Օրվա լրահոսը

Տիգրան Դավթյան. «Արարատ ցեմենտի» պարապուրդը ոչ թե քաղաքական, այլ` տնտեսական խնդիր է

ՀՀ նախագահի ու վարչապետի կանխատեսած 7 % տնտեսական աճը իրատեսական է, այսօր նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ նախարարության շենքում կազմակերպած ասուլիսի ժամանակ: Նախարարը լրագրողների հետ հանդիպման էր ներկայացել իր 4-5 տեղակալներով: Այս անգամ պարոն Դավթյանը միայն լավատեսական ցուցանիշներ հրապարակեց` բացառությամբ տուրիզմի ոլորտի: Տուրիզմի ոլորտի պատասխանատուների հույսերը, կապված իրանցի զբոսաշրջիկների հետ, այս տարի չարդարացան,

Աշխարհի ամենամեծ ջութակը 100 կգ է (Տեսանյութ)

Lուսանկարում աշխարհի ամենամեծ նվագվող ջութակն է, այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Ջութակի երկարությունը 4.28 մետր է, իսկ լայնությունը` 1.45 մետր, քաշը՝ մոտավորապես 100 կիլոգրամ: Ռեկորդակիր ջութակով նվագելու համար հարկավոր է մի քանի հոգու օգնություն:  Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Դատաիրավական բարեփոխումներ. Կստեղծվի այլընտրանքային պատիժներ կիրառող ծառայություն

Մարդասիրական տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել, որպեսզի ծանր, հիմնականում՝ անբուժելի, հիվանդություններ ունեցող դատապարտյալները  որոշակի մեղմացումների հնարավորություն ստանան: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-16 թթ. բարեփոխումների ռազմավարական ծրագրում ընդգրկված է ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով ազատելու կարգը բարեփոխելու հարցը: «Թերևս պատժիչ

1-2 տարուց իրանցի զբոսաշրջիկ չենք ունենա. Վրաստանը մեզանից «գողանում» է իրանցիներին

Վրաստանը, որպես տուրիստական երկիր, իրանցի զբոսաշրջիկների համար դառնում է ալտերնատիվ երկիր եւ հնարավոր է՝ 1-2 տարի հետո Հայաստանը կկորցնի Իրանից եկող զբոսաշրջիկների մեծ մասը, քանի որ մեր երկրում հյուրանոցների եւ այլ ծառայությունների գներն, ի տարբերություն հարեւան երկրի, բավականին թանկ են: Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք մե՞ծ է այն իրանցիների թիվը, որոնք Հայաստան են գալիս`հիմնականում Վրաստան

Հայ թատրոնը և կինոն ծանր կորուստ կրեցին. կյանքից հեռացել է սիրված դերասանուհի Գալյա Նովենցը

Հուլիսի 22-ին, կյանքի 75-րդ տարում, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Գալյա Խաչիկի Նովենցը: Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի  հուլիսի 12-ին Երևանում: 1954-58 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Դերասանուհու ստեղծագործական կենսագրությունը սկիզբ է առել 1958 թվականից` Կապանի պետական դրամատիկական թատրոնից, այնուհետև, երկար տարիներ աշխատել

«Որ ասենք՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է, կասեն՝ բա էն 30 պատգամավորները որտե՞ղ էին, որ չմիացան ստորագրահավաքին»

«ՀԱԿ-ին կեղծ ընդդիմություն չեմ տեսնում, ՀԱԿ-ը ընդդիմադիր ուժ է, բայց երբեմն-երբեմն վայրիվերումներով, երկխոսության գաղափարախոսություններով կամ երկխոսության գործընթացներով»,- այսօր «Փիփլմեթր» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Արմեն Գրիգորյանը: Aravot.am-ի հարցին, երբ ՀԱԿ-ը երկխոսում է, դա իր ընդդիմադիրի իմիջի վրա ի՞նչ ազդեցություն է թողնում ու ընդհանրապես այսօր ընդդիմության մեջ ո՞ւմ եք տեսնում, ԲՀԿ-ին տեսնո՞ւմ

