Օրվա լրահոսը
Ամենավտանգավոր մասնագիտություններն աշխարհում
Ամենավտանգավոր մասնագիտություններն են համարվում ավտոարշավորդը, տիեզերագնացը, ոստիկանը, ձկնորսը, ֆուտբոլիստը և այս տարի ավելացած ժուռնալիստիկան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով միայն վերջին 5 տարվա ընթացքում իրենց պարտքը կատարելիս սպանվել է ԶԼՄ 372 աշխատակից, 127-ը` միայն 2010-2011 թթ: Մարդն իր կյանքի մոտավորապես 2 շաբաթը ծախսում է հեռակառավարման վահանակը գտնելու վրա: Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող լացել, քանի որ երկրի ձգողության ուժը
Լեզվակռիվ վարչապետի ու նախարարի միջեւ
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բանավիճեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախարարը նոտարական ծառայությունները բարելավող ու որակը բարձրացնելուն ուղղված նախագիծ էր ներկայացնում՝ պնդելով, որ նոր փոփոխությունների արդյունքում սահմանվելու է նոտարի կողմից 100 տոկոս պատասխանատվություն իր կողmից կնքված գործարքների համար: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ ասաց, որ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որ նոտարական ծառայության որակի
Վնասատու ցեցերը հարձակվել են Արարատյան դաշտավայրի վրա ու ամբողջ բերքն ուտում են
Արարատյան դաշտավայրի ամբողջ բերքը վտանգված է. Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի եւ պղպեղի բերքն ամբողջությամբ ցեցն ուտում է, եւ գյուղացիները հույս անգամ չունեն, որ գոնե 10 տոկոս բերք կհավաքեն, քանի որ կառավարությունը ցեցի դեմ պայքարի ոչ մի միջոց չի ձեռնարկում: Այսօր «Հայելի» ակումբում ասաց Դարակերտի համայնքապետի տեղակալ Վարուժան Խոդեդանյանը: Aravot.am-ի այն հարցին, թե
Դինքից հետո թիրախում Փամուկն էր
Հրանտ Դինքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը հարցազրույց է տվել թուրքական «Թարաֆ» օրաթերթին: Նա պատմել է, որ սպանության պատվիրատուներից Էրհան Թունջելն իրեն ասել է, որ թուրք ազգի համար երկու վտանգավոր անուն կա` Հրանտ Դինք ու Օրհան Փամուք: Թունջելը նշել է, որ առաջինը պետք է սպանել Դինքին: «Մեզնից ավելի բանտում գտնվելու արժանի մարդիկ կան`
Ըստ Հրանուշ Խառատյանի` նախագահը Հայրապետյանին երաշխիքներ է տվել
«Կարելի է վստահ լինել, որ դա պարտադրված տեքստ է եւ, բնականաբար, ինքը չի գրել: Իրեն տվել են` դատելով բառամթերքից եւ հարցադրումների կերպից, որ ինքը խեղճ, տառապագին ապրումներ ունի Վահեի հետ կապված: Դա գրում է մարդը, որն այս 12-15 օրերի ընթացքում իր տառապանքի մասին գերադասեց չխոսել, չայցելել»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա Ռուբեն Հայրապետյանի` մանդատից
Ոսկետուտը խժռում է Գորիսի անտառները
Գորիսում անտառտնտեսության մասնագետները ահազանգում են, որ տերեւակեր վնասատու ոսկետուտը խժռում է տարածաշրջանի անտառները եւ մեծ վտանգ սպառնում անտառներին, ընդհուպ մինչեւ՝ ոչնչացումը: Տարածաշրջանի 16450 հա անտառներից 1500 հեկտարն արդեն իսկ ոսկետուտի տարածման օջախ են դարձել, որտեղ անտառներին հասցրած վնասներն արդեն ակնհայտ են: «Ոսկետուտն իր սեւ գործն արել վերջացրել է եւ արդեն անցնում է հարսնակավորման փուլին, աշնանն
Փոխգնդապետի նկատմամբ՝ կալանք
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Երեկ երեկոյան Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը
«Դժվար ժամանակներին միշտ ժպտալ ու լինել ավելի պարզ մարդ. այ դա եմ նրանից սովորել». Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
«Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում: Երբ մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ». Հայ մեծագույն կինոդերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի խոսքերն են: 82 տարի առաջ հենց այս օրը Գյումրիում ծնվեց նա: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ
