Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը խոստանում էր նաեւ չհասկացվածության պատը քանդել»

Հիշեցնում է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը – Ձեզ չի՞ անհանգստացնում քաղաքական դաշտի այս անորոշ վիճակը, քաղաքական կուսակցությունների չկողմնորոշվածությունը՝ ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ: Այս իրավիճակը չի՞ հուշում, որ Սերժ Սարգսյանն, իսկապես, առանց այլընտրանքի վերընտրվելու է, ինչպես հայտարարում են բոլոր ՀՀԿ-ականները: – Ինչի՞ պիտի անհանգստացնի: Ում անհանգստացնում է, իրենք թող դրա մասին խոսեն: –

Սխալ թեզեր

Ես համաձայն եմ, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական հետապնդումները՝ թեեւ ոչ այն ծավալով, ինչպես առաջ էր: Համաձայն եմ, որ մեր իշխանավորների ճնշող մեծամասնությունը կոռումպացված է, իրենց ոլորտում կոմպետենտ չէ, իսկ նրանց վարքը լկտի է եւ ամբարտավան: Համաձայն եմ նաեւ, որ շարունակվող արտագաղթը, 20 տարում գումարվելով, հասցրել է մեր ժողովրդագրական վիճակը վտանգավոր եզրագծի: Բայց այդ մարտահրավերներին

Քաղաքական փարավոնների բուրգը կամ եզրագծից այս կողմ

Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, առաջինն է նախագահի, այսպես ասած, հիմնական թեկնածուներից, որ հստակ հայտարարում է իր առաջադրման մտադրության կամ որոշման մասին: Մնացյալ թեկնածուները շարունակում են լռել: Սա, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ Հովհաննիսյանը, թերևս, միակն է այդ ամենահիմնականներից, որ նախագահի ընտրությանը «բախտ» չի որոնում, այսինքն` չունի էական ձեռքբերումներ կամ քաղաքական էֆեկտներ ստանալու շանս: Հենց դա

ԱՊԱՐԱՆՑԻՆ ԵՎ ՇԱԽՄԱՏԸ

– Շախմատ խաղալ  սիրո՞ւմ ես,- հարցնում են Ապարանցուն: – Սիրում եմ, բայց կյանքիս մեջ ոչ մի անգամ մինչեւ վերջ չեմ խաղցե,- պատասխանում է Ապարանցին ու հոգոց հանելով ավելացնում.- ամեն անգամ խաղի կեսին ինֆարկտը թագավորիս կզարգա:

ՃՏՊ մանկատան մոտ

Այսօր՝ ժամը 08.52-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մանկատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ՄԵՐՍԵԴԵՍ ML600» մակնիշի 58 NM 555 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Շահինյան ծնված 1967թ.): Վերջինս էլ վրաերթի է ենթարկել

Փոփոխական եղանակը կշարունակվի

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 3-ի գիշերը, 7-ինսպասվում է առանց տեղումներիեղանակ: Նոյեմբերի 3-ի երեկոյանժամերին, 4-ին, 5-ի գիշերըշրջանների զգալի մասում, 5-իցերեկը, 6-ին արևելյան շրջաններումսպասվում է անձրև, առանձինհատվածներում մառախուղ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-իցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին, 5-ի գիշերը սպասվում է անձրև, առանձինհատվածներում մառախուղ: Նոյեմբերի 3-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանցտեղումների եղանակ: Երևանի նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.0 0C (1990 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.7 0C (1978 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.5 0C ԱԻՆ

Քոչարյանի հետ երբեք տհաճ խոսակցություն չեմ ունեցել. Հովիկ Աբրահամյան

«Հրապարակ»-ի հարցազրույցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: – Պրն. Աբրահամյան, Ձեր երկարատև կենսագրության և փորձի «պայմաններում» Դուք առաջին անգամ եք արտերկիր կատարած այցից հետո ասուլիս հրավիրում, չե՞ք ասի ինչու: – Որոշել եմ ասուհետև այդպես աշխատել: – Չէ. տպավորությունն այնպիսին էր, որ ասուլիսի հիմնական նպատակը լրագրողներին, նրանց միջոցով լայն հանրությանը, գուցեև հայրենի իշխանություններին բացատրելն էր, թե

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)

Նոյեմբերի 2-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նախաքննության մարմինների աշխատանքում տեղ գտած թերությունները վերացնելուն և նախաքննության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի հրապարակումից հետո խորհրդակցության մասնակիցներն անցան ոստիկանության քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած թերությունների ու բացթողումների քննարկմանը: Խոսելով բացթողումների մասին` Վլադիմիր

Ազգային ժողով՝ միլիոնատերերի ակումբ (պատգամավորների դրամական միջոցների ամբողջական ցանկերը)

Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ։ Սակայն, քանի որ հայրենի պատգամավորներն «ուրիշ» չեն, և նրանց գույքն ու եկամուտներն էլ օրենքով սահմանված կարգով պետք է հայտարարագրվեն ու հրապարակվեն, կարծում ենք՝ կարելի է անդրադառնալ այդ թեմային։ Եվ այսպես, օրերս վերագործարկված parliamentmonitoring.am կայքում առանձին-առանձին ներկայացված են ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը: Այդ տվյալներն

Հատուկ մրցանակ՝ «Առավոտ» օրաթերթին

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ավանդական մրցաշարը, որի եզրափակչում գլխավոր մրցանակը վիճարկեցին Պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունների թիմերը: Պայքարն ընթացավ պաշտպանության նախարարության թիմի բացահայտ առավելությամբ, որը հինգ անպատասխան գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղթող թիմին հանձնեց գլխավոր գավաթը, ոսկե մեդալներ, պատվոգրեր, մարզահագուստ եւ 600 հազար դրամական

Ինչպես Google-ին բերել Հայաստան ներդրումների համար

Google-ը 70 գրասենյակներ ունի աշխարհի մոր 40 երկրներում: Այն հզոր տնտեսական խթանիչ ուժ է դարձել այդ երկրների տնտեսություններ համար: Ինչպե՞ս Google-ին բերել Հայաստան: Ինչպես տեսնում եք ներքևի նկարում, ուր պատկերված են Google- գրասենյակներն ամբողջ աշխարհում, այս հզոր ընկերությունը չունի ոչ մի գրասենյակ Հայաստանում, Կովկասում կամ միջին Ասիայում: Սա մեր երկրի համար, որտեղ ՏՏ ոլորտը համարվում է

Ի վերջո, ե՞րբ կբացվի փակ շուկան

 Երեւանի կենտրոնում շարունակում է կիսավեր մնալ Փակ շուկան` հանրության առաջ էլ շարունակելով լինել փակ եւ խորհրդավոր: Եվ որովհետեւ իսկապես շատ է ուշանում շուկայի վերգետնյա վերականգնման գործընթացի սկիզբը, տարօրինակ չպիտի թվա, որ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում այս համատեքստում կրկին ահազանգեր են հնչում, այն է` շուկայի հետնամասում նախատեսվում է ինչ-որ 6 հարկանի շենքի կառուցում: Միով բանիվ, հարկայնության տարբեր

ԱՄՆ-ը կոչ է անում համաձայնության գալ Ստեփանակերտի օդանավակայանի խնդրի շուրջ

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գնահատում Ստեփանակերտի նոր օդանավակայնից թռիչքներ իրականացնելու դեպքում օդանավերի դեմ ռազմական գործողությունների դիմելու մասին Ադրբեջանի սպառնալիքները, արտաքին գերատեսչության խոսնակ Վիկտորիա Նյուլանդն ուրբաթ օրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց. «Ինչպես նման բոլոր հարցերի դեպքում, այս դեպքում եւս ԱՄՆ-ը հորդորում է կողմերին օդանավակայանի գործարկման համար գտնել դիվանագիտական լուծում՝

ՀԱԿ քաղխորհրդում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին որոշում եղել է

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` պատասխանելով «168 Ժամի» թղթակցի հարցին, թե, ի վերջո, ՀԱԿ քաղխորհրդում եղե՞լ է որոշում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, ասել է. «Այո՛, օգոստոս ամսին քաղխորհրդում եղել է այդպիսի որոշում, դա կոնսենսուսով է եղել, այլ կերպ նման որոշում չի էլ ընդունվում»: Նաև հավելել է. «Հայաստանում իշխանափոխության հարցն այնքան հասուն է, այնքան է դարձել

Պետրոս Մհերյան. Ալիկ Սարգսյանը կարող էր կանխել փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարող էր կանխել 3 տարի առաջ 33 տարեկան հասակում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը, սակայն դրա համար ոչինչ չարեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Նրա խոսքով, Ալիկ Սարգսյանը  իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Գեւորգ Մհերյանի սպանությանը ասել է, թե երբ կային կասկածներ Գեւորգ Մհերյանի սպանության

ՀՀԿ գործադիր նիստում հաստատվեց՝ ԱԺ նախագահը կղեկավարի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով 2013թ նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այսօր այս մասին ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա` նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական եւ կազմակերպչական հարցեր: Պարոն Շարմազանովի խոսքերով, նախատեսել են մինչեւ նոյեմբերի 15-ը  ավարտել ՀՀԿ համագումարի 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակում

Սերժ Սարգսյանի այլընտրանքը՝ Հայաստանի Հանրապետության ազատամիտ քաղաքացին է: 2 նոյեմբերի 2012, Երևան:Կուսակցասեփականության տիրույթում  գործող անձինք հայտարարում են, որ «այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ»: Մրցակցի բացակայության մասին հայտարարողներին տեղեկացնում ենք, Հայաստանի Հանրապետության ներկայիս փաստացի ղեկավարման ձևը` ինքակալությունը և կուսակցապետությունն ունի լուրջ մրցակից՝ դա

Комсомольская Правда. «Ռոստովում առգրավել են Հայաստանից տարած խնձորենու սածիլներ»

Ռոստովի օդանավակայանում բերման են ենթարկել Հայաստանից ժամանած ուղեւորի, որն իր հետ խնձորենու սածիլներ էր տարել: Տեղի գյուղտնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցներին բույսը կասկածելի է թվացել: Հայտնում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը: «Զննման արդյունքում ենթադրվել է, որ սածիլները վարակված են կալիֆոռնյան վահանակրով», – ասել է պաշտոնական վերահսկող մարմնի ներկայացուցիչ Ալեքսեյ Սուսլինը, – «Բացի այդ, քաղաքացու մոտ չկար ներմուծվող

Դիցմայրի գյուղը կառավարության աջակցության կարիքն ունի

Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղական համայնքի կազմում գտնվող Դիցմայրի բնակավայրը  բավականին խնդիրներ ունի: Մոտ 100 բնակիչ ունեցող գյուղի բնակիչներն ամեն օր ստիպված են լինում պայքարել միանգամից մի քանի խնդիրների դեմ: Այստեղ լուրջ է խմելու եւ ոռոգման ջրի հարցը: 1970-ականներին կառուցված ոռոգման ջրի ներքին ցանցը շարքից դուրս է եկել, հնամաշ խողովակներն արդեն չեն դիմանում ջրի ճնշմանը, իսկ

Հերմինե Նաղդալյան. «Եղել է պահ, որ այս դահլիճում քննարկվել է ուրիշ հարց՝ Հայաստանին գիտություն պետք չէ»

Այսօր ԱԺ-ում գիտության ոլորտի հատկացումների մասին 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ուղղակի չդիմանալով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի քննադատություններին, տեղից հակահարված փորձեց տալ՝ ասելով՝ «Երբ որ դուք վարչապետ էիք, դուք էլ էիք այդպես պատասխանում»: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նաղդալյանից հետաքրքրվեցինք՝ արդեն քանի տարի է՝ գիտությունը մեր երկրում հայտարարված է գերակա ոլորտ, ի՞նչ է

Նախարարի ելույթը՝ դատարկ դահլիճում. պատգամավորները բոյկոտո՞ւմ են Ռոստոմյանին (Տեսանյութ)

Այսօր 2013-ի բյուջեի նախագծով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված գումարների մասին պատգամավորների հետ քննարկման էր եկել նախարարը՝ Հրաչյա Ռոստոմյանը: Սակայն նա անհարմար վիճակի մեջ էր ընկել: Մի քանի թերթանոց զեկուցումը ձեռքին նա սկսեց զեկուցել, սակայն այսպես ասած՝ առանց «հանդիսատեսի»: Պատգամավորներից ներկա էր միայն Խոսրով Հարությունյանը, որը թե ինչքան առնչություն ուներ երիտասարդության կամ սպորտի հետ՝ հարց է,

«Մենք այդքան անտառ չունենք, որ այս ձեւով հատենք». մեծածավալ անտառահատում` Լոռիում

«Շողեր միություն» ՀԿ նախագահ Հասմիկ Ասլանյանը պնդում է, որ Լոռու մարզի Աթան, Լորուտ եւ Դսեղ համայնքների հարակից տարածքներում մեծ ծավալի հասնող անտառահատումները կազմակերպված խմբի կողմից են իրականացվել: «Բնակիչները չէին կարող այդքան մեծ ծավալի անտառ հատել, սա թերեւս կազմակերպված ցանց է, եւ հնարավոր չէ, որ անտառային տեսչությունը այդ մասին չիմանա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀԿ-ի նախագահը:

Արման Հակոբյան. «Զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»

Նոյեմբերի 1-ին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել: Պատահարի հեւտեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: ԼՂՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախնական վարկածով` ճանապարհն իջնելիս զինվորական մեքենայի դիմաց է դուրս եկել մի այլ մեքենա, որի լուսարձակները ընկել են վարորդի աչքերին: Վարորդը ցանկացել է

Բանաստեղծ. «Գիրք տպագրելը սեղանային է դարձել»

