Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ես պատիվ չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հյուրը լինելու»

 «Եթե մենք գործ ունենք Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ նրան պատկանող «Հարսնաքար» համալիրի մասին է խոսքը գնում, ապա զարմանալի ոչինչ չկա: Մեր երկիրը շարունակում է մնալ բեսպրեդել, օլիգարխների ամենաթողության տակ, ժողովուրդն անպաշտպան է, եւ նույնիսկ բժիշկները, որոնք վստահ եմ, որ խաղաղ մարդիկ են եղել եւ ոչ մի բան չեն արել, այսօր նրանց զոհն են»,- Aravot.am-ի հետ

Քաղաքացին հիասթափված է եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից (Տեսանյութ)

Դարակերտ համայնքի բնակիչ Արթուր Դեմիրճյանին, կառավարությանն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կոչերը՝ գյուղի ու գյուղացու հանդեպ ուշադիր լինելու, ստացված բերքը հավաքելու, պահելու ու իրացնելու հարցում աջակցելու ու հետեւողականորեն գյուղացու կողքին կանգնելու մասին, հավատ չի ներշնչում: «Ինձ թվում է էական փոփոխություն չի լինելու, եթե կառավարության մեջ փոփոխություն լիներ, նոր ուժեր գային իշխանության, հնարավոր է հավատ

Ծառայողական քննություն` Շիրակի մարզի քննչական բաժնի պետի նկատմամբ

Երեկ ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն է նշանակել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի պետ, գնդապետ Կարուշ Թովմասյանի նկատմամբ: Պատճառը եղել է Aravot.am կայքում հրապարակված « Գյումրիում հնչած կրակոցները խոհարարի պատճառո ՞վ են» վերնագրով նյութը, որտեղ խմբագրության այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը,

Վթար` մամուլի շենքի առաջ (Տեսանյութ)

Քիչ առաջ Արշակունյաց պողոտայի վրա տեղի ունեցած վթարի արդյունքում, մարդատար ավտոմեքենան մասամբ հայտնվել էր բաժանարար պատնեշի վրա: Բարեբախտաբար, լուրջ տուժածներ եւ զոհեր չեղան: Միջադեպից սարսափելի վախեցած մարդատարի կին վարորդը սթրեսից գոռում էր: Այդ պահին պատնեշի հակառակ կողմով պատահաբար անցնող «Շտապօգնության» մեքենան, տեսնելով, որ տուժածներ չկան, շարունակեց երթեւեկությունը` անգամ որեւէ հանգստացնող դեղ չտալով վթարից տուժած վարորդներին:

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

Քիչ առաջ ավարտված խմբակցության նիստում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը որոշել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին: Հիշեցնենք, որ վաղվա արտահերթ նիստում ծրագիրը պետք է ներկայացվի խորհրդարանի դատին: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ թեեւ նիստն ընթանում է փուլերով, սակայն ԲՀԿ-ում արդեն որոշում ունեն՝ դեմ են քվեարկելու: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված

Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ չի պաշտպանելու ոչ մեկին

 Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդում է, որ ծեծի ենթարկողները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները չեն եղել, ծեծողը ռեստորանի անվտանգության աշխատակիցն է: – Պարոն Նազարյան, լրատվամիջոցներին հարազատներն ասել են’ 10-15 հոգով են ծեծել բժիշկներին,իսկ ոստիկանությունն ասում է’ մեկ հոգի է եղել հիմնական ծեծողը, դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ – Հարազատները ոչ մի հայտարարություն չեն տվել, որեւէ

Շուշան Պետրոսյանը` «Հարսնաքարի» դեպքի մասին. «Կարծում եմ, որ Հայրապետյանը կպատժի ծեծողներին»

