Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նորանշանակ ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային և ռազմական կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին` ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գնդապետ Լեմաշին և հույս հայտնել, որ նրա նշանակումից հետո հայ-չեխական պաշտպանական համագործակցությունը մոտ ապագայում նոր թափ կստանա: Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր

Դավիթաշենի կամուրջից մարդ է նետվել

Այսօր՝ ժամը 14.51-ին,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Դավիթաշենի կամուրջից մարդ է նետվել:  Դեպքի վայրում աշխատում են ԱԻ  արձագանքման խումբը եւ «1-02», «1-03» ծառայությունների աշխատակիցները: ԱԻՆ

«Պատրաստվիր թռիչքի». Կոչ են անում «Հույսի կամուրջ»-ի թատերախմբի երեխաները

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, թռիչքի էին պատրաստվում բոլոր նրանք, ովքեր եկել էին  Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոն՝ ներկա գտնվելու «Պատրաստվիր թռիչքի» ներկայացմանը, որտեղ մասնակցում էին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերախմբի երեխաները: «Թատերախումբը գործում է գրեթե 15 տարի, նրա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել  հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնահարցերին և փոխել նրանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների

Փլուզում Վարդենիսում. կան զոհեր

Այսօր՝ ժամը 14.27-ին,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տուժածներից Ա. Անտոնյանը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ: Փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ. Սարգսյանի և Սևան

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի հայտարարությունը մնացել է 90-ականների կեսերին

Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԳՆ-ում հանդիպեցին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Լատվիայի Հանրապետության արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ վերջերս Ադրբեջանի կողմից առաջարկված ԼՂՀ ճանապարհային քարտեզին, որը կազմվել էր 90-ականներին: «Ադրբեջանի այդ հայտարարությունը մնացել է 90-ականների կեսերին: 15 տարի է անցել, գնացքն էլ գնացել է, իսկ որոշ ադրբեջանցիներ մնացել են կայարանում կանգնած: Նրանք պետք

Զինծառայողը տեղափոխվել է Մոսկվա. նախարարությունը ստանձնել է զինծառայողի բուժման ողջ ծախսերը

Զինծառայող Արթուր Քոչարյանը, ում մոտ հայտնաբերվել էր արյան հիվանդություն, բուժման նպատակով տեղափոխվել է Մոսկվա և բուժվում է Դմ. Ռոգաչովի անվան արյունաբանական ինստիտուտում: Արդեն մի քանի օր է ինչ զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանը՝ հավելելով, որ պաշտպանության նախարարությունը ստանձնել է զինծառայողի բուժման ողջ ծախսերը: Հիշեցնենք, որ hամացանցում

Լեւոն Զուրաբյանը չգիտի՝ ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հեռացումը

«Սա մարտահրավեր է՝ գործող ռեժիմին: Եթե իրենք ֆավորիտ են, ուրեմն թող ամբողջ աշխարհին ապացուցեն, որ չեն վախենում օրինական ընտրություններից: Սա կմատնի իրենց, որ իրենք իրենց ամբողջ հույսը դրել են ընտրակեղծիքների վրա: Դա ուղերձ է լինելու մեզ համար, ժողովրդի համար: Այս իշխանությունների հետ պայքարում պետք է ժողովրդի լայնամասշտաբ մոբիլիզացիա»,- այսօր հրավիրած ասուլիսում արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունն

Նիկոլ Փաշինյանը հրապարակային կարդաց Սամվել Ալեքսանյանի մասին «դատավճիռը»

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր եւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը կարդաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «դատավճիռ»՝ որոշումը՝ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի հետ ունեցած միջադեպի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Դիմողի կամքին հակառակ թղթե պաստառը փախցնելը տվյալ իրավիճակում իրավաչափ քայլ չի եղել, պատգամավորը չի հարգել դիմողի՝ սեփական կարծիքն արտահայտելու մարդու Սահմանադրական իրավունքը եւ թույլ է տվել

Էդմոն Մարուքյանը պայման է դրել, թե որ դեպքում կստորագրի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու թղթի տակ

Aravot.am-ը անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից կազմակերպված ստորագրահավաքի մասին՝ արտահերթ նիստ հրավիրելու եւ բարեփոխելու մի շարք օրենքներ՝ նախագահական ընտրություններին ընդառաջ: Նա պատասխանեց, որ ինքը դեռեւս Պետական-իրավական հանձնաժողովի նիստում արտահայտել է իր բացասական կարծիքը 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված. «Ես առաջարկել եմ հանել այդ մասը, հանել

