Օրվա լրահոսը
Տիգրան Սարգսյանը՝ իր բացակայության մասին. «Ոչ մի արտառոց բան չկա, երիտասարդ եք, չեք իմանում»
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում պատասխանեց մի քանի լրագրողների հարցերին՝ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր բացակայության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավորները մի քանի օր է՝ դժգոհում էին, թե ինչու վարչապետը չի ներկայացնում բյուջեն եւ որ անկախության տարիներին սա առաջին դեպքն է, որ վարչապետը չի ներկայացնում այն: Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Այդպիսի բան չկա: Ազգային ժողովում պետական
Սիրիացին հարկադրված շան միս է ուտում
Արդեն երկու ամիս է, ինչ 52-ամյա Եղիա Քեոշկերյանին զրկել են սնունդից, եւ նա արժանանալով հալածանքների ու սպառնալիքների՝ ստիպված է լինում շան միս ուտել: 1979 թվականին Սիրիայում սպանվել է Եղիայի հայրը: Դա եղել է պատճառ, որ Եղիան դուրս է եկել Ասադի դեմ եւ Սիրիայում որոշակի պայթյուններ կատարել, որի հետեւանքով դարձել է քաղաքական հետապնդման զոհ: 1994 թվականին
Թոշակառուները պահանջում են փոխհատուցել գնաճը
Տարեցտարի մեծ տոկոսներով բարձրանում են բոլոր տեսակի սննդամթերքների գները եւ կոմունալ ծառայությունների սակագները։ Դրա հետ մեկտեղ մեզ զարմացնում է վերադաս մարմինների անտարբեր վերաբերմունքը հանրապետության 1,5 միլիոնից ավելի թոշակառուների նկատմամբ՝ այն դեպքում, երբ նրանց հիմնական մասը գտնվում է աղքատության մեջ: Եթե չեք ուզում որոշ չափով ապահովել այդ վաստակաշատ մարդկանց վիճակը, ապա գոնե ամեն տարի փոխհատուցեք գնաճը:
Ովքեր են դիմավորել մեր նախագահներին Ֆրանսիայում
Երեկ համացանցում ակտիվորեն քննարկվում էր այն հարցը, թե ով էր Փարիզի «Օրլի» օդանավակայանում դիմավորում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Համեմատություններ էին արվում ներկա եւ նախկին նախագահների այցերի միջեւ: «Առավոտը» դիմեց արտգործնախարարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե վերջին 5 այցերի ընթացքում ֆրանսիացի որ պաշտոնյաներն են դիմավորել մեր նախագահներին օդանավակայանում: Պատկերը հետեւյալն է՝ 2001 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցի
«Ավազակապետությունը պետք է կազմաքանդվի», կեցցե «ավազակապետությունը»
«Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը վերջացած են…»,- կարծում էր Լ. Տեր-Պետրոսյանը 2008թ. մարտի 1-ի առավոտյան, երբ դեռ չկային 10 զոհերը: Նոյեմբերի 12-ին՝ նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցան առաջին պաշտոնական-հրապարակային բանակցությունները: Բանակցող կողմերի հայտարարություններից հայտնի դարձավ, որ նախագահական ընտրությունների թեկնածուների հարցը կարող է քննարկվել բանակցությունների երկրորդ փուլում, ՀԱԿ համակարգող
Խաչատուր Քոքոբելյանն էլ իր «քաղաքական օրակարգն» է առաջարկում
«Առաջարկը եղել է հրապարակային»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, ընդունել ԲՀԿ-ի առաջարկները եւ քաղաքական կոնսուլտացիաների փուլ մտնել: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում նաեւ «Ազատ դեմոկրատների» հետ են բանակցելու: Առաջարկը հնչեցնելու պահին խորհրդարանում կուսակցության
«Ուրուգվայը կարող է առաջինը ճանաչել Ղարաբաղի անկախությունը»
Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին առաջինը բարձրաձայնած Ուրուգվայի բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին Ստեփանակերտ: Երեքշաբթի օրը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: «Արցախ այցելելը հատուկ համարձակություն չի ներկայացնում, Արցախ հասնելն է համարձակություն պահանջում
ՀՀԿ-ի «ջղաձգումները»՝ «համակարգի կործանման» դրսեւորումներ
