձան: ՀՀ իշխանություններին ուղղված հերթական «մեղադրական» հայտարարությունը տարածեց ընդդիմադիր ՀԱԿ-ը, նմանատիպ տարբեր նախաձեռնություններով հանդես եկան տարբեր հասարակական-քաղաքական նախաձեռնություններ: Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ-ն, այս հարցում իշխանությունների կրավորական

Օրվա կարգախոսը. «Հեպատիտն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես »

 Այսօր հեպատիտի համաշխարհային օրն է: Այս տարի օրվա կարգախոսն է՝  «Հիվանդությունն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես»: Վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները: Տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1,4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության  գնահատմամբ` երկրագնդի 

«Սա կազմակերպված քաղաքական հալածանք է»

Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ Սյունիքի մարզպետի հովանավորյալը քաղաքագետների միությունն ուզում է սնանկացնել: ԱԺ ընտրությունների ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համագյուղացի Սենիկ Ջուլհակյանը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ մեկ քաղաքացիական եւ մեկ քրեական հայց էր ներկայացրել: Քաղաքացիական «գործով» Ջուլհակյանը Հմայակ Հովհաննիսյանից իրեն վիրավորելու ու խարդախություններով զբաղվելու մեջ մեղադրելու համար պահանջում է երկու միլիոն դրամ՝

ԻԿՕՄՕՍ-ը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը կոչ է անում փրկել Հալեպի մշակութային ժառանգությունը

Երեկ միջազգային ԻԿՕՄՕՍ-ը Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետզհետե ուժգնացման կապակցությամբ տարածել է հաղորդագրություն`  միջազգային մշակութային հանրությանը կոչ անելով միավորել ջանքերը Հալեպի մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Հալեպ քաղաքը 1986 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես հարուստ մշակութային բազմազանությունների և չընդմիջվող հաջորդական բնակեցումների վկայություն: Այն 12-րդ դարի բացառիկ էյուբյան

Լոնդոնում ձյուդոիստների միջեւ հնարավոր բախումը կանխվել է

 Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հարկադրված են եղել մարզումային դահլիճում շտապ կարգով բաժանիչ էկրան տեղադրել լիբանանցի եւ իսրայելցի ձյուդոիստների միջեւ այն բանից հետո, երբ լիբանանցիները հրաժարվել են միեւնույն տատամիում մարզվել իսրայելցի ձյուդոիստների հետ: «Մենք սկսեցինք մարզվել: Նրանք տեսան մեզ եւ դա նրանց դուր չեկավ, ինչից հետո էլ գնացին կազմակերպիչների մոտ», – պարզաբանել է Իսրայել օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ

Անառակ որդու առակը

Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը։ Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում։ Եվ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ,

«Երբ մենք Թիֆլիսի մետրոյում էինք, դուք ո՞ւր էիք»

Տավուշի մարզի Նոյեմբերյանի  տարածաշրջանի տասնյակ բնակիչներ «Առավոտի» թղթակցին  դժգոհել են «Արմենիա» հեռուստաընկերության «Կարգին սերիալի»  թողարկումներից  մեկի ժամանակ տնային տնտեսուհու արած «ոչ կարգին»  կատակի կապակցությամբ:  Տնային տնտեսուհին նկատելով սերիալի հերոսներից մեկի զարմացած հայացքը, ասում է` ի՞նչ ես  նայում մետրո մտած նոյեմբերյանցու պես: Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ այս առթիվ  «քաղցր» խոսքեր են ասում այդ  սերիալի սցենարիստի հարցեին:

Բարդ մրցակից՝ հենց մեկնարկում

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանն ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ: Անդրանիկ Հակոբյանը հանդես է գալիս մինչեւ 75 կգ քաշային կարգում եւ այսօր 1/32 եզրափակչում նրա մեկնարկային մրցակիցը ամերիկացի Թերիել Գուշան է: Ամերիկացիներն ունեն բռնցքամարտի շատ ուժեղ եւ ավանդույթներով հարուստ դպրոց: Այնպես որ, մեր 30-ամյա մարզիկին նույնպես վիճակահանությամբ բարդ մրցակից է բաժին հասել հենց մեկնարկում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամայինկառավարման կենտրոնում ահազանգերեն ստացվել հանրապետության տարբերհատվածների խոտածածկտարածքներում բռնկված հրդեհներիվերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 11տան մոտակայքում այրվել է 700 քմխոտածածկ տարածք, Կոշ գյուղում` 300հակ անասնակեր, Բյուրական գյուղիմոտակայքում` 3 հա խոտածածկտարածք, Արարատի մարզի Նորաբացգյուղում` 50 քմ բուսածածկ տարածք, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող”Ռան Օիլ” բենզալցակայանի մոտակայքում` 1 քմ աղբ, Շիրակի մարզի Ազատան գյուղի7-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում` 40 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Լեռնանիստգյուղի 1-ին թաղամասի թիվ 3 տան մոտակայքում` 200 հակ անասնակեր, Երևանի ՀԱ Բ-2թաղամասի թիվ 190 դպրոցի մոտակայքում` 4 քմ խոտածածկ տարածք, Երևանի Ա.Մանուկյան և Սայաթ-Նովա խաչմերուկի մոտակայքում`  2 քմ աղբ, “Դավիթաշեն” կամրջիմոտակայքում` 20 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: ԱԻՆ

