Օրվա լրահոսը
«15.000 դրամով ինչպե՞ս հասնեմ Վանաձոր՝ ընտրողների հետ հանդիպման»,-պատգամավորը բողոքում է աշխատավարձից
Այսօր ԱԺ-ում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց, որ նախագահի ապարատի պահպանման ծախսերը աճել են 20 մլն դրամով, բայց շատ խիստ խնայողական մոտեցում են այստեղ ցուցաբերել. «Բոլոր ծախսերի գծով կրճատումներ են նկատվել: 164 մլն-ով ավելացել է միայն աշխատավարձը, բայց ավելացումը ընդհանուր կազմել է 20 մլն: Սա նշանակում է, որ մնացած ծախսերն են պակասել: ԱԺ-ի ծախսերը 197
Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ավետիք Գրիգորյանը 8-րդն է
Սանկտ-Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որտեղ չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Ճիշտ է, չորսական միավոր ունեն եւս երեք շախմատիստներ: Հաջող է հանդես գալիս նաեւ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա տարել է երեք անընդմեջ հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 3,5 միավորով մրցաշարային աղյուսակում 173
Amnesty International-ը քննադատում է ինտերնետի սահմանափակումները Ադրբեջանում
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը մեծագույն հեգնանք է որակում ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի անցկացումը Բաքվում։ Նոյեմբերի 6-ին Բաքվում մեկնարկող ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի շեմին աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Amnesty International-ը հատուկ զեկույց է հրապարակել` ի մի բերելով այն բոլոր խախտումներն ու սահմանափակումները, որ թույլ են տվել ադրբեջանական իշխանությունները համացանցում վերջին տարիների ընթացքում: «Իրոք մեծագույն հեգնանք է,
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Հարություն Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ ոստիկանություն
Տ. Ուրիխանյանը Ֆարմանյանի ուղղած հարցերի մասին. «Ֆեյսբուքում սեփական էջում գրառումների վերաբերյալ ԲՀԿ-ն պիտի գրավոր պատասխա՞ն ուղարկի»
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հարցեր է ուղղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա հարց է բարձրացնում. «Այդ ո՞ր հարցերում է դրսևորվում ԲՀԿ-ի այլընտրանքայնությունը: Եթե դա իսկապես այդպես է, ապա պետք է որ առաջնային դրսևորումներ ստանա նաև մի ոլորտում, որի մասին այդքան շատ խոսվում է և քննարկվում, նաև՝ քննադատվում.
Անդրանիկ Մատիկոզյանը հաղթեց Լոս Անջելեսում, իսկ Սամուել Սեւյանը գրավեց 2-րդ տեղը
Հայաստանցի միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (նկարում), որ բավականին երկար ժամանակ ԱՄՆ-ում բնակվելով շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, Լոս Անջելեսում անցկացված 22-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճեց առաջին մրցանակը: Անդրանիկին զիջելով ընդամենը մեկ միավոր՝ երկրորդ տեղն զբաղեցրեց դեռ 12 տարին չբոլորած հայ շախմատիստ Սամուել Սեւյանը, որն Ամերիկայի քաղաքացի է: Աշոտ
Ստյոպա Սաֆարյան. «ԲՀԿ-ից կախված է ստատուս քվոյի փոփոխության հնարավորությունը»
Հատված «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հարցազրույցից: –Նախագահական ընտրությունները քթի տակ են, բայց հիմնական քաղաքական ուժերը դեռ չեն հստակեցրել՝ «ումո՞վ եւ ինչպե՞ս» են մասնակցելու ընտրական գործընթացին։ Ինչո՞վ բացատրել քաղաքական դաշտում ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» այս իրավիճակը։ -Ստեղծված իրավիճակը, կարծում եմ, պայմանավորված է անորոշութամբ, որ կա քաղաքական ուժերի դիրքավորման եւ քաղաքական կեցվածքի առումով։ Խոսքս անշուշտ
Մարգար Օհանյանը եւ Հովհաննես Թամամյանը՝ նույն խցում
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանն ու ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ-ի հայտնի պադվալը) միասին պահվում են նույն խցում: Եվ նրանց հետ այդ խցում այլ բանտարկյալ չկա: Այս փաստը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց նաև քրեակատարողական վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը: «Առաջին
ՀԱԿ անդամ. «Բանալին ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն է առաջիկա նախագահական ընտրություններում»
Հատված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի հարցազրույցից: – Ինչ է կարողանալու Կոնգրեսը հակադրել իշխանական քարոզչամեքենային: Վերջին շրջանում հատկապես խոսվում է Կոնգրեսի ներսում լարվածության, կարեւորագույն քաղաքական հարցերում կոնսենսուսի բացակայության մասին։ Խոսքը հատկապես նախագահական ընտրություններում ԲՀԿ–ի հետ հնարավոր համագործակցության մասին է, ինչի մասին հնչեցրել է Լեւոն Զուրաբյանը։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։ – Այդ գեբելսական
