Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Որ ասենք՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է, կասեն՝ բա էն 30 պատգամավորները որտե՞ղ էին, որ չմիացան ստորագրահավաքին»

Հուլիս 23,2012 13:19

«ՀԱԿ-ին կեղծ ընդդիմություն չեմ տեսնում, ՀԱԿ-ը ընդդիմադիր ուժ է, բայց երբեմն-երբեմն վայրիվերումներով, երկխոսության գաղափարախոսություններով կամ երկխոսության գործընթացներով»,- այսօր «Փիփլմեթր» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Արմեն Գրիգորյանը: Aravot.am-ի հարցին, երբ ՀԱԿ-ը երկխոսում է, դա իր ընդդիմադիրի իմիջի վրա ի՞նչ ազդեցություն է թողնում ու ընդհանրապես այսօր ընդդիմության մեջ ո՞ւմ եք տեսնում, ԲՀԿ-ին տեսնո՞ւմ եք դրա մեջ՝ նա պատասխանեց. «Երկխոսությունն ահագին մարդկանց մոտ հիասթափություն առաջացրեց: ՀԱԿ-ը երբեմն հանդես էր գալիս ծայրահեղ ընդդիմության շարքերից, բայց երկխոսությունը ցույց տվեց, որ իրականում ծայրահեղ ընդդիմություն չի եւ իրենց հավակնորդների մոտ էլ որոշակի հարցադրումներ առաջացան: Այսօր Հայաստանում մի քիչ դժվար է գտնել, թե որտեղ է ընդդիմության կորիզը, որովհետեւ ԲՀԿ-ն չմիացավ կոալիցիային, բայց իր գործառույթով ցույց չի տալիս, որ ամբողջությամբ ընդդիմություն է: «Հարսնաքարի» հետ կապված երբ ստորագրահավաք եղավ, ԲՀԿ-ի պատգամավորների մի մասը միացավ, մի մասը չմիացավ: Հիմա որ ասենք՝ ընդդիմություն չի, կասեն՝ բա էն 7-ը միացել է: Որ ասենք՝ ընդդիմություն է, կասեն՝ բա էն 30-ը որտե՞ղ էր: Դրա համար մի քիչ դժվար է այդ գիծը տանել ու ասել՝ ամբողջովին ընդդիմությո՞ւն է, թե՞ չէ: Բայց էլի մի ձեւով մեկ այս կողմ է, մեկ այն կողմ է: Դրա համար ընդդիմադիր դաշտում դեռեւս ամբողջովին չեն ձեւավորվում հստակ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները:

Aravot.am-ի հարցին, թե ինչ կանխատեսումներ կան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, ինչ հավանական թեկնածուներ եք տեսնում, որոնք են հաղթող՝ նա պատասխանեց. «Նախագահական ընտրութուններին դեռ երկար ժամանակ կա: Թեկնածուներից դեռեւս կոնկրետ հայտարարություններ չկան, կախված է , թե ԲՀԿ-ն ինչպիսի դիրքորոշում կունենա, ինչպես է պատկերացնում իր դերը ԱԺ-ում ու ԱԺ-ից դուրս: Հայաստանում ներքին գործընթաց էլ է սկսել, որը իր ազդեցությունն է ունենալու: Դրանք տարբեր շարժումներն են «Հարսնաքարի» շուրջ, դրանք եւս իրենց ազդեցությունն են ունենալու նախագահական ընտրությունների վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031