ԲՀԿ-ի հայտարարության վերաբերյալ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու՝ իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված»: Համանման մի վերաբերմունքի էին ՀՀԿ-ականների կողմից
Սամվել Աբրահամյան. Երկրի վիճակը լուծումներ է պարտադրում ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին
ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանի դիտարկումները՝ այս եւ ներքաղաքական այլ զարգացումների վերաբերյալ – Որքանո՞վ եք հավանական համարում ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ ալյանսը նախագահական ընտրություններից առաջ՝ նկատի ունենալով երեք կուսակցությունների հրապարակած առաջարկները եւ ընթացող փակ խորհրդակցությունները: – Ալյանսները ձեւավորվում են ընդհանուր սկզբունքների եւ մոտեցումների հիման վրա՝ կոնկրետ խնդիր լուծելու նպատակով: Նշված երեք քաղաքական ուժերի հայտարարություններն ու գործողությունները, այդ ուժերը
Ֆեոդալիզմի արմատները
Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ ֆեոդալիզմ, այդ բառի դասագրքային իմաստով, այսինքն՝ այնպիսի կարգ, որը հիմնված է փակ, բնական տնտեսության եւ ապրանքների պարզ փոխանակման վրա, Հայաստանում չկա: Երբ մենք ասում ենք «ֆեոդալիզմ», նկատի ունենք այդ բառի փոխաբերական իմաստը՝ տվյալ տարածքում ստեղծված այնպիսի համակարգ, այնպիսի հարաբերություններ, որտեղ մեկ մարդ ունի անսահմանափակ, անվերահսկելի իշխանություն եւ իրեն պահում
Ո՞վ է ԱԺ-ում Քոչարյանի նշանակած ֆեոդալը
Այսօր ասուլիսի ժամանակ հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, թե ԱԺ Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը բանակցություններ է տանում ԱԺ գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու շուրջ, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «ԱԺ կանոնակարգ օրենքով նախատսված է, որ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր պաշտոնավարման տեղերը: Բանակցության խնդիր չունենք, ինչ օրենքով նախատեսված է՝ այդ պարտականություները պատրաստ ենք
Երվանդ Բոզոյան. «Միշտ էլ փնտրելու են Քոչարյանի ստվերները»
«Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»,-այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ փորձելով վերջ դնել բոլոր այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ի՝ քաղաքական քննարկումներ սկսելու առաջարկի հետևում կանգնած
Ավելի ճիշտ կյիներ, եթե անվանի մտավորականները պետության խորհրդանիշները փոխելու փոխարեն ստեղծված վիճակը փոխելու մասին մտածեին
Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով փոխել ՀՀ զինանշանը, դրոշն ու օրհներգը։ Նրանք մասնավորապես առաջարկում են ընդունել Մարտիրոս Սարյանի հեղինակած զինանշանը՝ «Սովետականի» փոխարեն «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն» գրությամբ։ «ՉԻ»- Նամակի հեղինակները (Զորի Բալայան, Սոս Սարգսյան եւ ուրիշներ) «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն» գրությունը բացատրում են նրանով, որ Արեւմտյան Հայաստանը մեզանից խլված է, բայց մտնում
Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ»: Կարևորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է
«ՉԻ». Հովիկ Աբրահամյանը զյուղմթերքներ է աճեցնում տա՞նը՝ ծաղկամանում
Բանից պարզվում է՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անցած տարի 40 միլիոն դրամի եկամուտ է ստացել գյուղմթերքների իրացումից, սակայն ունեցվածքի մասին հայտարարագրի համաձայն՝ ոչ մի քառակուսի մետր գյուղատետեսական նշանակության հող չունի։ «ՉԻ«- Տեսականորեն սա կարող է երեք բացատրություն ունենալ։ 1. Հովիկ Աբրահամյանը զյուղմթերքներ է աճեցնում տանը՝ ծաղկամանում։ Կծու բիբարն, օրինակ, ծաղկամանում լավ էլ աճում է։ 2.