ՀԱԿ-ի նախագծերից որեւէ մեկը դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած նախագծերից որեւէ մեկը դեռեւս չի ընդգրկվել ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ, թեեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների մի քանի նախագծեր արդեն դրել են շրջանառության մեջ։ Այս փաստը, մեղմ ասած, տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ փոխարենը ԱԺ օրակարգում ընդգրկված են մյուս բոլոր խմբակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ- ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ կառավարության
Ոստիկաններն առեւանգել են հացադուլավորի վրանը
Գարեգին Նժդեհի ազգականուհի Էմմա Սահակյանը, որը արդեն մի քանի ամիս նստացույց է անում նախագահական նստավայրի մոտ, նախորդ գիշեր վրան էր ամրացրել, որպեսզի պատսպարվի ցրտից։ Նրա հետ զրույցում երեկ տեղեկացանք, որ առավոտյան ոստիկանները մոտեցել են եւ, հրելով ու քաշքշելով, իրերը շպրտել դուրս, վրանն էլ՝ առեւանգել։ Ըստ Էմմա Սահակյանի՝ նրանք ասել են, որ վրան տեղադրելու համար պետք
«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ժայռին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ժայռին: Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Քրդերի եւ ոստիկանների միջեւ բախումներ Թուրքիայում
Երեքշաբթի օրը Թուրքիայի արեւելյան շատ քաղաքներում բողոքի դուրս եկած հազարավոր քրդեր բախման մեջ են մտել ոստիկանության հետ: Ըստ BBC-ի, բողոքի ակցիաների նպատակն էր ուշադրություն հրավիրել թուրքական բանտերում հացադուլ հայտարարած 650 քրդերի վրա: Վերջիններս պահանջում են ավելի մեծ իրավունքներ տրամադրել Թուրքիայում բնակվող քրդերին: «Ազատություն» ռադիոկայան
Արթուր Հարությունյանը (Պալաչ). «Ծառուկյանը թող մտածի իր բիզնեսը տեղափոխելու մասին»
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ ադբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) պատրսատվում է իր բիզնեսը տեղափոխել արտասահման։ Վերջինս հոգնել է պայքարել բարեգործական երթուղիների դեմ եւ որոշել է արտագաղթել Հայաստանից։ Այդ մտադրությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ անդամ Արթուր Հարությունյանի հետ։ – Պարոն Հարությունյան, ինչո՞ւ եք որոշել հեռանալ Հայաստանից։ – (Ծիծաղում է-Ս. Գ.), Իսկ ո՞վ է
Չեխիայի Սենատի նախագահ. «Մարդասպանը չի կարող ազատության մեջ հայտնվել ու ստանալ հերոսի կոչում»
Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Չեխիայի Հանրապետության ժողովրդին եւ Սենատի անդամներին՝ Ազգային տոնի առթիվ: Նա վստահություն հայտնեց, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ
Ոստիկանության թիմը՝ ֆուտբոլի «Վարչապետի գավաթ 2012»-ի երրորդ մրցանակակիր
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի խաղադաշտում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ավանդական՝ 4-րդ մրցաշարի նախավերջին խաղը, որում երրորդ տեղի համար հանդիպեցին ՀՀ ոստիկանության եւ ՀՀ դատախազության թիմերը: Ինչպես միշտ, այս անգամ էլ ուժային կառույցներն աչքի ընկան ֆիզիկական լավ պատրաստվածությամբ՝ հաղթանակի համար պայքարելով մինչեւ վերջ: Հանդիպումը գոլառատ ստացվեց եւ ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ ոստիկանների, որոնք նոյեմբերի 2-ին
Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է մեքենայի
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է OPEL մակնիշի մեքենայի: Արտակարգ արգելակման պարագայում գնացքը բախվել է մեքենային՝ շպրտելով այն 6-7մ: Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է մեկ և տուժել են 4 մարդ: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մեքենայի վարորդի անզգույշության պատճառով, ով երկաթուղային գխերը հատելիս հաշվի չի առել նախզգուշացնող նշանները, որոնք
Երկրաշարժ՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում
Հ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 02.05-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.200 և արևելյան երկայնության 45.990: Ըստ նախնական
Իրավապահ համակարգն ինքնամաքրվելու կամք պետք է դրսեւորի
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նախօրեին հրավիրած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչ խոսք, խիստ գնահատականներ հնչեցրեց։ Իհարկե, նախագահի հայտարարություններն ու գնահատականները տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ ու նրանց շարքերում հայտնվել երազող տարբեր լրագրողներ կփորձեն կամ արդեն փորձել են մեկնաբանել յուրաքանչյուրն իր քաղաքականացված «զանգակատնից»։ Եվ բազմազան մեկնությունների (մեկնությունների, այլ ոչ թե մեկնաբանությունների) պարագան նկատի առնելով, երեւի թե