 «Դա միանշանակ վանդալիզմ է, եւ կրկնակի ծանր է, որովհետեւ ամեն օր սահմանից լուր ենք լսում: Այն, ինչ կար կայքերում, ես սարսափելի ծանր եմ տարել: Այդ ցավի զգացումը կրկնակի է, որովհետեւ հենց մեր երկրում, հենց մեր հայը այդպիսի անմարդկային ձեւով կարող է ծեծի ենթարկել երիտասարդ բժիշկների: Ուղղակի սարսափելի է, որ հայը կարող է հայի վրա ձեռք

Հայ կանայք վախենում են քրեական տարրերից, դրա համար էլ քաղաքականություն չեն մտնում (Տեսանյութ)

Մի խումբ փորձագետներ սոցհարցումներ են անցկացրել եւ պարզել, որ կանայք խուսափում են մասնակցել քաղաքական գործընթացներին, քանի որ նրանց համար մեր երկրում մի շարք խոչընդոտներ կան: Այսօր Մամուլի ազգային ակումբում «Օքսֆամ» կազմակերպության եւ «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի պատասխանատուները ներկայացրին «Կանանց մասնակցությունը 2012 թ, ՀՀ ԱԺ ընտրություններում» թեմայով իրենց հետազոտությունների արդյունքները: Ընտրական պայքարում չընդգրկվելու` կնոջ համար ամենագլխավոր

Առողջապահության նախարարը պատրաստ է ծեծված բժիշկներին օգնել, եթե ՊՆ-ն թույլ տա

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատողների կողմից ծեծված բժիշկներից մեկի` մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակվում է ծայրահեղ ծանր մնալ: Այսօր Aravot.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե չե՞ն պատրաստվում միջամտել, օգնություն ցուցաբերել: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը պարզաբանեց, որ կառավարության որոշմամբ` իրենք իրավունք չունեն որեւէ օգնություն ցուցաբերել, քանի որ այդ բժիշկների օգնությունը պետք է կազմակերպվի զինվորական համապատասխան ռազմաբժշկական

Գյուղապետը հրաժարվում է հայցից

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ քննելով Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ լեռնապատցի Գեւորգ Մելքոնյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ հունիսի 6-ին վճիռ է կայացրել: Մենք վճիռը ստանալուն պես հրապարակում ենք այն: Ըստ այդ վճռի, կարճվեց հերթական քաղաքացիական գործի վարույթը.գյուղապետը հրաժարվել է հայցից: Գյուղապետը վիճարկում էր պատվին, արժանապատվությանը

Երկրագնդի վրա տարեկան 1 մլն 200 հազար մարդ է ինքնասպան լինում

 «Ամենից շատ ինքնասպանությունները քրիստոնյաների մոտ են լինում, Հայաստանն այս առումով ավելի մոտ է իսլամական երկրներին, նախ՝ որովհետեւ մեզ մոտ պահպանվում են քրիստոնեական արժեքները, բացի այդ՝ կյանքը գերագույն հաճույք է, այն մեզ Աստված է տվել ու միայն նա իրավունք ունի խլել»,- ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով ինքնասպանությունների մասին: Ըստ սոցիոլոգի՝ եթե այսօր Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում 100

Ի գիտություն ծնողների

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են տարբեր բնակավայրերում տեղեկայված ամառային ճամբարներում երեխաների հանգստի կազմակերպումը, առաջարկում ենք ճամբարներում կազմակերպվող աշխատանքների վերաբերյալ դժգոհությունների դեպքում զանգահարել` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գիծ»՝ 52.73.43 հեռախոսահամարով, կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Թեժ գիծ»` 52.14.31 հեռախոսահամարով: ՀՀ կրթության

Մտավորականները պահանջում են ապաստանել սիրիահայ ներգաղթողներին (Տեսանյութ)

 Այսօր «Արցախ» ակումբում մի խումբ հայ մտավորականներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Սիրիայի հայկական համայնքի շուրջ ստեղծված իրավիճակից: Բանախոսները նշեցին, որ Սիրիայում օր օրի վատթարացող քաղաքական անցուդարձի հետեւանքով տեղի հայությունը հայտնվել է տագնապալի դրության մեջ: Հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն ասաց, որ մտավորականները ՀՀ կառավարությունից  պահանջում են ստեղծել Սիրիայում ապրող հայության աջակցության աշխատանքների

