Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանն ասում է՝ «կառավարությունը նույն դասարանում է մնացել», Աշոտյանը չի համաձայնում

  ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ-ում 2013-ի բյուջեի մասին այսպիսի տեսակետ հայտնեց. «2008-ի բյուջեն համարձակ, հավակնոտ բյուջե էր, իսկ այս բյուջեն ես համարում եմ տարկետման բյուջե: Կառավարությունը նույն դասարանում է մնացել: Շրջեք Երեւանով, միակ զարգացող համակարգերը բանկերն են: Ուսանողների թիվը պակասում է, ծնելիությունը նվազում, աշխատատեղերը կրճատվում, արտագաղթը շարունակվում: Իմ նպատակը միայն վատը տեսնելը չէ»: ԿԳ

ՀՖՖ-ում Ռուբեն Հայրապետյանին վերաբերող տեղեկության տարածումը նրա հեղինակությունը արատավորելու նպատակ են տեսնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը Aravot.am-ի զրույցում հերքեց նոյեմբերի 7-ին «Փյունիկ» – «Գանձասար» խաղից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ակումբի բժշկին դաժան ծեծի ենթարկելու մասին լուրերը: Նա վերահաստատեց բժշկի, դարպասապահների ու գլխավոր մարզչի հեռացման մասին լուրը՝ պատճառաբանելով նրանց ալկոհոլի ազդեցության տակ լինելով: Մեր հարցին, թե ինչու է հեռացվել գլխավոր մարզիչը, որը ալկոհոլ չէր

Արեգ Միքայելյան.«Բյուրականի աստղադիտարանի խնդիրները շատ նման են գիտության մյուս ուղղություններում առկա խնդիրներին»

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանին երբ հարցնում են` թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, տալիս է երկու պատասխան` եւ լավ է, եւ վատ: Միքայելյանի խոսքով, Հայաստանը լինելով թույլ պետություն, ունի բարձր մակարդակի վրա գտնվող աստղագիտություն, բայց հիմա` ոլորտը ցավալի վիճակում է գտնվում, քանի որ կառավարության կողմից միջոցներ չեն տրամադրվում, աստղադիտարանի հիմքը քանդվում է, նոր

407.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 14-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,640,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.75 դրամ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը. Ամեն շաբաթ լրագրող է զոհվում

Վերջին 10-ը տարում ավելի քան 600 լրագրող եւ ԶԼՄ աշխատակից է սպանվել՝ մասնագիտական պարտքը կատարելիս, տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջից : Ըստ աղբյուրի, փաստորեն յուրաքանչյուր շաբաթ աշխարհում որեւէ լրագրող է զոհվում՝ մասնագիտական պարտքն իրականացնելիս: Լրագրողների հանդեպ բռնությունները կանխարգելելու նպատակով ՄԱԿ-ի կոորդինացիոն խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ իր պատմության մեջ առաջին անգամ գործողությունների պլան է մշակել՝ լրագրողների անվտանգության

Դավիթ Ֆահրադյան. «Ռեկորդներ սահմանելով ցանկացել եմ իմանալ հնարավորություններս»

Այսօր լրագրողների հետ հանդիպեց մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը: Նա պատմեց, որ առաջին անգամ ռեկորդ նվաճելու ցանկություն ունեցել է 2005 թվականին: Այդ ժամանակ պտտաձողի վրա կատարել է 307 պտույտ, որը չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: 2009 թվականին հայտ է ներկայացրել 350 պտույտի համար: Վեց ամիս անց ստացել է առաջին ռեկորդի դրական պատասխանը: Դրանից հետո փորձել է հեղինակային

Թուրքական Բեթմեն (Batman) քաղաքի քաղաքապետը որոշել է դատի տալ «Ուորներ Բրազերս» ընկերությանը

Գուցե և տարօրինակ հնչի, սակայն Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Բեթմեն (Batman) անվանումով քաղաքի քաղաքապետ Հուսեին Կալկալը հանկարծակի որոշել է դատի տալ «Ուորներ Բրազերս» ընկերությանը այն բանի համար, որ վերջինս խախտելով հեղինակային իրավունքները, իրենց կողմից արտադրված «Բեթմեն» ֆիլմում օգտագործել է քաղաքի պատմական անվանումը: Հետաքրքիր ու միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետը նոր բարձրացնում այդ հարցը,

Էդուարդ Շարմազանով. «Երբ արեւ է լինում՝ ընդդիմության շնորհքն է, երբ անձրեւ է գալիս՝ իշխանությունն է մեղավոր»

