Օրվա լրահոսը

Մարզխորհրդի նիստը կիսագաղտնի պայմաններո՞ւմ

Նոյեմբերի 15-ին կայացել է  Տավուշի մարզխորհրդի նիստ: Նախկինում Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը   նախապես ծանուցում էր մարզխորհրդի նիստերի վերաբերյալ, լրագրողները մասնակցում, լուսաբանում էին դրանք:  Սակայն այդ նիստի մասին  ծանուցում չկար: Մարզի լրագրողները տեղյակ չեն եղել, որ մարզխորհրդի նիստ է կայանալու, մարզպետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը չի հրավիրել նրանց: Մարզխորհրդի նիստերում մարզպետ Արմեն Ղուլարյանը երբեմն

ԵՊՀ «նորընտիր ռեկտորը» համալսարանը համեմատել է ընտանիքի հետ

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում մեկնարկեց ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը: «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» ծրագրի մեկնարկը տրվեց «Ուսանողական ռեկտորատի նիստով», որին մասնակցում են բացառապես ուսանողները:  ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից նախապես հայտարարված «եթե ես լինեի ԵՊՀ ռեկտոր…» խորագրով Էսսեի մրցույթում հաղթած ուսանողը որպես «նորընտիր ռեկտոր» այսօր ստանձնելու է ռեկտորի պարտականությունները: Այս տարի հաղթող է ճանաչվել

Հրդեհ մայրաքաղաքում

Նոյեմբերի 15-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Փափազ­­յան 2-րդ նրբանցքի 113 տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել՝  17.54-ին: Այրվել են Շ. Գրադյանին պատկանող տան տանիքի փայտ­­յա կառուցատարրերը` մոտ 70 քմ մակերեսով: ԱԻՆ

Ռուբեն Հակոբյանը հերքում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի իրեն «խելոք պահի», որ Ստյոպա Սաֆարյանին մանդատ տան

Այսօր ԱԺ-ում քառօրյայի ամփոփման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ իրենք բյուջեի նախագծին դեմ են քվեարկելու. «Նույնիսկ այս բյուջեն պաշտպանված չի կոռուպցիայից, պաշտպանված չի ատկատներից»: Անդրադառնալով ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստին` նա ասաց, որ երեկ ժամը 3-ին արդեն իրենք միացել են նախաձեռնությանը, ուղղակի թուղթը սենյակներում էր, դրա համար այն ստորագրել են միայն առավոտյան, բայց

Մեքենան այրվել է ամբողջությամբ

Նոյեմբերի 15-ին,  ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցում՝ թիվ 38 միջնակարգ դպրոցի մոտ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.42-ին, մարվել՝ 21.48-ին: Ամբողջությամբ այրվել է «Մոսկվիչ» մակնիշի առանց պ/հ-ի չշահագործվող ավտոմեքենան: ԱԻՆ

Երեքը առաջատարների տասնյակում են

 Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվում է շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը: Ութ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես է գալիս 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Նա 6,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Իրենց տարիքային խմբերում առաջատարների տասնյակում են Կարեն Գրիգորյանը, որը 18 տարեկանների խմբում 6,0 միավորով 6-րդն է, եւ Տիգրան Հարությունյանը,

Վարդենիսի կամրջի փլուզման հանգամանքներ դեռևս պարզված չեն

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 15-ին դեռևս չպարզված հանգամանքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երկաթգծի կայարանից 1 կմ դեպի հյուսիս տանող երկաթգծի կամրջի (երկարությունը՝ 44,4 մ բարձրությունը` 3,8 մ, կառուցման տարեթիվը՝ 1975 թ.) վրա «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վերանորոգման աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել փլուզում: Պատահարի հետևանքով Վարդենիսի բնակիչներ` 1956 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը, 1956 թ. ծնված Վարուժան Սարգսյանը

Գոնե նախկին անթերի բյուջեներից օրինակ վերցրեք

Հիմա Հայաստանի քաղաքական միտքն աշխատում է երկու ուղղությամբ: Առաջինը ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» «ընդդիմության» քննարկումների դեռ չձեւավորված գործընթացն է, որում մեր հայրենի գործիչներին առավելապես հետաքրքրում է ոչ թե երկրի կառավարման նպատակահարմար համակարգի ընտրությունը, այլ այն, թե մինչեւ նախագահի ընտրությունները ով ում հետ կմիանա, ինչ ուժ կներկայացնի իրենից: Գրեթե բոլորն էլ գիտակցում են, որ կառավարման համակարգի ձեւի ընտրություն եթե