Արաբական պետությունների լիգան Ասադին հրաժարական ներկայացնելու կոչ է արել

Արաբական պետությունների լիգան կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարական ներկայացնել՝ խոստանալով ապահովել վերջինիս անվտանգությունը երկրից հեռանալու դեպքում: Արաբական պետությունների լիգայի նախարարները Քաթարի մայրաքաղաք Դոհայում կիրակի օրն անցկացված արտահերթ նիստի ընթացքում ափսոսանք են հայտնել Սիրիայում արյունահեղությունը դադարեցման ուղղված արաբական պետությունների և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի ձախողման կապակցությամբ: Նախարարներն ասել են, որ Ասադը պետք է

Մուսուլման մարզիկները Լոնդոնում «կհրաժարվե՞ն» կրոնից

Ամառային օլիմպիական խաղերն այս անգամ համընկնում են մուսուլմանական տոնակատարություններից մեկի՝ Ռամադանի, հետ եւ դրա հետեւորդները լուրջ խնդիրների առջեւ են հայտնվել: ИТАР-ТАСС-ի տեղեկություններով  Լոնդոնում խաղերի ժամանակ լինելու է մոտ 3 հազար մուսուլման մարզիկ: Եվ նրանք կամ պետք է շարունակեն նորմալ նախապատրաստվել խաղերին, կամ պաս պահեն, ինչը կտրուկ կնվազեցնի նրանց մրցունակությունը: Մասնավորապես, Կանադայի դրոշի ներքո հանդես եկող

Քոքոբելյանը, Բագրատյանն ու Ռուստամյանը Արցախի նախագահական ընտրություններում ոչինչ չե՞ն արել

  Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանն այսօր դժգոհեց Արցախի ընտրություններում դիտորդական առաքելության մեկնած հայ պատգամավորներից: «Արցախ եկող հայ պատգամավորներին էլ փող չտաք, այդ մարդիկ գալիս են՝ քեֆ են անում, նվերներ են ստանում, հետ են վերադառնում: Չգիտեմ՝ ինչ արեցին ընտրությունների ժամանակ, որովհետեւ այդ մարդկանցից ոչ մեկը չհանդիպեց շտաբի անդամներից որեւէ

«Ադիբեկյանի սոցհարցումները իրականությունից 20-25% շեղումներ են տալիս»

Այսօր «Փիփլմեթր» ակումբում «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Արմեն Գրիգորյանը վերլուծելով Արցախում նախագահական ընտրությունները՝ ասաց, որ առաջին անգամ է, որ ընդդիմադիր թեկնածուն այդքան բարձր տոկոս է հավաքում՝ 32,5%. «Մինչ այդ սոցհարցումներ կատարվեցին, Ահարոն Ադիբեկյանը թվեր հրապարակեց, որն իրականությունից շատ հեռու էր, կանխատեսեց 75% Բակո Սահակյանին, բայց նա 66,7% հավաքեց: Վիտալի Բալասանյանի համար էլ շատ ցածր

Պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը:

Անահիտ Վարդանյանը, քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո, հայտնաբերել էր, որ իր հարևանը տիրացել էր իրեն պատկանող քարե ավտոտնակի վրա գտնվող տնակին և դրա ներսում գտնվող գույքին։  Տիկին Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, սակայն գործը որակվել էր որպես քաղաքացիաիրավական, և քրեական գործ չէր հարուցվել։ Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ  որոշման հիմքում դրված

Խռովություններ Թուրքիայում՝ Սիրիայից փախստականների ճամբարներում

Թուրքիայի անվտանգության ուժերը օդ են կրակել և արցունքաբեր գազ կիրառել՝ ցրելու Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանամերձ տարածքում գտնվող Սիրիայի փախստականների երկու ճամբարում տեղի ունեցած խռովությունները և բախումները: Այսպես, թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, «Գազանթեփ» փախստականների ճամբարում գտնվող փախստականներն իրենց բողոքն են արտահայտել ճամբարում ազգությամբ թուրքմեն մոտ 1500 փախստականի տեղավորման կապակցությամբ: Բողոքը վերածվել է խռովությունների, որոնց ընթացքում