«Գրականությունը ապրելու կերպ, ձեւ է, նրանով բուժվում է մարդը, ցավերն է փարատվում: Մարդուն մարդ պահող ամենահզոր ազդակներից մեկն է գրականությունը: Հուսով եմ` կգան  ժամանակներ, երբ մենք նորից ու նորից լավ, պինդ, առողջ վերադարձ կունենաք դեպի գրականություն: Մեղավորություն ունեն գրողները, որովհետեւ երբեմն հրատարակում են գրքեր, որոնք ոչինչ չեն թողնում եւ ընթերցողը իսկապես սկսում է դժգոհել: Գրականագիտությունն 

Аргументы и Факты. «Լեռնային երկրի հրաշալի խոհանոցը»

Հայերը չեն նախաճաշում, չեն ճաշում և չեն ընթրում, նրանք նստում են «հաց  ուտելու»: Ուտելուց առաջ «բարի ախորժակ» են միմյանց ասում այդ հյուրասեր և հրաշալի երկիր Նաիրիում, որը մեզ ավելի հայտնի է Արմենիա անունով: Այն հարուստ պատմությանբ, մշակույթով ու աներևակայելի բնությամբ հինավուրց երկիր է: Քրիստոնյաները համոզված են, որ Արարատ լեռան վրա են հայտնաբերվել Նոյան  տապանի մասունքները:

Դատախազի որոշումը բացատրելի պետք է լինի

«Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ ինքը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է՝ դրանից բխող պարտավորություններով»,- այսօր տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազը՝ նշելով, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները պատասխանատվություն են կրում ինչպես նախաքննության, այնպես էլ՝ մեղադրանքի պաշտպանության որակի համար: «Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի օրենքի շրջանակներում եւ արդարության տեսանկյունից հասկանալի

Խանդը կարող է իմպոտենցիայի պատճառ դառնալ. 5 ամենավտանգավոր զգացումները

«Երբ ինձ մոտ ինչ-որ բան չի ստացվում, հուսահատվում եմ, կանգնում եմ հայելու դիմաց ու լաց լինում՝ տեսնելու համար իմ խեղճության աստիճանը: Ամբողջ ժամանակ մեղադրում եմ ինքս ինձ, քանի որ իմ անհաջողությունների պատճառը հիմնականում ես եմ»,-ասում է 19-ամյա Անուշիկը: Ինքնամեղադրումը համարվում է վտանգավոր զգացում առողջության համար: Փաստում են ավստրիացի գիտնականները: Նրանց կարծիքով՝ առողջության 80%-ը կախված է մարդու

Տավուշի մարզում սիբիրա՞խտ կա

Իջեւանում խոսակցություններ են տարածված, որ  Տավուշի մարզում  անասունները վարակվել են սիբիրախտ հիվանդությամբ:  Անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային ծառայության ղեկավար Վասիլ Աբրահամյանն ասաց, որ Իջեւան քաղաքում խոշոր եղջերավոր մի անասուն համարվել է «սիբիրախտով հիվանդ լինելու մեջ  կասկածելի»:  Այդ անասունի մսեղիքը ոչնչացվել է, դրանից փորձանմուշներ են ուղարկվել Երեւան: Լաբորատոր ուսումնասիրության  արդյունքները հայտնի կդառնան առաջիկա երկուշաբթի: Վասիլ Աբրահամյաննն

Ինչպե՞ս ստեղծել հանրամատչելի կայք

Հանրամատչելի դիզայնի ներմուծումը կայքում` այն մատչելի և հարմարավետ է դարձնում օգտատերերի համար: Նոյեմբերի 1-ին  «Հանրամատչելի կայք ստեղծելու գաղտնիքները» հանդիպում-քննարկման ժամանակ User experience UX, User Interface UI դիզայներներ, խորհրդատուներ Վադզ (Vadz) Ղազարյանը, Իշխան Ադամյանն ու Գոռ Վարդանյանը ներկայացրեցին՝ ինչպե՞ս կառուցել նմանօրինակ կայքեր: Նրանք իրենց փորձը ներկայացրեցին հանդիպման մասնակիցներին, կայքերի կառուցման մատչելի եղանակների, ձևերի մասին մասին խոսեցին, վերլուծեցին

Բեյոնսեից մինչև Կառլսոն. Ու՞մ կցանկանային նմանվել երիտասարդները

Մեզանից շատերն են ձգտում կամ երազում նմանվել որևէ մեկին՝ թե արտաքնապես, թե բնավորությամբ, կամ թե մասնագիտական զարգացվածությամբ: Այսօր էլ «Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել՝ ու՞մ կցանկանային նմանվել հայ երիտասարդները: 17-ամյա Սրբուհին շատ է սիրում դերասանուհի Նատալի Պորտմանին, ասում է. «Ոչ մի ֆիլմ բաց չեմ թողնում նրա մասնակցությամբ»: Գուցե պատճառն էլ դա է, որ նա նշեց հենց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031