Այսօր 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել էր, որ լավ է, որ բյուջեում ռիսկերը ներառվել են: Անդրադառալով դրան՝  իր ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Սա նշանակում է, որ իշխող ուժերը առնվազն 6 ամիս առաջ են մտածում քաղաքական ընդդիմությունից: Իմ գործընկերներից մեկը դահլիճում հայտարարեց, որ գյուղատնտեսության աճ նկատվել է, բայց դա

Ատրճանակը, բարեբախտաբար, չի կրակել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների    բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 19.20-ին, 1955 թ. ծնված Վլադիսլավ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 1959 թ. ծնված Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ ևս մի անձ  Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում գտնվող իր  աշխատասենյակում  վիճաբանության մեջ են մտել

ԱԱԾ պաշտոնյայի դեմ երկրորդ դատաքննությունը շարունակվում է

Դատական շրջապտույտից հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քննվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մասին ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի դեմ գործը: Ըստ մեղադրանքի, նա նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել է

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության կոլեկտիվի արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությանը

  Ս.թ. ապրիլ ամսին 80-ամյա կոլեկտիվը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները, Հմայակ Հովհաննիսյանի կողմից ընկերության կոլեկտիվի անդամներին վիրավորանք հասցնելու փաստով: Սակայն մինչ օրս   Մարդու իրավունքների «պաշտպան»    Կ. Անդրեասյանի ոչ հետևողական մոտեցման արդյունքում պատասխան չի ստացվել: Մենք զարմացած ու զայրացած ենք այն փաստի առիթով, որ չի արձագանքվել մի ամբողջ կոլեկտիվի դիմումին, այն

Լեզվաբանական համալսարանի ուսանողները կծանոթանան լեհ մեծանուն մանկավարժի սկզբունքներին

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ կազմակերպած «Չկան երեխաներ, կան մարդիկ. Յանուշ Կորչակը և իր ժառանգությունը» թեմայով սեմինարը` նվիրված Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Բացման խոսքով հանդես եկած լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը հայտնեց, որ սեմինարը նվիրված է լեհ ականավոր գիտնական, մտածող եւ բժիշկ Յանուշ Կորչակի հիշատակին. «Երբ

«Փյունիկում» չգիտեն Ռուբեն Հայրապետյանը բժշկին ծեծե՞լ է, թե՞ ոչ

«Փյունիկ» – «Գանձասար» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին «Փյունիկի» մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը տեղեկություններ չունի: Նա Aravot.am-ի զրույցում վերահաստատեց տեղեկությունը, թե ակումբի գլխավոր մարզիչը, բժիշկը, դարպասապահների մարզիչը հեռացվել են աշխատանքից: Ըստ պարոն Դանիելյանի, բժիշկն ու դարպասապահների մարզիչը ալկոհոլի ազդեցության տակ են եղել այդ օրը ու հեռացվել դրա համար, իսկ գլխավոր մարզիչը ալկոհոլ չի օգտագործել.

250 մլն մարդ տառապում է շաքարային դիաբետով

Այսօր «Հայացք» ակումբում բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը եւ հոգեբանական գիտությունների թեկնածու Գայանե Ղազարյանը խոսեցին նոյեմբերի 14-ին նշվող շաքարային դիաբետի դեմ պայքարի օրվա ու այդ հիվանդության մասին: Բայբուրդյանի խոսքով՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը կարեւոր հիշեցում է հանրությանն այն մասին, որ դիաբետի տարածումը տարեցտարի անշեղորեն մեծանում է եւ ներկայումս աշխարհում գրանցված է մոտ 250 մլն մարդ, որոնք

Ուռուցքով 260 հիվանդի կյանքը կառավարությունից է կախված` արդյոք լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի

Այս պահին մոտ 260 հիվանդ, որոնց կյանքը, կարելի է ասել, մազից է կախված, ուռուցքաբանության ազգային կենտրոնում սպասում են, թե կլինի՞ արդյոք լրացուցիչ պետական ֆինանսավորում, որպեսզի ուռուցքով հիվանդները կարողանան իրենց քիմիոթերապիան ստանալ. կլինիկային տրամադրված այս տարվա 800 միլիոն դրամը սպառվել է: Այսօր «Հենարան» ակումբում ասաց ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը: Նրա խոսքերով,