720 մլն դրամ` Սյունիքի մարզին

Կառավարության պահուստային ֆոնդից 720 մլն դրամ է հատկացվել Սյունիքի մարզին` առկա հրատապ հիմնախնդիրների լուծման համար: Նախապես ուսումնասիրվել էին հարավային մարզի համայնքներում առաջնահերթ լուծման կարիք ուենցող խնդիրները եւ ներկայացվել կառավարություն: Որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են: Հատկացված գումարի շրջանակներում Մեղրիում, Ագարակում, Գորիսում, Սիսիանում եւ Կապանում նախատեսվում են իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ, Կապանի թիվ 6 դպրոցում նոր լուսամուտների տեղադրում`

«Հարսնաքարում» ծեծել են ոչ թե 2, այլ` 3 բժշկի

  «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ, ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին այս գիշեր եւս մեկ անգամ վիրահատել են: Այս մասին այսօր Aravot.am-ին ասաց Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը: Նրա խոսքերով` «Այս գիշեր ավելի մեծ ծավալով վիրահատություն ենք կատարել` մնացորդային օջախները մաքրվել են: Սակայն Վահեի վիճակը մնում է ծայրահեղ

Սթափ մարդը ինքնասպանության չի գնա. հոգեբան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր խոսելով ինքնասպանությունների դեպքերի շատացման մասին՝ ասաց. «Մարդու ինքնապահպանման մեխանիզմները ի ծնե գալիս են իր հետ եւ հետագայում, կյանքի ընթացքում ձեւավորվում են արժեքներ, որոնք սկսում են ավելի թանկ դառնալ: Իսկ երբ այդ արժեքների հետ կապված խնդիրներ են լինում՝ մարդը գալիս է ընկճվածության մի աստիճանի, որն էլ բերում է ինքնասպանության»: Իսկ ինքնասպանության կատարելու

Հովհաննես Մարգարյան. «Պատգամավոր եմ դարձել առանց քոռ կոպեկի»

  Նորընտիր Ազգային ժողովում Շիրակի մարզից ընտրված սակավաթիվ պատգամավորների թիվը այսօր համալրվեց ևս մեկով. խորհրդարան մտավ նաև ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով Աշոցքի, Ամասիայի գյուղերն ու Գյումրու կենտրոնը ընդգրկող թիվ 33 ընտրատարածքում պայքարի էր դուրս եկել ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի դեմ, սակայն պարտվելով, խորհրդարան մտավ ՕԵԿ-ի համամասնական ցուցակով: 2009-2010 թվականներին անցկացված մոնիթորինգի արդյուքներով

Վաղը պատանի հնագետների պեղումների գործաշրջանի վերջին օրն է

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները, թվով 27 դպրոցականներ և ուսանող-երիտասարդներ, ովքեր հունիսի 6-ից պեղումներ են իրականացնում դպրոցի ուսումնական պեղավայրում, վաղը` հունիսի 20-ին կիրականացնեն վերջին պեղումները: Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով վերստեղծված հնավայրում պատանի հնագետները 1-ին գործնական քայլերը հնագիտության բնագավառում իրականացրել են պայմանական  A և B քառակուսիներում ու կարողացել են հնագիտական միջամտությունների

Ճարտարապետ. «Որ հարցնեն մամադ ինչ ա, պիտի ասի պրաստիտուտկա՞»

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ճարտարապետ Լևոն Իգիթյանն այսօր խոսեցին հասարակական վայրերում մարմնավաճառների ազատ գործունեության մասին: Մշակութային երկու գործիչներն էլ դատապարտեցին այդ երևույթը: Նրանք մատնանշեցին նաև այն հանգամանքը, որ մարմնավաճառության «ծաղկումը» ձեռնտու է շատերին: Ռուբեն Բաբայանը վրդովված նշեց. «Հասարակական վայրը բոլորիս տունն է: Ուստի բոլորն էլ իրավունք ունեն պահանջել, որպեսզի այդ վայրերում արգելվի

