Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ով երեխային հրաժարվում են խնամք և օգնություն տրամադրել

Մի քանի օր է, ինչ փորձում ենք ՄԻԱՎ-ով ապրող հինգամյա երեխային ապահովել ցերեկային խնամքով և սնունդով։ Չունենալով ապրուստի նվազագույն միջոցներ՝ երեխայի  մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ՝ ներքաշելով երեխային նման կենսակերպի մեջ։ Հարկ ենք համարում նշել  նաև, որ երեխան բացի վերոնշյալ հիվանդությունից, ունի նաև մի շարք այլ հիվանդություններ, ինչպիսիք են՝ մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված և մաշկային հիվանդություն:

Ճապոնական ֆիլմերի փառատոն` Երեւանում

Ճապոնական ֆիլմերի փառատոնը կբացվի նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կազմակերպիչները Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն ու հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնն է: Այն կանցկացվի երկրորդ անգամ: Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիփոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ փառատոնի անցկացման առաջարկը ստացել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից: Ըստ նրա, դա խոսում է այն մասին, որ հետաքրքրություն կա նախագծի հանդեպ:

Վարչապետը լսել է տեղական արտադրողների առաջարկները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Տոսպ» ընկերությունում հայրենական արտադրողների հետ է հանդիպել: Փակ խորհրդակցությունից հետո հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ վարչապետին են ներկայացրել փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) խնդիրները. «Գործող կարգ կա, որ 300 միլիոն դրամից ավելի սարքավորումներ Հայաստան ներկրելու դեպքում,ձեռնարկությունները 3 տարով ազատվում են ավելացված արժեքի հարկը վերադարձնելուց, բայց ՓՄՁ-ները չեն

Դի Կանիոն պատրաստ է Մադոննայի հետ սեքսի

Իտալացի մարզիչ Պաոլո Դի Կանիոն միշտ էլ առանձնացել է անկանխատեսելի պավածքով: Նա մեկ թքում է ինչ-որ մեկի վրա, մեկ բարձրանում տրիբունա եւ ֆուտբոլասերներին ազգայնական ժեստերով ինչ-որ բան ցույց տալիս… Իտալացի մարզիչը վերջերս սկսել է գլխավորել «Սուինդոն» համեստ ակումբը, որն արդեն հասցրել է բարձրանալ Անգլիայի առաջնության երրորդ դիվիզիոն, իսկ հիմա էլ հայտնվել երկրի գավաթի խաղարկության 1/8

Մոդել Նիկոլա Մաքլին. «Ատում եմ կրծքերս»

 Ֆուտբոլի նախկին մեծ սիրահար, «Բրիսթոլ Սիթի» թիմի խաղացող Թոմ Ուիլյամսի նախկին կինը՝ մոդել Նիկոլա Մաքլինը, սկսել է ատել իր մարմինը: Նա հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ՝ ասելով, որ իրեն այլեւս դուր չեն գալիս մեծ կրծքերն ու երկար ոտքերը: Իսկապես տարօրինակ է, քանի որ հենց երկար ոտքերն ու մեծ կրծքերը միլիոնավոր աղջիկների երազանքն են: Բայց Նիկոլան

«Սենդի»-ի հետեւանքով զոհվածների թիվը ԱՄՆ-ում հասավ 45-ի

«Սենդի» փոթորկի հետեւանքով Միացյալ Նահանգներում զոհվածների թիվը հասել է առնվազն 45-ի, որոնցից 18-ը` Նյու Յորքում։ Տարերային աղետի պատճառով հոսանքազրկվել են շուրջ 8 միլիոն տնային տնտեսություններ եւ հիմնարկներ։ Ակնկալվում է, որ այսօր փոթորկից մեծապես տուժած Նյու Ջերսի նահանգ կայցելի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։ «Ազատություն» ռադիոկայան  

ԿԳ նախարար. անկախ փորձագիտական զեկույցում գրվածը վերին ատյանի ճշմարտություն չէ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույցի շնորհանդեսը։ Կրթության անկախ փորձագետ Յուրի Սարգսյանը հայտնեց, որ զեկույցը ստեղծվել է «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ի կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տրամադրած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի եւ Բոլոնիայի

Տիգրան Ուրիխանյանն ուզում է փոխել ԱԺ-ում բարոյահոգեբանական մթնոլորտը

Մինչ թոշակառուները եւ նվազագույն աշխատավարձով գոյատեւող մեր քաղաքացիները մտածում են, թե ինչպես պետք է հաջորդ տարի պահեն իրենց ընտանիքները 35000 դրամով, ԱԺ պատգամավորները ահա թե ինչ հարցեր են բարձրացնում՝ 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ներկայացրեց, որ ԱԺ-ին հատկացվելու է 3 մլրդ 142 մլն դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 198

