Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյան. «Սերժ, իմացիր, մենք էլ խնդիր չունենք նորից քաղբանտարկյալ դառնալու» (Տեսանյութ)
Ի պաշտպանություն 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների՝ այսօր ցույց էր կազմակերպվել գլխավոր դատախազության շենքի առջեւ: Սկզբում ոստիկանները շարքերով փակել էին դատախազության շենքը, որ ցուցարարները չմոտենան, բայց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի բանակցություններից հետո, ցուցարարներին թույլատրվեց մոտենալ դատախազության շենքին: Ցուցարարները պահանջում էին արդարացնել տղաներին: Ն. Փաշինյանը նկատեց, որ մինչեւ մարտի
Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող ստուգումները ս.թ. հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները ս.թ. հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով: Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը վերահաստատեց իր այն համոզմունքը, որ ՊԵԿ ներկայացուցիչների ստուգումների ձգձգումը փաստում է, որ գործը հարուցվել է քաղաքական նպատակներով, և այլ պատճառ փնտրելն անիմաստ է: Օգոստոսի 18-ին, ժամը
Աշոտ Մելիքյան. Նախագահին ուղղված նամակը թաքնված գրաքննության մեթոդներ է պարունակում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2012 թ. երկրորդ եռամսյակի զեկույցը: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել էր լրատվամիջոցների նկատմամբ հարուցված 14 դատական գործ՝ այս տարվա առաջին կիսամյակի 6 դատական գործի փոխարեն: Պարոն Մելիքյանն արձանագրեց, որ
Տիգրան Ղարամյանը հավասարը չուներ
Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում ավարտվեց արագ շախմատի «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակ» անունը կրող միջազգային ներկայացուցչական բաց մրցաշարը: 135 մասնակիցների պայքարում գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 7,5 միավորով գրավեց առաջին տեղը: Մրցաշարի ավարտից հետո ութ լավագույնները միմյանց հետ հանդիպեցին նոկաուտ համակարգով, որտեղ մեր հայրենակիցը բավարարվեց հինգերորդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Քեթրին Էշթոն. «Ցանկանում ենք օգնել կառուցել վստահություն»
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն «Ազատություն» ռադիոկայանի հետ խոսել է ղարաբաղյան կարգավորման մասին։ Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացել է Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների եւ եվրոպացի պաշտոնյաների հանդիպումը, որտեղ նրանք ամփոփել են արդեն արված աշխատանքն ու գործողությունների ծրագիրը քննարկել մինչեւ 2013 թվականին սպասվող հաջորդ գագաթնաժողովը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով
Սամուել Սեվյանը երկրորդ անգամ միջազգային վարպետի նորմա է լրացրել
Լոս Անջելեսում անցկացված շախմատի ավանդական «Մետրոպոլիտեն» 20-րդ մրցաշարում հայազգի 11-ամյա Սամուել Սեւյանը ինը տուրերում չկրելով ոչ մի պարտություն` նույնքան հնարավորից վաստակել է 7,0 միավոր եւ ճանաչվել մրցաշարի միանձնյա հաղթող: Պատանի շախմատիստը վերջին երկու ամսում երկրորդ անգամ լրացրել է միջազգային վարպետի նորմա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ցանցահենները կոտրել են ՀԺԱՄ-ի կայքը
Ադրբեջանական հակերների կողմից կոտրվել է ՀԺԱՄ (hjam.am) կուսակցության կայքը: Ներկա պահին իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Հայցում ենք կայքի այցելուների ներողամտությունը: ՀԺԱՄ կուսակցության լրատվական կենտրոն
Սիրիայի ակտիվիստները հայտնել են Հալեպում շարունակվող մարտերի մասին