Աշոտ Չտրկյանը դադարեցրել է հացադուլը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Աշոտ Չտրկյանը ով նոյեմբերի 5-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել` դադարեցրել է: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ հացադուլը դադարեցնելու պատճառը կապված չի եղել նրա առողջական վիճակի հետ, նա շատ լավ է իրեն զգում: Հիշեցնենք, որ Ա. Չտրկյանը դատապարտվել է ՀՀ

4,5 տարի՝ թռչնաբույն մտնելու համար

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Օնիկ Գալստյանի եւ Հրաչիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Օնիկ Գալստյանը դատապարտվել է 2,5 տարվա, Հրաչիկ Խաչատրյանը՝ 4,5 տարվա ազատազրկման:Վերջինը վերաքննիչ բողոք է բերել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Արդեն հայտնի է, որ այս գործով նախագահող դատավորը Մասիս Ռեհանյանն է: Օնիկը եւ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 15-ին կազմակերպում է բողոքի երթ

«Ուսանողը հասարակության մի մասն է կազմում: Երկրում տիրում է սոցիալական ծանր վիճակ, ուսանողությունը նույնպես այդ վիճակի կրողն է, քանի որ աշխատունակ չէ: Երթը քաղաքական ենթատեքստ չունի, բխում է ուսանողության շահերից, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց»,- այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության անդամ Մհեր Ղազարյանը: ՀՅԴ

Նիկոլ Փաշինյան. «Արտագաղթի մասին Սերժ Սարգսյանի արած մտահոգությունները բաժակաճառի նշանակություն են ստանում»

Այսօր 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց. «2013-ի պետբյուջեի նախագիծը այլ կերպ չեմ կարող անվանել, քան կոնսերվացման բյուջե: Նախագիծն ընթերցելիս զգացողությամբ համակվեցի, թե դա փակվող օբյեկտի մասին է: 2013-ին կրթության ոլորտում աշխատավարձերի գծով ծախսերը 2012-ի համեմատ նվազելու են 542.6 մլն դրամով: Դա նշանակում է, որ աշակերտների թվը 2013-ին լինելու

Հայ խորհրդարանականները արտագնա նիստ են անցկացրել Արցախում

Նոյեմբերի 9-11-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ գիտության, կրթության, սպորտի եւ մշակույթի մշտական հանձնաժողովի անդամներով արտագնա նիստ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, սպորտի եւ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։ Արտագնա նիստը եղել է համատեղ, որին մասնակցել են նաեւ ԼՂՀ խորհրդարանականները։ Նիստը կայացել է Շուշիում՝ Արցախի

Խարդախության մեջ մեղադրվող Սուրեն Սուրենյանցը պաշտպան չուներ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր սկսվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախությամբ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ իր ծանոթ Գրիգոր Ղազաբյանից 508.000 ՀՀ դրամ գումար վերցնելու համար: Այսօր դատարանում ճշտվեց նրա ինքնությունը: Ս.Սուրենյանցն ասաց, որ ինքը «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի

Էստի համեցեք. Ցանկությունը մեծ կլինի՞

Ի՞նչ կառաջարկեր Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ֆրանսիացիներին՝ Հայաստանում բիզնես սկսելու համար; «Դե, որ նրանք փորձեին նայել բոլոր ոլորտները, քանի որ Հայաստանը բավականին բազմաճյուղ տնտեսություն ունի եւ, ցանկացած ֆրանսիական ընկերություն կարող է գտնել իր համար համապատասխան հնարավորություն, այդ լինի սննդի արդյունաբերություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, եւ այլն»,- «Ա1+»-ին ասաց նախարարը; Ըստ նրա՝ քանի որ ֆրանսիական տնտեսությունը հզոր

Հովհաննես Մարգարյանը դեռ չի՞ հաշտվել, որ ինքը աղետի գոտուց ընտրված պատգամավոր չէ

Այսօր 58 դեմ եւ 37 կողմ քվեարկությամբ ԱԺ-ում մերժվեց ՀՅԴ-ի ներկայացրած օրինագիծը՝ նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ դարձնելու վերաբերյալ: Այսպիսով, մի քանի խմբակցությունների կողմից ներկայացված նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկներից ընդունվեց միայն կառավարության առաջարկը՝ այն 35 հազար դրամ դարձնելու, այսինքն՝ բարձրացնելու ընդամենը 2500 դրամով: Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2013-ի բյուջեի օրինագիծը: ՕԵԿ պատգամավոր Հովհանես Մարգարյանը