Հայրապետյանի հրաժարականը իշխող կուսակցության բեմականացումն էր (Տեսանյութ)
«Ռուբեն Հայրապետյանը մեծ բան չի արել պատգամավորի մանդատից հրաժարվելով»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ ԱԺ-ից դեպի դատախազության շենք գնացող երթի ժամանակ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախաձեռնությունը այսօր բողոքի երթ էր կազմակերպել՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանին հունիսի 17-ին «Հարսնաքարում» բժիշկներին ծեծելու գործով որպես կասկածյալ ներգրավել: Ըստ Դ. Սանասարյանի, պատգամավորի մանդատից հրաժարվելու
Իրանցի տուրիստներն էլ են արդեն գերադասում Վրաստանում հանգստանալ (տեսանյութ)
Այս տարի, մեր երկրի տուրիզմի ոլորտի պատասխանատուների հույսերը՝ կապված իրանցի զբոսաշրջիկների հետ, չարդարացան: Նրանց կանխատեսմամբ, այս տարի Իրանից, ամենաքիչը 30 հազար տուրիստ պետք է իրենց հանգիստը կազմակերպեր Հայաստանում, սակայն վիճակագրությունը փաստում է, որ նրանց թիվը, նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատած, 10 հազարով նվազել է: Փոխարենը, իրանցիները Հայաստանով անցնում, գնում են Վրաստան`գերադասելով հանգստանալ ավելի մատչելի
Վարդգես Գասպարին իրեն մեքենայի «տակ գցեց» (Տեսանյութ)
«Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավել «Հարսնաքարում» ծեծված բժիշկների գործով» կոչերով երթին այսօր մասնակցում էր նաեւ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա Գլխավոր դատախազության շենքի առաջ ոստիկաններից պահանջում էր փակել դատախազության շենք բերող ճանապարհային երթեւեկությունը եւ արձագանք չստանալով՝ իրեն ճանապարհով անցնող մեքենայի վրա գցեց: Պարոն Գասպարին կարծիք հայտնեց, որ ոստիկանների գործառույթն ավարտվում է միայն օրինախախտ քաղաքացիներին տուգանելով,
«Բարգավաճ Հայաստանը» դատարանի միջամտությամբ տեղեկություններ կտա՞
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 25.04.2012թ.-ին տեղեկատվություն ստանալու նպատակով գրավոր հարցում էր ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար: Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը»: Կուսակցությունը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Մայիսի 16-ին
«Լավ ենք արել, որ արել ենք»
ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նկատի ունենալով Հայաստանի եւ Եվրամիության «խորացող հարաբերությունները», երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «շատ է կարեւորում» Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի այցը Երեւան: «Այս այցը շատ բարձր մակարդակի այց է: Եվրոպական խորհուրդը Եվրամիության քաղաքական ուղղություններն ու հիմնական առաջնահերթ խնդիրներն է որոշում: Կարելի է ասել՝ հիմնական ստրատեգիական, ռազմավարական
«Հարսնաքարի» միջադեպը տուրիստների՞ն էլ «կխրտնեցնի» (տեսանյութ)
«Հարսնաքարի» միջադեպը որքանո՞վ կանդրադառնա մեր երկրի տուրիզմի վարկանիշի վրա հարցին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ նման ցանկացած միջադեպ, կարող է վնասել երկրի իմիջին: Մանրամասները` տեսանյութում Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Եթե Շվեյցարիան գրավիչ է բանկերով, Հայաստանը՝ իր հնավայրերով
Կարծում է ազգությամբ իտալացի, ֆրանսաբնակ հնագետը Այս տարվա հունիսի 5-ից հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակում Էրեբունի ամրոցի միջնաբերդում վերսկսվել եւ մինչ հուլիսի 5-ը շարունակվելու են հնագիտական պեղումներն ու ուսումնասիրությունները: Դրանք թույլ կտան հասկանալ ուրարտական վերջին շրջանի բնակեցումների հերթագայությունը եւ պարզաբանումներ մտցնել Խալդի տաճարից հյուսիս բացված շերտերի թվագրման հարցերում: Ազգությամբ իտալացի, ֆրանսաբնակ հնագետ, Ֆրանսիայի «Սեն-Մարիտիմ» դեպարտամենտի պրոֆեսոր,
Գրիչ-ատրճանակը ներկայացրեց ոստիկաններին