Զարուհի Փոստանջյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համատեղ ծրագրի մասին
ԱԺ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ն չի տարանջատում իշխանությունից ու կարծում է, որ ժամանակն է ՝ այդ քաղաքական ուժը կողմնորոշվի որ դաշտում է գտնվում: «Ոչ իշխանություն է իրեն հռչակում, ոչ՝ ընդդիմություն: Պետք է հստակ կողմոնորոշվի ու խնդիրներ չունենա ընդդիմադիր դիրքորոշման մասին հայտարարել, եւ ինստիտուցիոնալ այդ դաշտում էլ գտնվի»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց Զ. Փոտանջյանը:
Նոր զարգացումներ նորածնի սպանության գործում
Նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող բուժքույր Ալիսա Ենոքյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի փոխարեն նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց մեղադրյալի պաշտպան Ամալյա Ավագյանը: Պաշտպանը հայտնեց նաև, որ նախաքննական մարմնի կողմից նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննությունը հաստատել է, որ սպանության գիշերը Գորիսի կենտրոնական հիվանդանոցի մատյանում սրսկումների մասին գրառումները կատարվել են Ա.Ենոքյանի կողմից:
Ոստիկանությունն անուններ չի տալիս, թե ովքեր են ձերբակալվել կամ հարցաքննվել անտառներից արված գողության գործի շրջանակներում
Եթե ապօրինի ծառահատումների դեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկսած կատաղի պայքարը նմանվի 1993-1994-ին նրա ծավալած պայքարին՝ Սեւանա լճից ապօրինի ձկնորսությունն արգելելու գործընթացին, ապա միանշանակ կարելի է ասել, որ մեր անտառները չեն «քաչալանա»: Բայց արդյո՞ք այդպես է։ Հիշեցնենք, որ Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք է տեղափոխվել
Ընդդիմության քաղաքական ճգնաժամը
Ներքաղաքական վերջին «զարգացումները» ակնհայտ ցույց են տալիս, որ ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությունը, գտնվում են անհուսալի եւ անհեռանկար դրության մեջ Թեեւ թվում էր` քաղաքական զարգացման համար բարենպաստ բոլոր պայմանները կային. քննադատիր, ի ցույց դիր, բացահայտիր, եւ բոլորը քեզ կսատարեն: Ընդդիմությունը քննադատության առումով ժլատություն չի անում` աջուձախ եւ վերեւից ներքեւ: Բայց նրանց կողմնակիցների թիվը կարծես չի
Արամ Կարապետյան. Քաղաքական դաշտի «գերհզոր» ուժերն այսօրվա հարցերից խուսափելու ճանապարհ են ընտրել
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Կոնսուլտացիները, որոնք հիմա գնում են, անպտուղ են այսօրվա իրավիճակը շտկելու համար։ Իմ տպավորությամբ՝ նրանք բոլորն այսօրվա հարցերից խուսափելու ճանապարհ են ընտրել՝ սկսած ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանից, վերջացրած քաղաքական դաշտի «գերհզոր» ուժերից։ Սկսած տնտեսական վերջացրած քաղաքական, ղարաբաղյան եւ բոլոր հարցերից՝ նրանք պատասխան չունեն։ Պարզապես սկսել են
Փրկարարները մեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված
Նոյեմբերի 13-ին, ժամը 07.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան–Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով առաջացել է ավտոմեքենաների խցանում: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և 4 հրշեջ-փրկարար: Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել «Գազել» մակնիշի բեռնատար, «Մերսեդես» և 3 «ՎԱԶ» մակնիշի մարդատար մեքենաները: Փրկարարների ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: ԱԻՆ
Եվ այդ մեկ մարդը Հրանտ Տեր-Աբրահամյանն է
Վարդան Օսկանյանն իր վերջին հարցազրույցում, պատասխանելով մարտի մեկի մասին հարցին, ասում է. «Եթե ճանաչում եք մեկին, ով գիտե, թե ճշգրտորեն ինչ է տեղի ունեցել այդ օրը, ինձ ցույց տվեք այդ մարդուն»։ Մի քիչ հետո ավելացնում է. «Եթե մի օր կարողանանք օբյեկտիվորեն վերլուծել պատահածը, եթե անվիճելի փաստեր ունենանք, մենք բոլորս կընդունենք դա»։ Ուզում եմ ասել, որ