«Ծանր վարագույր»

Համեստ Կարապետյան Լրացավ հայ իրականության մեջ գործող ամենահայտնի գրական ամսագրերից մեկի՝ «Բագինի» 50-ամյակը: Տպագրվելով Բեյրութում՝ նա ոչ միայն տեղ է տվել ու բացահայտել մեր մեծ գրողներին, այլեւ մշտապես միավորել է աշխարհասփյուռ հայությանը: «Բագինն» իր վերջին համարում տպագրել է մեր հայրենակից Ասքանազ Ավագի Կարապետյանի հետաքրքիր ու տառապալից հուշերը՝ քաղբանտարկյալի՝ իր կյանքից: Մարդ, որ լուռ ու հպարտ

Իսրայելում ոսկե մեդալ կլիներ, եթե գերծանր քաշային ծանրորդին չզրկեին հավաքներից

Էյլաթում անցկացված ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնությունում Հայաստանի ութ ուսանող մարզիկներից վեցը մեդալ նվաճեցին: Ընդ որում, չորսը` արծաթե, երկուսը` բրոնզե: Վերադարձից հետո «Առավոտը» զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: – Պարոն Ալավերդյան: Ստացվել է այնպես, որ վերջին տարիներին հայ մարզասերը մեր ծանրորդներից հաղթանակներ է ակնկալում: Եվ եթե նրանք միջազգային մրցասպարեզներից վերադառնում են առանց

«Հնացած գվարդիան» պետք է զիջի իր տեղը

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ թատրոնի եւ սերնդափոխության մասին Վերջերս ավարտվեց Երիտասարդ բեմադրիչների հանրապետական 7-րդ փառատոն-ստուգատեսը։ Ամենամյա այս թատերական միջոցառումը, արդյոք, չի՞ նմանվում այն որոշ փառատոների, որոնք կազմակերպվում են «գալոչկայի» համար։ Մանավանդ, որքան էլ խոսում ենք երիտասարդներին տեղ տալու մասին, փաստն այն է, որ մեր գրեթե բոլոր թատրոնները ղեկավարում են տարեց մարդիկ։ «Առավոտը» հանդիպեց թատերագետ, Հայաստանի թատերական

Ռուբեն Միրզախանյան. «Ձգտում եմ լինել լավ ռեկտոր ուսանողների համար»

Հարցազրույց մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը նոյեմբերի 19-ին կբացի իր թանգարանը: Բուհի 18-րդ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացնում է, որ այն կդառնա հետազոտական կենտրոն. «90 տարին հսկայական պատմություն է մանկավարժական համալսարանի համար: Դա պատմություն է ժամանակի մասին, որովհետեւ այն, ինչ կատարվում էր Հայաստանում, իր արտահայտությունն ուներ

Շաքարային դիաբետով ու դրանից մահացությամբ տարածաշրջանում առաջինն ենք

Երեխան նիհարում է, գիշերամիզություն ունի, անընդհատ ջուր է խմում: Սրանք այն ախտանշաններն են, որոնք հուշում են երեխայի շաքարային դիաբետի մասին: Այսօր «Տեսակետ» ակումբում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան ծնողներին կոչ արեց նման երեւույթներ նկատելիս անմիջապես դիմել բժշկի. «Որքան շուտ հայտնաբերվի, այնքան շուտ կխուսափեն բարդություններից»: Այսօր մեր հանրապետությունում գրանցված է դիաբետով հիվանդ մինչեւ

Օմբուդսմենի առաջարկությունները ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով։ Առաջարկությունների փաթեթը ներառում օրենքի բարեփոխման տարբեր  առաջարկներ, մասնավորապես՝ նախատեսել անչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգ, համաձայն որի այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությամբ` ոստիկանության անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիր ներկայությամբ` հաշվի առնելով,

Պատասխան խոսքի իրավունքով

«Առավոտի» հոկտեմբերի 31-ի համարում հրապարակվեց «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության հեղինակած «Դատավոր Արսեն Մկրտչյանը փորձում է հիմարացնել քաղաքացիներին» խորագրով հոդվածը: Ըստ հրապարակման, 2010թ.-ին Լյովա Նավասարդյանը հայց է ներկայացրել իր դուստրերի՝ Նաիրա եւ Վարդուհի Նավասարդյանների դեմ: Հարկ եմ համարում նշել, որ վերջիններն են 2010թ. մարտի 31-ին հայցով դիմել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031