Արտագաղթում են նկարիչները, երաժիշտները, ճարտարապետները, գիտնականները
Հայաստանի նկարիչների միությունից, օրինակ, երեկ մեզ փոխանցեցին, որ 1999 թվականից ի վեր արտագաղթել է միության անդամ շուրջ 100 նկարիչ եւ քանդակագործ։ Նրանց կեսը Հայաստանից հեոացել է վերջին հինգ տարվա ընթացքում։ Նկարիչների միությունից նաեւ արտագաղթածների անուններ են նշում. – ՍամվելՀամբարձումյան – Հովհաննես Հարությունյան – Սամվել Հալաջյան – Աշոտ Կիրակոսյան – Ալեքսանդր Հարությունյան – Գագիկ Պարսամյան –
Աշոտ Սուքիասյանի թրաֆիքինգի զոհերը
Գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը, պարզվում է, «քցել է» ոչ միայն Փայլակ Հայրապետյանին, այլեւ մի ամբողջ խումբ մարդկանց, որոնց անցած տարի տարել է Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետություն՝ իր հանքերում աշխատելու։ Աշոտ Սուքիասյանը նրանց խոստացել է ամսական 2 հազար ԱՍՆ դոլար աշխատավարձ եւ, իսկապես՝ սկզբում որոշ վճարումներ արել է, ապա դադարեցրել, եւ մինչ օրս
Գյումրիում տասնյակ ընտանիքներ բնակվում են աղբանոցի վերածված կիսափլված բազմահարկում (տեսանյութ)
27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել և մեծացել է նախկինում «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետևաքով դարձավ վթարային , իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչև օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել: Այդ հանրակացարանը
Ինչո՞ւ են տեռորի ենթարկում Վազգեն Սարգսյանի ընտանիքը
Մի խումբ ԲՀԿ-ամերձ անձանց «պոդաչկայով» որոշ կայքեր ու հեղինակներ այս օրերին բառի բուն իմաստով հարձակվել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի ու նրա եղբոր վրաՙ օգտագործելով բացարձակ անհեթեթ մեղադրանքներ եւ անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ: Արամ Զ. Սարգսյանի ու նրա մերձավորների վրա իրականացվող քարոզչական ու քաղաքական-հոգեբանական հարձակումն արդեն անցնում է պարկեշտության սահմանները: Բացի այն, որ
«Disney» ընկերությունը գնել է «Աստեղային պատերազմներ» ֆրանչայզը
Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար Մեդիայի և զվարճանքների ոլորտում գործող հսկա «Walt Disney» ընկերությունը հայտնել է Ջորջ Լուկասի հանրահայտ ստուդիան, ներառյալ «Աստեղային պատերազմներ» ֆրանչայզը գնելու գործարք կնքելու մասին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար: Walt Disney» ընկերությունը, երեքշաբթի օրը հայտարարելով գործարքի մասին, հայտնել է նաև 2015 թվականին «Աստեղային
Հոգնած էլիտաները և համանախագահների հերթական հայտարարությունը
Հետաքրքիր օրինաչափություն կարելի է նկատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարիների հայտարարություններում: Որոշակի առաջընթացի հույս արտահայտող հայտարարություններին գալիս են կողմերին զսպման կոչերը: Դա կապված է մե՛կ դիպուկահարային պատերազմի, մե՛կ Սաֆարովի դեպքի կամ էլ Ադրբեջանի մեկ այլ ապակառուցողական քայլի հետ: Որպես կանոն, հերթական հանդիպման ժամանակ համանախագահները բոլոր կողմերին կոչ են անում զսպվածության, իսկ արդեն հաջորդ հանդիպման
Քլինթըն. «Ուկրաինայում անցկացված ընտրությունները հետընթաց էին»
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած իշխող կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը երկրի օրենսդրական մարմնում ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը որպես «Ուկրաինայում ժողովրդավարության հետընթաց» է գնահատել երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Այս մասին արտգործնախարար Քլինթընը հայտարարել է՝ հանդես գալով լրագրողների առջև երեքշաբթի օրը Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում: Խորհրդարանային ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած իշխող
«Ջերմ» հեռախոսազրույցի ժամանակ «ի՞նչ սեր են բացատրել» Էլդա Գրինը եւ Ռուբեն Մարտիրոսյանը
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ հոկտեմբերի 29-ին իրենց մամուլի ասուլիսից հետո փակ հեռախոսահամարից իրեն զանգահարել եւ շուրջ 40 րոպե զրույց է ունեցել Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած հոգեբան-փորձագետ Էլդա Գրինը: Իրավապաշտպանը դատարանում ասաց. « Ես երեկ իրեն ասել եմ իր հետ ջերմ հեռախոսազրույցի ժամանակ,այո, ես ապացուցեցի տիկին Գրինին, որ նա տվել է միտումնավոր


















