Բախտը բարեհաճ կլինի՞ Նորայր Բախտամյանի հանդեպ

 Հրաձիգներն այսօրվանից իրենց նշանառությունն են ցուցադրելու «Royal Artillery Barracks»-ում: Տղամարդկանց օդամղիչ ատրճանակ՝ 10 մետր, մարզաձեւի նախնական փուլի մասնակիցների մեջ է նաեւ փորձառու Նորայր Բախտամյանը: 41-ամյա նշանառուի համար սա արդեն երրորդ օլիմպիական խաղերն է: Մեծ հույսեր կան, որ Լոնդոնի օլիմպիական հրաձգարանում բախտն այս անգամ բարեհամբույր կգտնվի Բախտամյանի հանդեպ եւ նա տուն կվերադառնա մեդալով:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վթար Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին

Հուլիսի 28-ին, ժամը 06.55-ին Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: Այս մաիսն հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 21099» մակնիշի 99 ՍՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը կմրցի բազմամարտում

Այսօր Լոնդոնի «North Greenwich Area» մարզասրահում պայքարը կսկսեն սպորտային մարմնամարզիկները, որոնք որակավորման փուլում կմրցեն բազմամարտից: Նրանց մեջ է նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ, 19-ամյա Արթուր Դավթյանը, որը պայքարելու է ազատ վարժություն, նժույգաթափ, օղակներ, հենացատկ, զուգափայտ եւ պտտաձող մրցաձեւերում եզրափակիչ փուլ մտնելու իրավունքի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Հուլիսի 27-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված մի կին: Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջն ու դեպքի վայրից դիմել փախուստի: Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ

Վիճակահանությամբ Հովհաննես Դավթյանին դժվար մրցակիցներ են բաժին հասել

 Այսօրվանից հայ մարզիկներն սկսում են պայքարը Լոնդոնի օլիմպիական խաղերում: Առաջինը մեկնարկելու է մինչեւ 60կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որը 1/64 եզրափակչում գոտեմարտելու է Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգելմայերի հետ: Հաղթելու դեպքում Հովհաննեսը 1/32 եզրափակչում կհանդիպի ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի հետ, որը վիճակահանությամբ այս փուլում ազատ է պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պղտոր ջրում ձուկ են որսում

 Իջեւանի քաղաքապետարանը Աղստեւ գետի ափերին տեղակայված զանազան օբյեկտների տերերին   զգուշացրել է`  տարատեսակ աղբ չթափել գետ: Քաղաքապետարանին  ենթակա կոմունալ ծառայության  աշխատողների կողմից գետի ափերը  մի քանի անգամ   աղբից մաքրվել են: Սակայն գետափնյա  սննդի եւ առեւտրի  օբյեկտները  շարունակում են աղտոտել Իջեւան քաղաքի  զարդը համարվող Աղստեւը:  Շատ  դեպքերում  ընտանի կենդանիների  մորթը կատարվում  է գետափին, կենդանիների  գլուխներն   ու ոտքերը

ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ

Մի քաղաք տեսա կենդանու սիրահար, Բնակիչները հայ, ութ հարուր հազար. Իրանք սնունդ չունին ապրելու համար, Դելֆիննե՜ր են պահում, խելքի՜ աշեցեք:

«Արջերի» քարանձավի պահպանության համար

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնութան նամակը  ուղղած ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին Վերջին մի քանի օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Արջերի» քարանձավի մուտքը վնասված է, կան կոտրված սալիկներ և կարստային գոյացություններ, որին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարությունից հերքեցին այդ տեղեկությունները: Այնուամենայնիվ, մեր նախաձեռնությունը ս. թ. հուլիսի 25-ին այցելեց և տեղում պարզեց, որ նույն պատմությունը կրկնվել էր դեռևս մի