Ծեծի մեջ մեղադրվող դատավորի պաշտոնը բարձրացրել են՝ տեղափոխելով Երևան

Քաղաքացուն ծեծելու մեջ մեղադրվող դատավոր Արման Թովմասյանի դեմ բողոքը դատարանի վարույթ ընդունվելուց 15-20 օր հետո դատավորը պաշտոնի բարձրացում է ստացել՝ Ստեփանավի դատարանից տեղափոխվելով ՀՀ վարչական դատարան: Հայցվոր Սամվել Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այդ տեղափոխումը պատահաբար չի արվել. քանի որ  դատավորների պաշտոնի բարձրացումը կատարվում է Սերժ Սարգսյանի հրամանով, ուստի

Գրողի մտորումները՝ «Պարականոնում»

Վերջերս լույս տեսավ անվանի գրող, դրամատուրգ եւ հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանի «Պարականոն» վիպակների ու պատմվածքների ժողովածուն, որն ամփոփում է հեղինակի վերջին երեք տարիների ստեղծագործությունները: Ուշագրավն այն է, որ պատումներն ունեն գեղարվեստական ինքնատիպ մտածողություն եւ գրելաոճ: Ժողովածուում առկա են ժամանակի պատկերները, կենցաղն ու ապրելակերպը, անց ու դարձը, աննկատ, երբեմն միջանկյալ միտք թվացող տեսքով, անցնում

Բազմազավակ մայրերը բողոքում են ուշադրության պակասից, սոցիոլոգը ահազանգում՝ հարսնացուները պառավել են

Այսօր «Տեսակետ» ակումբում «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը, նույն հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, 11 երեխաների մայր Արմենուհի Մանուկյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեցին հայկական գենոֆոնդի վտանգված լինելու մասին, քանի որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Հայաստանի ծնելիության ցուցանիշները նվազել են նախորդ տարիների համեմատ: Հովսեփյանը անդրադառնալով հոկտեմբերի 23-ին նախագահականի առջեւ իրականացրած բողոքի ակցիային՝ ասաց.

Մեկ մարզաձեւի երկու ֆեդերացիա. իմաստը ո՞րն է

«Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում կիրակի օրն ավարտված ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունից հետո, որտեղ մրցանակային եռյակը կազմեցին «Վիկտորիան», «Սպիտակը» եւ «Տիտան 1»-ը, «Առավոտի» եւ Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանի զրույցում խոսվեց մարզաձեւում արդեն մեկ տարի տիրող խառնաշփոթի մասին, որից տուժում է ջրագնդակ մարզաձեւը: – Դժվար է հիշել, թե վերջին անգամ ջրագնդակի հանրապետության առաջնություն երբ էր

Վարդան Օսկանյան. Սիրիահայ համայնքի անվտանգությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը. Վ․Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքում՝ սիրիահայերի խնդիրների վերաբերյալ:  Այսօր Հայաստանում հինգ հազարից ավելի սիրիահայեր կան, որոնք ապաստան են գտել հայրենիքում՝ հետևում թողնելով իրենց տներն ու գործերը: Նրանց և մեր մտքում հիմնական երկու հարց կա՝ երբ և ինչպես է ավարտվելու սիրիական այս մղձավանջը և ինչ կարող էր անել Հայաստանը

Հայաստանի պարագայում կրկնուսուցումը վատ է

Արձագանք «Առավոտի» «Լավ կլինի կառավարությունը կանոնակարգի ոլորտը» հոդվածին՝ Մարկ Բրեյի «Դիմակայում կրթության ստվերային համակարգին» գրքի վերաբերյալ: Ինչպես նշում է Մարկ Բրեյը, գրքում չի ասվում՝ կրկնուսուցումը վատ է, թե՝ լավ, հետեւությունները թողնված են մասնագետներին: Ամենագլխավորը, որ հրապարակավ դրական վերաբերմունք է մշակվում կրկնուսույցի դպրոցի նկատմամբ, որը ուղղակի կստվերարկի մեր երկրում օրեցօր կայացող ավագ դպրոցի գաղափարը: Գրքի հեղինակը

Սպենդիարովի տունը սեփականաշնորհված է

Դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ կոմպոզիտորի կյանքի «փակ էջերի» մասին Ընդունված ավանդույթ է մեծերի ապրած տները վերածել թանգարանի: Հայաստանում, բարեբախտաբար, մեր շատ երեւելիների հուշարձաններ են վերականգնվել: Վերջերս էլ ավերումից փրկվեց Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը: Արժեք է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի տունը Յալթայում, ուր ժամանակին հյուրընկալվել են ռուս եւ համաշխարհային արվեստի դեմքեր: Այսօր դրա մասին քչերը գիտեն, որովհետեւ գտնվելով