Վարչապետն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումներն ամփոփելիս իր ելույթում  այն գնահատեց «հավասարակշռված, իրատեսական բյուջե»: Նրա խոսքերով՝ «Մեծ է գայթակղությունը ընտրություններից առաջ ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, թոշակների կտրուկ բարձրացում: Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, որովհետեւ զգում ենք պատասխանատվություն մեր հանրության առաջ: Երբեւիցե չենք ունեցել հավակնություն՝ բացարձակ ճշմարտություններ ներկայացնել: Իհարկե, կան

El Vaquero. «Ռոջեր Կուպելյան` կինեմատոգրաֆիայի աշխարհներ ստեղծողը»

Ռոջեր Կուպելյանը արդի կինեմատոգրաֆիայում ամենապատկերավոր տեսարաններ ստեղծողներից է, ինչպիսին է, օրինակ, «Մատանիների տիրակալը», և իր վերջին աշխատանքում` «Բյուզանդիայի արևելքը» ֆիլմում նա ևս նոր աշխարհ է կառուցել: Գրում է «Էլ Վաքերո» թերթը: «Բյուզանդիայի արևելքը» ֆիլմը սկսած 301թ. հայոց պատմության 150 տարիների մասին է.: Աշխատելով մատանիների տիրակալի վրա` Կուպելյանի մոտ ցանկություն էր առաջացել «Բյուզանդիայի արևելքի»-ի սցենարը գրել,

Լատվիայի ԱԳ նախարար. Հայաստանը Լատվիայի մտերիմ բարեկամն է Հարավային Կովկասում

Այսօր Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Լատվիայի Հանրապետության արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը ԱԳՆ-ում տեղի ունեցած  հանդիպումից հետո ներկայացրեցին քննարկված խնդիրները: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ առաջնահերթ քննարկվել են Լատվիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը. «Բարձր մակարդակով այցելություններ են կատարվել Լատվիա, ստորագրվել է 24 պայմանագիր:  Այս տարի ՀՀ նախագահն այցելեց Լատվիա, եւ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Արմեն Մարտիրոսյան. «Ռոբերտ Քոչարյանն արտահայտել է միտք, որն ինձ համար ընդունելի չէ»

Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Իրատես de facto» ակումբում գնահատելով ներքաղաքական իրավիճակը՝ նորմալ համարեց, նշելով, որ տեղի է ունենում այն, ինչ պետք է լիներ. «Նախագահական ինստիտուտը մեծ լիազորություններ ունի, եւ մենք չենք կարողանում հակակշիռներ ստեղծել: Բայց քաղաքական ուժերը պետք է  հստակ դիրքորոշում ունենան նախագահական ընտրությունների հետ կապված»,-նշեց նա: Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ «Ժառանգությունը» բաց է բոլոր քաղաքական

Ընդդիմությունը կազմակերպում է նոր ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու

Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ 4 խմբակցություններով կազմակերպում են ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու, որպեսզի քննարկվեն մի շարք օրինագծեր՝ նախագահական ընտրություններին ընդառաջ. «Դժվար է կանխատեսել, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ մաքուր, օրինական ընտրությունների: Մենք ներկայացնում ենք օրինագիծ՝ բնակչության պետռեգիստրի մասին, ընտրական օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու»: Դա, ըստ Լեւոն

Ավազային անիմացիա՝ պլյուս բալետ

Կամ՝ հայազգի ավազի անիմատոր Արտյոմ Ներսեսի առաջին խոշոր նախագիծը հայրենիքում Դեռեւս 1970-ականներին Մեծ թատրոնում Կ. Կարաեւի «Լեգենդ սիրո մասին» բալետային ներկայացման ժամանակ մոսկվաբնակ հայազգի բեմանկարիչ Արտյոմ Խաչատրյանը էկրանին ավազի մանրացրած խճաքարի եւ շղարշի միջոցով ցուցադրեց ալեկոծվող ծով։ Այդ տարիներին դժվար մեկի մտքով անցներ, որ կգա ժամանակ, երբ ավազը կդառնա կարեւորագույն բեմանկարչական գործոն։ Ավելին՝ բալետային ժանրում

Քաղաքապետերը վերադառնում են, նորից հեռանում

Բայց Մասիսում շատ խնդիրներ մնում են չլուծված Դեռեւս երկու տարի առաջ՝ 29.07.2010-ին, «Առավոտն» իր՝ «Գյուղ կա՝ սրանից զարգացած է» հրապարակմամբ անդրադարձել էր Արարատի մարզի Մասիս քաղաքի անմխիթար վիճակին: Հրապարակմանը հաջորդել էր Մասիսի՝ այն ժամանակվա քաղաքապետ, ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանի բուռն զայրույթով լի հեռախոսազանգը «Առավոտի» խմբագրություն, որով նա մեզ մեղադրում էր իր հակառակորդների(՞) կողմից պատվեր կատարելու մեջ,