Նոր Նորքի ոստիկանության բաժնի աշխատողները Ամիրյան փողոցի 15 շենքից բերման են ենթարկել 1983թ.ծնված Արամ Մարտիրոսյանին: Վերջինը բաժնում ոստիկանների պահանջով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող գրիչ ատրճանակը: Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, նա հունիսի 15-ից հետախուզվում էր դիտավորյալ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, կրելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
ԱԺ-ն «ջնջել» է օրենքը՝ ի վնաս բալետի
ԱՊՀ երկրներից ու աշխարհից տարբերվում ենք Ժամանակին ամերիկացի գիտնականները հաշվելով տարբեր մասնագիտությունների ծանրաբեռնվածության աստիճանը՝ եզրահանգման էին եկել, որ ամենածանր աշխատանքը բալետի արտիստինն է: Սա հասկանալի է նույնիսկ արվեստից հեռու մարդուն: Խորհրդային տարիներին բալետի արտիստը 20 տարվա բեմական կյանքից հետո՝ 40 տարեկանում անցնում էր վաստակած հանգստի, ստանալով ամենաբարձր կենսաթոշակը՝ 120 ռուբլի: Այս սկզբունքը հիմա էլ, բացի
Գեներալ Մանվելի հայհոյանքի՞ն հավատանք, թե՞ ժարգոնի դեմ պայքարելու նախագահի բարի կամքին (Տեսանյութ)
Երեկ կայացած ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարի կամք ունի՝ երկրում վերականգնելու նախկին արժեհամակարգը, պայքարելու ժարգոնի, արատավոր երեւույթների դեմ: «Առավոտը» պարոն Ջամալյանից հետաքրքրվեց՝ եթե իսկապես նախագահն ունի այդ կամքը, ապա ինչպե՞ս եք բացատրում, որ նույն նախագահի կամքով այսօր ԱԺ է մտել, օրինակ, գեներալ Մանվելը, որը հայհոյանքով է խոսում անգամ
Պարզեցին ծեծողների ինքնությունը
Հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 115 համարում տպագրված «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը. Սմբատը թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ 1965 թ. ծնված Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության
Հետախուզվողին բերման են ենթարկել
Ոստիկանության Էրեբունու եւ ՃՈ Երեւանի հաշվառման-քննական բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների ծնորհիվ, Գաջեգործների փողոցի թիվ 76 շենքի մոտից բերման են ենթարկել 1969թ.ծնված Արայիկ Միտիչյանին: Նա 2001թ. նոյեմբերի 23-ից հետախուզվել է ՌԴ Մոսկվայի մարզի Կորոլյավսկիի իրավապահների կողմից՝ գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
«Օվիրը» «քաշել է» տուրիստներին
Մարդիկ արձակուրդ են վերցրել, տոմսեր պատվիրել եւ հյուրանոցներ ամրագրել, բայց անձնագիր չեն ստանում, որ երկրից դուրս գան Այն քաղաքացիները, որոնք ծրագրել են իրենց ամառային հանգիստն անցկացնել Հայաստանից դուրս եւ նոր անձնագրեր պետք է ստանան իրենց կամ երեխաների համար, «Օվիրի»՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից «քաշվել» են: Մարդիկ նախապես տեղյակ լինելով, որ նոր անձնագրերը,
Քյավառցի կինն ապակու բեկորով հարվածել է ամուսնուն
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հիվանդանոցից Գավառի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի եւ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, մկանների վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ, որը օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 24-ամյա կինն ապակու բեկորով հարվածներ է
Մեկ տրիլիոնանոց բյուջեից 10 միլիարդ դրամն ափսոսո՞ւմ են Գյումրու համար
Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն առաջարկում է նպաստ տալու ու մարդկանց անկյալ դարձնելու փոխարեն տեր լինել այս քաղաքի արդյունաբերությանը: Ազգագրագետի կարծիքով՝ Գյումրին դատարկվելուց փրկելու համար անհապաղ անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը՝ զուգահեռ կրճատելով աղքատության համար հատկացվող նպաստները: «Արտագաղթի հիմնական պատճառն ու մեր թույլ օղակը արդյունաբերությունն է, 10 միլիարդ դրամը ի՞նչ փող է 1 տրիլիոնանոց բյուջե ունեցող երկրի համար,
