Օրվա լրահոսը
Արմեն Աղայան. «Քաղաքական ուժերը մտածում են, թե Քոչարյանն է լինելու՝ այսօրվանից հետը լավ լինեն»
«Ռոբերտ Քոչարյանի եւ Աերժ Սարգսյանի պայքարը սկսել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ երբ պարզ էր, որ Քոչարյանը պետք է 2008 թվին հեռանա, հարց էր առաջանում` նա հեռանում է միայն նախագահի՞ աթոռից՝ պահպանելով իշխանությունը, թե՞ նաեւ իշխանությունից է հեռանում, եւ, բնականաբար, Սերժ Սարգսյանը, ակնկալելով ամբողջական իշխանության տիրանալ, չէր ցանկանում, որ Քոչարյանը հեռանա՝ պահպանելով իր
Հարբուխի դեպքում պետք է հիվանդի տեսք ընդունել` խորհուրդ է տալիս թոքաբանը
Շնչառական հիվանդությունները բոլոր հիվանդությունների մեջ 76% են կազմում: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց հանրապետության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Նրա խոսքերով՝ այդ հիվանդությունների մեծ մասը գալիս են ու անցնում եւ մեծ վտանգ չեն ներկայացնում: Այս հիվանդությունը սովորական հարբուխն է, որը, ինչպես բժիշկն ասաց, ժողովուրդը շատ հաճախ խառնում է գրիպի հետ, մինչդեռ դա, կարելի է ասել, մրսածություն է:
Քաղաքական կոնսուլտացիաները՝ առեւտուր անելու դրսեւորումներ
«Քաղաքականության մեջ հաճախ գլխավոր նպատակը պրոցես սկսելն է, անկախ նրանից, այդ պրոցեսն իր վերջն ունենալու է, արդյունքի հասնելու է, թե ոչ»,- այս կարծիքին է քաղաքագետ Արմեն Աղայանը: Քաղաքագետը, անդրադառնալով նախագահական ընտրություններից առաջ երկրում տիրող իրավիճակին, մասնավորապես, ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաներին ու նպատակներին, հետեւյալ տեսակետը հայտնեց. «Քաղաքական քայլերը կարծես թե ներքին խաղ է, որն այնքան էլ ժողովրդական
ՀԱԿ անդամ. «Կառավարությունը նոր մեսիջ է ուղարկում՝ յոլա գնացեք»
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ 2013 թվականի պետական բյուջեն վերջին 4 տարիների ընթացքում ամենաանհաջող բյուջեն էր: «Այն ոչինչ չասող բյուջե է, այն հեռանկար չի խոստանում Հայաստանի ոչ մի քաղաքացու, ոչ էլ՝ պետական ծառայության մեջ գտնվողներին կամ բիզնեսին: Այս բյուջեի հետ ծանոթանալուց հետո շատ մարդիկ, որոնք կիսացանկություն ունեին երկրից հեռանալու, ավելի մեծ ցանկություն կունենան հեռանալու:
Անուշ Սեդրակյան. «Քայքայման պրոցեսը մենք չենք սկսել՝ «Ժառանգությունն» է սկսել»
«Քաղաքական ուժերը նման կոնսուլտացիաներ պետք է սկսեին 3-4 տարի առաջ: Որպես քաղաքական տեխնոլոգիա՝ էլի նորմալ է: Խոսել լուրջ քաղաքական կոնսոլիդացիայի մասին՝ տվյալ դեպքում անհնար է»,- այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ-ի կոնսուլտացիաների մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա մի անեդոտ պատմեց՝ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների շուրջ. «Անեկդոտ կա: Ասում է՝ մամա՛, նայիր, էս
Աշտարակի բաժնում Հայկին ծեծել են, որ ընդունի չկատարած հանցա՞նքը (տեսանյութ)
«Բաժնում Հայկին դաժանաբար ծեծելով ստիպել են չկատարած հանցանքը խոստովանել, տեսնելով, որ որեւէ իրեղեն ապացույց չունեն, եւ մեր բնակարանից նույնիսկ շան խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել, նույն օրը երեկոյան որդուս բաց են թողել: Հոկտեմբերի 31-ին Հայկին կրկին կանչել են ոստիկանություն եւ 2 ամսով կալանավորել թմրանյութեր իրացնելու կասկածանքով: Կրկնում եմ, չունենալով որեւէ ապացույց, եւ ինչ-որ «Գազելի» վարորդ Վոլոդյա
Անուշ Սեդրակյանը հաստատում է նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման լուրերը
Արդեն քանի օր է՝ մամուլում շրջանառվում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հնարավոր է հանդես գա առաջիկա ընտրություններում սեփական թեկնածուով, ընդ որում՝ այդ թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի կին: Խոսքը կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի մասին է: Այսօր «Հայելի» ակումբում նա անուղղակիորեն հաստատեց այդ լուրերը՝ ասելով. «Լինելով լիբերալ ուժ՝ անպայման պետք է այդ հարցը քննարկեինք: Կանայք իրենց իրավունքը