Սիրիայի ընդդիմության ակտիվիստների համաձայն, երկրի հյուսիսային Հալեպ քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը ապստամբների և կառավարական ստորաբաժանումների միջև: Ակտիվիստների համաձայն, երեքշաբթի օրը ծանր մարտեր են տեղի ունեցել Հալեպի մի քանի շրջաններում: Նրանք ասել են նաև, որ կառավարական ուժերի կողմից քաղաքի բանտի գրոհի պատճառով զոհվել է առնվազն ութ բանտարկյալ: Ընդդիմադիր Տեղական համակարգման կոմիտեն հայտնել է երեքշաբթի օրը
Ֆիլմ ցմահների մասին
Ցմահ դատապարտվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունն այսօր իր մտահոգությունները կիսեց կինոգործիչների հետ` ակնկալելով նրանց աջակցությունը. «Մենք կարող ենք հավանաբար միջնորդել, որպեսզի վերստին ուսումնասիրվեն այս և համանման գործեր»: Նախաձեռնության անդամները մտադիր են ցմահ ազատազրկվածների մասին ֆիլմ նկարահանել, իսկ Կինոգործիչների միությունը պատրաստ է աջակցել, սակայն. «Դրա համար պետք են և միջոցներ, և սցենարիստ, և ռեժիսոր, և ընդհանրապես թույլտվություն
Նարիշկինը շնորհակալ էր ռուսերենը բարձր մակարդակի վրա պահելու համար
«Մեզ համար շատ թանկ են հայ-ռուսական հարաբերությունները: Դրանք երկու գործընկերների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են եւ մենք դրական ենք գնահատում գրեթե բոլոր ոլորտներում դրական համագործակցությունը»,- քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ այսօր քննարկել են գիտության,
ՀՀ Ոստիկանություն. Գյումրիում կրակոց չի եղել
Մի քանի օր է՝ ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում էր Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարեւանությամբ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները: Քիչ առաջ Aravot.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ կրակոցներ չեն եղել: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Վարդան Ղուկասյանի որդին Սամվել Բալասանյանի տան մերձակայքում կրակոցներ էր հնչեցրել` սպառնալով, որ իր հոր մրցակիցը «չի վայելելու»: Ինչ
Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: «Նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական համագործակցության կարևորագույն հարցերն ու սկզբունքները, մեր համատեղ ապագայի տեսլականը և հարցերի այն շրջանակը, որոնք կուրվագծեն երկկողմ հետագա գործունեության օրակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նոր լիցք
Տուգանվել է 405 սուբյեկտ
ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական տեսչության կողմից 2012 թ. կատարված ստուգումների արդյունքում վարչական իրավախախտումների համար քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տալու համար պատասխանատվության է ենթարկվել 405 սուբյեկտ: «Իրավախախտումներ թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել են «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 9,10,11,12,12.2 հոդվածները, որոնք նախատեսում են վարչական պատասխանատվություն տուգանքի ձևով», – «Փաստինֆո»
Ստյոպա Սաֆարյանն առաջարկում է Վանո Սիրադեղյանի միջազգային հետախուզումը դադարեցնել (Տեսանյութ)
«Ես ընդհանուր առմամբ կողմ եմ, որպեսզի Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան: Եվ եթե նրա անվան եւ նրա գործողությունների հետ կապված կան վիճելի խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն Հայաստանում եւ Հայաստանի օրենսդրության շրջանակներում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` ֆեյսբուքյան «Ելք» խմբում իրականացվող ստորագրահավաքի առնչությամբ: Նրա խոսքերով` «Վանո Սիրադեղյանի
Դոլարի փոխարժեքն իջավ
Հուլիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ« ԲԲԸ-ում կայացել է 4,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 408.75 դրամ:
«18 տարեկան աղջիկը արդեն պառավ է». եզդի համայնքը դեմ է ամուսնության համար նվազագույն տարիք սահմանող «ոչ մարդկային» օրենքին
Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդի համայնքը կտրականապես դեմ է վերջերս Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի ամուսնության նվազագույն տարիք է սահմանվել 18 տարեկանը: Հայաստանի գործող Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնանալու նվազագույն տարիքը մինչ այդ աղջիկների համար 17-ն էր, տղաների համար՝ 18-ը: Այժմ եւ տղաների, եւ աղջիկներ համար
«Միստր Իքսը» չի խրախուսում մտավորականների մուտքը քաղաքական դաշտ
«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերից երգիչ «Միստր Իքսը» (Արթուր Հակոբյան), խոսեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում մտավորկանների ներգրավվածությունից: Նա նշեց, որ չի խրախուսում այն հանգամանքը, երբ որոշ խնդիրների լուծման համար արվեստագետների մի մասը մուտք է գործում քաղաքական դաշտ. «Միաժամանակ, ցանկացած բացասական երևույթի վերաբերյալ բոլորը պետք է արտահայտեն իրենց բացասական վերաբերմունքը. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ասի իր կարծիքը, բայց
Ահարոն Ադիբեկյան. «Սոցիոլոգիայից հասկանում է այնքան, ինչքան խոզը աստղաբաշխությունից» (Ձայնագրություն)
«Իմ պրոֆեսիոնալիզմը ինքը չի գնահատողը, իր նման գնահատող միլիոններ կան, որոնք սոցիոլոգիայից հասկանում են այնքան, ինչքան խոզը աստղաբաշխությունից: Չեմ նեղանում, որ տգետներն ինձ քննադատում են»,- անդրադառնալով Արցախում նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանի հետեւություններին , թե Ադիբեկյանը կամ պրոֆեսիոնալ չէ, կամ վարձու սոցիոլոգ է, Aravot.am-ի հետ զրույցում հակադարձեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հիշեցնենք,
ՀՀԿ-ն կսատարի Սամվել Բալասանյանին
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կսատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Սամվել Բալասանյանին: Այս մասին երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Թեեւ այդ որոշման պաշտոնական ձեւակերպումը չկա, բայց այս պահին իշխող կուսակցությունում քննարկում են ինչ ձեւով ներկայացնել իրենց որոշումը. Բալասանյանին իրենք առաջադրեն որպես թեկնածու, թե՞ ուղղակի հանդես գան
Թատերագետ. «Հարսնաքարի» դեպքով ժողովուրդը ցույց տվեց անարխիայի եւ ամենաթողության հանդեպ անհանդուրժողականությունը
Ինչպես հաղորդել էինք, այսօր «Հայելի» ակումբում թատերագետ Արա Խզմալյանը խոսեց քաղաքացիական հասարակության ակտիվությունից՝ գնահատական տալով նաեւ վերջին շրջանի իրադարձություններին:«Հարսնաքարում» տեղի ունեցածի առիթով բանախոսը նկատեց, որ ժողովուրդը ցույց տվեց անարխիայի եւ ամենաթողության հանդեպ անհանդուրժողականությունը. «Այն որոշակիորեն սթափեցրեց երկրի կապիտալին օրինական կամ անօրինական կերպով տիրողներին: Իշխանության ներսում գտնվող մարդիկ պետք է հստակ հասկանան, որ մենք ապրում ենք
Ուշագրավ փաստ, որ առնչվում է հարսին խոշտանգած սկեսուրի դատին
Հուլիսի 21-ին, Մարիամ Գևորգյանի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանին տեսել են Դավիթի նախկին կնոջ ` Մելինե Բայաթյանի հետ, Տավուշի մարզի Գոշ գյուղում գտնվող` Մխիթար Գոշ հյուրանոց ներս մտնելիս: Հիշեցնենք, որ Մելինեին դաժան վերաբերմունքի և բռնության են ենթարկել Դավիթը և իր մայրը` Հայկանուշ Միքայելյանը: Հայկանուշը այժմ ներգրավված է քրեական վարույթում որպես մեղադրյալ: Սակայն, նախաքննության ընթացքում Մելինեն ետ
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը հայաստանցի օլիմպիականներին
