Օրվա լրահոսը

Լրագրողները սահմանամերձ Կողբում համայնքային անտառ տնկեցին

Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղից 10 կմ հեռավորության վրա գտնվող անտառի ուսուցման «Զիկատար» կենտրոն էին ժամանել հանրապետական 13 թերթերի եւ լրատվական կայքերի լրագրողներ: Նրանք այստեղ մասնակցեցին համայնքային անտառկառավարման վերաբերյալ քննարկման: Նոյեմբերի 3-ին լրագրողները, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնապահպանական բաժնի ուսանողներ,Կողբի գյուղի բնակիչներ, Կողբի գեղարվեստի դպրոցի սաները,«Զիկատար», ուսումնական կենտրոնի աշխատակիցները Կողբի գերեզմանատնից վերեւ գտնվող տարածքում

Վրեժ Քասունի. «ՌեԱնիմանիան» աճպարարություն չէ, այլ փառատոն

Այսօր արդեն 4-րդ անգամ Մոսկվա կինոթատրոնում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը, որը միջազգային անիմացիոն միակ կինոփառատոնն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Փառատոնը կտեւի 5 օր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրել անիմացիայի միջազգային վարպետների, երիտասարդ անիմատորների և պարզապես անիմացիայի սիրահարների: Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին լրագրողների

Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող

Ճիշտ է, ավարտվեց Մարտունիի քանդակագործական սիմպոզիումը, բայց դեռ շարունակվում է Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կերտումը: Հուշարձանը շուրջ 4մ բարձրությամբ քանդակ է, որի վրա պատկերված են կենաց ծառ և իր թևերի վրա զոհված մարտիկին դեպի երկինք բարձրացնող հրեշտակ: Հուշակոթողի վրա աշխատել են քանդակագործներ Արտիկ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը և Արամայիս Խլղաթյանը: Վերջինս էլ հենց մտահղացել է նման

Չինացին 400 մլն իրերով «ճենապակյա տուն» է ստեղծել

Չինական Տիանջին քաղաքի բնակիչ Չժան Լիանժին ստեղծել է ամբողջությամբ ճենապակյա իրերով պատված եռահարկ մի տուն, որն արդեն դարձել է քաղաք այցելող հազարավոր զբոսաշրջիկների սիրելի վայրը: 50-ամյա չինացուց պահանջվել է շուրջ 4 տարի տունը կառուցելու համար, որի ընթացքում, բացի 400 միլիոն հնագույն ճենապակյա ծաղկամաններից ու թասերից, նա նաև օգտագործել է մի քանի տոննա բնական բյուրեղներ: Դանիացի գիտնականներն

The Armenian Reporter. «Նամակ. թեպետ Օբաման իր խոստումը չի կատարել, բայց պետք է նրան սատարել»

«Արմենիան ռիփորթերը» հրապարակել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին Վաշինգթոնից Արմինե Գուլեջյանի հղած նամակը, որտեղ նա գրում է՝  թեպետ հասկանում է հանձնախմբի հիասթափությունը Օբամայի նկատմամբ, բայց երկու թեկնածուներից անհրաժեշտ է պաշտպանել Օբամային: Իր այդ տեսակետը նա հիմնավորում է նրանով, որ Ռոմնին և նրա գործընկերները թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ. «Ես չեմ ասում, որ Ռուսաստանը կատարյալ երկիր

ՀՀ նախագահը հանդիպել է Նոբելյան մրցանակակիրների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆին (ԱՄՆ), ովքեր պատրաստակամություն են հայտնել մեր երկիր այցի շրջանակներում ծանոթանալ Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին, իրենց փորձով կիսվել տեղի մասնագետների հետ, հանրային դասախոսություններ կարդալ և կլոր-սեղան քննարկումներ անցկացնել հատկապես երիտասարդ գիտնականների համար: Նախագահը ողջունել է մեծանուն գիտնականներին և կարևորել այն առաքելությունը,

Ս.Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ովքեր պարզաբանումներ են ներկայացրել զեկուցված հարցերի և դրանք ներառող ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Օրակարգի

Forbes. «Հայաստանը՝ ինտերնետ անվտանգության ռիսկային գոտում»

«Ֆորբս» հանդեսը, հիմնվելով Կասպերսկի Լաբ ռուսական կիբեր անվտանգության ընկերության ուրբաթ օրը հրապարակված զեկույցին, գրում է, որ աշխարհում ընդամենը 10 երկիր կա, որոնց ինտերնետի անվտանգությունը հասնում է 86 տոկոսի: Ռուսաստանի և նրա հարևանությամբ գտնվող երկրներում ինտերնետ անվտանգությունը շատ վատ վիճակում է: Այս տարվա երրորդ եռամսյակի ինֆեկցիոն ռիսկերի ամենաբարձր ցուցանիշը Տաջիկստանինն է՝ 61,1 տոկոս, երկրորդ տեղում Ռուսաստանն

Independent «Միխայիլ Սահակաշվիլիի երգերի լավագույն տասնյակը»