Ֆերմերները դժգոհեցին գյուղնախարարության աշխատանքից

Այս տարի Հայաստանում կարտոֆիլի ու կաղամբի ավելցուկ է: Այսօր «Հայելի» ակումբում ահազանգում էին Դարակերտ համայնքի ֆերմերները ու առաջարկում կառավարությանը արտահանման հարցում աջակցել: Ֆերմեր Վարուժան Խոդեդանյանի խոսքերով, իրենց համայնքում մոտ 150 հա կարտոֆիլ է ցանվել ու մինչեւ օգոստոս կունենան 5000 տոննա կարտոֆիլ, մոտ 20 հա կաղամբ.« Էժանությունից չենք դժգոհում, թե էժան է վաճառվում, այլ դժգոհում ենք,

«Արա, էս մեկը մեռավ, փախանք ստեղից»

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դեպքերի մասին։ Տուժողներից հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը անձամբ է իր մեքենայով Վահե Ավետյանին հասցրել Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Կենտրոնական զինվորական հոսպիտալի բժշկուհիներից մեկը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Վահե Ավետյանը եւ Արտակ Բայադյանը ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի տղաներից ծեծվելուց հետո անշարժացած մնացել են գետնին: Որոշ ժամանակ հետո թիկնապահներից

Մարզվում են Դոնեցկի «Մետալուրգի» կազմում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպաններ Արտակ Եդիգարյանն ու Դավիթ Մանոյանը, «Regnum»-ի փոխանցմամբ, միացել են Դոնեցկի «Մետալուրգին», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ երկու ֆուտբոլիստներն էլ արդեն հասցրել են «Մետալուրգի» կազմում մասնակցել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ստուգողական հանդիպմանը` փոխարինման ելնելով երկրորդ խաղակեսում: Թե ի՞նչ կլինի հայ ֆուտբոլիստների ճակատագիրը

Գլխավոր ինֆեկցիոնիստ. տարբեր շուկաներում անհասկանալի կանայք խմորեղեն են վաճառում՝ ճանճերի հետ միասին

Ամռանը պետք է ձմեռային սննդակարգը մոռանալ, չալաղաջներից ու կրեմով խմորեղեններից ցանկալի է մի քիչ հեռու մնալ: Այսօր «Հենարան» ակումբում խորհուրդ տվեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը եւ ավելացրեց` ամեն երեկոյան այդ հրաշագործ մածունը խմեք: Նրա խոսքերով` եթե մարդիկ ճիշտ սնվեն, հետեւեն սննդի պիտանիության ժամկետին, թունավորումներ չեն լինի: Արա Ասոյանը հորդորեց բացօթյա սննդի կետերից խուսափել, եւ

Նաթիգ Ջավադլի. «Ղարաբաղի հարցով Ադրբեջանում վերջին հանրային քննարկումը եղել է 2001թ.»

Հունիսի 16-ին Մառնեուլի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ որպես փորձագետ հանդես եկած Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության «Բիզիմ յոլ» (թագմանաբար՝ «Մեր ուղին») թերթի լրագրող Նաթիգ Ջավադլին ասաց. «Հայաստանում եւ Ադրբեջանում ղարաբաղյան թեման դարձել է կառավարությունների մենաշնորհը: Թեեւ Հայաստանում կա քաղաքական ինստիտուտ՝ խորհրդարան, որտեղ քննարկվում է այդ հարցը: Ղարաբաղյան հարցով Ադրբեջանում վերջին անգամ հանրային