Գյուղապետարանը շուրջ 5 ամիս է՝ տեղեկատվություն չի տրամադրում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, ընթանում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ Լոռու մարզի Սարահարթ համայնքի գյուղապետարանի եւ վերոնշյալ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանի: Կազմակերպությունը այս քայլով ցականում է վերացնել գյուղապետարանի կողմից դրսեւորած անգործությունը, պարտավորեցնել վերջինիս տրամադրել տեղեկատվություն, իսկ Սարահարթի գյուղապետ Վասիլ Փիլոյանին էլ ենթարկել վարչական պատասխանատվության: Դատարանում

Դատավոր Արսեն Մկրտչյանը փորձում է հիմարեցնել քաղաքացիներին

2012 թվականի հոկտեմբերի 26-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ կայացվել է իր նախադեպը չունեցող ակնհայտ անհիմն դատական ակտ, որը «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հարկ է համարում ներկայացնել հանրության ուշադրությանը: Կայացված դատական ակտի էությունը հասկանալու նպատակով հարկ ենք համարում ներկայացնել քննված քաղաքացիական գործով էական փաստերը: Այսպես, դեռեւս 2010 թվականին Լյովա Նավասարդյանը հայց էր

Հարսը վառել է սկեսրայրի սեռական օրգանները

Սա ընտանեկան բռնությունների պատմություններից մեկն է «Ես եւ 2 եղբայրներս հաճախ էինք ականատես լինում մորս եւ նրա սիրեկանի սեռական հարաբերություններին. բոլորս նույն սենյակում էինք քնում: Նրանց համար նշանակություն էլ չուներ՝ քնած էինք, թե արթուն: Վաղ հասակում, հորս մահից հետո, մենք ստիպված էինք ապրել մորս սիրեկանի հետ, որին մայրս մեր տուն էր բերել: Նա մորս ներկայությամբ

Սերժ Սարգսյանի «ընտրությունը» կանխորոշված է

Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը առեւտրական հոգեբանություն ունեցող մարդիկ են Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը երեք-չորս ամիս, սակայն ողջ քաղաքական դաշտում անորոշ մթնոլորտ է տիրում: Երեկ «Առավոտ»-ը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին հարց ուղղեց, թե քաղաքական վերադասավորումներ կարո՞ղ են լինել նախագահական ընտրություններից առաջ, թե՞ այս իրավիճակում ամեն ինչ պարզ է՝ Սերժ

Պահեստայինների նստարանին ձանձրույթից քնել է

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության «Սպորտինգ»-«Ակադեմիկ» հանդիպումը դաշտի տերերի պահեստայիններից կիսապաշտպան Ժեֆրենի համար այնքան անհետաքրքիր է եղել, որ նա քնել է: Ժեֆրենի պարագայում դա հասկանալի է, քանի որ նա ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայում»Ի Իսկ «Քամպ Նոու» ստադիոնում բոլոր հանդիպումները միշտ էլ դիտարժան են անցնում: Բայց հետաքրքիր է, թե ի՞նչ կլիներ, եթե մարզիչը որոշեր նրան շտապ խաղադաշտ

Փնտրել ճիշտ օրակարգ

«Թռուցիկներից մեկում գրված է, որ պետք է դուրս գալ եղաններով եւ հիշել՝ նա, ով առավոտյան դուրս կգա աղքատ, կարող է երեկոյան վերադառնալ հարուստ»: Սա գրված է 140 տարի առաջ՝ Դոստոեւսկու «Չարքեր» վեպն է: Վեպն այն մասին է, թե ինչպես էին արմատական տրամադրություններ ունեցող երիտասարդները փորձում տապալել փտած, նեխած ցարական ռեժիմը: Տասնամյակներ անց այդ ծրագրերը կյանքի

Մերժեցին պետական դավաճանության հատկանիշներով հարուցված գործով վերաքննիչ բոլոր բողոքները

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց պետական դավաճանության հատկանիշներով հարուցված գործով վերաքննիչ բոլոր բողոքները: Այսպիսով՝ դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ապրիլի 6-ին կայացված դատավճիռը, որով  ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական դավաճանություն, ներկայացված մեղադրանքում

Աշխարհի ամենահարուստ մարդը ելնում է «Բարսելոնայի» եւ «Ռեալի» դե՞մ

Աստղաբաշխական կարողությունների տեր, մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը մտադիր է գնել իսպանական պրիմերայի ակումբներից մեկի վերահսկողական փաթեթը: Նա նպատակ ունի Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար «Բարսելոնային» եւ «Ռեալին» արժանի ճակատամարտ տալու ընդունակ թիմ ստեղծել: Չճշտված տեղեկություններով, դա կարող է լինել Մադրիդի «Ատլետիկոն», որի ղեկավարությունը վերջերս ակնարկել էր ակումբի հնարավոր վաճառքի մասին: «Forbes» հանդեսի տվյալներով Կառլոս Սլիմը ներկայումս