«Ոսկե հուշամեդալ»` Ռաիսա Մկրտչյանին

Կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», որն այսօր ՀՀ ժողովրդական արտիստուհուն է հանձնել կրթության և գիտության նախարար Արմեն

Նաիրա Զոհրաբյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունը

«Սա հերթական ահազանգն է, որ օր առաջ Գյումրին պետք է ազատվի այդ քաղաքապետից, այդ քաղաքապետի ընտանիքից, այդ քաղաքապետի կլանից»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու վարքագծին: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Վարդան Ղուկասյանը «սեփական դիմումի համաձայն» հրաժարվեց ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնից եւ ակնհայտ դարձավ,

Օսկանյանի բողոքը դատարանը մերժեց

  Կենտրոն եւ Նորք_Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանի բողոքի հիման վրա կայացրած որոշումը: Դատարանը մերժեց բողոքը, համաձայն որի՝ բողոքաբերը պահանջել էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի մայիսի 25-ի որոշումը՝ փողերի լվացման համար

Սփյուռքի նախարարը` սիրիահայերին. Մինչ սեպտեմբեր կարող եք այստեղ մնալ

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը, որին մասնակցում են շուրջ 220 պատանիներ` Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Արգենտինայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, ՌԴ մարզերից, Ուկրաինայից, Բելոռուսից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Իրաքից, Իրանից եւ Սիրիայից: Ողջունելով մասնակիցներին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ վերջիններս այսօր կայցելեն Երեւանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական` ծաղիկներ դնելու Մեսրոպ

«Ոսկե ծիրանը» հրաժարվել է ֆիլմից Փաշինյանի ու Զուրաբյանի պատճառով. ռեժիսոր

Ամերիկահայ կինոռեժիսոր Ռոբերտ Դավիդյանը, ով այս տարի 11-րդ անգամ է այցելել Հայաստան, առաջին անգամ է բնակչության շրջանում հուսահատություն և ապագայի հանդեպ անվստահություն նկատել, որից հետո իր մոտ միտք է ծագել  վավերագրական ֆիլմ նկարել քաղաքացիական շարժումների մասին: Այս մասին Դավիդյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում: Ֆիլմը կրում է «Հայ ակտիվիստները հիմա. շարժման ծնունդը» (Armenian Activists Now!

Հայաստանում բենզինի գներն իջել են

Այս հանգստյան օրերին Հայաստանում բենզինի գներն իջել են մեկ լիտրի դիմաց 10 դրամով: Սա ընթացիկ տարում գների իջեցման երկրորդ դեպքն է` շարունակական աճից հետո: Այսօր «Սուպեր ԱԻ 98» բենզինն արժե մեկ լիտրի դիմաց 520 դրամ, «Պրեմիում ԱԻ 95»-ը` 490 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» -ը` 470 դրամ: Դիիզելային վառելիքի գինը կազմում է մեկ լիտրի դիմաց 450

Թունավոր օձ

Հուլիսի 21-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի Մուղնի թաղամասի 1-ին փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Հայաստանցի գրոսմայստերները փայլեցին Շվեյցարիայում

Բիլ քաղաքում անցկացված արագ շախմատի Շվեյցարիայի բաց առաջնությունում, որին մասնակցում էին 122 շախմատիստներ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը եւ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ինը հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Մովսիսյանը ճանաչվեց հաղթող, իսկ Մելքումյանը՝ երկրորդ մրցանակակիր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սիրիայի ապստամբները գրոհում են Հալեպը