Հարգելի օլիմպիականներ, մարզիչներ, մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ մրցասպարեզներում նաեւ դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ դուք կդրսեւորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում եւ աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի ինքներդ եք գիտակցում հաջողության կարեւորությունը: Սիրելի մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետեւեն Հայաստանում եւ Սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ
«Նոր ալիք-2012-ը» մեկնարկում է. Սուրեն Առուստամյանը ֆավորիտների մեջ է
Հուլիսի 24–ին, Լատվիայի Յուրմալա քաղաքում կմեկնարկի «Նոր ալիք-2012» միջազգային երաժշտական 11-րդ մրցույթը։ Մասնակից 14 երկրներից Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ կատարող, «Suren Arustamyan Blues Band»-ի վոկալիստ, կիթառահար Սուրեն Առուստամյանը: Նա ներկայանալու է 3 երգով՝ համաշխարհային հիթ, մեր երկրի հիթերից որևէ մեկը, երգի պրեմիերա: Երեք օր տևած մրցույթը եզրափակվելու է գալա համերգով, և հանձնվելու են մրցանակները։ Սուրեն
«Հայը ինչքան էլ վատ վիճակում լինի, եթե դրա կարիքը կա, իր վերջին դրամը կտա դիմացինին»
Նելլի Գասպարյանը նախկինում էլ է բարեգործություն կատարել, օգնելով երկու հաշմանդամ երեխաների ընթացիկ ծախսերը հոգալ, նրանց ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերելով: Ադամյան Նելլիին օգնելու համար սա առաջին միջոցառումն է, որ նախաձեռնել է: «Նրան անձամբ չեմ ճանաչում: Աղջկա հիվանդության մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել: Կարծում եմ` նրան անձամբ ծանոթ լինելը այս դեպքում երկրորդական է, քանի որ նա հայ մարդ
Թուրքիան ԱՄՆ-ում առեւտրային արտոնություն չի ստանա
Վաշինգտոնում գործող հայ եւ հույն լոբբիստներին երկուշաբթի օրը հաջողվել է տապալել Թուրքիայի համար Միացյալ Նահանգներում արտոնյալ առեւտրային պայմաններ նախատեսող օրինագծի ընդունումը, որի նախաձեռնողն էր Օկլահոմայից ընտրված հանրապետական կոնգրեսական Թոմ Քոլը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այս անդամն առաջարկում էր բացառություն սահմանել թուրքական ընկերությունների համար` դրանց իրավունք շնորհելով ներդումներ իրականացնել ամերիկյան բնիկների` հնդկացիների բնակության ավանդական շրջաններում: Կապիտոլիումում ծավալած
Լացե՞լ, թե՞ ծիծաղել անգրագիտության վրա
Ոմանց համար լացելու աստիճան ծիծաղելի, ոմանց համար էլ կարմրելու աստիճան ամոթալի իրավիճակ: Երկար մտածել պետք չէ հասկանալու համար, որ գրողը շարադասությունից այնքան էլ ուժեղ չէ, բայց այս աստիճա՞ն: Անգրագիտությու՜ն, անգրագիտությու՜ն մինչև վերջ… ափսոս որ այսպիսի «յուրահատուկ» գրությունների մենք շատ հաճախ ենք հանդիպում: Տիգրանուհի Թասլակյան
Անուշ Սեդրակյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վտանգավոր լինելու մասին (Տեսանյութ)
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունն առավել կոշտ դիրքորոշում է որդեգրել Արցախի հիմնախնդրի հարցում, որը երբեք չի կարող զուգորդվել տարածքները վերադարձնելու գաղափարի հետ: Անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանի ասածներին, թե «Քոքոբելյանն ինչո՞վ է ընդդիմադիր: Քոքոբելյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լրջագույն վտանգ են: Անցյալ խորհրդարանում «Ժառանգության»
Մշակույթի նախարարությունն ընդունելի է համարել Փակ շուկայի վերակառուցման էսքիզային նախագիծը
ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը ընդունելի է համարել Երեւանի Կենտրոնական ծածկած շուկայի վերականգնման էսքիզային նախագծի տարբերակը: Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, շուկայի վերականգման էսքիզային նախագծի վերանայված տարբերակը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հուլիսի 13-ին կայացած նիստում: «Նախագիծը՝ կատարված դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո


















