«Սիրելու եմ քեզ, քանի դեռ շնչում եմ». Վարդանը շարունակում էր կրկնել Անիին
Անին ու Վարդանը համակուրսեցիներ են եղել, սակայն ժամանակի ընթացքում Անին Վարդանի համար ավելին է դառնում, քան պարզապես համակուրսեցի: Ամեն օր ծաղիկներ, սիրային բացիկներ, նամակներ, միայն թե անպատասխան էր նրա սերը, Անին Վարդանին ընդունում էր միայն որպես համակուրսեցի: «Ես Վարդանին ասում էի, բացատրում, որ այսպես միայն ինքն իրեն է ցավ պատճառում, որպես լավ մարդ՝ շատ սիրելով
«36 oն». «Վորոնեժում հայկական պանիր են առգրավել»
Նոյեմբերի 16-ին Վորոնեժի օդանավակայանում գյուղատնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցները առգրավել են երեք խմբաքանակ հայկական արտադրության պանիր: Հայտնում է «36 օն» պարբերականը: Վերահսկող մարմնից հայտնել են, որ կաթնամթերքի խոշոր բեռը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած ուղևորի մոտ: Ուղեբեռի ստուգման արդյունքում պարզվել է, որ փոխադրվող ապրանքը արտադրվել է Հայաստանում, սակայն առկա չէ ոչ մի ուղեկցող փաստաթուղթ: Օրինակ,
Երեւանի խորովածանոցները զգում են Տավուշի փայտածուխի պակասը
Դիլիջան քաղաքի ծայրամասում, «Հաղարծին» ռեստորանի մոտ եւ Իջեւան քաղաքի ծայրին, «Չըրչռ» կոչվող տարածքում ոստիկանական պահակակետեր են տեղադրված: Ոստիկանները «Առավոտի» թղթակցին ասացին, որ իրենք կանգնեցնում են Տավուշի մարզից դեպի Երեւան ուղեւորվող բեռնատարները, կիսաբեռնատար մեքենաները, ստուգում դրանք եւ բեռների փաստաթղթերը: Տավուշցի վարորդները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ այդ պահակակետերը տեղադրվել են նոյեմբերի 7-ից: Նախկինում Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում,
Սիլվա Ասատրյանն ազատության մեջ է
9 տարվա ազատազրկման դատապարտված մանկավարժ, նկարչուհի Սիլվա Ասատրյանն այլեւս ազատության մեջ է: Նա դատապարտվել էր երկարատեւ ազատազրկման՝ ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Նա 8 ամիս պահվեց Ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 6 տարի 10 ամիս իր պատիժը կրեց ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Անազատության մեջ գտնվելով՝ Ս.Ասատրյանը
ՀԿ-ները՝ ընտրությունների մասին. «Իշխանությունը պետք է քաղաքական կամք ցուցաբերի»
Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են բազմապիսի իրավախախտումներով և ընտրակեղծարարության հնարամիտ մեխանիզմներով, ինչի հետևանքով կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացների և դրանց արդյունքում ընտրված ճանաչված մարմինների լեգիտիմությունը և առհասարակ ընտրության Սահմանադրական ինստիտուտի գոյությունը: Մինչդեռ, թափանցիկ և ազատ ընտրությունների անցկացումը ժողովրդավարության և ժողովրդավարական պետության գոյության կարևորագույն գրավականն է: Եվ միայն այդպիսի պետությունում կարող է երաշխավորվել
Վրաստանը հետաքրքրված է հայկական նախագծերով. «Citybugs.am» նախագիծը հաղթող է ճանաչվել Վրաստանում
Նոյեմբերի 14 -17 Վրաստանի հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է հինգերորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառումը («GITI-2012», Կոնֆերանս, Էքսպո և Մրցանակաբաշխություն): Այն կազմակերպել էին Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Արդարադատության նախարարությունը: Միջոցառման նպատակն էր ստեղծել ու խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական ու մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների
Daily Star. «Բեյրութի հայկական վարդագույն տունը»