Էլինա Դանիելյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից

 Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը դուրս մնաց Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից: Այսպիսին է նոկաուտ համակարգի դաժան պայմանը, երբ յուրաքանչյուր տուրից հետո մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվում է: Էլինան երկրորդ տուրի առաջին պարտիայում հնդիկ Դրոնավալի Հարիկային պարտվելուց հետո, երկրորդում ոչ-ոքի արեց եւ ընդհանրուր հաշվարկով 0,5:1,5 հաշվով զիջելով՝  դադարեցրեց մասնակցությունը: Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը,

Ինքնասպան է եղել 21-ամյա երիտասարդ

Ինչպես հաղորդվել էր, նոյեմբերի ժամը 14.51-ին տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա տեղի է ունենում տրանսպորտային միջոցների և մարդկանց կուտակումներ, հնարավոր է ինքնասպանության փորձ: Դեպքի վայր էր մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը` պարամեդիկների ուղեկցությամբ: Պարզվել էր, որ ինքասպանություն կատարած անձը հանդիսանում է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 144 տան բնակիչ` 1991 թ. ծնված Տիգրան Քեչյանը:

Կատվի այցը ռեստորան

Նոյեմբերի 15-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու 23 հասցեում գտնվող «Մեր տուն» ռեստորանային համալիրում, կատուն ներս է մտել և անհանգստացնում է հաճախորդներին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները կենդանուն դուրս են բերել և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Մտավոր արատ ունեցող երիտասարդները՝ Ծաղկաձորում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի մտավոր արատ ունեցող 45 շահառուների հանգիստը։ Հաշմանդամ երեխաները Ծաղկաձորում այցելել են Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան։ Նրանց ուղեկցում է կենտրոնի աշխատակազմը՝ մանկավարժներ, դայակներ։ «Փրկություն» կենտրոնի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշեց, որ իրենց շահառու մտավոր արատ ունեցող պատանիներն ու երիտասարդները

«Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է». Մարտիրոս Սարյան

2010 թվականից Գաֆեսճէան արվեստի կենտրոնում իրականացվում է «Հանդիպում արվեստի հետ» մշակութային շարքը: Այս անգամ արվեստի հերոսը քանդակագործ Արա Սարգսյանն էր: Արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանն ասաց, որ Արա Սարգսյանը 20-րդ դարի հայ կերպարվեստի դեմքը որոշողն է եղել: Նրա թողած ժառանգությունը շատ մեծ է: Ավագյանը ներկայացրեց քանդակագործի կենսագրությունը: Նշեց, որ 10-11 տարեկանում Սարգսյանը սկսել է զբաղվել քանդակագործությամբ:

Գասպարին կարծում է՝ Էթիկայի հանձնաժողովի որոշումը կսանձի օլիգարխների սանձարձակությունները

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի համոզմամբ, այսօր Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի որոշումը կսանձի պատգամավորների սանձարձակությունները: «Կարծում եմ՝  մասնակիորեն կազդի, որ պատգամավորները գոնե տեսախցիկի առաջ նմանատիպ սանձարձակություններ չանեն: Հիմա կարեւորը սա ընդհանրացնելն է, որ որեւէ պաշտոնյա, որեւէ քաղաքացու նկատմամբ, անկախ տեսախցիկի առկայությունից նմանատիպ արարք իրեն եւ իր թիկնապահներին, ենթականերին թույլ չտա»,- Aravot.am-ին ասաց

Cyprus Mail. «Կիպրոսում վիրավորվածը ենթադրաբար ազգությամբ հայ է»

30-ամյա Հունաստանի քաղաքացին, որն ըստ ենթադրությունների ազգությամբ հայ է, երեկ Էլեֆթերիա հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Սայփրըս մեյլ» թերթը՝ հիմնվելով ոստիկանության հաղորդագրությանը: Տղամարդը վիրավորվել է սուր գործիքի միջոցով: Երեկոյան ժամը 7:30 նրան տեղափոխել են մասնավոր հիվանդանոց, որտեղ բժշկի կողմից նա ստացել է առաջին բուժօգնություն և

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ օրակարգում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացման հարցի մասին