Ռայմոնդ Վերհեյենը ճիշտ ժամանակին դուրս եկավ Ռուսաստանի հավաքականից

Հոլանդացի ֆիզպատրաստականության հայտնի մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքական ու այդ պատճառով Դիկ Ադվոկատը հրաժարվեց նրա խորհրդատվական ծառայություններից, մեկնաբանելով Ռուսաստանի ազգային հավաքականի խաղը հույների հետ եւ ընդհանրապես մրցելույթները Եվրո 2012-ում, ասել է. «Ռուսաստանը դուրս թռավ: Եվ դրան միանգամայն արժանի էր: Երկրորդ խաղակեսում ռուսները գնդակին տիրել են 80

Մանկատների շրջանավարտները դրամական պարգեւներ ստացան

Այսօր «Էրեբունի պլազայում»  «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի յոթ մանկատների 30 սաներին հանձնվեց 300.000-ական  դրամ պարգեւ: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանն ասում է` այս ծրագիրը իրականացվում է արդեն չորրորդ անգամ.  «Տարիներ շարունակ Կարեն Կարապետյանը իր աշխատավարձը տրամադրում է բարեգործական ծրագրերին: Կարապետյանների ընտանիքը հույս ունի, որ այս գումարը կնպաստի հասարակությանը ինտեգրվելուն»: Գավառի մանկատան շրջանավարտ Սոնա

Բերդի մանկական խաղահրապարակի տարածքը վաճառվել է, բնակիչները բողոքում են երկրի նախագահին

Տավուշի մարզի Բերդ քաղաքի 168 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնելով, որ 1979թ. շահագործման հանձնված Մաշտոցի 26 բազմաբնակարան շենքին հարող տարածքում ժամանակին քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն կառուցված պուրակը (ուր կա 32 եղեւնի, ծաղկանոց, 2 զրուցարան, 2 մանկական կարուսել) քաղաքի միակ վայրն է, ուր երեխաները միջոցառումների են մասնակցում, խաղում: 1990 թվականից սկսած, տարբեր

Ինչու՞ է անհանգստացել «Pop հանրագիտարան»-ի լսարանը

ATV  հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Pop հանրագիտարան»   հաղորդման դիտողները անհանգստացել էին, դիմել «Առավոտ երիտասարդականին» պարզելու՝ ինչու՞ եթեր չի հեռարձակվում իրենց սիրելի հաղորդումը:  Հաղորդման վարող Մհեր Բաղդասարյանը միանգամից նկատում է՝ անհանգստացողները համացանցով հաղորդմանը հետեւողներն են, որովհետեւ  «Pop հանրագիտարան»-ը հեռուստաեթերով բնականոն ձեւով  եթեր է հեռարձակվում. «Պարզապես վերջին մի քանի հաղորդում Youtube-ում չեն դրվել՝ տեխնիկական խնդիրներ կան, դրանք հարթվելուց հետո բոլոր

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) 2011թ.-ի Համաշխարհային միտումներ զեկույցը

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատար (ՄԱԿ ՓԳՀ) -ի զեկույցը ցույց է տալիս, որ 2011թ-ին 800.000 մարդ ստիպված է եղել հատելու սահմանները: ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, 2012թ.-ի հունիսի 18-ին հրատարակված զեկույցը ցույց է տալիս, որ 2011 թ-ը ռեկորդային տարի էր հարկադիր տեղահանման համար. ավելի շատ թվով մարդիկ դարձան փախստականներ, քան երբևէ՝ սկսած 2000թ-ից: ՄԱԿՓԳՀ-ի 2011 թ-ի “Համաշխարհային

«Grand Prix»-ի մասնակիցներն այսօր հանգստանում են

Կազանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարին մասնակցող աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց թվում են նաեւ կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը եւ թագի հավակնորդ Համփի Կոներուն, այսօր հանգստանում են: Հայաստանցի Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում սպիտակներով պարտության մատնելով ուկրաինուհի Կատերինա Լահնոյին` 6,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, որն այսպիսի տեսք ունի: 1 Էլինա

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031