Հարավկորեացի մարզիչը արտաքսվել է Օլիմպիական խաղերից

Հարավային Կորեայի առագաստանավային սպորտի ֆեդերացիան օլիմպիական հավաքականի մարզիչ Լի Չե Չհոլին տուգանել է 250 ֆունտ ստերլինգ եւ Մեծ Բրիտանիայից ետ ուղարկել հայրենիք: Այսպիսի խիստ որոշում կայացվել է այն բանից հետո, որբ ոստիկանությունը նրան հարբած վիճակում կանգնեցրել է մեքենա վարելիս: Մարզիչը մի փոքր «չափն անցել» էր Վեյմուտի քաղաքապետի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ: Ճիշտ է, նա այնուհետեւ փորձել

Ալվարդ Պետրոսյանը անպայման կընտրի Սերժ Սարգսյանին, իսկ Քոչարյա՞նը…

hayeli.am-ի հարցազրույցը գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ -Տիկին Ալվարդ, ինչպե՞ս է Ձեր առողջությունը: -Եթե ասեմ, որ օլիմպիականի առողջություն ունեմ, չեք հավատա` չէ՞: Բայց ուզում եմ և փորձում եմ առողջ ապրել: -Եվ ի՞նչ եք անում այդ նպատակով: -Բարությամբ եմ աշխարհին նայում, հումորով եմ փորձում նայել որոշ իրողությունների, հավատով եմ նայում կյանքին, հավատում եմ Աստծուն, մարդուն, իմ

Բնակարանների գները բարձրացել են

Բայց զուտ դոլարի թանկացման հետեւանքով      Դոլարի թանկացումը, ինչպեսեւ սպասվում էր, հանգեցրել է դրամով արտահայտված անշարժ գույքի գների բարձրացման Համաձայն անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների, եթե ապրիլին բազմաբնակարան շենքի բնակարանի վաճառքի միջին գինը Երեւանում եղել է շուրջ 252 հազար (1 քառ. մետրի), ապա մայիսին գերազանցել է 255 հազար դրամը։ Այլ կերպ ասած, գները 3

Ալ. Արզումանյանը՝ ՀԱԿ-ի մաքրվելու մասին. «Լաթը, որ շատ լվանում ես, սկսվում է ծակծկվել, ծակոտվել, գուցե այնքան զուլալանա, որ մեջը բան չմնա»

Երբ «Ազատ դեմոկրատներն» անջատվեցին Կոնգրեսից, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում պարզաբանեց, որ հոգնածները, հիասթափվածներն են գնացել: Դավիթ Շահնազարյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեռանալու դեպքում ասացին, որ Կոնգրեսը մաքրվում է: Այս առնչությամբ Aravot.am-ը «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց՝ Ձեր կարծիքով հիմա Կոնգրեսը մաքրության, զուլալության ինչ աստիճան ունի եւ

Հայացք շինհրապարակներին` «Փոքր Կենտրոնից»

Ամառային այս շրջանում Երեւանի կենտրոնում կատարած փոքրիկ շրջայցը երեւանյան անավարտ շինությունների, կիսակառույցների, կենտրոնի կարեւորագույն հանգույց հանդիսացող տարածքները նպատակային չօգտագործելու ակնհայտ պատկեր է ցուցանում: Չափազանց մեծ շռայլություն է այսօր Երեւանի համար նախկին «Սեւան» հյուրանոցի հանգույն կարեւորագույն հանգույցը տարիներ ու տասնամյակներ շարունակ բաց վերքի նման թողնելը: Այն անընդհատ հիշեցնում է դեռ 2004-ի սեպտեմբերին ափալ-թափալ քանդելու եւ անհասկանալի

Ի՞ նչ կանի Իլհամ Ալիեվը

Հաջորդ տարի Ադրբեջանում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: 2013-ը իշխող ընտանիքի համար ընդգծված հոբելյանական է` լրանում է Հեյդար Ալիեւի երկրորդ «գալստյան» քսան, Իլհամ Ալիեւի պաշտոնավարության տասը տարին: Ընդ որում, առաջին դեպքում գործ ունենք նաեւ «Ազգային փրկության» քսանամյակի հետ. Ադրբեջանում Հեյդար Ալիեւի իշխանության վերադարձը նշվում է որպես պետական գլխավոր տոն: Իշխող քարոզչությունը Իլհամ Ալիեւին հռչակել