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ասել էր, որ  իրենց նպատակն է հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացմանը. «Դա է մեզ միավորում, ես վստահ եմ, որ գնալով հզորանում, ուժեղանում է մեր համախմբումը»: Հարցին, իսկ ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հեռացումը՝ նա պատասխանել էր, որ այլ քաղաքական ուժի խոսնակի դերակատարություն չունի: Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության

ՀՀ ՎՊ-ն ստուգումներ կանցկացնի «Խոսրովի անտառ» արգելոցում

Այսօր, օրվա երկրորդ կեսին, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը իր ղեկավարած կառույցի գործունեության 2013 թվականի ծրագիրը ներկայացրեց խորհրդարանականներին: ՀՀ ՎՊ գործունեության գալ տարվա ծրագիրը պատգամավորներին գրեթե չէր հետաքրքրում, քանի որ Իշխան Զաքարյանի ելույթի ժամանակ մատների վրա հաշված ծատգամավորներ կային նիստերի դահլիճում: Մինչդեռ, դահլիճից դուրս բուռն զարգացումներ էին` ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն փակ քաղաքական կոնսուլտացիա էին

Վ. Օսկանյան. «Ինչքան շուտ, այնքան լավ»

Վարդան Օսկանյանը հավատացնում է՝ ԲՀԿ-ի օրակարգում այս պահին չկա մյուս կուսակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում քննարկել նախագահի միասնական թեկնածուի հարցը.«Եվ կարծեք թե մեր գործընկերները նույն մոտեցումն ունեն, չխոսենք թեկնածուների մասին»։ Միասնական թեկնածուի թեման, ըստ պարոն Օսկանյանի, առաջ կգա միայն քաղաքական կոնսուլտացիաների օրակարգի շուրջ համաձայնության գալուց հետո. «Ինչքան շուտ, այնքան լավ»։ Պարոն Օսկանյանը ենթադրում է, որ

Արամ Սարգսյան. «Եթե Գագիկ Ծառուկյանը Քոչարյանին նկատի ուներ, տեսնելուց ասելու եմ՝ թխի թող գա»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը բացահայտեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատմած վերջին «հեքիաթի» սուտը : Խոսքը նրա հայտարարության մասին է: Նա հիշեց պատմական դրվագներ, թե իրականում ինչպես է վարվել Քոչարյանը՝ իր վարչապետի հետ եւ ինչպես է կառավարել. «Ռոբերտ Քոչարյանը, որը ԲՀԿ-ից անմիջապես հետո խոսեց հակակշիռների մեխանիզմի մասին: Նախ ասեմ,

Զուրաբյանը վստահեցնում է, որ Փաշինյանի հետ ՀԱԿ-ի հակասությունը հորինված թեմա է

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է առանձնանում ՀԱԿ-ից, սա ինչո՞վ եք բացատրում, այն պատասխանը, որ ձեր մոտ ժողովրդավարություն է՝ լսել ենք: Նա պատասխանեց. «Իրականում թեման չարչրկվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից: Իրականում այդ թեման ստեղծվել եւ հետեւողականորեն հետապնդվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ  

Զոհվածների կանայք ու մայրերը` գեներալներ Սեյրան Օհանյանի, Մանվել Գրիգորյանի, Աշոտ Գիզիրյանի ու նաև Վարդան Ղուկասյանի մասին

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Շիրակի մարզի ազատամարտի վետերանների միության կանանց խորհրդի 4 անդամներ մամուլի ասուլիս էին հրավիրել` հատ-հատ բնութագրելով պաշտոնյա գեներալների վերաբերմունքը զոհված  ազատամարտիկների ու զինծառայողների  ընտանիքների նկատմամբ: Կանանց վրդովեցրել է այն, որ   թեև իրենց  ամուսինները ինքնակամ պատերազմ մեկնեցին` հանուն հայրենիքի զոհելով կյանքը, որդիներին էլ ողջ-առողջ բանակ ճանապարհեցին, փոխարենը նրանց  դիակները հետ բերեցին,  սակայն