«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի մասից. կա 1 զոհ
Նոյեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա, դեպի Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից դեպի աջ և բախվել ճամփեզրի պաշտպանիչ թիթեղներին: Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է
Մեքենան բախվել է պարիսպին և այրվել
Նոյեմբերի 13-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Արթիկի Սասունցի Դավիթ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանգներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 ՍՍ 459 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1987 թ. ծնված Արտյոմ Դավայան) և «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի 10 QQ 101 (վարորդ` 1959 թ. ծնված Սամվել
Յուրի Դոխոյան. «Ռուսաստանի հավաքականի ցանկացած շախմատիստուհի ի վիճակի է հաղթել աշխարհի առաջնությունում»
Շախմատի Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը РИА Новости-ի հետ զրույցում խոսել է Խանտի-Մանսիյսկում ընթացող կանանց աշխարհի առաջնությունում իր նախկին սաների մրցելույթների մասին: «Ուշադրությամբ հետեւում եմ աշխարհի առաջնությանը: Մեր աղջիկներն առայժմ հաղթել են ոչ ամենաուժեղ մրցակիցներին: Բայց Խանտի-Մանսիյսկում հանդես եկող Ռուսաստանի ազգային հավաքականի յուրաքանչյուր անդամ՝ Նադեժդա եւ Տատյանա Կոսինցեւաները, Վալենտինա Գունինան, Ալեքսանդրա
Գյուղտնտեսության նախարարը «պախկվոցի» է խաղացել լրագրողի հետ
Երեկ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանն ԱԺ շենքում «պախկվոցի» է խաղացել մեր լրագրողի հետ։ Բյուջեի ներկայացման առիթով Աժ ժամանած նախարարը վրդովվել է, երբ մեր լրագրողը հարցրել է, թե վարչապետի հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում հայտարարված վիրահատությունը ո՞ր ոլորտից պետք է նախեւառաջ սկսել։ Կարապետյանը, հարցը լսելով, խոժոռվել է, ապա հրաժարվել պատասխանել, արագ մտել է ՕԵԿ խմբակցության սենյակ։
Վանո Սիրադեղյանի դուստրը՝ հոր մասին. «Իր գրվածքներում չունի դաժանության, ագրեսիվության, մարդատյացության որեւէ նշույլ»
Դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, ասաց. «Իմ հայրը մեծ մարդասեր էր եւ է՛, նրա ստեղծագործություններն ընթերցողը պետք է որ դա հասկանա, իր գրվածքներում չունի դաժանության, ագրեսիվության, մարդատյացության որեւէ նշույլ, մի՞թե մարդ կարող է կեղծել ինքն իրեն։ Իսկ քաղաքականություն ես չեմ սիրում, բայց հստակ կարող եմ ասել, որ նրա դեմ հորինված դատական ֆարսը ակնառու կերպով ցույց է տալիս
Ինչո՞ւ. մի հարցի պատասխանը Սարգսյանը չհնչեցրեց (տեսանյութ)
Ստամբուլահայ, արդեն 21 տարի Լիոնում ապրող Զվարթ Տոնյանին հետաքրքրում է, թե ինչու են այդքան մեծ թվով հայեր արտագաղթում Հայաստանից: Նա Լիոնի քաղաքապետարան եկել էր Սերժ Սարգսյանից այդ հարցի պատասխանը լսելու: Չնայած գիտի, որ հիմնական պատճառը գործազրկությունն է: «Կըսեն, որ գործ չկա, շատ աղքատություն կա, դրամ չկա»,- արտագաղթածների խոսքերն է փոխանցում տիկին Զվարթը՝ ավելացնելով, թե բժշկությունն
Հնդիկ վազորդուհուն տղամարդ են ճանաչել եւ մեղադրել բռնաբարության մեջ
Հարավասիական խաղերի եռակի հաղթող, հնդիկ վազորդուհի Պինկի Պրամանիկին NDTV-ի փոխանցմամբ Արեւմտյան Բենգալիայում նախկին ընկերուհուն բռնաբարելու մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ բժշկական թեստերն ապացուցել են նրա՝ տղամարդկանց սեռին պատկանելը: Այս տարվա ամռանը նրա նախկին ընկերուհին՝ Անամիկա Աչարյան, դեռ կնոջ կարգավիճակում գտնվող Պինկիին մեղադրել էր իրեն բռնաբարելու մեջ, որի համար վազորդուհին 25 օր անցկացրել էր
Նախագահը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի, Ֆրանսիայի գործարար համայնքի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային


















