«Ինդիփենդենթ» թերթը 10 հատ երգ է ներկայացրել, որոնք ըստ հրապարկման հեղինակի Միխայիլ Սահակաշվիլի մասին են կամ ոգեշնչված են նրանով: Առաջինը Գոգա Խաչիձեի «Միշա Մարգարիա» երգն է, որը թարգմանվում է՝ Միշան հրաշալի է: Երգը ձայնագրվել է 2007թ.: Երգում ասվում է «Մենք կբացենք Եվրոպայի և ՆԱՏՕ-ի դռները»: Հետագայում Խաչիձեն նշանակվել է բնապահպանության նախարար: Երկրորդը վրացի ռեպեր Ուցնոբիի

Կայացավ «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի փակման արարողությունը

Այսօր կայացավ «Մարքեթինգի հայկական ակումբ» հասարակական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից համատեղ իրականացված «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի փակման արարողությունը: Շուրջ մեկ ամիս տեւած փառատոնի ընթացքում երիտասարդները հանդես են եկել բիզնեսի, PR-ի եւ գովազդի ոլորտում նորարական մտքերով:  «Մարքեթինգի հայկական ակումբ» հասարակական կազմակերպության  նախագահ Տարոն Պարսամյանը «Առավոտ երիտասարդական»-ին պատմեց, որ ընտրությունը կատարվել է հետեւյալ սկզբունքով. աշխատանքները

Ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին վարչապետը նշել է. «Իմ խորին համոզմամբ՝ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից: Որքան ուժեղ լինեն Հայ ավանդական կուսակցությունները, որքան

Կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը պետք է հետևեն տեսանելի պատժամիջոցներ. Տիգրան Սարգսյան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների

«Ժառանգության» հակակոռուպցիոն առաջարկները կառավարությանը

3 նոյեմբերի 2012թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ վարչապետի հրավերով մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդակցությանը: «Ժառանգության» ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության տեսակետները խնդրի առնչությամբ: Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետին է փոխանցել «Ժառանգության» հակակոռուպցիոն առաջարկների փաթեթը: «Ժառանգություն» կուսակցության

Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցների հետ

Այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կայացման փուլերը, զրուցել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից, ինչպես նաև պատասխանել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին և բանակի ձեռքբերումներին:  «ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքը, մշտապես գտնվում են հասարակության վերահսկողության ներքո»,-  

Նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները: Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ժողովականներին ուղղված ողջույնի խոսքով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայ Առաքելական Սուրբ

Ժորա Ջհանգիրյան. Այսօր չկան մասնավոր բուհեր, որովհետեւ պետականներ չեն մնացել

Պետական և ոչ պետական բուհերի ձեռքբերումներից ու խնդիրներից այսօր «Երկու երես» ակումբում խոսեցին Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը և Երևանի Գլաձոր համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը: Մելիք-Բախշյանի խոսքով` Մանկավարժական համալսարանում խնդիրներ միշտ էլ կան. «Առաջնայինը որակի ապահովումն է: Այդ ուղղությամբ շատ ենք աշխատում եւ տարիների փորձը հաշվի առնելով` ձգտում ենք աշխատաշուկայի համար պատրաստել

Արթուր Իշխանյան. Երկրի ռեալ տնտեսական աճ կամ զարգացում չկա

«Բյուջեն բավարար չէ եւ նկատելիորեն զիջում է նվազագույնին, որն անհրաժեշտ է գիտության զարգացման եւ գոյատեւման համար: Հայտնի փաստ եւ ճշմարտություն է, որը ամրագրված է անգամ հանրագիտարաններում՝ գիտության զարգացման համար նվազագույն շեմը ներքին արդյունքից արվող մասնահանումն է 1 %-ից ավելին: Դրանից պակաս մասնահանման պարագայում գիտությունը ապրում է հետընթաց: Հաջորդ տարի պետական բյուջեյով գիտությանն ուղղված ծախսերը կկազմեն

Սիրուշոյի նոր տեսահոլովակից մինչև Բեյոնսեի նոր աքսեսուար

Հանրային դեմքերի մասին շաբաթվա նորությունները սկսում ենք մի շատ հաճելի լուրով՝ «Էլ Style» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը նոյեմբերի 1-ին մայր է դարձել. որդուն անվանել են Ալեքսանդր: Թեև Սիրուշոն, ինչպես ինքն է ասում՝ շնչելու ժամանակ չունի, բայց այնուամենայնիվ հասցրել է վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրել. «Երևի արդենք գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Երեկ նկարահանման երրորդ

Արմեն Դուլյան. «Մենք ձեզ ավելի շատ ենք սիրում, քան ինքներս մեզ»

Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է: Տոնը ընդունվել է Միխայել Գորբաչովի նախաձեռնությամբ: Սովորաբար այն նշում են նոյեմբերի առաջին շաբաթ օրը: Տոնի մասին արդեն գիտեն ինչպես հայ կանայք, այնպեսլ էլ տղամարդիկ: Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը օրվա մասին իմացել է ֆեյսբուքի միջոցով: «Առավոտ երիտասարդականի» հարցին, թե արդյոք նշելու է օրը, նա պատասխանում է.«Նշելու եմ ձմռանը նախապատրաստվելով՝ պատուհանների արանքները սպունգ դնելով