Դաշնակցության դեմ՝ «ներսի՞ց» եւ «դրսի՞ց»
ՀՅԴ խմբակցության քարտուղարը՝ ներկուսակցական խնդիրների մասին «Դաշնակցության ուժեղ ներկայությունը Հայաստանում հաճախ ձեռնտու չէ ոչ միայն հայաստանյան տարատեսակ ուժերի, այլեւ արտաքին ուժային կենտրոնների եւ տարբեր խմբավորումների: Բայց, փառք Աստծո, այս 120 տարիների ընթացքում, չնայած կուսակցության դժվարագույն ճանապարհին, մեր սխալներին, թերություններին ու վրիպումներին, Դաշնակցությունը կարողացել է պահել ողնաշարը՝ իր անկախությունը, ինքնուրույնությունը եւ Հայաստանին ու հայ ժողովրդին ծառայելու նպատակադրումը»,-
ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է, որ կապիտալի արտահոսքը Վրաստան անխուսափելի է (տեսանյութ)
Պետք չէ բացասաբար նայել այն փաստին, որ այսօր մեր օլիգարխները հայկական կապիտալը տանում են Վրաստան: Նրանք իրենց բիզնեսն են ընդլայնում: Երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ այսօր կապիտալի արտահոսք կա, որ շատ օլիգարխներ, այդ թվում` ՀՀԿ-ական, հայկական կապիտալը տանում են Վրաստան ու բիզնես
Քայլ՝ ճիշտ ուղղությամբ
Անկախ նրանից՝ Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ է վայր դրել մանդատը, թե ՀՀ նախագահն է նրան դրդել, դա, անշուշտ, քայլ էր ճիշտ ուղղությամբ: Իհարկե, Վահե Ավետյանի, նրա ընտանիքի, հարազատների համար դա, վերջին հաշվով, այնքան էլ կարեւոր չէ: Բայց մենք պիտի փորձենք վերլուծել այդ քայլի քաղաքական, հասարակական հետեւանքները: Պարզ է, որ մեկ պատգամավորի մանդատը վայր դնելով՝ օլիգարխիան
Երիտասարդ հայ աստղագետը մասնակցեց Վատիկանի «միջազգային ամառային դպրոցին»
Հունիսի 3-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Վատիկանում տեղի ունեցավ Վատիկանի աստղադիտարանի 13-րդ միջազգային ամառային դպրոցը: Այս ամառային դպրոցների շարքը աշխարհում ամենահեղինակավորներից է նմանատիպ միջոցառումների թվում: Դրանք սկսած 1986 թվականից անցկացվում են երկու տարին մեկ անգամ, տևում են 4-ական շաբաթ, ներգրավում են 25-ական երիտասարդ և ամեն անգամ նվիրվում են աստղագիտության կարևորագույն և հրատապ թեմաներից մեկին: Այս անգամ
Դառը ճակատագիրը կրկնվեց
Տեղեկացրել ենք, որ հունիսի 28-ի երեկոյան, Իջեւան քաղաքի ծայրամասում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրում 31-ամյա Հունան Թամամյանը խնջույքի ժամանակ դանակահարել է 30-ամյա Խորեն Հովհաննիսյանին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Քարի վերամշակմամբ զբաղվող Իջեւանի «Քարարտ» ընկերության արտադրության պետ Խորեն Հովհաննիսյանն ուներ անչափահաս երկու աղջիկ, նրա կինը հղի է եւ առաջիկայում տղա է ունենալու:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների «լույսն» ու «ստվերը»
ԵՄ-Հայաստան համագործակցության մասին քննարկումները կրկին թեժացել են, քանի որ այս օրերին ՀՀ-ում է գտնվում Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Հայաստանը Եվրոպայում» խորագրով գիտաժողովի ընթացքում այսօր հայաստանցի և արտասահմանցի փորձագետները քննարկեցին ՀՀ-ԵՄ համագործակցությունը՝ տարբեր տեսակետներից: Aravot.am-ը զրուցեց որոշ փորձագետների հետ՝ պարզելու համար, թե ԵՄ-ի հետ համագործակցությունն ի°նչ իրական երաշխիքներ է տալիս Հայաստանին հատկապես այն պարագայում, երբ
Չեն հավատում եւ պահանջում են
Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքը դատապարտելու համար այսօր կրկին բողոքի երթ էին կազմակերպել: Այն սկսվեց Ազգային ժողովի դիմաց եւ այս պահին շարունակվում է դատախազության մոտ: Երթի մասնակիցները քաղաքացիներին տեղեկացնում են հունիսի 17-ին «Հարսնաքարում» բժիշկ Վահե Ավետյանի հետ կատարվածը ու կոչ անում միանալ իրենց երթին: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք պահանջում են,


















