Բեյրութի Պուրճ Համուտ թաղամասի նեղ փողոցներում գտնվող վարդագույն տանը կտոր առ կտոր կուտակվել է հայկական մասունքների ժառանգությունը: Գրում է «Դեյլի սթար» թերթը: Հնամաշ, բայց աշխատունակ իլիկը դրված է նեղ պահեստի ծայրում, նրա մաշված շրջանակը ժամանակավոր հանգստի է անցել 60 տարի աշխատելուց հետո: Հայկական գորգերը կախված են ճաշասենյակում, որոնց կողքը` ձեռքով պատրաստած պայուսակներ են, որոնց մեջ
Հայաստանի ազգային անվտանգությունը շարունակաբար ամրապնդվում է
Սույն թվականի նոյեմբերի 19-20-ը Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը: Համաժողովին ելույթով հանդես եկավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադարձ կատարելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, մասնավորապես` արտաքին անվտանգության հիմնական ուղղություններին, դրանց դեմ ուղղված արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին: Արթուր Բաղդասարյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ
Բեռնատարը կողաշրջվել է
Նոյեմբերի 18-ին, , ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում 66A99510 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Գյալջել Օզադե Ավիզոլանը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն,
«Բանդայի» գործով ամբաստանյալներից մեկին վիրահատելու են
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չբերվեցին մի շարք պաշտոնատար անձանց, օլիգարխների բնակարաններ ավազակային հարձակումներ գործած (ըստ մեղադրանքի) Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արթուր Մանուկյանը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-ին դատարանում ստացվել է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն, որ կալանավոր Արման Դալլաքյանի մոտ
42-ամյա վարորդը խեղդվել է շմոլ գազից
Նոյեմբերի 16-ին Իջեւան քաղաքում 42-ամյա տղամարդը մահացել է իրեն պատկանող «Ժիգուլի» ավտոմեքենայի շարժիչի շմոլ գազից: Տղամարդը ծագումով լինելով Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղից` վարձով բնակվում էր Իջեւանում: Պետավտոտեսչությունից տեղեկացանք, որ նրա մահվան կապակցությամբ քննություն է անցկացվում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Փորձագետ. «Ինձ հեչ հետաքրքիր չէ, թե որ մի անհաջողակը փետրվարին կդառնա առաջին դեմք»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կանխատեսմամբ` առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուները կլինեն ՀՀԿ-ի, Ժառանգության , եւ ԲՀԿ-ի ղեկավարները: «Կարծում եմ՝ կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ամենաբարձր վարկանիշն ինքը ունի, ու անտրամաբանական է, որ նա չառաջադրվի: Ինչ վերաբերվում է Դաշնակցությանն ու ՀԱԿ-ին, նրանց մեջ կառաջանա միտում կոնսոլիդացվել մի կոնկրետ բեւեռի ու կոնկրետ ծրագրի
Մահացու պատահար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել երեք տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը` 1970 թ. ծնված Սպարտակ Եսայանը, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մարկոսովն ու Գեւգեոզյանը կցանկանա՞ն միանալ Հայաստանի ազգային հավաքականին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Armfootball»-ին տեղեկացրել է, թե նախատեսում է եկող տարվա փետրվարին ծրագրվող ընկերական հանդիպումներում փորձարկել Ռուսաստանի «Ուֆա» ակումբի հարձակվող Միխայիլ Մարկոսովին եւ Ուրուգվայի «Ֆենիքսի» հարձակվող Մաուրո Գեւգեոզյանին: «Ինչպես արդեն ասել եմ, Մարկոսովի խաղերին հետեւելու է Սարգիս Հովսեփյանը: Բացի դա, հնարավոր է, փետրվարին հավաք անցկացնենք ԱՄՆ-ում եւ Գեւգեոզյանին ավելի հեշտ
Ռեստորանում դիակ է հայտնաբերվել՝ բռնության հետքերով
Նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով
Montreal Gazette. «Ռեժիսոր Մարլին Էդոյանը բացահայտում է իր նախնիների երկիրը»