«ՀաՃըն»-ին օգնող չկա

Սիրիայի հայ համայնքին օգնելու համար «ՀաՃըն» հայրենակցական Միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը բոլորին առաջարկում է միավորվել: «Մինչ պետությունը նրանց կօժանդակի, մենք կարող ենք կացարաններով ապահովել՝ տներում մարդկանց բնակեցնել, թեկուզ ինչ-որ օգնություն՝ նյութական, սնունդով, եթե դրա կարիքը զգան»,- ասաց «ՀաՃըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը։ «Հաճըն» միության ամենատարեց անդամը՝ 83-ամյա Համլետ Թուր-Սարգսյանը Սիրիայում ազգականներ ունի, սակայն վերջին

Հրայր Թովմասյանը՝ Նաիրի Հունանյանին այցի մասին. «Այդ ո՞ր օրվանից են պատգամավորները դարձել հոգեբան ու հոգեբույժ»

Հոկտեմբերի 27-ի նախօրյակին մի շարք պատգամավորներ տեսակցել էին Նաիրի Հունանյանի եւ նրա եղբոր՝ Կարեն Հունանյանի հետ: Մամուլում դա բուռն քննարկվեց եւ մի շարք հարցեր առաջացան, տեսակետներ շրջանառվեցին, որ հատկապես Կարեն Հունանյանը հոգական շատ ծանր վիճակում է ինքն իրեն խոսում է եւ այլն: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Որ օրվանից

Մաթեմատիկայի ո՞ր օրենքներով է Հակոբ Հակոբյանը պարզել, որ 2500 դրամը 32500-ի 11 տոկոսն է

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարել է, թե 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձը բավարար է սոցիալական խնդիրների լուծման համար։ «Բավարար է այդ բարձրացումը, գա 11 տոկոս աճ է կազմում», ասել է նա։ «ՉԻ» – Հակոբ Հակոբյանը հանրապետական է։ Կարելի էր այսքանով էլ սահմանափակվել ու այլևւս չմեկնաբանել նրա մտքերը, բայց ամեն դեպքում հետաքրքիր

Հովիկ Աբրահամյան. «Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունի»

«Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարի Սերժ Սարգսյանին», – Պրահայում հայտարարեց Ազգային ժողովի նախագահը։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որեւէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ։ Այս մասին խորհրդարանի խոսնակն ասաց՝ պատասխանելով «Ազատություն» հարցին, թե արդյոք ուժի մե՞ջ է նախկին կոալիցիայի

81-ամյա ծերունին մահացավ հարազատ տղայի դանակի հարվածներից

Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, երեկ կեսօրին հիվանդանոցում մահացել է 81-ամյա Մկրտիչ Մանուկյանը, որին 3 օր առաջ իրենց տան մեջ, հարբած վիճակում դանակահարել էր հարազատ որդին` Լևոն Մանուկյանը: Շտապօգնությունը, հարևանների ահազանգով , արյունաքամ եղած ծերունուն տեղափոխել էր Գյումրու նորաբաց հիվանդանոց, որտեղ և վիրահատել էին` հեռացնելով փայծաղը: Հիշեցնենք, որ իրեն ծնած մարդուն մահ

Առողջական խնդիրներով ՀՀ զինված ուժեր զորակոչված Հովիկ Կախյանի դեպքի նկարագրությունը

2012 թ-ի հոկտեմբերի 31-ին կազմակերպություն է դիմել Ա. Մագթաղյանը իր որդու՝ Հովիկ Կախյանի իրավունքների պաշտպանության հարցով: Հովիկ Կախյանը 2012 թ-ի հունիսի 30-ին զորակոչվել է Իջեւանի 51191 զորամաս, որտեղ, ըստ ծնողի հայտնած տեղեկատվության, ծառայել է ընդհանուր առմամբ 15 օր, զինվորական ծառայության մյուս օրերին նա մշտապես գտնվել է կամ զորամասի բուժկետում կամ հոսպիտալում: Հովիկ Կախյանը ունի առողջական

Վարդենիսում կարանտին է

«Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ եւ հարակից 6 գյուղերում  կարանտին է: Այս տարածաշրջանի շուրջ 2326 անասուն պատվաստվել են սիբիրախտ հիվանդության դեմ»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով՝ դեռ մայիս ամսին կենդանիները պատվաստվել էին, սակայն վերջերս Ծովակում հայտնաբերված դեպքերի պատճառը, ըստ երեւույթին, եղել է այն, որ որոշ կենդանիների օրգանիզմում հիվանդությունն առկա է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031