Օլիգարխը հանուն ժողովրդի պատրաստ է կորցնե՞լ իր հարստությունը

Համենայնդեպս՝ այսպես է վստահեցնում ԲՀԿ առաջնորդը Երեկ ԲՀԿ-ական էլիտայի հետ Գյումրի այցելած Գագիկ Ծառուկյանը հատուկ գյումրեցիների համար տնտեսական թեմայով երկարաշունչ ելույթ ունեցավ «Հոկտեմբեր» կինոդահլիճում: Նա անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը՝ ժողովրդի վիճակի մեջ չմտնելու, վստահությունը կորցնելու, նրան նպաստի, օգնության հույսին թողնելու, գնաճին զուգահեռ աշխատավարձ ու թոշակ չբարձրացնելու, արտագաղթի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու եւ այլնի համար: Պատահական

«Ավազակապետությունը պետք է կազմաքանդվի», կեցցե «ավազակապետությունը»-2

«Մարտի 1-ի մարդասպանները քրեական տարրերն են եւ հայտնի օլիգարխների սափրագլուխները»,- 2008-ի ամռանը շեշտում էր Լ. Տեր-Պետրոսյանը Թե ինչ մակարդակով շփումներ, միջնորդավորված բանակցություններ, հեռախոսազանգեր են եղել մարտի 1-ին իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների միջեւ մինչեւ երեկոյան արյունահեղությունը՝ թերեւս մի օր կողմերը իրենք կբացահայտեն: Հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալությունները, խուզարկությունները, հետապնդումները հասարակության մոտ վախի մթնոլորտ, այնուամենայնիվ, չձեւավորեցին.

«Գագիկ Ծառուկյանն այս խաղից դուրս է»

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ չի մասնակցում ԲՀԿ նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին, քանի որ ի վիճակի չէ նման լուրջ հարցերի շուրջ խոսել: Իսկ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը դա էական չի համարում, քանի որ, ըստ նրա, այս փուլում միանշանակ չէ ոչ իշխանական դաշտում ԲՀԿ-ի լիդերությունը:  Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ»

Ինչպես բարձրացնել բյուջեի որակը

Մեզանից շատերը հետեւել են, թե ինչպես էր մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Սենատը քննարկում «մեր հարցը»՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Խոստովանեմ, որ այլ զարգացած երկրներում խորհրդարանական քննարկումների բուն ընթացքին չեմ հետեւել՝ կարդացել կամ նայել եմ լրատվամիջոցների ռեպորտաժները: Բայց Սենատի քննարկումն արդեն իսկ պիտի հուշի, թե ինչպես պետք է խորհրդարանում աշխատել օրենքների վրա: Մեզ մոտ այդ

Տեսախաղերում գրաֆիկայի աստիճանական զարգացումը 1991-2011 (ֆոտոշարք)

1991 Sonic the Hedgehog 1992 Mortal Kombat 1993 Star Fox 1994 Doom II 1995 MechWarrior 2: 31st Century Combat 1996 Super Mario 64 1997 Quake II 1998 Unreal 1999 Ultima IX: Ascension 2000 Giants: Citizen Kabuto 2001 Max Payne 2002 The Elder Scrolls III: Morrowind 2003 Tom Clancy’s Splinter Cell 2004 Doom 3 2005 Battlefield

Աղիքային ցուպիկով պանիրը շուկա չէ՞ր հանվել

Պանրի արտադրությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով արտադրական գործառույթների արգելանքը 17 ընկերությունից արդեն հանվել է: Այսօր կառավարության նիստից հետո, ասուլիսի ժամանակ ասաց սննդամթերքի անվտանգության եւ որակի վերահսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարատյանը: Ըստ նրա, ստուգումների արդյունքների վերաբերյալ պանրագործներից ոչ մի բողոքարկում չի եղել: Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն էլ ասաց, թե վերջին

ԲՀԿ-ն «սողալու» բյուջեին դեմ է քվեարկելու

«Մեր կոնկրետ հարցադրմանը՝ արդյոք ՀՀ քաղաքացին 2013-ին ավելի լա՞վ է ապրելու, քան 2012-ին, հնչեց պաշտոնական պատասխան՝ ոչ»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքերով՝ «4 -+ 1 տոկոս գնաճի պայմաններում ակնհայտ է, որ աղքատությունը խորանալու է: Այսինքն, աղքատության մեջ հայտարարված սրբազան պատերազմը, ինչպես եւ շատ պատերազմներ մեր երկրում փաստորեն հերթական