Բախումները Սիրիայում ուռճացված են ներկայացվում

Հարցազրույց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի հետ       -Պարոն Մելքոնյան, ի՞նչ առանձնահատկություններ ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները արաբական այլ երկրների համեմատ։ -Եթե նկատի առնենք «արաբական գարնան» զոհը դարձած երկրների՝ Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի օրինակները, ապա Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, իհարկե, ունեն իրենց որոշակի տարբերություններն ու առանձնահատկությունները: Նախեւառաջ, Սիրիայում իշխող Ասադի վարչակարգն ունի, հիմա արդեն՝ ուներ

«Դինո գոլդ»-ի վարչական հարցերով տնօրեն. «Մի’ գողացեք, ձեզ ավելի բարձր կվարձատրենք»

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում գողության դեպքեր են արձանագրվել եւ վերջին 9 օրերի ընթացքում 4 անձանց  բռնել են: Այս մասին այսօր հայտարարել է ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Ըստ նրա` գողություն կատարածները ընկերության աշխատակիցներ են եղել` այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նրանք բոլորն էլ ոստիկանությունում են, 2-ը ձերբակալված են: Մենք մի տարուց

Տիգրան Մարտիրոսյանը Լոնդոնում չի մտնի մրցահարթակ

 Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանը չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին: Մեր ունեցած տեղեկություններով աշխարհի նախկին չեմպիոնը մարզման ժամանակ վնասվածք է ստացել ու ամենայն հավանականությամբ մրցահարթակ չի մտնի:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վճարում եմ` պահանջում եմ

Ամեն ամիս վճարում եմ գումար, որիպեսզի շուրջօրյա օգտվեմ Beeline-ի, «Hi-Line» ինտերնետից ու այն էլ բարձրորակ կապից, ինչպես նշված է իմ պայմանագրում: Ընդ որում, միայն գիշերն եմ տանից միանում ինտերնետին: Ու հենց գիշերն էլ սկսվում է մղձավանջը: Փաստեմ, որ վճարածս գումարի հազիվ 15-20 տոկոսի չափով կարողանամ օգտվել: Եվ այսպես գիշերներն ինձ համար «թեժ» են լինում. ամեն

Օլիմպիական խաղերի ամբողջ ընթացքում Լոնդոն-Երեւան հեռուստատեսային կապը կաշխատի անխափան

 Ընդամենը մեկ ժամ հետո Հանրային Հեռուստատեսության ուղիղ եթերում կսկսվի ամառային 30-րդ օլիմպիական խաղերի բացման հեռարձակումը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Հանդիսավոր շքերթի մասնակից մեր մարզիկները, մարզիչները, պատվիրակության մյուս անդամները վաղուց արդեն նշանակված վայրում են ու սպասում են կազմակերպիչների հավաստիացմամբ՝ պատմության մեջ օլիմպիական խաղերի բացման ամենաշքեղ արարողության մեկնարկին: Քիչ առաջ «Aravot.am» -ը հեռախոսով կապվեց օլիմպիական

Օլիմպիադայում սահմանվեց առաջին ռեկորդը

Թույլ տեսողություն ունեցող հարավկորեացի մարզիկ Իմ Դոնգ-Հյունը այսօր նետաձգության տղամարդկանց մրցումներում սահմանել է աշխարհի առաջին ռեկորդը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամեր անց։ Հարավկորեացի նետաձիգը 72 նետերով հավաքել է 699 միավոր` գերազանցելով այս տարվա մայիսին իր իսկ խփած ռեկորդը` 696 միավոր։ 26-ամյա Իմ Դոնգ-Հյունը ոսկե մեդալներ է նվաճել թե՛ Պեկինի եւ թե՛

«Դժվար ապրուստ» սերիալի դեմ հավաքված ստորագրությունները կհանձնվեն «Արմենիա» հեռուստաընկերությանը (Ֆոտոշարք)

  Հեռուստասերիալները, կարծես, գլխացավանք են դարձել հասարակության համար. մեկը բողոքում է բովանդակությունից, մյուսը` ընթացքում ցուցադրվող բռնության կադրերից: Վերջինի դեմ է, որ փորձում է պայքարել «Հասարակությունը առանց բռնությունների» հասարակական կազմակերպությունը: Նրանք այսօր ստորագրահավաք էին կազմակերպել Շառլ Ազնավուրի հարապարակում` ընդդեմ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի: Ըստ կազմակերպության կամավորական աշխատանքների համակարգող Անահիտ Մուշեղյանի, ներկայիս սերիալներում ցուցադրվում են մեծ քանակությամբ բռնության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031