«Աուդի»-ն ընկել է ձորը

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը: Պատահարի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է

2012 թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալ՝ հոսպիտալի բժիշկ Մինաս Մկրտչյանը, հայտարարել էր իր պաշտպանից հրաժարվելու և նոր պաշտպան ներգրավելու մասին: Նիստի ընթացքում լուծված չի եղել երկրորդ դատախազի ներգրավման հարցը: Ինչպես նախորդ անգամ, այդ անգամ ևս

«Ակոս» թերթի նախկին աշխատակից. Դինքի գործով դատավարությունը քաղաքականացված էր

Այսօր «Երկու երես» ակումբում  Հրանտ Դինքի գործով վարած Թուրքիայի քաղաքականությունից խոսեց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը: «Հիմնադրման օրից ի վեր Թուրքիան երկու կերպ է ներկայանում` խորքային մի կառույցով եւ այն, ինչ մենք ենք այժմ տեսնում: Շատերը գիտեն, որ այդ պետությունը կառավարվում է ոչ թե իրական առաջնորդների, այլ այն կառույցի կողմից, որը

Porsche Cayenne GTS – Սպորտային ամենագնացների նոր առաջատարը

Porsche Cayenne GTS-ը ընկերության սպորտային ամենագնացի տարատեսակների հիերարխիայում զբաղեցնում է բավականաչափ բարձր դիրք: Այն դասակարգվում է 400 ձիաուժանոց Porsche Cayenne S-ի եւ 500 ձիաուժանոց Cayenne Turbo-ի միջեւ եւ մինչեւ Turbo S-ի հրապարակ գալը երկրորդ հզորագույն Cayenne-նն է իր 4.8լ աշխ. ծավալով, 420 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Սա GTS-ի երկրորդ սերունդն է եւ ասպարեզ է հանվել

Հայաստան-Ադրբեջան-2012. «Անհրաժեշտ են անկախ արհմիություններ»

Հարցազրույց նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Ղահրամանլիի հետ – Խորհրդային տարիներին համարվում էր, որ աշխատողների շահերը պաշտպանում են արհմիությունները: Իսկ ո՞վ է այսօր Ադրբեջանում պաշտպանում աշխատողների իրավունքները, եւ ո՞ր ոլորտներում են գործում դրանք: – Խորհրդային տարիներին գործող արհմիություններին «կարմիր» էին անվանում: Հիմա այդ կարգի արհմիությունները նոր անուն ունեն` «դեղին», եւ դրանք գործատուների վերահսկողության տակ

Հայաստան-Ադրբեջան-2012. «Ինչպե՞ս են պաշտպանվում աշխատավորների իրավունքները Հայաստանում»

Ովքե՞ր եւ ինչպե՞ս են Հայաստանում եւ Ադրբեջանում պաշտպանում աշխատավորների իրավունքները: Ի՞նչ են ներկայիս արհմիությունները եւ գործնականում ինչո՞վ են զբաղված: Ի՞նչ կապ կա աշխատավորների եւ արհմիությունների միջեւ: Այս մասին են ստորեւ ներկայացված հարցազրույցները ոլորտով զբաղվող հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում

Շուշան Ղազարյան. «Ես կաշկանդված չեմ եղել ժամանակավոր ռեժիմների պարտադրանքով»

Ավ. Իսահակյանի անվան գրադարանում 2 օր առաջ տեղի ունեցավ հրապարակախոս, լրագրող Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» գրքի շնորհանդեսը: Մինչ Հայաստան գալը, Պրահայում բնակվող մեր գործընկերոջը գրքի հրատարակման համար առաջինը շնորհավորել էին Պրահայի Կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ (Չեխիայում Հայաստանի դեսպանատան եւ «Օրեր» ամսագրի աջակցությամբ): Շուշան Ղազարյանն իր այդ գրքում, որի անդրանիկ հատվածները լույս են տեսել

Յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի օրենքի շրջանակներում

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել են հետաքննության, նախաքննության, ինչպես նաեւ՝ դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դրսեւորումները: Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցել են նաեւ օպերատիվ-հետախուզական, քննչական մարմինների, ստորաբաժանումների ղեկավարները, փորձաքննությունների ազգային բյուրոյի, արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական

Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.15-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սևան Ն.-ն «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Չարբախ-Մասիս ճանապարհի Մասիս քաղաքի հատվածում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Լևոն Խուրշուդյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Լ. Խուրշուդյանը նույն օրը, ժամը 20.10-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

«Այս ընտրություններում որոշվում է 2018թ. ճակատագիրը»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ նախագահի թեկնածուների առաջադրման հարցում քաղաքական ուժերի  լռությունը պայմանավորված է ժամանակից շուտ չթիրախավորվելու մարտավարությամբ: Իսկ  «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ այդ լռությունը պայմանավորված է ներքին եւ արտաքին ազդակների սպասումներով: Գառնիկ Իսագուլյան- Ես կարծում եմ՝ ամեն մեկը որդեգրել է որոշակի մարտավարություն: Բնականաբար, իշխանության ղեկին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031