«Բնապահպանության նախարարը պետք է հոգով բնապահպան լինի, ոչ թե բիզնեսմեն» (Տեսանյութ)

Բնապահպանության նախարարի հրաժարականը պահանջող մի խումբ բնապահպաններ եկել են այն համոզման, որ մեր երկրի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անում է այն, ինչ չպետք է անել: Այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսում, «Էկոլոգիական դաշինք»-ի համակարգող Սիլվա Ադամյանը համոզմունք հայտնեց, որ Արամ Հարությունյանն ավելի շատ բիզնեսմեն է, քան բնապահպան-նախարար. «Երբ հասարակական լսումներ են  լինում, պարոն նախարարը մեզ

Դերենիկ Դումանյանը խուսափեց հակափաստարկներ ներկայացնել

Վերջին շրջանում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը տարբեր հրապարակումներում բարձրացնում է առողջապահական ոլորտի սխալ կառավարմանը վերաբերող հարցեր։ Նախկին նախարարը «Առավոտի» հետ զրույցում խիստ քննադատության էր ենթարկել 2013 թ. պետբյուջեի առողջապահական ոլորտում նախանշված առաջնայնությունները եւ դրանց լուծումների մասին պատկերացումները։ Аravot.am-ը առողջապահության գործող նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ երբեւէ չի փորձում հակադրվել Արարատ Մկրտչյանին, արդյոք Դումանյանի լռությունը

«Գրանդ Քենդի»-ն դատի է տվել «Թալ-Գրիգ»-ին

Հայ կանադական «Գրանդ Քենդի» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Թալ-Գրիգ» ՍՊԸ-ից պահանջում է դադարեցնել իրենց ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը և ոչնչացնել ապօրինի օգտագործվող ապրանքային նշաններով մակնշված ապրանքի ամբողջ ծավալը: «Գրանդ Քենդի»-ն ընդդեմ «Թալ-Գրիգ»-ի դատավարությունը տեղի կունենա Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ: «Փաստինֆո»

Բնապահպանության նախարարությունը բուսաբան ու կենդանաբան գիտնականներին էլ է արհամարհել (Տեսանյութ)

Բնապահպան Սիլվա Ադամյանի եւ «Էկոլոգիական դաշինքի» մյուս անդամների համար այդպես էլ «մութ» է մնացել, թե «45 կիլոգրամ կշռող տղամարդն» ինչպե՞ս է հսկայական արջ ու բեզոարյան այծ սպանել: Բնապահպանները ոչ մի տեղեկություն չունեն, թե իրավապահ մարմիններն ինչ ընթացք են տվել վերջերս «Խոսրովի» արգելոցում կատարված այդ հանցագործությանը. «Ոչ մի տվյալ, ոչ մի արձագանք այդ հարցով չունենք եւ

Հրանտ Բագրատյան. «Մարդ քիչ ա մնում ցխկվի»

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, իր ելույթի ընթացքում խոսելով 2013-ի բյուջեի նախագծի աբսուրդների մասին, այն աստիճան բարկացավ Կենտրոնական բանկի, վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության գնահատականները տալիս, որ նյարդային բղավեց. «Մարդ քիչ ա մնում ցխկվի: Չի կարելի մեզ վախեցնել իրենց փորի մկանների մուսկուլների չռչռոցով»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կանխեց. «Պետք չի, մի ցխկվեք, դուք

Փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը մեղադրում է քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին

Փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը որպես ՀՀ քաղաքացի և փաստորեն տուժող դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով երկրի ղեկավարի իրավասության սահմաններում «քրեական գործ հարուցել պաշտոնատար անձանց նկատմամբ»: Նրանց մեղքով, ըստ փաստաբանի, այլևս հնարավոր չէ դատարաններում հասնել տարրական արդարադատության, իսկ պաշտոնատար անձանց հակաօրինական գործողությունների պատճառով հանցագործություն կատարած անձինք՝ անպատիժ մնալով, սպառնում են պետության անվտանգությանը: Ըստ Ռ.Տեր-Վարդանյանի, իր

ՀՀ քաղաքացիները կհաշվառվեն օտարերկրյա պետության իրենց բնակության վայրի հասցեով

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջով ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները պետռեգիստրի հաշվառումից հանվելու փոխարեն պետք է հաշվառվեն օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով։ Որոշմամբ նաև նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս վեց ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031