Ցանկանում են համայնքին գաղթակղել

Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի  Գետահովիտ գյուղի մշակույթի տանը   «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «ՄեգաԷներջի» ընկերության ղեկավարությունը Գետահովիտի մի խումբ բնակիչների հետ քննարկել է ՀԷԿ-ի շինարարությունը շարունակելու հարցը: ՀԷԿ-ի շինարարությունը կասեցվել է այն բանից հետո, երբ Գետահովիտ համայնքի բնակիչները և  մի շարք բնապահպանական կազմակերպություններ, հասարակական ակտիվիստներ  բողոք էին ներկայացրել բնապահպանության նախարարությանը` ՀԷԿ-ի շինարարության ընթացքում թույլ տրված

«Դեմ առ դեմ». Հայկ Գեւորգյան եւ Բաբկեն Թունյան

Նոյեմբերի  16-ին, ժամը 12.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 57-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը եւ «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը: Քննարկման թեման` 2013 թվականի պետական  բյուջեի նախագիծը:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ելույթը ԱԺ-ում

Հարգելի՛ գործընկերներ, Աժ ամբիոնը երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնն է, և այս բարձր ամբիոնից հնչեցվում են տեսակետներ տնտեսական  ցուցանիշների և իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որոնց կցանկանայինք անրադառնալ: Հնչեցվում է թե ՀՆԱ-ի և գնաճի հաշվարկներում ցուցանիշների կեղծման տարբեր մեթոդներ են կիրառվում Հայաստանում (Հրանտ Բագրատյան): Այս առումով հարկ եմ համարում տեղեկացնել, որ Հայաստանը երկար ժամանակ է, որ անդամակցում է

Գրիպի դեմ էլ են անվճար պատվաստում

Գրիպը եղել է, կա ու կլինի, եւ մի խառնեք հարբուխը գրիպի հետ. այսօր «master press» ակումբում հորդորեց առողջապահության նախարարության հիգենիկ, հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նրա ներկայացմամբ` եթե թեթեւ ջերմություն, մկանային ցավ կա եւ քթից արտադրություն, դա գրիպ չէ, հարբուխ է, գրիպի դեպքում քթից արտադրություն չի լինում, բայց երբեմն քթից արնահոսություն է լինում եւ

Դինո գոլդի վարչական գծով տնօրեն. «Ես ուզում եմ, որ Կապանում բաց հանք լինի, որովհետեւ այս քաղաքի սոցիալական իրավիճակը ուրիշ լուծում չունի»

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հետախուզական աշխատանքները դեռ շարունակում են ընթանալ: Ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանի խոսքով`  այդ հետախուզությունը միայն Շահումյանի բաց հանքի համար չի արվում, բաց հանքը միայն փոքր  հատվածն է կազմում, իսկ ընդհանուր առմամբ լիցենզիան տրված է 350 ք.կմ տարածքի հետախուզության համար, որի աշխատանքները կշարունակվեն բաց հանքի հետախուզման ծրագրի

Զինվորն իրեն վնասել է դժբախտ սիրո՞ պատճառով

Նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի զորամասից Վանաձորի զինվորական հոսպիտալ են տեղափոխել ժամկետային զինծառայողի: Հոսպիտալում կապել են նրա թեւի  արյունահոսող վերքը:  Զինվորը եղել է ձեռնաշղթաներով: Նա հոսպիտալում հայտարարել է, որ իր ձեռքը   երկու օր արյունահոսել  է, սակայն  բժշկական օգնություն չեն ցուցաբերել: Ինչպե՞ս է վիրավորվել զինվորը, ի՞նչ հանցանք է նա կատարել, որի պատճառով ձեռնաշղթաներ են հագցրել: Պաշտպանության նախարարի մամլո

ՀՀ զինված ուժերի 33 սպաներ ստացան բնակարաններ

 Կոտայքի մարզի զորամասերից մեկի 33 սպաներ նոյեմբերի 15-ին տոնեցին բնակարանամուտ: Բոլոր տեսակի կոմունալ և կենցաղային հարմարություններով համալրված մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների տերերին բանալիները հանձնեց անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքներին բնակարանամուտի առիթիվ, հիշեցրեց, որ մեր պետության ղեկավարությունը և պաշտպանության նախարարությունը մշտապես հոգում են զինծառայողների

«Հանրությունը ոչ լրիվ պատկերացում ունի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին»

«Հանրությունը մասմամբ պատկերացում ունի այն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են հաշմանդամություն ունեցող անձանց առջեւ» ,-այդ մասին այսօր լրագրողների եւ ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան: «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպված  կլոր սեղան- քննարկման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031