Մարլին Էդոյանը և իր ծնողները ծնվել են Լիբանանում, բայց նրանք իրենց հայկական արմատներին երբեք չեն դավաճանել: Գրում է «Մոնրեալ գազետ» թերթը` անդրադառնալով ռեժիսոր Մարլին Էդոյանի Հայաստանի մասին նկարահանած «Արմենի պատկերը» վավերագրական ֆիլմին: Այս ֆիլմում Էդոյանը ժամանում է իր հայրենիք, որը երբեք չի տեսել և մոտակա երկները, որտեղ հայկական համայնքներ կան: Նրա հետ զրուցած մարդիկ բարեկամական
Գործարարի սպանության գործով կատարվում է ապացույցների ուսումնասիրություն
Աբովյան քաղաքում գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, կատարվում է ապացույցների ուսումնասիրություն: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ գործարար Մկրտիչ Խաչատրյանը վնասվածքներ էր ստացել մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանին ծեծի
Ադրբեջանցի եւ թուրք ռեգբիստները զանգվածային ձեռնամարտի են բռնվել
Թուրքիայի Քեմեր քաղաքում նրանց միջեւ կայացած հանդիպումը վերածվել է իսկական զանգվածային ծեծկռտուքի: «Regnum»-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ երբ հաշիվը եղել է 53:3՝ հօգուտ հյուրընկալողների, խաղադաշտում կրքերն այնքան են սրվել, որ թիմերը բանակ կազմած հարձակվել են միմյանց վրա ու սկսել անխնա իրար ծեծել: Արդյունքում, առնվազն հինգ մարզիկ հոսպիտալացվել է: Կատարվածից հետո Ռեգբիի եվրոպական ասոցիացիան
Գյումրիում պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները հատկապես շատ են սոցիալապես առավել խոցելի ընտանիքներում (տեսանյութ)
Գյումրու անօթևան և սոցիալապես առավել խոցելի ընտանիքներ «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ այդ ընտանիքներում անհամեմատ մեծ թիվ են կազմում զավակների վաղ և պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այդպիսի շատ ընտանիքներում հանդիպում են բավական երիտասարդ տարիքում առանց պետական ձևակերպման ամուսնացած և բաժանված աղջիկների: Բազմաթիվ են նաև այն միայնակ մայրերը, որոնց երեխաներին հայրություն
Համլետ Հարությունյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «ՀՀԿ-ականները շատ ազատ շնչում, արտաշնչում են, շունչներն էլ չեն պահում»
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ին քննադատողներին ի պատասխան՝ ասել էր, որ այսօր ողջ քաղաքական դաշտը շունչը պահած սպասում է, թե ինչ է անելու ԲՀԿ-ն, ինչ որոշում է կայացնելու: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցրեց՝ «Հանրապետականները շատ ազատ շնչում են, արտաշնչում են, շունչներն էլ չեն պահում: Ընդդիմությունը իրենց ներքին խոհանոցն
Քույրը դանակով սպանել է եղբորը
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի 24/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացած անձ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանը դանակի
Շանթ Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը՝ շախմատի աշխարհի պատանիների փոխչեմպիոններ
Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանի 16 ներկայացուցիչներից երկուսը նվաճեցին արծաթե մեդալ: 10 տարեկանների խմբում Շանթ Սարգսյանը 9,0 միավորով գրավեց երկրորդ տեղը: Արծաթե մեդալ նվաճեց նաեւ Հովհաննես Գաբուզյանը (18 տարեկաններ): Նա իր անվան առջեւ գրանցեց 8,5 միավոր: Մարիբորում գերազանց արդյունք ցույց տվեց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող մեր պատանի հայրենակից
Երեւանում ադրբեջանցիները կբնակվեն առանձին, կմարզվեն առանձին, ռինգում հանդես կգան բոլորի հետ միասին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանի երիտասարդական հավաքականը Երեւանում աշխարհի առաջնության օրերին կբնակվի առանձին, կմարզվի առանձին, իսկ ռինգում, հասկանալի է, հանդես կա բոլորի հետ միասին: Հարեւան հանրապետությունում մեծ կարեւորություն են տալիս իրենց մարզիկների երեւանյան մրցելույթներին, դրա համար էլ հանդես են գալու 10 քաշային կարգերից 6-ում՝ հավաքական ընդգրկելով


















