«Առաջին անգամ մենք զգացինք, որ Հալեպում պատերազմ է», – հեռախոսով Reuters լրատվական գործակալությանը ասել է մի կին` չհայտնելով իր անունը: Հալեպը՝ Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքը, համարվում է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի  աջակիցների հիմնական բնակավայրերից մեկը։ Ուրբաթ գիշերվանից ապստամբները սկսեցին հարձակվել քաղաքի վրա: Կիրակի օրը հաղորդվում էր, որ  ապստամբները գիշերը ցած են գցել քաղաքի կենտրոնում տեղադրված`

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 21-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Մասիսի Գործարանային 10 հասցեում այրվում է ավտոմեքե­նա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես C» մակնիշի 71 ՏՏ 071 պ/հ ավտոմե­քե­նա­յի բենզաբաքի հատվածում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով բռնկվել հրդեհ` տարածվելով հարակից ավտոմեքենաների ուղղությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.01-ին, մարվել`

Մեդալներ՝ Կատովիցեից

 Մինչ հայ մարզասերները սպասում են հուլիսի 27-ին մեկնարկող ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մրցելույթներին, մարզաշխարհում այս օրերին մեր մարզիկների մասնակցությամբ այլ իրադարձություններ էլ են կատարվում: Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեցին ազատ եւ հունահռոմեական ընբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունները, որոնցում մեր հավաքականները հաջող հանդես եկան: Ազատ ոճայինների պայքարում մեր տղաները նվաճեցին մեկ ոսկե եւ երեք բրոնզե մեդալ: Առաջին

Այրվող բնակարանից դուրս է բերվել 2 երեխա

Հուլիսի 22-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 52/4 շենքի 16-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,  ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով: Հրշեջ-փրկարարների և փրկարարների ուժերով դուռը բացվել է և բնակարանից դուրս են բերվել 2005 թ. ծնված Արսեն և 2008

Բախվել են մեքենաներ

Հուլիսի 21-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Ստեփանավանի Շահումյան 40 շենքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2111» մակնիշի 45 ՕԼ 396 պ/հ և «ԳԱԶ 53» մակնիշի 050 ԼԼ 36 պ/հ ավտոմեքենաները: Փրկարարները

Պարույր Հայրիկյան. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհամոզի, ինքը կդառնա իմ իդեալը»

Aravot.am-ը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ Դուք եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդհանրություններ ունեք, երկուսդ էլ նույն ժամանակաշրջանում եք ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, երկուսդ էլ այգեգործ եք, եւ հիմա երկուսդ էլ առաջիկա նախագահական ընտրություններին ուզում եք մասնակցել, եթե Դուք երկուսդ իրար դեմ դուրս գաք, որպես մրցակից թեկնածուներ, ըստ Ձեզ, ո՞ւմ շանսերն են ավելի մեծ՝ հաղթելու: Պարույր

ԿԸՀ-ի որոշմամբ Բակո Սահակյանը համարվեց ընտրված ԼՂՀ նախագահ

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ի նիստում, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, ամփոփեց և արձանագրությամբ վավերացրեց ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդյունքները: Առաջնորդվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի դրույթներով և հիմք ընդունելով վերոնշյալ արձանագրությունը` ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդունքում բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների բացարձակ մեծամասնության քվեները ստանալու կապակցությամբ Կենտրոնական

Օսկանյանի գործով որոշումը դատարանը կհրապարակի 11.30-ին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր դռնփակ ընթացակարգով լսեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանի բողոքը:  Աթանեսյանը պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Համբարձումյանի կայացրած մայիսի 25-ի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, կարճել այդ գործը հանցադեպի

Հայտնաբերվել է դի

Հուլիսի 22-ին, Ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան 4 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել են` 1939 թ. ծնված Յուրա Հակոբյանի դին: ԱԻՆ

Ինքնասպանությունը կանխվել է

Հուլիսի 21-ին, ժամը 10.05-ին ոստիկանությունից տեղեկութ­­­յուն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 14 շենքի 3-րդ հարկից երեխա է ուզում նետվել ցած: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով: Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխան հարազատների կողմից անվնաս իջեցվել է պատշգամբից։ ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031